Արքայազն Ֆիլիպի հուղարկավորման ծրագիրը փոփոխության է ենթարկվել կորոնավիրուսի համավարակի պատճառով
ՄիջազգայինՄեծ Բրիտանիայի թագուհու ամուսնու՝ արքայազն Ֆիլիպի հուղարկավորման ծրագրերի վրա կազդեն Անգլիայում կորոնավիրուսային սահմանափակումները, իսկ կազմակերպիչները հայտարարում են, որ ցանկանում են չկազմակերպել ոչինչ, ինչը կարող է պատճառ դառնալ զանգվածային միջոցառումների, գրում է The Guardian-ը:
Ամսաթիվը դեռեւս չի հայտարարվել, սակայն ակնկալվում է, որ տեղի կունենա առաջիկա օրերին: Հուղարկավորությունը չի լինի պետական արարողակարգ՝ դուքսի ցանկությամբ:
Դքսի հետ հրաժեշտի արարողությունը տեղի կունենա Սուրբ Գեորգի տաճարում՝ Վինդզորի ամրոցում:
Դեռեւս հայտնի չէ՝ կտեղափոխվի արդյոք նրա դագաղը Լոնդոնի Սենթ Ջերմսի մատուռ, ինչպես ի սկզբանե նախատեսվում էր: Ըստ ամենայնի՝ կձեռնարկվեն միջոցներ, որպեսզի ցանկացողները թողնեն երկտողեր ցավակցությունների գրքում: