Հայերեն
2025-ին ՀԱՊԿ զորավարժություններ կանցկացվեն Բելառուսում, Ղազախստանում, Տաջիկստանում և Ղրղզստանում Ազգային ժողովն ընդունեց 2025 թվականի պետբյուջեի նախագիծը Առկա է մերկասառույց․ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ ՆԳՆ-ն զգուշացնում է․ Չանհանգստանալ Փաշինյանն իրավունք չունի պատգամավորին հորդորել՝ վայր դնելու մանդատը․ Ավետիք Չալաբյան ՀՀ քաղաքացիություն ստանալու համար 50 հազար, հրաժարվելու համար՝ 150 հազար դրամ տուրք. նախագիծը ներկայացվեց ԱԺ Թուրքիայի ԶՈՒ հետախուզության պետն Ադրբեջանում է Գազամատակարարման վթարային դադարեցում. հասցեներ Պետք է հիշել Փաշինյանի թիմից հեռացվածների պատասխանատվության մասին․ «Հայաքվե» Միրզոյանի ելույթը մեզ ուղղակիորեն վերաբերող ոչնչի մասին էր․ Մենուա Սողոմոնյան Վրաստանում մոտ 50 մարդ է ձերբակալվել գիշերային անկարգություններից հետո ԱՄՆ-ն դադարեցնում է Վրաստանի հետ ռազմավարական գործընկերությունը. Պետդեպ 

Աշ­խար­հա­քա­ղա­քա­կան փո­փո­խու­թյու­նե­րի ընտ­րա­կան ալի­քը. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

2024 թվականն աշխարհաքաղաքական առումով կարևոր է նաև այն տեսանկյունից, որ մեծ թվով երկրների համար ընտրական տարի է։ Տարբեր գնահատականներով, այն ընդգրկելու է աշխարհի բնակչության 40 տոկոսը։ Ընտրական գործընթացները նաև որոշակի փոփոխությունների են հանգեցնում՝ ցույց տալով նաև մարդկանց մոտեցումներում առկա փոփոխությունները։ Օրինակ՝ Եվրախորհրդարանի ընտրությունները ցույց տվեցին Եվրոպայում ազգայնական ու աջ ուժերի դիրքերի ամրապնդումը։ Իսկ այդ ուժերի շրջանակում որոշակի տեղ ունեն նաև աջակողմյան եվրասկեպտիկները, որոնք կարծում են, որ ԵՄ ինստիտուտները պետք է ավելի քիչ ներգրավվածություն ունենան իրենց երկրների ներքին գործերում։ Նաև հաշվի առնենք, որ տնտեսական դժվարություններով և բնակչության դժգոհություններով պայմանավորված՝ աջակողմյան ուժերի մի մասն էլ դեմ է ուկրաինական հակամարտությանը գործուն ներգրավվածությանը և Ուկրաինային մեծ ռազմական օգնության տրամադրմանը։

Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքներով էր պայմանավորված, որ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը նոր խորհրդարանական ընտրություններ նշանակեց։ Վաղաժամկետ ընտրությունների անցկացումը կապված է նաև այն հանգամանքի հետ, որ Մակրոնը որոշել է ամրապնդել իր դիրքերը, քանի դեռ հանրային ընկալումներում ավելի մեծ փոփոխություններ տեղի չեն ունեցել։ Մյուս կողմից էլ՝ օրերս ընտրություններ տեղի ունեցան նաև Մեծ Բրիտանիայում։ Հանրության շրջանում օրեցօր ավելանում էր դժգոհությունը Պահպանողական կուսակցության գլխավորած իշխանությունների նկատմամբ։ Դրա համար էլ արդեն նախկին վարչապետ Ռիշի Սունակը որոշեց նախատեսվածից շուտ նշանակել ընտրությունները, քանի դեռ իրենց վարկանիշը մինչև վերջ չի մաշվել։ Արդյունքում Լեյբորիստական կուսակցությունը համոզիչ հաղթանակ տարավ և Քիր Ստարմերը դարձավ վարչապետ։ Այնուամենայնիվ, որևէ ակնկալիք չկա, թե Մեծ Բրիտանիայում իշխանափոխության հանգամանքով պայմանավորված՝ այդ երկիրը որևէ փոփոխության է գնալու ուկրաինական հակամարտության հարցում իր մոտեցումներում։

Փոխարենը դիտարկվում է այն թեման, որ Բրեքսիթից հետո Մեծ Բրիտանիան կարող է ավելի մոտենալ Եվրամիությանը։ Բարեկամ Իրանում ևս օրերս տեղի ունեցան նախագահական ընտրություններ, որի արդյունքում հաղթանակ տարավ Մասուդ Փեզեշքիանը, որից հետո նրա՝ ադրբեջանական արմատներ ունենալու հանգամանքով պայմանավորված քննարկումներ սկսվեցին, թե տարվող քաղաքականության ինչ փոփոխություններ են հնարավոր։ Բայց Իրանի արտաքին քաղաքական կուրսի էական փոփոխություն ակնկալել պետք չէ, քանի որ այդ երկրում արտաքին քաղաքական ուղղությունները նախանշում է երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին, իսկ նախագահը գործում է նրա գծած շրջանակներում։ Ըստ այդմ, չպետք է նաև լուրջ փոփոխություն սպասել Հայաստան-Իրան բարիդրացիական հարաբերություններում։ Սպասվող ընտրական գործընթացներից հետաքրքրությունը հատկապես մեծ է ԱՄՆ նախագահական ընտրությունների նկատմամբ։

Գործող նախագահ Բայդենի ու հանրապետական թեկնածու Թրամփի միջև տեղի ունեցած դեբատը որոշակի պատկերացում ստեղծեց հանրային ընկալումների մասով։ Բայդենի՝ տարիքով պայմանավորված՝ հարցերին պատասխանելու դժվարությունները դժգոհության տեղիք տվեցին ոչ միայն հանրության, այլև հենց Դեմոկրատական կուսակցության շարքերում, որտեղ էլ առաջ քաշվեց Բայդենին ավելի երիտասարդ կուսակցականով փոխարինելու հարցը։ Բայց Բայդենը մտադիր չէ զիջել ու փորձում է ցույց տալ, որ վստահ է՝ այս անգամ ևս հաղթանակ է տանելու։ Իսկ Թրամփը Հանրապետական կուսակցության ներսում կուռ աջակցություն է վայելում։ Բայց վերջինիս խոչընդոտող հանգամանք է այն, որ նրա վրա քրեական գործեր կան հարուցված։ Մեծ տարբերություններ կան Բայդենի ու Թրամփի արտաքին քաղաքական մոտեցումներում։ Բայդենը կողմնակից է արտաքին քաղաքական ավելի մեծ ներգրավվածության ու աջակցում է Ուկրաինային պատերազում հաջողության հասնելու գործում։

Պատահական չէ, որ նա իր վերջին հարցազրույցներից մեկում ընդգծում է, թե ինքն է կանգնեցրել Պուտինին։ Իսկ Թրամփն ավելի շատ կողմնակից է ԱՄՆ ներքին խնդիրների վրա կենտրոնանալուն։ Նա հանդես է գալիս Ուկրաինայում ընթացող պատերազմը կանգնեցնելու օգտին, բայց մյուս կողմից էլ՝ նախանշում է, որ իր ընտրվելու դեպքում ավելի է սեղմելու տնտեսական սահմանափակումները Չինաստանի նկատմամբ։ Բայդենի ընտրությունը նախագահի պաշտոնում մեր տարածաշրջանի համար նշանակելու է, որ Արևմուտքը շարունակելու է ջանքեր գործադրել Հարավային Կովկասը Ռուսաստանի ազդեցության տակից դուրս հանելու ուղղությամբ։ Իսկ Թրամփի ընտրությունը կարող է նշանակել, որ Արևմուտքը թուլացնելու է իր ներգրավվածությունը մեր տարածաշրջանում, ինչի արդյունքում Հարավային Կովկասում ուժեղանալու են տեղական դերակատարների դիրքերը։ Բայց մյուս կողմից էլ՝ վերլուծություններ կան, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների մոտենալուն զուգահեռ կարող է անկայուն իրավիճակ ստեղծվել, քանի որ հասարակությունը խիստ բևեռացված է։ Նույնիսկ վերլուծաբաններ կան, որոնք չեն բացառում անգամ հետընտրական զարգացումները։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Բարսելոնա»-ն խոշոր հաշվով հաղթել է «Մալյորկա»-ին. Յամալի վերադարձը հաղթական էր կատալոնացիների համար Ինչ է ասել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ներդրումների մասին (տեսանյութ) Jaguar-ը ներկայացրել է Type 00 կոնցեպտուալ կուպեն (լուսանկարներ) Գյումրիում կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 16-ամյա պատանուն դանակահարողը ձերբակալվել է Reuters-ը պատմել է խաղաղության 3 ծրագրի մասին, որ առաջարկվել են Թրամփին և ենթադրում են Ուկրաինայի կողմից զիջումներ Աֆղանստանում թալիբները կանանց արգելել են բժշկական կրթություն ստանալ Արցախում ստեղծված գրավոր ժառանգության վերականգնման ու հանրայնացման համար կհատկացվի 74 հազար դոլար 2025-ին ՀԱՊԿ զորավարժություններ կանցկացվեն Բելառուսում, Ղազախստանում, Տաջիկստանում և Ղրղզստանում ԱԺ-ն ընդունեց 2025 թ․ պետական բյուջեն Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան Արթուր Ալեքսանյանի հաղթանակն ընդգրկել է տարվա լավագույնների ցանկում Որն է Արաբկիրի 28 մանկապարտեզում 4-ամյա երեխայի կյանքից զրկման պատճառը․ մանրամասներ (տեսանյութ)Հալեպի ռազմական ակադեմիայի կուրսանտներին ՌԴ-ի աջակցությամբ հաջողվել է դուրս գալ շրջափակումից Դեկտեմբերին բախտը կժպտա Կենդանակերպի 3 նշաններին Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Վլադիմիր Պուտինի հայտարարություններինԵրևանում մոտ 12 ժամով երթևեկություն է դադարեցվելու Ucraft-ը ներկայացնում է բիզնեսի կառավարումն ավտոմատացնող նոր՝ UC ERP հարթակը Երկրաշարժ է եղել Թուրքիայում Սարսափելի բաներ են, որոնք մի քանի ամիս հետո կբացահայտվեն․ Հովիկ Աղազարյան Կթանկանա գազը, հոսանքը, վառելիքը. ապագան մշուշոտ է. Նաիրի Սարգսյան Հովիկ Աղազարյանի հրատապ ասուլիսըՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որն է Արաբկիրի 28 մանկապարտեզում 4-ամյա երեխայի կյանքից զրկման պատճառը․ մանրամասներ Ալեն Դավթյանը բարձր է գնահատում «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության հետևողական գործունեությունը Այնքան խոսացին իմ կղզու մասին, որ վերջը կղզի ունեցա․ Սիրուշո Նիկոլի իշխանությունը բրախողներն են, մենք՝ հողին հավատարիմները․ Հովհաննես ԻշխանյանԻնչպե՞ս է սպառողական մտածողությունը սպառնում արժեք ունեցող հասարակությանը․ Մենուա ՍողոմոնյանԱզգային ժողովն ընդունեց 2025 թվականի պետբյուջեի նախագիծը IDBank-ը 10 000 000 դրամ է նվիրաբերել «Քեզ համար, Հայաստան» 27-րդ Հեռուստամարաթոնին ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ Մոսկվայում կայացավ Հայ–ռուսական 2–րդ հասարակական ֆորումը Առկա է մերկասառույց․ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ «Բարսելոնա»-ն խոշոր հաշվով հաղթել է «Մալյորկա»-ին. Յամալի վերադարձը հաղթական էր կատալոնացիների համար ՆԳՆ-ն զգուշացնում է․ Չանհանգստանալ Արմավիրում 46-ամյա տղամարդը գողացել էր մոտ 500.000 դրամի ոսկյա զարդեր․ մանրամասներ Բժիշկը զգուշացրել է ջրծաղիկի մաhացու վտանգի մասին Փարիզի ժամանակակից արվեստի ազգային թանգարանում բացված ցուցադրությունում ներկայացված է նաև Երվանդ Քոչարի երկու աշխատանք Հոսպիտալացված 19-ամյա աղջիկը հայտնել է՝ Երևանի հյուրանոցների մեկում իրեն բռնաբարել ու ծեծի են ենթարկել 24 ժամ ջուր չի լինելու Ի՞նչ է որոնում Պապիկյանն ԱՄՆ-ում Աղազարյանին հանեցին կուսակցությունից Փաշինյանն ադրբեջանական նարատիվներ տարածելու ռեկորդներ է սահմանում Ճապոնիան հայտարարել է 20 ատոմային ռեակտորին համարժեք արևային էներգետիկայի մասին Տղաս առավոտ 11 անց կես դուրս է եկել տանից, լուր չունենք Փաշինյանի թիմում հրաժարականների պատճառների շարքում կան նաև արտաքին գործոններ․ «Հայաքվե»Անընդունելի է բոլոր բուհերը տանել Ակադեմիական քաղաք․ Ցոլակ Ակոպյան Փաշինյանն իրավունք չունի պատգամավորին հորդորել՝ վայր դնելու մանդատը․ Ավետիք ՉալաբյանՍտի ու դատարկության վրա հիմնված թեզերով շարունակում է ջախջախել մի ողջ ժողովրդի․ Մենուա Սողոմոնյան«Հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը վերականգնվել է». Հայկ Կոստանյան Ռուբլին արժևորվել է․ փոխարժեքն՝ այսօր Մենք չենք մասնակցում ԱՊԼ չեմպիոնական մրցավազքին. «Չելսիի» գլխավոր մարզիչ Հարավային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Հյուսիսային Կորեայի վրա․ Yonhap Հալեպում մասամբ դադարել են աշխատել բջջային կապն ու ինտերնետը