Հայերեն
Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի հերթական նիստին Ատելության խոսքի հետ կապված խնդիրը ՀՀ-ում ամենահրատապներից է, դրան բախվում եմ նաև ես. ՄԻՊ Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 4-րդ ոսկե մեդալն է նվաճել ու դարձել բացարձակ չեմպիոն ՊՆ-ն հայտարարություն է տարածել Չինաստանը ցանկանում է հսկա արևային կայան կառուցել ուղեծրում. ինչո՞ւ Պետք է նորից լինի 1988-ի զարթոնքը, և կլինի. քաղաքացի Վերջին ՏԻՄ ընտրություններում «ՀայաՔվեն» միակ օբյեկտիվ դիտորդական առաքելությունն էր. Արմեն Մանվելյան Զելենսկին Հռոմում Թրամփից հետո հանդիպել է նաև Մակրոնի հետ Հզոր պայթյուն Իրանի Բենդեր Աբաս նավահանգստում Մեսսին նշել է համաշխարհային ֆուտբոլի 10 գլխավոր տաղանդներին Մեկնարկել է 2025-2026 ուստարվա դիմորդների միասնական և ներբուհական քննությունների հայտագրման գործընթացը Ղարիբաշվիլին հեռանում է 

Նիկոլ Փաշինյանը հենց այնպես չէ, որ մտադրված ու համառորեն կեղծ օրակարգեր է նետում հանրային տիրույթում

Հասարակություն

Նիկոլ Փաշինյանը հենց այնպես չէ, որ մտադրված ու համառորեն կեղծ օրակարգեր է նետում հանրային տիրույթում։ Դրանցից մեկը «իրական» և «պատմական» Հայաստանի «հակասության» ու «անհամատեղելիության» թեզն է։ Այդ համատեքստում Փաշինյանը հանդես է գալիս որպես «իրական» Հայաստանի ջատագով։ Դա մի քանի նպատակ հետապնդող գործողություն է։

Նախ, Փաշինյանը Էրդողանի ու Ալիևի հրահանգավորմամբ կոչված է հարցականի տակ դնելու, հարցեր առաջացնելու հայոց պատմության, մեր՝ տարածաշրջանում ունեցած դարավոր ներկայության, Հայոց Ցեղասպանության, Արցախի՝ հայկականության և մեր ինքնության այլ հիմնասյուների հանդեպ։ Կարճ ասած՝ Ադրբեջանում լավ են հասկացել, որ մեզ իրապես հաղթելու համար պետք է ազդել մեր ուղեղների վրա, փոխել մեր մտածելակերպն այնպես, որ մենք հավատանք իրենց խոսույթներին՝ դրանով իսկ տուրք տալով և օգնելով հասնել իրենց նպատակներին։ Կտրել մեզ արմատից կամ առնվազն քանդել այդ արմատը՝ մեզ վերջնական ձախողման տանելու համար։ Սա նպատակներից մեկն է։

Միևնույն ժամանակ, Փաշինյանն այս արհեստական ու վտանգավոր օրակարգով դրդում է իր ընդդիմադիրներին հանդես գալ ազգայնական կամ անգամ ազգայնամոլական դիրքերից, հնչեցնել հայտարարություններ, որոնք անընկալելի կլինեն հատկապես արտաքին աշխարհի համար։ Պատահական չէ, որ թե՛ Ալիևը, թե՛ Փաշինյանը ընդդիմադիրներին կոչում են «ռևանշիստներ»։ Սա հստակ քարոզչական ծուղակ է, որի մեջ բազմաթիվ գործիչներ ընկնում են՝ սկսելով արձագանքել Փաշինյանին։ Մինչդեռ պատմական Հայաստանի մասին խոսույթով միակ ղեկավարը, որը հանդես է եկել հրապարակային հենց ինքը Փաշինյանն է եղել, բայց «հին» Փաշինյանը՝ 2018-2020 թվերի Փաշինյանը։ Նրանից բացի, Հայաստանի այլ ղեկավար նման խոսույթով երբեք չի խոսել՝ ակնհայտ պատճառներով։

Գործում է նույն տրամաբանությունը, երբ Նիկոլ Փաշինյանի կեղծ «խաղաղությանը» հակադրվողները համարվում են պատերազմի աջակիցներ։ Իր առաջարկած «խաղաղությունը» դա ագրեսիան ընդունելու, դրա հետ հաշտվելու, դրա հիման վրա կենսական իրավունքներ ու անվտանգություն զիջելու, ինչպես նաև էթնիկ հենքի վրա ատելությունն ու դրա քարոզը, էթնիկ զտումն ու բռնի տեղահանումը արդարացնելու կոնցեպտ է։ Այսինքն՝ անում են այն ամենը, ինչը հակասում է խաղաղության էությանն առհասարակ։ Դա նույնն է, որ բռնությունն ու բռնարարին արդարացնողը իրեն ներկայացնի որպես բռնության դեմ պայքարի առաջամարտիկ։

Հիմա գանք «իրական» Հայաստանի մասին կեղծ թեզին։ Փաշինյանն այն մարդն է, որը առաջին անգամ վտանգել է ՀՀ գոյությունը, նա առաջինն է, ում քաղաքականության արդյունքում ունեցել ենք տարածքային կորուստներ նրա իսկ հռչակած 29,800 քառակուսի կիլոմետրից, նրա քայլերի արդյունքում վտանգի տակ կարող են հայտնվել մեր միջպետական ճանապարհները, մենք չենք կարող մեր իսկ տարածքում գտնվող Երասխում գործարան կառուցել, ուստի Փաշինյանին պետք է ասել՝ ու՞ր է այդ «իրական» Հայաստանը, ինչու՞ ես կադաստրի թղթեր փնտրում Ալիևի դարակներում, ինչու՞ ես վտանգում մեր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը քո քայլերով։ Նրա հետ պետք է խոսել իր իսկ կեղծ «փաստարկներով», այլ ոչ թե պատմական Հայաստանի խոսույթով։

Ի վերջո, պետք է տալ մի պարզ հարց՝ այդ ինչպիսի՞ «իրական» Հայաստան ու «խաղաղություն» ես կառուցում, որ Ալիևը մեր երկիրը կոչում է «Արևմտյան Ադրբեջան», ինչպե՞ս է, որ մեր ռազմագերիներն ու ապօրինաբար պատանդ պահվող անձիք մինչև հիմա Բաքվի բանտում են, ինչպիսի՞ խաղաղություն է դա, որ Ալիևն ամեն ելույթում հայերին կոչում է թշնամի, էլ չեմ ասում տասնյակ զորավարժությունների ու զենքի գնումների մասին։ Հենց այս թեզերով պետք է հակադարձել Փաշինյանի վտանգավոր խոսույթներին ու թույլ չտալ թելադրել օրակարգ, որը բխում է բացառապես Ադրբեջանի շահերից։

Թրամփի ղեկավարման առաջին 100 օրվա ընթացքում առնվազն 121,000 պետական ​​աշխատող է հեռացվել աշխատանքից. CNNՍարսափելի դեպք, շինհրապարակում տղամարդ է 6-րդ հարկից ընկել, պայքարում են կյանքի համար․ Shamshyan «Նեմեսիսը» ոչ թե մարդասպանություն էր, այլ արժանապատվություն. Արսեն Գրիգորյան Ապրիլի 24-ը հիշեցրեց` ով ենք մենք, որտեղից ենք գալիս և ուր ենք գնում. Դավիթ ՍարգսյանԵկամուտների հայտարարագրման ռիսկերը․ չփաստաթղթավորված փոխանցումները կհարկվեն 20 տոկոսով․ Նաիրի ՍարգսյանՄհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի հերթական նիստին Հրդեհ Երևանի շենքերից մեկում. հայտարարվել է բարդության «1 ԲԻՍ» աստիճան Մեծ Հայրենական պատերազմում Հաղթանակի 80-րդ տարեդարձի նախօրեին «Հայաստանում «Անմահ գունդ» հասարակական կազմակերպությունը և Համահայկական կամավորական միությունը ստացան Հաղթանակի դրոշի ճշգրիտ պատճենըՏոնոյանն ու Շարմազանովը Մոսկվայում պատռել են ադրբեջանցիների ֆաշիստական դեմքը Մեր կանխատեսումներով՝ հայտարարագիր կներկայացնի մինչև 100 000 մարդ․ Նաիրի ՍարգսյանԻրականացվելու են պայթեցման աշխատանքներ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը ադրբեջանցի պատվիրակներին իրենց տեղը ցույց տվեց․ Պողոս ՍտամբուլյանԽոշոր հրդեհ էլեկտրական ենթակայանում, մոտակա տներից մոտ 80 մարդ է տարհանվել․ Լոնդոն (տեսանյութ) Ռոզա Դավթյանի երկու շլացուցիչ հարսի զգեստները… բացառիկ կադրեր «ՀայաՔվե» դիտորդական առաքելությունը Գյումրիի և Փարաքարի ՏԻՄ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների մասին իր զեկույցն ուղարկել է ՀՀ-ում հավատարմագրված բոլոր օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններինԻրանի նախագահի բազմանշանակ հայտարարությունները Բաքվում Հայաստանի պետական համակարգում նոր խռովություն է հասունանում Ինժեները 8 տարի էլեկտրաէներգիայի համար չի վճարել. նրա տունը սնվում է նոութբուքերի 1000 մարտկոցներից Ամեն օր Աստծուն խնդրում եմ` փրկվենք Նիկոլից Հայության գլխին վտանգ է կախված, քանի դեռ ցեղասպանները չեն պատժվել. Արմեն ՄանվելյանՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸՍննդի անվտանգության խորքային խնդիրներն ու դրանց առանցքային շերտերը. «Փաստ» «Իշխող թիմի մեջ կա անհանգստություն, որ ընդհանուր զարգացումները, միտումներն իրենց դեմ են». «Փաստ» Այս խմբի իշխանավարումն ինքնին մեծ ու աղետային վրաերթ է. «Փաստ» Այլոք, ըստ Փաշինյանի, լավն են, մենք՝ վատը. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի շրջապատն էլ է դժգո՞հ նրա թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունից. «Փաստ» Թշնամին փորձում է հերքել անհերքելին. ի՞նչ է կատարվում Տեղ, Խոզնավար և Խնածախ գյուղերում. «Փաստ» ՀՀԿ - «Միասնական Ռուսաստան» միջկուսակցական համագործակցությունը զարգացման նոր փուլ է թևակոխում․ Էդուարդ ՇարմազանովԻ՞նչն էր միավորել Կապանի երիտասարդությանը. «Փաստ» Սենսացիաների պակաս չկա. ի՞նչ են «պատմում» հարկային ցուցանիշները. «Փաստ» Հայ ժողովուրդը չի կարող հանդուրժել ոտնձգությունը ազգային արժեքների դեմ. «Փաստ» Մոսկվայում այսօր «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Նացիզմի դեմ տարած հաղթանակի նշանակության մասին. դասեր ՄԱԿ-ի ստեղծումից» միջազգային սիմպոզիումըԻդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակիցԱտելության խոսքի հետ կապված խնդիրը ՀՀ-ում ամենահրատապներից է, դրան բախվում եմ նաև ես. ՄԻՊԱմերիաբանկը մասնակցեց Career City Fest փառատոնին` ներկայացնելով Ամերիացիներին բնորոշ արժեքները Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 4-րդ ոսկե մեդալն է նվաճել ու դարձել բացարձակ չեմպիոն Դոլլարների «անձրև» Ռոզա Դավթյանի պարի ժամանակ. Բացառիկ հոլովակ «Սյունեցիների ներդրումը Մեծ Հաղթանակում. անմոռանալի սխրանք»․ Գիտակոնֆերանս ԿապանումԲերդավանի սահմանագոտում ականի պայթյունից վիրավորում ստանալու դեպքի առթիվ քրվարույթ է նախաձեռնվել Վերջին 30 տարիներին որ երկրի ղեկավարներին են իմփիչմենտ հայտնել և ի՞նչ է եղել նրանց հետ. Արտակ Զաքարյանը մատնանշում է դեպքերը Այսօր էլ «Նեմեսիսը» շարունակվում է, նորօրյա հանցագործները պետք է պատժվեն. Ավետիք Չալաբյան Այս դժվարին պահին կիսում եմ Իրանի եղբայրական և բարեկամ ժողովրդի ծանր վիշտը. Գագիկ Ծառուկյան «ՀայաՔվեն» հավաստագրեր և հուշանվերներ հանձնեց Երևանում կազմակերպված դիտորդական դասընթացի մասնակիցներինԱպրիլի 28-ը Աշխատանքի անվտանգության համաշխարհային օրն է Ադրբեջանցի է պшյթել ականի վրա Իրաքում նախատեսում են կառուցել ամենամեծ արևային էլեկտրակայանը Ucom-ը ներկայացավ Երևանում կայացած Career City Fest-ին՝ կիսվելով իր արժեքներով և կարիերայի հնարավորություններով PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում Զորամասում զինվորների մեջ ներքին կոնֆլիկտ է եղել․ մանրամասներ զինվորի մահվան դեպքից Հայաստանի իշխանությունը խրախուսում է խաղամոլությունը