Հայերեն
Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն Գագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. Իվետա Տոնոյան Առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել Կարապետյանի և Նարեկ Կարապետյանի բնակարաններում Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ»

«Աղջկաս ծնունդով իմ պայքարը նոր շեշտադրում ստացավ». 32-ամյա փոխգնդապետի կինը՝ հերոս ամուսնու եւ իրենց առաջնեկի մասին

Երեխա ծնվեց, ուրեմն կյանքը շարունակվում է… Վանաձորցի Հովակիմյանների ընտանիքի համար 41 օրական Մարիան դարձել է միակ սփոփանքը և ապրելու ուժը: Ասում են՝ Մարիայի ծնվելով կյանքը փոխվեց, բայց ոչինչ չի կարող առաջվա նման լինել:

32-ամյա փոխգնդապետ Արա Հովակիմյանը չհասցրեց տեսնել իր առաջնեկին՝ Մարիային: Նա ծնվեց հոր զոհվելուց մեկ ամիս անց:

«Մեր աղջիկը ծնվել է դեկտեմբերի 19-ին, ամուսինս չհասցրեց տեսնել մեր նորածին աղջկան և կատարել իր հայրական պարտականությունները: Շատ էինք սպասում մեր բալիկին… մենք միասին էինք ընտրել Մարիա անունը:

Պատերազմը հասավ բոլորի ընտանիքներին. չկա ընտանիք, որ կորուստ չունենա, պատերազմը որբացրեց շատ երեխաների, շատ ընտանիքներ քանդեց, բոլորիս կյանքում փոփոխություններ և նոր իրավիճակ ստեղծեց: Երեխաները, որոնք ծնվեցին պատերազմի ընթացքում և պատերազմից հետո, մեր առաջ շարժվելու ու պայքարի հույսն են: Հայրերը զոհվեցին հանուն իրենց ընտանիքների և երեխաների, և դա մայրերին պարտավորեցնում է, որ իրենց երեխաներին դաստիարակելիս հոր պարտականությունները ևս կատարեն»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է Արա Հովակիմյանի կինը՝ Աղավնի Էվոյանը:

32-ամյա փոխգնդապետ Արա Հովակիմյանը ծնվել է 1988թ.-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքում: Ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, սպայական ծառայության է անցել Բաղանիսում, եղել է Բաղանիսի գումարտակի հրամանատար:

Պատերազմի ժամանակ տեղափոխվել է Արցախ՝ Կուբաթլու, մասնակցել թեժ մարտերին՝ հետ մղելով թուրք-ադրբեջանական ստորաբաժանումների գրոհները: Արա Հովակիմյանն իր ծառայակից ընկերների հետ զոհվել է հոկտեմբերի 20-ին Սանասարում թեժ մարտերի ժամանակ:

Աղավնին ասում է՝ շատ երազանքներ ուներ ամուսինը. ուզում էր գնդապետի կոչում ստանալ, շարունակել ծառայությունը… մնացած երազանքները ընտանիքի հետ էին կապված:

«Անձնվիրաբար ծառայում էր, սիրահարված էր իր մասնագիտությանը, ամեն րոպեն ապրում էր իր ծառայությունով: Զինվորականի մասնագիտությունն ամուսնուս ընտանիքում գեներով էր գալիս: Արայի համար միշտ առաջնայինը հայրենիքն էր, հայրենիքը ամեն ինչից վեր էր սիրում և ընկալում»,- շարունակում է հերոսի կինը:

Արա Հովակիմյանի կնոջ բնորոշմամբ՝ ամուսինն ընկերասեր էր, բարի, բոլորի հանդեպ սիրով էր տրամադրված:

Աղավնի Էվոյանն ասում է՝ հպարտ է, որ հերոսի կին է, բայց առհասարակ զգացողությունները հնարավոր չէ բացատրել կամ նկարագրել.

«Գալիս է մի պահ, երբ մտածում ես, որ ավելի լավ է կողքիդ լիներ, քան հերոս… բայց դե իմ դեպքը միակը չէ: Հուսահատության պահերին ինձ առաջ մղողն իմ աղջիկն է, իմ ընտանիքը, ինձ հարազատ մարդիկ, ովքեր այս պահին իմ կողքին են:

Աղջկաս ծնունդով իմ պայքարը նոր շեշտադրում ստացավ, հիմա ամբողջ պատասխանատվությունը ընկած է իմ ուսերին. ես պետք է և՛ մայրական, և՛ հայրական պարտականությունները կատարեմ: Երեխաս մեղավոր չէ, որ այսպես ստացվեց, աղջիկս երբ մեծանա, հպարտանալու է, որ հերոսի աղջիկ է:

Կուզեի ընդհանրապես այս պատերազմը չլիներ, որ մենք ազգովի չապրեինք այս ցավը: Պատերազմը փոխեց բոլորիս կյանքը, ով էլ կորուստ չուներ, ցավում էր, որովհետև դու հայ ես, ուրեմն կապրես դիմացինիդ ցավով»,- եզրափակում է արցախյան պատերազմում զոհված սպայի կինը:

 

Անահիտ Չալիկյան

Ավելին

ԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումները«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԱրտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համարՓաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար ՂազարյանՌեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԶանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՍամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութՆիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ ԿարապետյանԺողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՍեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա ԿոստանյանUcom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավորՊահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունից վերանայել իր քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանՄարդիկ սկսում են հավաքվել Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ. տեսանյութՓաշինյանը չի կարող «համոզել» «Ուժեղ Հայաստանին», որևէ ճնշում մեզ հետ չի պահելու. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանի՝ ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների իրական պատճառը. տեսանյութCOP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունըՀայ ժողովուրդը մերժում է Ալիևի սահմանադրությունը. տեսանյութՎախկոտ Նիկոլ Փաշինյանը դիմակավորված և զինված անձանց միջոցով մեզ «համոզելու» պրոցեսի մեջ է. Արեգա ՀովսեփյանՔՊ-ի քաղաքական մանր «ժուլիկության» մասին. Գառնիկ ԴավթյանՓաշինյանը հայտարարեց, որ պայքարելու է ընդդիմության դեմ՝ Ալիևի սահմանադրությունն անցկացնելու համար. Նարեկ ԿարապետյանIDBank-ն ու Իդրամը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել պատանի շախմատիստների համարՍենց որ շարունակեն ՀՀ֊ն վերանվանելու են ռեսպուբլիկա TRIPP. Արշակ ԿարապետյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Դերենիկ ՄովսիսյանԱնցանկալի դասախոսներից ազատվելու «քաղաքակիրթ» մեթոդի և մեր անելիքների մասին. Մենուա ՍողոմոնյանԱյն ժողովուրդը, որը կորցնում է իր պատմական հիշողությունը, վտանգում է նաև իր ապագան. Մհեր ԱվետիսյանՆարեկ Կարապետյանի տանը խուզարկությունն ավարտվել է. երեխաների համակարգիչներն են առգրավվել. Կարեն ԿարապետյանՍա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասինՓաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարությունՀանրայինի լրատվական բաժինը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. Դավիթ ՍարգսյանԳագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. Իվետա Տոնոյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 5-ին«ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական պատկերը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչի շուրջը պետք է միավորվեն բոլոր ազգային ուժերը, որպեսզի գործող վարչախումբը իր “գլուխը պատին տա”. Չալաբյան