Հայերեն
Զինապարտ քաղաքացիների ծանուցումները կկատարվեն նոր ընթացակարգով․ ինչ է հայտնի Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագիրը բեկումնային կլինի․ Արարատ Միրզոյան Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել է Սահմանում կրակոցներ հնչում են. Ղահրամանյանը՝ Գորիսում հնչող կրակոցների մասին Արևային էներգետիկան մեկ տարվա ընթացքում աճել է գրեթե մեկ երրորդով Կենսաթոշակների բարձրացման մասին նախագիծը մերժվել է Եվրաքվեն պետական մակարդակով խաբեություն է և ծաղր ժողովրդավարական արժեքներ դավանող հայ ժողովրդի հանդեպ․ «ՀայաՔվե» Հութիները հարվածել են ամերիկյան ավիակրին և Թել Ավիվի «Բեն Գուրիոն» օդանավակայանին Պատիժը կխստացվի․ նախագիծ Երևանի դպրոցներից մեկի ուսուցիչը պարբերաբար սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել երկու աշակերտուհու նկատմամբ Էջմիածնում Mazda 3 մակնիշի մեքենան պшյթել է Մարտի 23-ին Երկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ է սպասվում 

Փաշինյանը կյանքում պարտվող է՝ լուզեր, և նրան իշխանության են բերել այն ուժերը, որոնք նրան գնահատել են հենց այդ որակի համար. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ukraina.ru-ն «Եվ կրկին Հայաստանի դասերը. նուրբ կապեր» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանը՝ հարուստ պատմություն ունեցող այդ փոքրիկ երկիրը, կարծես թե, իր առաքելությունն է դարձրել շրջապատին դասեր տալը: Ընդ որում, թե՛ դրական, թե՛ բացասական առումներով։ Եվ կապ չունի, թե ինչ տեսքով՝ լինի դա «Հայկական ռադիոյի» հումորի, թե Երևանի փողոցային բողոքի դրամայի տեսքով։ Երբ իմացա Ալավերդի սքանչելի անունով քաղաքում աննախադեպ ջրհեղեղի մասին, հասկացա, որ սկսվել է։ Որովհետև հայերի առաջին դասերից մեկը համարում եմ բնական և սոցիալական աղետների միաժամանակյա դրսևորումը։

Հիշու՞մ եք, թե ինչպես Սպիտակի մահաբեր երկրաշարժն ու Ղարաբաղյան ռազմական ողբերգությունը համադրվեցին։ Այն ժամանակ դա ակնարկ էր սեյսմոլոգիայի և քաղաքագիտության միջև նուրբ կապերի մասին։ Հիմա էլ ավելի առեղծվածային ենթադրություններ են առաջացնում իշխանության խելագարության վրա գետերի վարարումների անգիտակից ազդեցության մասին։ Բայց դա գործընթացի չերևացող խորությունն է: Խոսենք այն մասին, թե ինչ կա բուն գետնի վրա: Մի շարք փորձագետներ ներկայիս լայնածավալ փողոցային բողոքի ակցիաների հետ կապված իրավիճակը միակողմանի են գնահատում։ Օրինակ՝ դրանք որակվում են որպես պայքար իշխանության և ընդդիմության միջև։ Այսինքն, զուտ քաղաքական հարթության վրա։ Բայց հետո հարց է առաջանում ընդդիմադիրների ծրագրերի, նպատակների ու բողոքի ակցիաների պատճառների մասին։

«Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այդ մասին ավելի քան վերացական է արտահայտվել՝ ասելով, որ «Փաշինյանն իր պարտականությունները չի կատարում»։ Ոչ մի մանիֆեստ, ոչ մի կարգախոս, ոչ մի մտադրությունների հայտարարություն: Բայց այնպես, ինչպես Հայաստանում է, քաղաքականության մեջ չի լինում, հետո միշտ առաջանում է մանրամասնում: Մյուս կողմից՝ կան վերլուծաբաններ, որոնք ինֆանտիլ կերպով համոզում են, որ ցույցերում քաղաքականություն չկա։ Այսինքն, սա ամեն վատի (ի դեմս Փաշինյանի) և ամեն լավի (ի դեմս Գալստանյանի) բախում է։ Բայց այդպես նույնպես չի լինում, հետո նման մեկնաբանության պարագայում ևս մանրամասնում է պահանջվում: Այսպիսով, եկեք խոսենք մանրամասների մասին:

Կարծում եմ, որ այս դասը չի կարելի սովորել, եթե չհասկանանք այն հիմնականը, որն ակնհայտորեն պաշտպանում է գործող իշխանության ղեկավարը, և որի դեմ, հավանաբար, պայքարում է ապագա իշխանության հավանական ղեկավարը։ Այսպիսով, Փաշինյանը կյանքում պարտվող է՝ լուզեր, դպրոցական ու համալսարանական երկարամյա անձնական պարտություններից մինչև տարածքային ու բարոյական պետական կորուստներ ու պարտություններ։ Բայց, թերևս, չկա ավելի վատ բան, քան պարտվողական բարդույթով պետության ղեկավարը։ Սակայն նրան իշխանության են բերել այն ուժերը, որոնք նրան գնահատել են հենց այդ որակի համար։ Ինչ-որ փուլում անդրազգային մոդերատորները եկել են այն եզրակացության, որ հաղթողները վատ սպառողներ են:

Հավանաբար այն պատճառով, որ բարձր արժեքների և իդեալների առկայությունը դժվար է համատեղել կենցաղային հեդոնիզմի հետ: Եվ ամբողջ հետխորհրդային տարածքում սկսվել է ներարկվել պարտվողականության բարդույթ, որը յուրովի է դրսևորվել Հայաստանում։ Ակնհայտ է, որ հենց դրա համար էլ Փաշինյանը չի հանդուրժում «ղարաբաղյան կլանը»։ Եվ ամենևին ոչ այն պատճառով, որ նրանք խանգարում են Ադրբեջանի և Թուրքիայի հետ աշխարհաքաղաքական սակարկություններին, և ոչ նույնիսկ կոռուպցիոն սխեմաներում նրանց իբր տոտալ ներգրավվածության պատճառով: Այլ որովհետև հենց Ղարաբաղի պատմությունն է դարձել հերոսության դպրոց նոր սերունդների համար։ Ակնհայտորեն այդ նույն «սոցիալական պատվերն» է որոշել վարչապետի վերաբերմունքը Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ, որը նա փորձում է ոչնչացնել նախանձելի եռանդով։ Չէ՞ որ քրիստոնեությունը հաղթողների հոգևոր հիմքն է։ Պետք է արմատախիլ անել այն հավատքը, որտեղ հիմնական մեղքը հուսահատությունն է, իսկ գլխավոր առաքելությունը՝ «փրկելն ու պահպանելը»։

Նման կրեդոյի տակ էր Յուշչենկոն, իսկ հիմա՝ Փաշինյանը, քաղաքական գործիչներ, որոնք անդեմությունը, բթությունը և պարտությունը հասցրել են քաջության և արժանապատվության աստիճանի։ Այլ կերպար է արքեպիսկոպոս Գալստանյանը։ Դեռ պատանի Վազգենը (որը հետո դարձավ Բագրատ) կյանքով անցել է հաղթողի պես՝ վաղ հաջողություններ դպրոցում, ճեմարանում, աստվածաբանական հայտնությունների բարդ խնդրի վերաբերյալ ատենախոսության փայլուն պաշտպանություն, «Էջմիածին» ազդեցիկ ամսագրի հրատարակություն, կարևոր թեմերի առաջնորդություն... Բացի այդ, այդ տպավորիչ հոգևորականը իրականում է տեսել պարտության ողջ դառնությունն ու ճակատագրական հետևանքները, երբ օգնում էր պարտված և ավերված Իրաքը լքած հայ փախստականներին ։ Նրանք, ովքեր կարծում են, որ մեր գլոբալ թշնամիները փորձում են Ռուսաստանը շրջապատել «անակոնդայի գոտիով»՝ խարիզմատիկ և եռանդուն թշնամիներով, սխալվում են: Ավելի շուտ, նրանք փորձում են «շրջապատել» մեզ թուլակազմ, ձանձրալի, քայքայված հարևանների ապակեբամբակով։

Ինչպե՞ս կդասավորվի խենթ արքեպիսկոպոսի ճակատագիրը: Առայժմ վտանգն այն է, որ միշտ չէ ճիշտ մեկնաբանվում նրա առաքելությունը։ Օրինակ՝ ասում են, որ նրա խնդիրն է փրկել պետությունը: Բայց հոգևորականի առաքելությունը իշխանության նույնիսկ ամենակարևոր ինստիտուտները փրկելը չէ։ Նրա անմիջական խնդիրն է լուսավորել հոգիները: Նաև պետք է հուսալ, որ նրան չեն վերագրի Արևելքին կամ Արևմուտքին մերձենալու ծրագրեր։

Մի խոսքով, Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները ոչ թե նեղ քաղաքական կամ գռեհիկ էթիկական, այլ գաղափարական բնույթ են կրում։ Դա Հայաստանի դասն է աշխարհի համար: Դա ուժի քիմիայի և երջանկության մետաֆիզիկայի նուրբ կապերի ակտուալացումն է։ Եվ խոնարհ խորհուրդ հնագույն երկրի հասարակական կարծիքի առաջնորդին. իշխանություն ունեցող «լուզերից» վատ բան էլ կա, դա առանց իշխանության հաղթողն է։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կյանքից հեռացել է «Վամպիրի օրագրեր» սագայի ստեղծողը Վթարային անջատումներ. ապրիլի 1-ին և 2-ին ջուր չի լինի՝ տասնյակ հասցներում Զինապարտ քաղաքացիների ծանուցումները կկատարվեն նոր ընթացակարգով․ ինչ է հայտնի Մարտի 20-ին սկսված կրակոցների համեմատ անցած գիշեր Խնածախում հանգիստ է եղել, 2 անգամ են կրակել Fastex-ի բլոկչեյն լուծումները ներկայացվել են Գեղարվեստի ակադեմիայում Զբոսաշրջային բատիսկաֆ է խորտակվել, մաhացել է առնվազն 6 մարդ․ Եգիպտոս (տեսանյութ, լուսանկար) Փաշինյանին խաղաղության թուղթը պետք է ընտրություններում. Ալիևը գիտի դա. Ավետիք ՉալաբյանՆոր մանրամասներ՝ երեկ տեղի ունեցած երկրաշարժի մասին ՔՊ-ականի ամուսինը Մարտուն Գրիգորյանի շտաբի մոտ հերթապահությո՞ւն է իրականացնում Կնքվելու է ոչ թե խաղաղության պայմանագիր, այլ զիջումնագիր. Արմեն ՄանվելյանOzon Հայաստանը գործարկել է ինքնաթիռով ապրանքների առաքման ծառայություն Ադրբեջանն անցել է բացահայտ սպառնալիքների Իշխանությունը ճնշումներ է սկսել Գյումրիի ընդդիմադիրների դեմ «Եվրաքվեն» ընդունեցին, մնացին հետևանքները «Փոքրիկ Հայաստան` Սիբիրում». Տյումենի մարզի հայերի միության նախագահ Աբրահամ Հովեյանը՝ իր նախնիների հայրենիքի, Ռուսաստանի և դեպի Տաճար տանող ճանապարհի մասին Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագիրը բեկումնային կլինի․ Արարատ Միրզոյան Անջատված մասով գործը ես ուղարկելու եմ դատարան․ Վարդապետյանը հետքայլ չի անում Ինչ է ինքնիշխանությունը, ինչպիսի տարրերից է այն բաղկացած, արդյոք այն կարող է լինել բացարձակ որևէ երկրի դեպքում. Ավետիք ՉալաբյանDartsolar-ը ներկայացրել է արևային մարտկոցներով ավտոմոբիլային թափքի նախատիպ Իրավապահները խուզարկում են Մարտուն Գրիգորյանի նախընտրական շտաբները Ժամանակակից ակումբ-գրադարան Կապանի Շինարարների թաղամասում Կենսաթոշակների մասին«Սրանց ընդունած «օրենքը» ո՛չ կարգավորման առարկա ունի, ո՛չ էլ պարտականություն»․ Մենուա Սողոմոնյան Ինչո՞ւ էր Նիկոլը երեկ նմանօրինակ ցնցումների մեջ. Արմեն ՀովասափյանԹուրքիայում տեղի ունեցող զարգացումների «անկյունները»․ «Փաստ» Իրենց աչքի մեծ գերանը թողած՝ այլոց աչքերի «ծեղն» են տեսնո՞ւմ․ «Փաստ» «Որքան Փաշինյանը մնում է իշխանության, այնքան բարդանում են հետագա անելիքներն իրավիճակը շտկելու առումով»․ «Փաստ» Մեծ բլեֆ «ժողովրդին պատկանածի» ու «թալանի վերադարձի» մասին․ «Փաստ» Հայաստան-Իրան դաշինքը կարող է զսպել «Մեծ Թուրանի» ծրագիրը․ «Փաստ» ՀԾԿՀ անգործությունը հնարավորություն է տվել «Վեոլիա ջրի» կողմից անբարեխիղճ պահվածքի. ինչո՞ւ են տուգանվում քաղաքացիները․ «Փաստ» ՍԱՏՄ-ում sms-ի են սպասո՞ւմ․ «Փաստ» Պետական մակարդակով խաբեություն, ծաղր, արկածախնդրություն և բաժակաճառ. առաջարկվում է «Եվրաքվեի» հարցով դիմել Սահմանադրական դատարան․ «Փաստ» Առանց սեթևեթանքի և աներկբա ուզում եմ ասել՝ մենք Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)ԵՄ-ը չի նախատեսում ցամաքով հարվածներ հասցնել Կարմիր ծովում գործողության ընթացքում. EuractivԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել է Քիմ Քարդաշյանը ցուցմունք կտա դատարանում՝ 10 մլն դոլար արժողությամբ զարդերի գողության գործովԻ՞նչ պետք է շնչենք, դրա համար էլ այսքան քաղցկեղ կա. երևանցիները՝ հատվող հաստաբուն ծառերի մասին (տեսանյութ)Հայտնի է՝ Հարրի Փոթերի մասին սերիալում ով կարող է մարմնավորել Հագրիթին «Մեր քաղաքը» դաշինքի առաջնորդ, Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում իր թիմի հետ այցելեց «Ավտոկայարանի բանավան» թաղամասՄոտ 3 կգ մեթամֆետամին, 1 կգ-ից ավելի մարիխունա և այլն․ ՔՈԳՎ հերթական բացահայտումը (տեսանյութ)25 տարի առաջ այս օրը Ռուսաստանն առաջին անգամ նախագահ է ընտրել Պուտինին ԱՄՆ-ում 3-ամյա աղջիկը տանն ատրճանակ է գտել ու սպանել 1-ամյա քրոջը Թրամփի սպառնալիքների ֆոնին՝ Իրանի ԻՀՊԿ-ն ներկայացրել է նոր հրթիռային «քաղաք»Այսօր ՀՀ ԱԺ նիստերի դահլիճին կից լրագրողների համար նախատեսված օթյակում տեղի է ունեցել անընդունելի և խայտառակ միջադեպՓետրվարին վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են 60 հարկ վճարողի մոտ․ տուգանքի չափը կազմել է 36 մլն դրամ Փաշինյանը թող գործով ապացուցի իր խոսքերը. գյումրեցիԱրգենտինան 4։1 հաշվով հաղթել է Բրազիլիային և ժամանակից շուտ ԱԱ-2026-ի ուղեգիր նվաճել Մարդիկ ատում են Փաշինյանին, նա չի կարող անվերջ ձգել իշխանությունը. Ավետիք ՉալաբյանYoPhone-ը 20,000 FTN-ին համարժեք ՀՀ դրամ մրցանակային ֆոնդով մրցույթ է հայտարարել «Հայոց համազգային միասնություն» կուսակցության հայտարարությունը