Թուրքիան 11 անգամ ավելացրել է ռազմական ծրագրերի ֆինանսավորումը․ Էրդողան
Թուրքիայի ռազմական արդյունաբերության վարչության փոխանցմամբ, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ անցած հինգ տարում ռազմական ծրագրերի ֆինանսավորումը 11 անգամ է ավելացվել: Այս մասին փոխանցել է ՏԱՍՍ-ը։
«Անցած 5 տարում մենք հավարնություն ենք տվել մոտ 350 նոր ծրագրերին, բյուջեն կազմել է 5 և կես միլիարդ դոլար, բայց մենք ֆինասավորումը 11 անգամ ավելացրել ենք և հասցրել ենք 60 միլիարդ դոլարի»,- ասել է Էրդողանը: