ԱՄՆ-ում կորոնավիրուսի նոր մուտացիաներ են հայտնաբերվել
Ավելին՝ Newsarm.live
ԱՄՆ-ի Օհայո նահանգի գիտնականները կորոնավիրուսի երկու նոր մուտացիա են հայտնաբերել (ենթադրվում է, որ դրանք առաջացել են ԱՄՆ-ում): Այս մասին հաղորդել է «CNBC» հեռուստաալիքը: Հոդվածը վերցրել ենք lenta.ru կայքից:
Հետազոտողները հայտարարել են, որ վիրուսի տարատեսակներից մեկը դեկտեմբերի վերջին և հունվարի սկզբին դարձել է նահանգի մայրաքաղաք Կոլումբիայի գերիշխող շտամը: Մասնագետների կարծիքով այդ մուտացիան կարող է ավելի վարակիչ լինել, բայց դժվար թե ազդի պատվաստանյութերի արդյունավետության վրա:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը