Չինաստանի պետական հեռուստաալիքը դիմել է Ֆրանսիային Եվրոպայում հեռարձակման իրավունք ստանալու խնդրանքով
ՄիջազգայինChina Global Television Network (CGTN) չինական պետական հեռուստաալիքը դիմել է Ֆրանսիայի իշխանություններին՝ փորձելով ստանալ Եվրոպայում հեռարձակվելու իրավունք, գրում է Financial Times-ը պարբերականը:
CGTN-ը դիմել է այդ հարցով ԶԼՄ-ների ֆրանսիական կարգավորչին դեռեւս դեկտեմբերին, սակայն կարգավորիչն առ այսօր հրաժարվել է հայտնել, թե երբ նա կկարողանա հաստատել դրա իրավասությունը, հաղորդում է FT-ն:
Փետրվարի սկզբում Չինաստանն արգելել է BBC World News բրիտանական հեռուստաալիքի հեռարձակումը, իսկ Հոնկոնգի հանրային հեռուստաընկերությունը հայտարարել է, որ կդադարեցնի BBC World Service ռադիոյի հեռարձակումն այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիան հետ է կանչել CGTN-ից հեռարձակման արտոնագիրը, հաղորդում է Reuters-ը:
FT-ում հայտնել են, որ Մեծ Բրիտանիան CGTN-ի հեռարձակման եվրոպական կենտրոնն էր: