Ադրբեջանի ԶՈւ-ից հեռացնում են Ռուսաստանում կրթված բարձրաստիճան սպաներին. Ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում
Ադրբեջանական բանակում ընթանում են շատ լուրջ փոփոխություններ: Այս մասին հայտարարել է Դավիթ Շահնազարյանը:
Շահնազարյանի խոսքերով, բարձր սպայական կազմում՝ գումարտակի հրամանատարներից վերև, հեռացվում են բոլոր այն սպաները, ովքեր իրենց ռազմական կրթությունը ստացել են Ռուսաստանում: Նրանց փոխարինում են սպաներ, ովքեր ուսանել են թուրքական ու պակիստանյան ռազմական հաստատություններում, նրանց մի մասն ընդհանրապես ռուսերենին չի տիրապետում:
Շահանզարյանը խոսել է նաև Ադրբեջանում արտգործնախարարի փոփոխության մասին՝ հայտարարելով, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն լցվում է թուրքական հետախուզության գործակալներով, ովքեր Ադրբեջանում են. «Ադրբեջանի սահմանապահ զորքերում, որոնք տեղակայված են Արաքսի ձախ ափին, որոնք Ադրբեջանը գրավեց 44-օրյա պատերազմի ժամանակ, ստեղծվում են ստորաբաժանումներ՝ մոտավորապես վաշտի չափով:
Դրանք ամբողջությամբ կազմված են իսլամական ահաբեկիչներից ու վարձկաններից, որոնց Թուրքիան է տրամադրում: Այդ ահաբեկիչների թիվն անցնում է 7 հազարը:
Ադրբեջանական բանակում մեծ թափով տարածվում են պրոթուրքական, հակաիրանական ու հակառուսական տրամադրություններ»: