«Վա՜յ Տոմ ջան , բառեր անգամ չեմ գտնում ասելու , թե ինչքա՜ն եմ ցավում.» ընկերները սգում են Թամարա Մարությանի մահը
Ինչպես արդեն նշել էինք, օգոստոսի 9-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Օգոստոսի 9-ին` Ժամը 16:00-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 182-րդ կմ հատվածում բախվել են Toyota մակնիշի և MAN մակնիշի բեռնատար ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 4 հոգի տեղում մահացել են:
Հարազատները և ընկերները սգում են Թամարա Մարությանի և նրա ընտանիքի մահը:
Ֆեյսբուքյան օգտատեր Էմմա Մանուկյանը կատարել է հետևյալ գրառումը.
«Վա՜յ Տոմ ջան , բառեր անգամ չեմ գտնում ասելու , թե ինչքա՜ն եմ ցավում երիտասարդ ընտանիք , լուսավոր ապագայով ու երազանքներով լեցուն և մեկ ակնթարթում դարձաք այս մեծ չարիքի զոհը , ափսո՜ս , որ Ձեզ նման լուսավոր ու բարի մարդիկ էլ չկան:
Հանգչե՜ք խաղաղությամբ»: