Հայերեն
Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համար Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը 

Վտանգ Թուրքիայից. ինչ է կատարվում հիմա մեր սահմանների մոտ և ինչի կարող է բերել

Հասարակություն

Վտանգ Թուրքիայից. ինչ է կատարվում հիմա մեր սահմանների մոտ և ինչի կարող է բերել.

Նախ՝ հակիրճ այն մասին, թե ինչ է կատարվում մեր սահմանների մոտ։

Իմ տվյալներով առնվազն հոկտեմբերի կեսերից Թուրքիան սկսել է ամրաշինական աշխատանքներ հայ-թուրքական սահմանի որոշ հատվածներում։ Սա տրամաբանական է՝ հաշվի առնելով Արցախում այդ ժամանակ ընթացող պատերազմը, որին ակտիվ մասնակցում էր նաև Թուրքիան։

Բացի այդ պատերազմի ամբողջ ընթացքում թուրքական հետախուզական անօդաչուներն ակտիվ թռել են ՀՀ սահմանի երկայնքով։

Միաժամանակ օդանավերի թռիչքները գրանցող առցանց համակարգերը ցույց են տվել նաև ՀՀ սահմանի հատումներ (սա ՀՀ իշխանությունները պաշտոնապես հերքել են, բայց ես այդքան էլ չեմ հավատում այդ հերքումներին, ունեմ որոշ հիմքեր)։

Բացի այդ, մոտ 10 օր է, ինչ Ռազմինֆոյում գրանցում ենք թուրքական ռազմատրանսպորտային ինքնաթիռների թռիչքներ դեպի Իգդիր, որտեղ խոշոր թուրքական ռազմաբազա կա։

Դրան գումարած, որ այսօր՝ նոյեմբերի 16-ին, Էրդողանը խորհրդարանի հաստատմանն է ներկայացրել «Ադրբեջան զորք ուղարկելու մասին» որոշումը։ Դրանում նշվում է, որ «Ադրբեջանի՝ օկուպացիայից ազատագրված տարածքներում» ստեղծվելու է համատեղ կենտրոն, որտեղ, Ադրբեջանի որոշմամբ, տեղակայվելու են ռուս-թուրքական համատեղ ուժեր։

* * *

Ի՞նչ կարող է այս ամենը նշանակել։ Թուրքիան հարձակմա՞ն է պատրաստվում։ Բա ռուսական բազա՞ն։

Փորձեմ պատասխանել։

Կարող է նշանակել, որ.

1.Թուրքիան ուժեր է կուտակում, որպեսզի ճնշում գործադրի Հայաստանի վրա և չթողնի, որ փորձենք թպրտալ Արցախից զորքերի դուրս բերման հարցում։

2.Թուրքիան տեսնելով ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության ապիկարությունը, խուճապը և արագ մոբիլիզացվելու ընդունակ չլինելը, զորքեր է կուտակում, որպեսզի Հայաստանին տարածքային պահանջներ ներկայացնի։ Օրինակ՝ ՀՀ տարածքի հաշվին Նախիջևանի հետ սահմանի իր հատվածը մեծացնելու պահանջ։

3.Կարող է ուղղակի զգուշավորություն լինել. հաշվի առնելով լարված իրավիճակը, զորքեր է մոտեցնում սահմանին։ Այս տարբերակն ամենաքիչ հավանականն եմ համարում, քանի որ Հայաստանն ու նաև ՀՀ-ում ռուսական զինուժն այս պահին որևէ վտանգ Թուրքիայի համար չեն ներկայացնում։

Արդյոք ռուսական բազան կարո՞ղ է լիարժեք պաշտպանել ՀՀ-ն Թուրքիայի ոտնձգություններից։ Մասամբ։

Խնդիրը հետևյալն է. բազան ավելի շատ քաղաքական գործոն է, քան ռազմական, քանի որ Թուրքիայի 3րդ բանակի հետ բաց բախման համար այդ բազայի ռեսուրսներն անբավարար են։

Ռազմական առումով կա բազայի մատակարարման խնդիր, այսինքն պետք է շտապ Հայաստան բերվեն մեծ թվով ուժեր, տեխնիկա, ինչը ինքնաթիռներով շատ դժվար է լինելու, առավել ևս, որ մեր 2 հիմնական օդանավակայանն էլ Թուրքիայի հետ սահմանին շատ մոտ են և ռազմական գործողությունների ժամանակ խոցելի են թշնամու հեռահար միջոցների համար։

Նշանակում է, որ ռազմական առումով բազան մատակարարելու համար Ռուսաստանը պետք է ստիպված լինի Վրաստանով ցամաքային կապ բացել, ինչն էլ միանգամից ՆԱՏՕ-ին առիթ կտա այս կոնֆլիկտին միջամտելու։

Ռուսաստանի քաղաքական գործոնն էլ է այս պահին բավականին թուլացած Ադրբեջանում և ընդհանրապես Հարավային Կովկասում Թուրքիայի կշռի աճի ֆոնին։

Այսինքն Ռուսաստանը լուրջ մտավախություններ ունի, որ իրեն կարող են լուրջ քաղաքական թակարդի մեջ գցել (ի դեպ, նույնը՝ Իրանը)։

Առավել ևս, որ ՀՀ վարչապետը ծայրահեղ անհուսալի գործընկեր է, և Ռուսաստանի կողմից կարող է ընկալվել որպես իր դեմ լարվող թակարդի մաս, իսկ Հայաստանը՝ խայծ։

* * *

Գրածս վախենալի՞ է։ Այո՛։

Լուծում ունե՞մ։ Ո՛չ։

Ինչո՞ւ չեմ լռում։ Որովհետև փորձը ցույց տվեց, որ վտանգների մասին լռելը որևէ օգուտ չի տալիս։

Կարո՞ղ է Նիկոլն այս վիճակում լինել արդյունավետ ճգնաժամային կառավարիչ, է՛լ չասեմ հրամանատար։ Ինքներդ պատասխանեք։

Կարեն Վրթանեսյան

Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համարՀայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անդամները ակցիա են իրականացնում Ազատության պողոտայումՈստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում էՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԳիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըԲլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանՓաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիայինՔաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայրԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան