Հունաստանը, Կիպրոսը եւ Ֆրանսիան Թուրքիայի դեմ նոր պատժամիջոցների ցուցակ են պատրաստել
Հունաստանը, Կիպրոսը եւ Ֆրանսիան Թուրքիայի դեմ նոր պատժամիջոցների ցուցակ են պատրաստել: Ինչպես հայտնում է Greek City Times-ը, ցուցակը ներկայացվել է Հունաստանի, Կիպրոսի եւ Ֆրանսիայի կողմից՝ անցյալ շաբաթ կայացած Եվրոպական խորհրդի դեկտեմբերյան նիստի եզրակացություններին համապատասխան:
Պատժամիջոցները վերաբերում են ոչ միայն ֆիզիկական, այլ նաեւ իրավաբանական անձանց, որոնք զբաղվում են ապօրինի հորատումներով: Ակնկալվում է, որ առաջարկները հաջորդ հինգշաբթի կքննարկվեն ԵՄ արտաքին հարաբերությունների գլխավոր կոմիտեի նիստում: