Ռուսաստան վերադառնալուն պես՝ Նավալնին կալանավորվել է
Ավելին՝ Newsarm.live
Ալեքսեյ Նավալնին վերադարձել է Ռուսաստան և կալանավորվել օդանավակայանում: Այս մասին հաղորդել է Պատիժների իրագործման դաշնային ծառայությունը: Նյութը վերցրել ենք «РИА Новости»-ից:
Տվյալների համաձայն՝ ինքնաթիռը վայրէջք է կատարել Շերեմետյեվո օդանավակայանում:
«Շերեմետյեվո օդանավակայանում Մոսկվայում Ռուսաստանի Դաշնային քրեակատարողական ծառայության օպերատիվ վարչության հետախուզման բաժնի աշխատակիցների կողմից բերման է ենթարկվել պայմանական պատժի դատապարտված Ալեքսեյ Նավալնին, ով 2020 թվականի դեկտեմբերի 29-ից՝ փորձաշրջանի բազմակի խախտումների համար հետախուզման մեջ է գտնվում», - նշված է ծառայության հաղորդագրության մեջ:
Վարչությունը նշել է, որ Նավալնիի նկատմամբ հետագա խափանման միջոցները որոշելու է դատարանը, իսկ մինչ դատարանի որոշումը նա կալանքի տակ կգտնվի:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը