Հայերեն
Գլխատվեց Իրանը. փորձագետներ ուղղաթիռի կործանումը ահաբեկչություն են որակել ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ» ոսկե հուշադրամը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ՝ ավտոշարասյունը Երևանից շարժվել է Կիրանց Զվերևը՝ Հռոմի մրցաշարի հաղթող Աբովյանում մարզադաշտի հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու այրված դի «Ֆասթ Շիֆթ»-ը քննարկում է կազմակերպել ֆինանսական գրագիտության թեմայով Էբրահիմ Ռայիսին կիրակի ծրագրում էր այցելել Հայաստան, սակայն այցը վերջին պահին հետաձգվել է․ ТАСС Արդարադատության նախարարությունն ի դեմս գործող վարչախմբի փորձում է խափանել «Համահայկական ճակատ» կուսակցության գրանցումը Հրապարակվել են նոր լուսանկարներ Իրանի նախագահական ուղղաթիռի կործանման վայրից Արտակարգ դեպք՝ Երևանում․ քաղաքացին զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ երկու ադրբեջանցի հարձակվել են իր վրա ու ծեծի ենթարկել Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Տարադրամի փոխարժեքները մայիսի 20-ին 

Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ մայիսի 9-ի համար

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Խոյ: Շատ բան պայմանավորված է նրանով` ճի՞շտ են արդյոք ընտրված նպատակակետերը: Վտանգ կա, որ ընկնելով անկարևոր ցանկությունների հետևից, դուք կշեղվեք ուղուց, որը ձեզ կհասցներ մեծ հաջողությունների:

Օրը առատ է գայթակղություններով, որոնց դժվար է դիմադրել, նույնիսկ եթե դուք լավ հասկանում եք, թե ինչ ռիսկի եք գնում: Դժվար թե հաջողվի աջակցություն ստանալ մտերիմներից: Ձեր սիրած էակն այսօր շռայլ չի լինի հաճոյախոսությունների հարցում և առիթը բաց չի թողնի քննադատելու ձեզ:

Ցուլ: Օրը հարմար չէ գործնականության տեսանկյունից, բայց բարենպաստ է խորհելու ձեզ համար կարևոր բաների մասին: Քանի որ բարձր է ստեղծագործական ներուժը, նշանի շատ ներկայացուցիչներ պահանջ կզգան իրենց ապրումներին գրական, գեղարվեստական ձևեր հաղորդել:

Լավագույն օրը չէ անձնական հարաբերությունների համար: Մարդը, ում մասին բարձր կարծիքի էիք, կարող է հիասթափեցնել: Հարաբերությունները պարզելու, համատեղ ուժերով կուտակված խնդիրները լուծելու փորձերը, ցավոք, հազիվ թե լավ բանի հանգեցնեն:

Երկվորյակ: Այսօր հույսներդ միայն ձեզ վրա դրեք: Որևէ մեկից օգնություն կամ աջակցություն մի ակնկալեք, իսկ եթե կլինեն այդպիսի առաջարկներ, ապա դրանք կվերածվեն արջի ծառայության: Հնարավոր են տարաձայնություններ դաշնակիցների հետ: Նրանց բոլոր քննադատական նկատողությունները ձեզ կհանեն հունից երկար ժամանակով:  

Նյարդային լարվածությունը բարձր կլինի, ինչը կարող է գլխացավերի անքնության, քրոնիկ հիվանդությունների սրացման պատճառ դառնալ: Հատկապես արյան բարձր ճնշում ունեցող Երկվորյակները պետք է հետևեն իրենց առողջությանը:

Խեցգետին: Այսօր ամեն ինչ ստացվում է: Նույնիսկ այն գործերում, որոնք ձեզ արդեն անհույս էին թվում, հնարավոր են նշանակալից առաջընթացներ: Դուք հրաշալի կերպով կկարողանաք գլուխ հանել ամենատարբեր դիվանագիտական առաքելություններից: Ձեզ համար դժվար չի լինի հաշտեցնել միմյանց հետ վիճողներին, օգնել բազմաթիվ վիրավորանքների և տարաձայնությունների մեջ խճճված մարդկանց, ընդհանուր լեզու գտնել բոլորի հետ:

Դուք այնքան տարված կլինեք ուրիշներին օգնելու գործով, որ գրեթե ժամանակ չի մնա սեփական ծրագրերի իրականացման համար: Բայց դա գրեթե օրվա միակ բացասական կողմն է և ոչ այնգան զգալի, որովհետև դրա պատճառով լուրջ խնդիրներ չեն ծագի:

Առյուծ: Դժվար կլինի կենտրոնանալ աշխատանքի վրա: Ձեր մտքերը հիմնականում զբաղված կլինեն առտնին և անձնական բնույթի խնդիրներով: Նույնիսկ ամենօրյա ձեր պարտականությունների կատարումը հարթ չի ընթանա: Օրվա կեսին հնարավոր է տեղեկատվություն ստանաք, որը ձեզ կստիպի հուզվել: Բարեբախտաբար, շատ արագ կպարզվի որ տագնապներն անտեղի էին:

Հնարավոր են խնդիրներ գործընկերների և ղեկավարության հետ հարաբերություններում: Շատ Առյուծներ անսպասելիորեն կիմանան, որ իրենց դիրքերն այնքան էլ ամուր չեն, որքան իրենք կցանկանային: Հակառակորդների նկատմամբ անմիջապես առավելության հասնել չի հաջողվի, ստիպված կլինեք ընտրել այլ, ավելի խելամիտ մարտավարություն:

Կույս: Ինչով էլ որ զբաղվեք այսօր, պատրաստ եղեք, որ ձեզ օգնություն կառաջարկեն ավելի հաճախ և համառորեն, քան դուք կցանկանայիք: Որքան էլ կարողանաք մերժել ոմանց օգնությունը` չվշտացնելով նրանց, այնուամենայնից ստիպված կլինեք ոմանց միջամտությունը ձեր գործերին ընդունել լռելյայն: Այնպես որ զինվեք համբերությամբ և եղեք զուսպ:

Դուք հրաշալի մարզավիճակում եք, ֆիզիկական ծանրաբեռնվածությունը դրական է ազդում ձեզ վրա: Սակայն մարզադահլիճում ավելի լավ է մարզվել փորձառու մարզչի հսկողությամբ: Ոչ ճիշտ կատարված ցանկացած վարժություն կարող է տհաճ հետևանքներ ունենալ:

Կշեռք: Օրը միանշանակ չէ: Թվում է ամեն ինչ պետք է լավ ստացվի, բայց, ահա, չգիտես ինչու, չի ստացվում: Հարկ կլինի զբաղվել ձեզ համար ոչ հոգեհարազատ գործերով: Ջանում եք սխալներ թույլ չտալ, բայց խուսափել սխալներից ձեզ չի հաջողվում: Ձեր վրիպումների մասին հիշեցնում են ամեն քայլափոխի, բայց ահա հաջողությունների համար այսօր ոչ ոք չի խրախուսում:

Օրը, սակայն, ունի իր դրական կողմերը: Այսօր հնարավոր է կարողանաք ձեր կյանքում ինչ-որ կարևոր բան փոխել, դուրս գալ աննպաստ իրավիճակից, որին նույնիսկ սովորել էիք, համարելով, թե ամեն ինչ հենց այդպես էլ պետք է լինի:

Կարիճ: Օրը հարմար չէ նոր աշխատակիցներ և գործընկերներ որոնելու համար: Մարդիկ, ում հետ կհանդիպեք, ավելի շատ հակված կլինեն խոսել իրենց խնդիրներից, քան լուծել ձերը: Փոխարենը կարող եք ձեզ համար օգուտով ծախսել փողը և դրանից հաճույք ստանալ: Օրը կարծես հատուկ ընտրված է խանութներ այցելելու համար: Ձեր բոլոր գնումները հաջող կլինեն:

Ցանկացած հարցի քննարկում ձեզ համար կառուցողական և արդյունավետ է: Բայց երբ հերթը գալիս է ծրագրերը կյանքի կոչելուն, դուք խուսափում եք աշխատելուց և ձգտում եք դա հանձնարարել ուրիշին: Այնպես որ, խոսել ինչ-ինչ ռեալ ձեռքբերումներից` այսօր նույնիսկ չարժե:

Աղեղնավոր: Օրը խնդրահարույց է այն առումով, որ ցանկություն չունեք հաշտվել ձեզ շրջախատող իրականության հետ, ինչպես նաև ջանքեր ներդնել այն փոխելու համար: Դուք ոչինչ չեք ձեռնարկում, որպեսզի պայքարեք ստեղծված իրավիճակի դեմ, բայց շարունակ մտերիմների մոտ գանգատվում եք կյանքից` չմտածելով, որ նրանց համբերությունը կարող է սպառվել:

Աշխատեք ազատ ժամանակն անցկացնել մարդկանց հետ, ովքեր ձեզ հետ ներգրավված են ընդհանուր գործերում: Ձգտելով պահպանել համերաշխություն ու խաղաղություն ձեր շրջապատի հետ` դուք կկարողանաք դրականորեն ազդել ինքներդ ձեր վրա, ինչը լավ արդյունքների կհասցնի:

Այծեղջյուր: Օրը հարուստ կլինի զանազան խնդիրներով, տարաձայնություններ կծագեն անգամ այն մարդկանց հետ, ում հետ դուք միշտ կարողացել եք ընդհանուր լեզու գտնել: Ձեր հասցեին շատ քննադատություն կլսեք: Դժվար է ասել, թե դրանք հանգիստ կտանեք, բայց դուք կաշխատեք այնպիսի կեցվածք ընդունել, որ չմատնեն, թե այդ ամենը տհաճ է ձեզ: Եվ ճիշտ էլ կանեք, որովհետև հենց այդ կեցվածքը թույլ կտա խուսափել առճակատումներից:

Հնարավոր են վեճեր ազգականների հետ: Ընտանեկան հարցերին ձեր մոտեցումները շատերին անզիջում կթվան, բայց շուտով բոլորը կհամաձայնեն ձեզ հետ:

Ջրհոս: Օրը բարենպաստ է կարևոր հարցերի շուրջ մտորելու, առաջիկայի ծրագրեր կազմելու համար: Դուք հասկանում եք` ինչի եք ձգտում և ոչ մեկին թույլ չեք տալիս շեղել ձեզ ձեր մտքերի ընթացքից: Այն համառությունը, որով դուք պաշտպանում եք ձեր տեսակետը, արժանանում է շրջապատի մարդկանց, այդ թվում և ազդեցիկ մարդկանց  հարգանքին:

Հնարավոր են չծրագրված ճամփորդություններ, որոնց ընթացքում հաստատվեն հետաքրքիր ծանոթություններ: Համբերատար եղեք ավագ ազգականների հետ հարաբերություններում: Թեև հեշտ չի լինի նրանց հետ լեզու գտնել, վեճերից, այնուամենայնիվ, կարելի է խուսափել: Երեկոյան հնարավոր են առողջական խնդիրներ:

Ձկներ: Այսօր կարող եք իրականացնել նույնիսկ ձեր ամենահամարձակ մտքերը: Հնարավոր է ձեզ հաջողվի լավ վաստակել կամ ամրապնդել ձեր մասնագիտական դիրքերը: Պատրաստ եղեք նշանակալի ծախսերի, մի աշխատեք խնայել, երբ դա կապված է խոշոր և կարևոր գնումների հետ: Նշանի որոշ ներկայացուցիչներ ստիպված կլինեն նյութապես օգնել ազգականներին:

Հեշտ չի լինի կատարել մտերիմներին ինչ-որ ժամանակ տված խոստումը: Այդ պատճառով կարող են տարաձայնություններ ծագել:, Չհասկացվածությունը, բարեբախտաբար, կհաջողվի արագ հաղթահարել:

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/arm24live

Գլխատվեց Իրանը. փորձագետներ ուղղաթիռի կործանումը ահաբեկչություն են որակել ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ» ոսկե հուշադրամը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ՝ ավտոշարասյունը Երևանից շարժվել է Կիրանց Զվերևը՝ Հռոմի մրցաշարի հաղթող Աբովյանում մարզադաշտի հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու այրված դի «Ֆասթ Շիֆթ»-ը քննարկում է կազմակերպել ֆինանսական գրագիտության թեմայով Էբրահիմ Ռայիսին կիրակի ծրագրում էր այցելել Հայաստան, սակայն այցը վերջին պահին հետաձգվել է․ ТАСС Արդարադատության նախարարությունն ի դեմս գործող վարչախմբի փորձում է խափանել «Համահայկական ճակատ» կուսակցության գրանցումը Հրապարակվել են նոր լուսանկարներ Իրանի նախագահական ուղղաթիռի կործանման վայրից Արտակարգ դեպք՝ Երևանում․ քաղաքացին զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ երկու ադրբեջանցի հարձակվել են իր վրա ու ծեծի ենթարկել Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Տարադրամի փոխարժեքները մայիսի 20-ին Բագրատ Սրբազանի ծննդյան օրն է. ինչպես են շնորհավորել նրան Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ մայիսի 20-ի համար Իրանի նախագահը, ԱԳ նախարարը և ուղղաթիռի մյուս բոլոր ուղևորները զոհվել են Այսօր տեղի ունեցավ 88 սուպերմարկետների ցանցի 6֊րդ մասնաճյուղի բացումը ք. Երևան, Նոր Նորք Ջուղայի 2 հասցեումՄանրամասներ. Արշակ Կարապետյանի կուսակցությունը չեն գրանցում Նյու Յորքում կայանատեղին կդառնա հսկա արևային էլեկտրակայան, այն կարտադրի 12 ՄՎտ էներգիա Ինչպե՞ս անիմաստ բարձրացնել Ադրբեջանի կշիռը Բագրատ Սրբազանը մեկ կաթսայում է հավաքում բոլոր ընդդիմադիրներին «Այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց»․ ավարտվեց Բագրատ Սրբազանի հանդիպումը պահեստազորի սպաների հետ Ո՞վ եք դուք՝ պարո՞ն, թե տիկի՞ն վարչապետ. Արշակ Կարապետյան ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով` 7 մարդ է մահացել Մայիսի 26-ին կունենանք կարևոր հանրահավաք. Բագրատ Սրբազան Վարչախումբը վախենում է պատասխանել Լուկաշենկոյի հակահայ ելույթներին Ո՞վ եք դուք, հայտարարեք ձեր հավատքը՝ հասկանանք, քրիստոնյա ե՞ք, թե ոչ, ասեք՝ տիկին ե՞ք, թե պարոն. Արշակ Կարապետյան Սև ծովում Տանզանիայի դրոշով նավ է խորտակվել Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանըԻմ՝ վարչապետի թեկանծու լինելու վերաբերյալ որոշում, որպես այդպիսին, պաշտոնականացված չկա, պետք է Վեհափառի հետ խոսեմ․ Բագրատ Սրբազան Գործող իշխանությունն իր քայլերով ցույց է տվել, որ ինքն արդեն լեգիտիմ չի. Արմեն Մանվելյան«Քաղպայմանագրում» ահաբեկված են. կամուրջներ են որոնում Ռուս գիտնականներն օտարերկրյա գործընկերների հետ մշակել են էժան և արդյունավետ արևային մարտկոցներՀրաժարվելով եկեղեցուց, Սահմանադրությունից, պատմությունից, ի՞նչ ենք դառնում, ինչի՞ն է նման երկրի ղեկավարը, որն ուզում է ստեղծել մի նոր ժողովուրդ. Արշակ Կարապետյան Վթար Երևան-Սևան ճանապարհին. վիրավnրներ կան Վարժանքներ` հետևանքները բացառելու նպատակով. «ԶՊՄԿ» ՓԲԸ-ն Սյունիքի մարզային փրկարարական վարչության հետ մայիսի 16-ին իրականացրեց հերթական հատուկ տակտիկական ուսումնավարժանք Ավետիք Չալաբյանը մանրամասներ է հայտնում Կիրանց վերջին այցելությունիցԱվտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է Բագրատ Սրբազանը չի բացառել, որ ՀՀ վարչապետի հնարավոր թեկնածուի անուն քննարկվի Վերջին մեկ շաբաթվա ընթացքում տասնյակ հազարավոր վիրտուալ հարթակներ հերյուրանքների հեղեղ են ուղղում Բագրատ Սրբազանի անձի դեմ՝ շոշափելով նրա անձնական կյանքը. ԿամենդատյանԱրևմուտքի երկակի ստանդարտների նոր շերտերը. «Փաստ» Կարգավիճակն ու ֆինանսական հոսքերը կորցնելու սարսափ. թե չէ՝ ի՞նչ հայրենիք, ի՞նչ պետություն, ի՞նչ ժողովուրդ. «Փաստ» «Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության». «Փաստ» Մեղավորն ակնհայտ է, այլ մեղավորներ փնտրելն՝ անիմաստություն. «Փաստ» Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ» Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ» Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ» 47-ամյա տղամարդու սպանության վարույթով նախաքննությունը, 3 անձի վերաբերյալ ավարտվել է Գյումրի, Հրազդան և Վանաձոր քաղաքներում օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիայից ներողություն է «պահանջել»