Հայերեն
Մարդկության 2/3-րդն ապրում է 70 տարեկանից բարձր տղամարդկանց ղեկավարության ներքո. Bild Ջալալ Հարությունյանը դատապարտվեց ազատազրկման․ հայտնի է՝ ինչ ժամկետով Ռուսական զորքերն ազատագրել են Դոնեցկի Ձերժինսկ (Տորեցկ) քաղաքը Մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար․ ԱՆ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է 10 ՃՏՊ․ 3 մարդ զոհվել է ԱՄՆ դեսպանատունը, USAID-ը գործել են ժողովրդի և վրացական պետության դեմ. Կոբախիձե Ռուսաստանը «վատ նորություն ունի» ՆԱՏՕ-ի համար Ինչպես է աշխարհն արձագանքել Գազայի ապագայի վերաբերյալ Թրամփի աղմկահարույց հայտարարություններին ՊՆ-ն խստացնում է վարժական հավաքներից խուսափելու համար պատասխանատվությունը Արարատի մարզի տներից մեկում հայտնաբերել է 6 ամսական երեխայի մարմին Սուրճը կթանկանա 20-30%-ով Ադրբեջանում նռնակի պայթյունից 5 զոհ կա 

Արևմուտքը հրապարակեց «արևմտամետների» գինը

Հասարակություն

Բրյուսելում նետված 300 ու մի քիչ միլիոնանոց ողորմությունը ծանրագույն հարված էր Հայաստանի իշխանության համար: Լայնորեն թմբկահարված ու փչված հանդիպումը միանգամից փսկեց՝ ի ցույց դնելով արևմտյան սպասումների ողջ սնանկությունը: Իշխանություններն, ըստ երևույթին, այս ֆիասկոյի հոտը գլխանց առել էին, ու պատահական չէր հանդիպմանը նախորդած օրերին մի շարք իշխանավորների՝ սպասումների նշաձողն իջեցնելու հանրային փորձերը: Բայց արդեն ուշ էր, և ֆիասկոն կայացավ: Ինչպես հայտնի վեպում է ասվում՝ ինչպիսի՛ հարված դասականի կողմից: Բայց հարվածը միայն իշխանությանը չհասցվեց, այլև, գուցե և ավելի ծանր, կամ նույնիսկ մահացու՝ իրենց «եվրոպամետ» հռչակած մարդ-կուսակցություններին, որոնք, ի տարբերություն իշխանությունների, նույնիսկ վերը ասված նշաձող իջեցնելու փորձերը չարեցին, այլև «գազ էին տալիս» մինչև վերջին րոպեն:

Այսպիսով, Արևմուտքը ոչ միայն իշխանությունների ու նրանց գլխավորի գինը հրապարակեց, այլև այդ իշխանությունների փոխարինողի դերին հավակնող «արևմտամետների»: Ինչո՞ւ: Տեղեկատվության պակասը ենթադրությունների դաշտ է բացում: Իշխանություններին այսպես դաժանորեն «քցելու» պատճառ կարելի է ենթադրել, օրինակ, Նիկոլ Փաշինյանի ու զինակիցների կողմից արևմտյան պատվերների ակնհայտ «թերակատարումը» (ռուսները ոչ միայն Հայաստանից չեն հանվել, այլև արդեն Ղարաբաղում, Սյունիքում ու Տավուշում են, Հայաստանը դուրս չի եկել ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից և այլն): 

Բրյուսելյան հիասթափությունից հետո նրանք փորձում էին արևմտյան դեսպանատներում ստանալ մի շարք հարցերի պատասխաններ, և այդ կենտրոններից նրանց բացատրել են, որ ակնհայտ է փաշինյանական իշխանության պիտանիության ժամկետի ավարտը: Ամերիկացիներն ի տարբերություն մեր ոգևորված «արևմտամոլների» գիտակցում են, որ տարածաշրջանում լուրջ ազդեցություն ունեն Ռուսաստանն ու Իրանը, և այդքան դյուրին չի լինելու նրանց հետ պայքարը տարածաշրջանի համար, հատկապես Հայաստանում ունեցած նման «դաշնակիցներով»: Խորհրդանշական ու հետն էլ մաս-մաս խոստացված գումարը քաղաքականության ու դիվանագիտության լեզվով նշանակում է՝ «հեռացող» Փաշինյանի հետ անիմաստ է հեռանկարային ծրագրեր իրականացնել: Իսկ նրա թիմը խիստ խոցելի է. մի մասը վտանգի դեպքում անմիջապես կլքի նրան, մի զգալի հատված էլ՝ արևմուտքի համար կասկածելի անձինք են, որոնք, ըստ իրենց աղբյուրների, ներդրված են իքս ժամի իքս գործողության համար: 
Իսկ «արևմտամետ» մարդ-կուսակցություննե՞րը: Նրա՞նց ինչու «քցեցին»: Սրանց հայտարարություններին, հրապարակումներին, կեցվածքին ու պահվածքին ուշադիր հետևողը միանգամից կհասկանա, որ գործ ունի քաղաքական մտածողության, ինտելեկտի, վերլուծականության ու հանրային իմիջի ամենացածրագույն աստիճանի հետ: Իսկ Արևմուտքն, անկասկած, ուշադիր հետևող է և հասկացել է, որ սրանց վրա խաղադրույք անելով՝ անխուսափելիորեն տանուլ է տալու: Միանգամից և ամեն ինչ: Այսինքն՝ իր հարավկովկասյան մեծ խաղը: 
Արևմուտքը համոզվել է, որ սրանց քաղաքական կերպարը պարզապես անվանարկում է արևմտականության գաղափարը: Ուստի և բացահայտեց, որ այս մարդ-կուսակցություններին Նիկոլի իշխանության փոխարինող ու տարածաշրջանային դերակատարներ չի տեսնում: Կարելի է ենթադրել, որ իշխանությունները սովոր մանիպուլյացիաներով որոշ ժամանակ անց կմարսեն Բրյուսելյան ֆիասկոն, բայց թե «արևմտամետներն», իրենց կասկածելի կարողություններով, ինչպե՞ս են մարսելու և մարսելո՞ւ են, արդյոք, դժվար է ասել:

Հակոբ Սերոբյան 

Ի՞նչ ստացավ ամերիկաթուրքական քարոզչամեքենան ԱբխազիայումՏԵՍԱՆՅՈՒԹ. Երկու հիմնական նպատակ են հետապնդում՝ հարկում, որ կարողանան բյուջեի եկամուտներն ապահովել, և ամբողջ հասարակության տոտալ վերահսկողություն. Նաիրի Սարգսյան «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը Գյումրիում հաջողությամբ սկսեց իր դասընթացը ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այցելել է «Սպայկա» ընկերություն Բաքվի եւ Երեւանի իշխանությունները նույն խնդիրն են լուծում. Արմեն Մանվելյան Իշխանությունը կադրային սով ունի Զինվորականների դեմ հետապնդումները նոր թափ են ստանալու Ամերիկյան այցը բացահայտեց Փաշինյանի սնանկությունը Աղազարյանը կուսակցության համագումար է անում. կասկածները խորանում են ԶՊՄԿ-ի կանգնելը վտանգավոր է, հարցին պետք է արագ լուծում տալ. Վարդան Արամյան Ամենահզոր օրգանական արևային վահանակը ցույց է տալիս 24,700 ժամ կյանքի տևողություն ԶՊՄԿ-ն սկսել է անօրինական գործողությունների և արտադրության սաբոտաժը հրահրող և կազմակերպող մասնակիցների աշխատանքային պայմանագրերի լուծման գործընթացՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է «Սպայկա» ընկերություն Որպես Էրդողանի հարճ` պարագլուխը խնդիր ունի Հայաստանը դարձնելու Թուրքիայի կլիենտ պետությունը. Դավիթ Սարգսյան Ադրբեջանն ահաբեկչական պետություն է. Արամ Պետրոսյան Ռուսական կողմն Ադրբեջանին ցույց կտա՞ իր տեղը. «Փաստ» Անբովանդակ ու անարդյունք այց. «Փաստ» «Երկու հիմնական նպատակ են հետապնդում՝ հարկում, որ կարողանան բյուջեի եկամուտներն ապահովել, և ամբողջ հասարակության տոտալ վերահսկողություն». «Փաստ» Նոր Կտակարանի այդ ո՞ր արժեքի կամ սկզբունքի հիման վրա են ամենօրյա ստերը, թշնամանք ու ատելություն տարածելը, վերջապես՝ Արցախի ուրացումը. «Փաստ» Հռոմի ստատուտի վավերացումը՝ Փաշինյանի աշխարհաքաղաքական դիլետանտիզմ. «Փաստ» Երկու տարում՝ վեց հանդիպում. ի՞նչ հետաքրքրություններ ունի ԱՄՆ-ն. «Փաստ» Որպեսզի բոլորը հայտարարագիր լրացնեն, ամսական միջինն անհամեմատ ավելի շատ մարդ պիտի հայտարարագրի, քան ամբողջ 2023 թվականին լրացրածները միասին. «Փաստ» Երևանի հանրային տրանսպորտի ուղեվարձի հարցով հանրաքվե կանցկացվի՞. «Փաստ» Որքա՞ն վնաս են կրել ԶՊՄԿ-ն ու պետությունը. պարզաբանում կոմբինատից. «Փաստ» Մասկն անդրադարձել է ԱՄՆ բանակի թույլ կողմերին Մենք մեր ադրբեջանցի գործընկերների հետ կբարձրացնենք Ռուսական տան հարցը. Պուտինի մամուլի քարտուղար Մարդկության 2/3-րդն ապրում է 70 տարեկանից բարձր տղամարդկանց ղեկավարության ներքո. Bild Վաղը Լիտվան, Լատվիան և Էստոնիան ընդմիշտ կանջատվեն ռուսական էլեկտրացանցից. Կալլաս Մասիսում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա է այրվել Վրաստանում «գողական աշխարհի» հետ կապ ունենալու համար 26 մարդ է ձերբակալվել «Ռեալը» ցանկանում է ձեռք բերել «Արսենալի» խաղացողին 25-ամյա բնակիչն այլ անձանց տվյալներով վարկեր էր ձևակերպել և գումար հափշտակել «Եվրասիա»-ն ստեղծեց երիտասարդ կինեմատոգրաֆիստների ասոցիացիա Էմմա Մանուկյանը նշում է ծննդյան տարեդարձը. դերասանուհին նոր ֆոտոշարք է հրապարակել Ամերիաբանկը և Մատենադարանը ստորագրել են հուշագիր «Մատյանների տունդարձը» ծրագրի շրջանակումԹուրքիան Իրանի հետ սահմանին արդեն 182 կմ երկարությամբ անվտանգային պատ ունի Սան Պաուլուում ինքնաթիռն ընկել է ավտոբուսի վրա. կան զոհեր ՏՏ ոլորտի խոշորագույն ընկերությունները 2025-ին ավելի քան 320 մլրդ դոլարի ներդրում կանեն արհեստական ​​բանականության ոլորտում Ջալալ Հարությունյանը դատապարտվեց ազատազրկման․ հայտնի է՝ ինչ ժամկետով Ռուսական զորքերն ազատագրել են Դոնեցկի Ձերժինսկ (Տորեցկ) քաղաքը Ինչ իրավիճակ է ճանապարհներին 16:30-ի դրությամբՎարչախումբը հուսահատ ճիգեր է գործադրում՝ ստիպելու մոռանալ Արցախը․ Դավիթ Սարգսյան Մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար․ ԱՆ Թուրք բլոգերը՝ Գյումրիի շուկայում. վաճառողուհին վռնդում է նրանՄարտունիում վրաերթից մահացել է 15-ամյա Հակոբ Հակոբյանը Ֆասթ Բանկի 35-րդ մասնաճյուղը բացվեց Չարենցավանում Ռեժիմը Հայաստանը տանում է մասնատման․ Արմեն ՄանվելյանՄի շարք դպրոցներ անցել են հեռավար ուսուցման Ավտովթար՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհին․ կա 3 զոհ և 1 վիրավոր Մոսկվայում տեղի է ունեցել «Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանի հուղարկավորությունը