Հայերեն
Մերկուրի հետընթացը 2024 թվականի օգոստոսին ամենաշատը կազդի կենդանակերպի այս 3 նշանների վրա Ձեր թիկունքին ամբողջ հայությունն է, վերադարձե՛ք հաղթանակած. Գագիկ Ծառուկյան Ողբերգական վթար․ մաhացել են 5 տարեկան երեխա և մեծահասակ (տեսանյութ) ԵՄ-ն Հրվ. Կովկասում նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակել ԵՄ-ն սառեցված ռուսական ակտիվներից 1,5 միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինային Գևորգ Մկրտչյանի զոքանչի`Քրիստինայի մայրիկի ծնունդն է. ինչ անակնկալ է մատուցել Քրիստինան մայրիկին Ջենիֆեր Լոպեսը 55-ամյակի խնջույքին ներկայացել է Շառլոթ թագուհու կերպարով (լուսանկարներ, տեսանյութ) ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարը ձերբակալվել է կոռուպցիայի մեղադրանքով Փոքր Վեդի գյուղի մանկապարտեզի դաստիարակչուհին ծեծում է քնել չցանկացող երեխային (տեսանյութ) Հայաստանում հեպատիտ C-ից բուժվում է ավելի քան 450 բուժառու, որոնցից 70-ը՝ ՔԿՀ–ներում Նեթանյահուն Բայդենին անվանել է «հպարտ սիոնիստ» Երեք հոգու մահվան պատճառ դարձած վթարի գործով փնտրում են BMW-ի վարորդին 

«Իմպիչմենթն այլևս չի ընկալվում որպես միակ հնարավոր զարգացման ուղի». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հունիսի 9-ի հանրահավաքում Բագրատ Սրբազանն ասաց, որ 96 ժամ լինելու են փողոցում և ժողովրդի կամքը պարտադրեն գործող իշխանություններին, իսկ արդյունքը պետք է լինի կառավարության հրաժարականը և նոր կառավարության ձևավորումը: «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը հիշեցնում է՝ շարժման առաջնորդի կողմից հրապարակվել է որոշակի ճանապարհային քարտեզ: «Այդ քարտեզը վերջնարդյունքում կապահովի՞ այն մտածածը, որը շարժման առաջնորդն ուզում է տեսնել, թե՞ ոչ, մոտակա օրերին կիմանանք: Այստեղ պետք է ուշադրություն դարձնել մեկ այլ հանգամանքի վրա. իմպիչմենթն առնվազն հունիսի 9-ի ելույթում չներկայացվեց որպես իշխանափոխության հասնելու միակ միջոց: Դա դրական քայլ եմ գնահատում՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ խորհրդարանում ուժերի առկա դասավորվածություն»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մաթևոսյանը:

Ընդգծում է՝ հունիսի 9-ի հանրահավաքի արդյունքներով տեսանք, որ իմպիչմենթն այլևս չի ընկալվում որպես միակ հնարավոր զարգացման ուղի: Քաղաքագետը նշում է՝ քաղաքական որոշ վերլուծաբաններ, քաղաքագետներ, օգտատերեր, օրինակ՝ կարծիք են հայտնել, որ եթե Բագրատ Սրբազանը հունիսի 9-ին ներկայացված ծրագրով ներկայանար մայիսի 9-ին, ապա հնարավոր է, որ այն քաղաքական փոփոխությունները, որոնց հասարակության զգալի մասը սպասում է, արդեն տեղի կունենային: «Բայց տեսանք մեկ պարզ բան՝ շարժումը տրամաբանական որոշակի էվոլ յուցիա է ապրում, և քաղաքական անցուդարձին և գործընթացներին ավելի ճիշտ արձագանք է տալիս, քան կարելի էր դա ակնկալել: Չեմ կարող ասել, թե ինչպիսին կլինի հանրային աջակցությունը, երբ շարժումն անցնի այդ ներքին էվոլյուցիայի միջով և այն ավարտվի, բայց այն, որ շարժումը և նրա առաջնորդը քաղաքական էվոլ յուցիա են ապրում, փաստ է»,-հավելում է մեր զրուցակիցը:

Գործող իշխանության ներկայացուցիչները՝ լինեն պատգամավորներ, թե քաղաքական դեմքեր, դժգոհություն են հայտնում, թե շարժման մասնակիցները երեկոյան ժամերին ակցիաներ անելով՝ խանգարում են մարդկանց անդորրը, մոռանալով, որ իրենք անհնազանդության ակցիաներով են եկել իշխանության, իսկ «սիրո հեղափոխությունն» արդյունքում ատելության մթնոլորտ գեներացրեց մեր երկրում: Կարծում են՝ մարդիկ կարճ հիշողություն ունե՞ն, թե՞ սեփական անհանգստություններն են ի ցույց դնում կամ փորձում դրսևորել իրենց հավատարմությունը իշխանության ղեկավարին:

«Իսկ մեր հասարակությունը 2020 թ.-ին տեղի ունեցած իրադարձությունները մոռացե՞լ է, թե՞ ոչ: Կարծում եմ, որ եթե ոչ միայն մոռացած չլիներ, այլ նաև ապրեր 2020 թ.-ին տեղի ունեցած ողբերգությամբ, 2024 թ.-ին այս իրավիճակում չէինք լինի: Հետևաբար, իշխանական պատգամավորների մտայնության համար առ այն, որ հասարակությունն ինչ-որ բան, հնարավոր է, որ մոռացել է, անկեղծ լինենք, որոշակի հիմքեր կան: Չեմ ասում, որ իշխանությունների գործողությունները տրամաբանական եմ ընկալում իրենց գործունեության բովանդակությամբ, բայց երբ քաղաքական գործընթացի մաս ես դառնում, պետք է պատրաստ լինես և՛ հարվածներ ընդունել, և՛ հարվածներ տալ քո հակառակորդին:

Հիմա իշխանություններն այդ իրավիճակում են, տեսնում են, որ հրապարակից իրենց հարվածում են, և դա իսկապես այդպես է: 2020 թ.-ից այս կողմ առաջին անգամ առնվազն տեղեկատվական ասպարեզում տեսնում ենք, որ հնարավորություն է ստեղծվում առաջ շարժվել ընդդիմության օրակարգով: Պարզ է, որ իշխանությունները դրան պետք է արձագանքեն: Իրենց խորհուրդ չեմ տա, բայց իրականում կարելի էր ավելի գրագետ թիրախավորել շարժումը և այլն, բայց այն, որ իրենք պետք է արձագանքեն, դա նորմալ է: Իշխանության մեջ գտնվող մարդկանց ճնշող մեծամասնությունը պայքարում է իր անձնական բարեկեցության, սոցիալական և ֆինանսական կարգավիճակի պահպանման համար: Որևէ մեկին օրինակ չբերեմ, բայց եթե վաղը Բենիամին Մաթևոսյանը նման շարժում ղեկավարի, իրենք նրան կընկալեն որպես անձնական թշնամի, որը գալիս է իրենց ունեցվածքից նրանց զրկելու և այլն:

Շատ կարևոր է, որ ցանկացած ընդդիմություն կարողանա իշխանության նուրբ հոգու ճիշտ լարերի հետ խաղալ: Երբ խոսվում է հումանիտար միջանցք, մարդկանց որոշակի շանս տալու մասին և այլն, խոսքը դրա մասին է: Հասկանում եմ նաև, որ ինչ-որ մեկը սա կարդալով կարող է ասել՝ ինչպե՞ս, պետք է բոլորին կախաղան հանենք և այլն, բայց այս մոտեցումը բերում է նրան, որ այդ մարդիկ էլ ավելի են կոնսոլիդացվում իրենց առաջնորդի շուրջ: Դա գլոբալ առումով խնդիր չէր լինի, եթե այդ առաջնորդը բոլորին չտաներ «փուռը տալու»: Իշխանությունների քննադատությունը պետք է ճիշտ ընկալես, պետք է հասկանաս, թե ինչո՞ւ են իրենք այդպես վարվում, իսկ հետո կարողանաս իրենց անձնական վախերը փարատել: Ֆունդամենտալ նշանակություն ունի այն, որ քաղաքականությունը հնարավորի արվեստ է: Հիմա, եթե մտնելու ենք լեզվակռվի մեջ, և ամեն մեկը փորձելու է ցույց տալ, թե ինքը հայոց լեզվին որքան լավ կամ վատ է տիրապետում, ով և ում կարող է ոսկեղենիկ հայերենով վիրավորել և ինչ բառապաշար կարող է օգտագործել, վերջնանպատակին չենք կարողանա հասնել»,-ընդգծում է քաղաքագետը:

Հավելում է՝ անկախ նրանից, թե շարժումն ինչպիսի ավարտ կունենա, անկախ նրանից, թե այս ճանապարհին ինչ գործընթացներ պետք է տեղի ունենան, պետք է ֆիքսել մեկ կարևոր հանգամանք. «Բագրատ Սրբազանը մարդ է, ամենայն հարգանքով ու դրական վերաբերմունքով, որի ճանաչողության տոկոսը մինչև այս տարվա ապրիլի սկիզբ այդքան էլ մեծ չէր: Եթե հարցում իրականացնեինք, չեմ կարծում, որ տասը տոկոսից ավելին ճանաչեր նրան: Բայց երկու ամսվա մեջ մարդը, որի ճանաչողության աստիճանը բարձր չէր, կարողացավ իր շուրջ այնպիսի քաղաքական շարժում գեներացնել, որը ցույց տվեց հասարակության դժգոհության նյարդը: Պատկերացնենք, որ պայմանական ասած՝ Վահագն Ալեքսանյանի երազանքները կատարվում են, և այս շարժումը մարում է, բայց խնդիրը ո՞րն է:

Հայաստանի շուրջ իրավիճակը դրանից փոխվո՞ւմ է, թե՞ ոչ, մեր հարևանները դրանից հետո դառնո՞ւմ են Շվեյցարիան և Իտալիան, սահմանագծման և սահմանազատման քողի տակ տարածքներ հանձնելու հարցը լուծվո՞ւմ է, թե՞ ոչ: Այս բոլոր հարցերի պատասխանը «ոչ» է: Նոր ցնցումներ լինելո՞ւ են, իհարկե լինելու են: Իշխանությունների անազնիվ քարոզչությունը՝ «նախկին ու ներկա, թալանչի, սև ու սպիտակ, գորշ ու վարդագույն» և այլն, իքս պահից դադարում է աշխատել: Իսկ այն մարդկանց ուղեղը, որոնք Բագրատ Սրբազանի շուրջը հավաքվել են, իշխանությունը չի կարող փոխել: Այդ մարդիկ կրիտիկական զանգված են, իշխանությունը ցույց տվեց իր մերկությունը: Մարդը, որը քաղաքականությամբ չէր զբաղվում, որը դուրս է քաղաքական գործընթացներից, որի վերաբերյալ չես կարող ասել, որ «անցել» է Մարտի 1-ով, Հոկտեմբերի 27-ով, կաշառակեր ու կոռուպցիոներ է, տղաներին բանակից ազատել է և այլն, իշխանություններին քաղաքական այնպիսի ապտակ է տալիս, որն իշխանությունները չէին էլ կարող պատկերացնել: Սա խոսում է այն մասին, որ մեզ բավականին հետաքրքիր զարգացումներ կարող են սպասել, անկախ ամեն ինչից:Անկեղծ լինենք, Նիկոլ Փաշինյանը 2017 թ.ին նաև իշխանության ջանքերի շնորհիվ հայտնվեց խորհրդարանում, չեմ կարծում, թե նրա ճանաչողության մակարդակը շատ էր տարբերվում Բագրատ Սրբազանի ճանաչողության մակարդակից, բայց 2018 թ.-ի իրադարձությունները հայտնի հունով ընթացան: Իշխանությունների պահվածքը, մեղմ ասած, հարցեր է առաջացնում այն առումով, որ իրենք սթափ չեն գնահատում իրողությունները»,-նշում է մեր զրուցակիցը:

Արդյոք վերջինի դրսևորումը իշխանության ղեկավարի հեծանիվ վարե՞լ ը չէ: «Սատցվում է՝ փորձում ես ցույց տալ, որ, ինչպես հայտնի խորհրդային ստեղծագործությունում է ասվում, «всё хорошо, прекрасная маркиза», բայց անում ես այն, ինչը քեզ ասել է մեկը, որը քո դեմ պայքարում է: Կա՛մ Նիկոլ Փաշինյանի հետ այլևս չեն աշխատում այն մարդիկ, որոնք աշխատել են 2018 թ.-ին, և նա ինքնագլուխ է այս քայլերը ձեռնարկում, կա՛մ էլ իրականության հետ կապն այնքան են կորցրել, որ չեն էլ պատկերացնում, թե ինչ է կատարվում»,-եզրափակում է Բենիամին Մաթևոսյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ավելի քան 30 տարի անց մայրաքաղաքի ճանապարհները ասֆալտապատվում են նոր տեխնոլոգիայովՕլիմպիական խաղերի խորհրդանիշներով Visa քարտեր՝ Յունիբանկից300 բնակարան հատուկ գնով․ էքսկլյուզիվ առաջարկ ՄԼ Մայնինգից և Ամիօ ԲանկիցԱնվճար քաղվածքներ ու տեղեկանքներ IDBank-իցՇինծու, ապօրինի մեղադրանքով ես գտնվում եմ անազատության մեջ. 2-րդ կորպուսի նախկին հրամանատարի հայտարարությունը կալանավայրից Team-ը կրկին միացել է նորարարության ալիքին՝ Sevan Startup Summit-ում (ֆոտո) Մերկուրի հետընթացը 2024 թվականի օգոստոսին ամենաշատը կազդի կենդանակերպի այս 3 նշանների վրա Ձեր թիկունքին ամբողջ հայությունն է, վերադարձե՛ք հաղթանակած. Գագիկ Ծառուկյան Ողբերգական վթար․ մաhացել են 5 տարեկան երեխա և մեծահասակ (տեսանյութ) ԵՄ-ն Հրվ. Կովկասում նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակել ԵՄ-ն սառեցված ռուսական ակտիվներից 1,5 միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինային Գևորգ Մկրտչյանի զոքանչի`Քրիստինայի մայրիկի ծնունդն է. ինչ անակնկալ է մատուցել Քրիստինան մայրիկին Ջենիֆեր Լոպեսը 55-ամյակի խնջույքին ներկայացել է Շառլոթ թագուհու կերպարով (լուսանկարներ, տեսանյութ) ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարը ձերբակալվել է կոռուպցիայի մեղադրանքով Փոքր Վեդի գյուղի մանկապարտեզի դաստիարակչուհին ծեծում է քնել չցանկացող երեխային (տեսանյութ) Հայաստանում հեպատիտ C-ից բուժվում է ավելի քան 450 բուժառու, որոնցից 70-ը՝ ՔԿՀ–ներում Նեթանյահուն Բայդենին անվանել է «հպարտ սիոնիստ» Երեք հոգու մահվան պատճառ դարձած վթարի գործով փնտրում են BMW-ի վարորդին Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 25-26-ը Ինչ տեսք ունի բուժումից վերադարձած Հրանտ Թոխատյանը. նա անճանաչելի է դարձել Ողբերգական ավտովթարի հետևանքով 4 երեխա է մահացել Կայացել է Լավրով-Ֆիդան հանդիպում Նիկոլն ու Ալիևը ձգտում են վերջնականապես փակել Արցախի հարցը. Արմեն ՄանվելյանԱդրբեջանի բացահայտ սպառնալիքն ու պատասխանն ԱՄՆ-ին Ի՞նչ են քննարկել Թուրքիայի ԱԽ-ում Անձրև, ապմրոպ. ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը «Խաղաղությունն ի՞նչ ելքով... նոր թշնամիներո՞վ». Նաիրի Սարգսյանի հետ Փաշինյանը կրկին ընկել է մարզերի ետևից Իրաքում հրթիռակոծության է ենթարկվել ամերիկացի զինվորականների տեղակայման ավիաբազան Կադրեր՝ երիտասարդ ամուսինների և նրանց որդու կյանքը խլած վթարի վայրից Ավտովթարից զոհված ընտանիքը բնակվում էր Գյումրիում Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը Օբաման ակտիվորեն աջակցում է Հարրիսին Ռուսաստանում ցածր ծնելիությունը «աղետшլի» է ազգի ապագայի համար. Կրեմլ Ռիոն միշտ կմնա ինձ հետ՝ իմ ամբողջ կյանքում. կուզեմ՝ այդպես նաև Փարիզ-2024-ը լինի. Արթուր Ալեքսանյան Հայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում Փարիզ-2024-ին դուք եք Հայաստանի դեսպաններն օլիմպիական աշխարհում․ ՀՀ-ին և հայ ժողովրդին օդի և ջրի պես անհրաժեշտ են հաղթանակներ․ Գագիկ Ծառուկյանը՝ մարզիկներինԻնչ շքեղությամբ են նշել Տիգրան Ասատրյանի թոռնիկի 40 օրականը և կնոջ ծննդյան օրը Եվրոպայում գազի պահանջարկը նվազում է, արևային էներգիայինը՝ աճում Հարցումը ցույց է տվել, որ Թրամփն ու Հարիսն ունեն գրեթե հավասար մակարդակի աջակցություն Բացառիկ կադրեր երգչուհի Կարինա Առուստամյանի հարսանյաց արարողությունըՈվքեր են ավտովթարից մահացած ամուսինները և նրանց երեխան Նոր Հաճնի կամրջի վրա բախվել են «Volkswagen Tuareg»-ն ու «Kia»-ն. կա վիրավոր Օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով․ սպասվում է հորդառատ անձրև Մեկնարկել է Ucom-ի և Արևորդի կազմակերպության համատեղ բնապահպանական նախագծի նոր փուլը Փեզեշքիանը Նեթանյահուին «հանցագործ» է անվանել Կամչատկայի բնակիչը մահացել է արջի հարձակման հետեւանքով Սիսիանի մի շարք հատվածներում ջուր չի լինի Սև ծովի ափին վիրուս է տարածվում. ինչպես պայքարել ՀՀ-ն հանձնառու է պայմանավորվածությունների կատարմանը և նույնն ակնկալում է Թուրքիայից. ԱԳՆ