Հայերեն
Զբոսաշրջիկների թիվը 3%-ով պակասել է Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ մտցնել Փաշինյանի հարցազրույցն ու Կիրանցի ոստիկանական հարձակումը Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում Մենք փրկվեցինք... Ի՞նչ է պատահել Գևորգին ու Քրիստինային Վարչախումբը իրավական և քաղաքական տեռոր է սկսել Միհրան Պողոսյանի դեմ Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին Հայտնաբերվել են մայրցամաքներն իրար միացնող գաղտնի թունելներ ՌԴ ևս մի մարզում միգրանտներին արգելվել է տաքսի վարել 2 օրում՝ տրանսպորտային 25 պատահար. 1 մարդ զոհվել է, 33-ը՝ վիրավորում ստացել ԱՄՆ-ը Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի դեմ քիմիական զենք կիրառելու համար Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստը չեղարկվել է ցուցարարների՝ շենք ներխուժելու փորձի պատճառով 

Ավարտվեց AMADEE-24 Մարսի անալոգային հետազոտական ծրագիրը Հայաստանում

Հասարակություն

Հայաստանում շուրջ մեկ ամիս առաջ մեկնարկած «AMADEE-24» մարսյան անալոգային առաքելությունը մոտեցավ ավարտին։

 

Ծրագիրն իրականացվում է 2-3 տարին մեկ՝ տարբեր երկրներում՝ սիմուլացնելով տիեզերական ռոբոտների և տիեզերագնացների կյանքը Մարսյան միջավայրում։

 

Այս տարի ծրագրի իրականացման համար ընտրվել էր Հայաստանը՝ Արարատի մարզը։ Այստեղ մոդելավորված մարսյան կայանում մի քանի շաբաթ շարունակ մեկուսացել էին Հայաստան ժամանած 6 անալոգային տիեզերագնացները, ովքեր այս ժամանակահատվածում իրականացրին տարբեր գիտափորձեր, փորձարկեցին տիեզերական տեխնոլոգիաներ, ռոբոտներ ու մարսագնացներ։

 

Առաքելության ընթացքում իրականացված գիտահետազոտական աշխատանքների արդյունքում հավաքագրվել են արժեքավոր գիտական տվյալներ, որոնց հետագա վերլուծությունը կնպաստի դեպի Մարս՝ մարդու ապագա իրական թռիչքների նախապատրաստությանը։

 

Ծրագրի կյանքի է կոչվել Ավստրիական տիեզերական ֆորումի և Հայկական տիեզերական ֆորումի սերտ համագործակցության շնորհիվ՝ «Հայաստանի աերոտիեզերական գործակալության» և ավելի քան երեսուն գործընկերների ջանքերի շնորհիվ։

 

Ծրագրի իրականացման առաջին իսկ օրվանից որպես ռազմավարական գործընկեր աշխատանքներին է միացել հայկական «Ինստիգեյթ» ներդրումային արվեստանոցը՝ ի դեմս «Գիտական հետազոտությունների զարգացման կենտրոն» հիմնադրամի և «Իրական դպրոց» կրթամշակութային հիմնադրամի։

 

«Մոտ 7 տարի շարունակ «Ինստիգեյթ»-ն զբաղվում է տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում միկրոէլեկտրոնային համակարգերի մշակմամբ՝ աշխատելով ֆրանսիական, իսպանական ընկերությունների հետ։ Քանի որ «Իրական դպրոց»-ն էլ ուսուցումը կազմակերպում է իրական նախագծերի հիման վրա, մեզ շատ հոգեհարազատ էր ոլորտը և միջավայրը, ուստի որոշեցինք ծրագրի ռազմավարական գործընկերը դառնալ»,- նշում է «Ինստիգեյթ» ներդրումային արվեստանոցի և «Իրական դպրոց» հիմնադրամի տնօրեն Արման Պողոսյանը։

 

Գիտահետազոտական կենտրոնն աջակցել է Հայաստանում առաքելության համար ընտրված տարածքի եռաչափ մոդելավորման և դրա հիման վրա բացառիկ ճշգրիտ բարձրությունների քարտեզի ստեղծման գործում։

 

«Իրական դպրոց»-ի ուսանողներն առաքելության ողջ ընթացքում ապահովել են տարածքի արտաքին անվտանգությունը՝ իրականացնելով 24-ժամյա հերթապահություն «Ինստիգեյթ Ռոբոտիքս» ընկերութեան կողմից ստեղծված կառավարման կենտրոնում, կիրառելով բազմաթիվ թվային լուծումներ, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքեր և այլ տեսահսկման միջոցներ։

 

Առաքելության ավարտից հետո՝ օրեր առաջ Երևանի «Իրական դպրոց»-ում հյուրընկալվել էին Ավտրիայի տիեզերական ֆորումի նախագահ Գերնոտ Գրյոմերը և Հայկական տիեզերական ֆորումի ղեկավար Հայկ Ասլանյանը, ովքեր ծրագրի մասնակից ուսանողներին հանձնեցին մասնակցության վկայականները, այնուհետև ունեցան դասախոսություն Իջևանի «Իրական դպրոց»-ում։

 

Հիշեցնենք, որ «Ինստիգեյթ»-ը հայկական ներդրումային արվեստանոց է, որը տարիներ շարունակ զբաղվում է տեխնոլոգիական, կրթական և այլ ոլորտների զարգացմամբ՝ հիմնելով ստարտափներ, որոնցից շատերն այսօր արդեն խոշոր և ինքնաբավ ընկերություններ են։Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Զբոսաշրջիկների թիվը 3%-ով պակասել է Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ մտցնել Փաշինյանի հարցազրույցն ու Կիրանցի ոստիկանական հարձակումը Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում Մենք փրկվեցինք... Ի՞նչ է պատահել Գևորգին ու Քրիստինային Վարչախումբը իրավական և քաղաքական տեռոր է սկսել Միհրան Պողոսյանի դեմ Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին Հայտնաբերվել են մայրցամաքներն իրար միացնող գաղտնի թունելներ ՌԴ ևս մի մարզում միգրանտներին արգելվել է տաքսի վարել 2 օրում՝ տրանսպորտային 25 պատահար. 1 մարդ զոհվել է, 33-ը՝ վիրավորում ստացել ԱՄՆ-ը Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի դեմ քիմիական զենք կիրառելու համարՎրաստանի խորհրդարանի լիագումար նիստը չեղարկվել է ցուցարարների՝ շենք ներխուժելու փորձի պատճառով Միայն տեսեք ի՞նչ ջերմ լուսանկար են հրապարակել Ռոմելա Սարգսյանն ու Գևորգ ԳրիգորյանըԿիրանցում դպրոցականներ են ծեծի ենթարկվել․ Էլիբեգովա Սպանություն՝ «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ. 35-ամյա տղամարդուն դանակահարել են ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Ադրբեջանում տանկային ստորաբաժանումների մարտական պատրաստվածության ինտենսիվ վարժանքներ են իրականացվումՎրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան Մենք գործ ունենք պարզունակ խաբեբայի հետ,որը փորձում է ամեն ինչում ստել եվ խաբել. Հրայր ԿամենդատյանՎրաերթի ենթարկված 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է Մենք գործ ունենք թշնամու գործակալի, նրան ամոթալի կերպով ենթարկվող, վախկոտ ու անողնաշար ուժային կառույցների հետ. Մենուա ՍողոմոնյանԻրանում երկրաշարժ է տեղի ունեցել Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Ավետիք ՉալաբյանՅունիբանկի հավելվածում հասանելի են արագ փոխանցումներ արտասահմանյան բանկերի VISA քարտերին Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի Վրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ» «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ» «Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ» Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը քննելու է 2018 թվականից հետո փաշինյանական վարչախմբի կատարած հանցագործությունները․ Արշակ Կարապետյան Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ» Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ» Օրը խոստանում է հաջողություններ աշխատանքում. մայիսի 2-ի աստղագուշակ Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Կիրանցեցի 96-ամյա Լենա տատիկն ուշաթափվեց Պետք է սահմանագծումը և սահմանազատումն անել միանգամից․ Մեսրոպ ԱռաքելյանTeam Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Փարիզում ցույցի ժամանակ ոստիկանները մահակներ են կիրառել, կան տուժածներ Ջրառատ գյուղում հրդեհ է եղել․ մանրամասներ Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվել, հիմա այնտեղ իրենց աշխարհազորայիններն են իջել․ Եղիշե Մախսուդյան Քարվաճառում բեռնատար է շրջվել, մահացած վարորդը Թուրքիայի քաղաքացի է Միրզոյանը խոստովանում է վարչախմբի անճարակությունը «Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է Փաստացի ունենք մի կառավարություն, որի համար առաջնային են տեղական և արտաքին կապիտալիստների շահերը. Հրայր Կամենդատյան Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել Չինաստանում արևային վահանակների տեղադրման տեմպը թուլացել էԿենդանակերպի այս երեք նշանները հաջողակներ կլինեն մայիսի սկզբին Մենք ստիպված էինք խաղաղության հասնել պատերազմի միջոցով․ Ալիև Զանգեցի որդուս ու լսեցի տարօրինակ ձայներ, գոռում էին, ասաց՝ «մամ, պիտի պինդ մնաս, դեպք է եղել, բոլորը այրվում են»