Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով 10 մարդ Է տուժել
Իրանի հարավում տեղի ունեցած 5,6 բալ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով առնվազն տասը մարդ է տուժել: Այս մասին փոխանցում է РИА Новости-ն՝ հղում տալով YJC գործակալությանը:
«Այս պահի դրությամբ 10 մարդ վիրավորվել է, սակայն զոհերի մասին տվյալներ չեն ստացվել», - գործակալության փոխանցմամբ՝ ասել է Շտապօգնության ներկայացուցիչ Մոջթաբա Խալեդին:
Երկրաշարժը եղել է 5,6 բալ ուժգնությամբ։ Օջախը գտնվել է Սպահան նահանգի ու Կոխգիլուե և Բոյրահմեդ նահանգի սահմանին: