Հայերեն
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ» Օրը խոստանում է հաջողություններ աշխատանքում. մայիսի 2-ի աստղագուշակ Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Կիրանցեցի 96-ամյա Լենա տատիկն ուշաթափվեց Փարիզում ցույցի ժամանակ ոստիկանները մահակներ են կիրառել, կան տուժածներ Ջրառատ գյուղում հրդեհ է եղել․ մանրամասներ Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվել, հիմա այնտեղ իրենց աշխարհազորայիններն են իջել․ Եղիշե Մախսուդյան Քարվաճառում բեռնատար է շրջվել, մահացած վարորդը Թուրքիայի քաղաքացի է Միրզոյանը խոստովանում է վարչախմբի անճարակությունը Փաստացի ունենք մի կառավարություն, որի համար առաջնային են տեղական և արտաքին կապիտալիստների շահերը. Հրայր Կամենդատյան Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել 

ԱԺ պատգամավորները եռօրյա այցով եղել են Սյունիքի մարզում, ծանոթացել սուբվենցիոն ծրագրերին ու մարզի խնդիրներին. եղել են նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում

Հասարակություն

Եռօրյա աշխատանքային այցով` ապրիլի 3-5-ը, ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանի ղեկավարությամբ հանձնաժողովի անդամներ Դավիթ Դանիելյանը, Միքայել Թումասյանն ու Սերգեյ Բագրատյանը, պատգամավորներ Մարինա Ղազարյանն ու Կարեն Համբարձումյանը գործուղվել են Սյունիքի մարզ: Այցն իրականացվել է ՄԱԶԾ «Հայաստանի խորհրդարանի արձագանքման, արդյունավետության, թափանցիկության եւ ներառականության խթանում» ծրագրի շրջանակում Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության եւ Շվեդիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ՝ ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցությամբ:

Առաջին հանդիպումը եղել է Կապան քաղաքում՝ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, մարզպետարանի աշխատակիցների եւ համայնքների ղեկավարների հետ:

«Սա մարզային առաջին այցն է, որի ընթացքում նպատակ ունենք վեր հանել առկա օրենսդրական խնդիրները, ծանոթանալ սուբվենցիոն ծրագրերի իրականացմանը»,- հանդիպման ընթացքում ասել է հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանն ու հավելել, որ իր ղեկավարած հանձնաժողովն ամենաքիչ քաղաքականացվածն է. «Հարցերի շրջանակն այնպիսին է, որտեղ քաղաքական տարաձայնություններն ամենացածր մակարդակի վրա են, ուստի ակնկալում ենք կառուցողական քննարկում ունենալ»:

Օրենսդիրի ներկայացուցիչներին ողջույնի խոսքով դիմել է նաեւ Սյունիքի մարզպետը: Ռոբերտ Ղուկասյանը շնորհակալություն է հայտնել պատգամավորներին մարզ այցելելու համար՝ նշելով, որ հանձնաժողովի գործունեության ոլորտում այնպիսի գործառույթներ են, որոնք կենսական նշանակություն ունեն ՏԻՄ-երի համար:

«Այս ձեւաչափով հանդիպումը շատ կարեւոր է, որովհետեւ բոլոր կողմերին հուզող ու հետաքրքրող թեմաներ կան, որոնք լուծումներ կարող են ստանալ միայն քննարկումների ու հարցուպատասխանի շնորհիվ»,- կարեւորելով հանդիպումը՝ ասել է Ռոբերտ Ղուկասյանը:

Հանձնաժողովի անդամ Դավիթ Դանիելյանն էլ ՏԻՄ-երի ներկայացուցիչներին հայտնել է, որ պատգամավորական լծակները բավարարում են բազում խնդիրների լուծում տալու համար, ուստի պետք է ճիշտ օգտագործել ընձեռված հնարավորությունը եւ խորհրդարանականներին ներկայացնել այն խնդիրները, որոնք մոտ ապագայում կարող են լուծվել օրենսդրական կարգավորումների եղանակով:

Հագեցած օրակարգով հանդիպման առաջին հատվածում քննարկվել են համայնքների խոշորացման գործընթացից հետո սեփական եկամուտների ծախսման արդյունավետությանը, գումարների գեներացմանը, պետության կողմից ֆինանսավորվող ծրագրերին եւ երկրի ու մարզի անվտանգությանը վերաբերող որոշ հարցեր:

Համայնքների ղեկավարները խորհրդարանականներին ներկայացրել են նաեւ պետության աջակցությամբ սահմանամերձ գյուղական բնակավայրերում սեփական տուն կառուցելու սյունեցիների հետաքրքրվածությունն ու խնդրել վերանայել նախագիծը:

Հանդիպման ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Սյունիքի մարզի համայնքների ղեկավարներից հետաքրքրվել են ճանապարհաշինության եւ դպրոցաշինության աշխատանքների ընթացքով ու դրանց ավարտի համար նախատեսված ժամկետներով, ֆինանսական համահարթեցման արդյունավետության եւ այլ թեմաներով:

Համայնքների ղեկավարների հետ հանդիպմանը հաջորդել է Կապանում հաստատված՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հետ հանդիպումը: Խորհրդարանականները լսել են վերջիններիս հուզող հարցերը, վստահեցրել, որ դրանք լուծումներ կստանան:

Օրենսդիր մարմնի ներկայացուցիչները Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներից հետաքրքրվել են ՀՀ կառավարության կողմից իրականցվող աջակցության ծրագրերի արդյունավետությունից ու դրանց ստացման եղանակներից:

Ներկայացվել են ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիների աշխատանքի, առողջապահական, կրթական, թոշակների եւ նպաստների վճարման, փաստաթղթերի կարգավորման հետ կապված ծրագրերին առնչվող որոշ հարցեր:

Հաջորդիվ ԱԺ պատվիրակությունը հետեւել է Կապանի Վաչագան գետի հունի մաքրման ծրագրին: 7 ամիս առաջ մեկնարկած աշխատանքների բնապահպանական սուբվենցիոն ծրագրի առաջին փուլը, որն ընդգրկում է ԲԿ-ից մինչեւ մարզպետարանի հարակից հատված, ավարտին է մոտենում:

Օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հաջորդ այցը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ է եղել: Պատգամավորները նախ ծանոթացել են կոմբինատի վարչական շենքին, դիտել անվտանգության մասին հոլովակը, ծանոթացել արտադրական շղթային ու դրա ծավալներին, ապա տեղափոխվել բաց հանք, դիտակետից հետեւել տեխնիկայի տեղաշարժին, եղել հարստացուցիչ ֆաբրիկայում, տեղում քննարկել հանքաարդյունաբերական ոլորտի որոշ օրենսդրական հարցեր:

Աշխատանքային այցի երկրորդ օրը ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն ու անդամները սկսել են Մեղրի համայնքից:

«Նման հանդիպումները շատ կարեւոր են, որպեսզի օրենսդիրի ներկայացուցիչները հենց տեղում ծանոթանան գործնականում գոյություն ունեցող խնդիրներն ու օրենսդրական մակարդակում փորձեն դրանց լուծումներ տալ: Մեղրիին վերաբերելի Կառավարության սուբվենցիոն ծրագրերը վկայում են, որ համայնքը գործադիր մարմնի ուշադրության կենտրոնում է, ինչը մեզ համար գովելի է»,- ասել է Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը՝ համայնքապետարանում ընդունելով ԱԺ պատվիրակությանն ու Սյունիքի մարզպետին:

Հանդիպմանը մասնակցել են նաեւ համայնքապետարանի բաժնի պետերն ու ավագանու անդամները, որոնք բարձրաձայնել են մի շարք խնդիրներգ մասնավորապես, նշվել է Մեղրի եւ Ագարակ համայնքներում կառուցվող խմելու ջրի մաքրման կայանի եւ գազամատակարարմանն ուղղված աշխատանքների դանդաղ ընթացքը, դիահերձարանի եւ սպանդանոցի բացակայությունը:

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված եւ համայնքում բնակություն հաստատած քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ԱԺ գլխադասային հանձնաժողովի պատգամավորները լսել են վերջիններիս հուզող հարցերը, արձանագրել, որ որեւէ անձ անօթեւան չի մնացել:

Խորհրդարանականների հաջորդ կանգառը Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրում է եղել, որտեղ պատգամավորները հանդիպել են սահմանամերձ գյուղի բնակիչներին, վերջիններիս հետ քննարկել անվտանգային եւ սոցիալական մի շարք հարցեր, տեղում ծանոթացել ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով հակառակորդի կողմից օկուպացված տարածքներին:

Կառավարություն-համայնք համագործակցությամբ սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում, Գորիսում վերակառուցվում են ենթակառուցվածքներ, ճանապարհներ եւ բակեր: Համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամներին է ներկայացրել կատարվող շինարարական աշխատանքը: ԱԺ պատվիրակությունը, Սյունիքի մարզ կատարած երրորդ օրը հետեւել է նաեւ սուբվենցիոն ծրագրի շրջանակում Գորիս համայնքում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար նախատեսված բազմաբնակարան շենքի վերակառուցման աշխատանքներին:

Պատգամավորական խմբի վերջին այցը Սիսիան խոշորացված համայնքում է եղել: Խորհրդարանականները հանդիպում են ունեցել ավագանու անդամների հետ, լսել վերջիններիս հուզող հարցերը:

Սիսիան խոշորացված համայնքի ղեկավար Արմեն Հակոբջանյանն Ազգային ժողովի գործընկերներին ներկայացրել է մի շարք խնդիրներ, որոնք վերաբերել են խմելու ջրի մատակարարմանը, կոյուղու վիճակին, ճանապարհաշինությանը, բուսաբուծությանը եւ այլ թեմաների: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել հանդիպումներն ու աշխատանքային այս ձեւաչափը:

Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ» Օրը խոստանում է հաջողություններ աշխատանքում. մայիսի 2-ի աստղագուշակ Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Կիրանցեցի 96-ամյա Լենա տատիկն ուշաթափվեց Պետք է սահմանագծումը և սահմանազատումն անել միանգամից․ Մեսրոպ ԱռաքելյանTeam Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Փարիզում ցույցի ժամանակ ոստիկանները մահակներ են կիրառել, կան տուժածներ Ջրառատ գյուղում հրդեհ է եղել․ մանրամասներ Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվել, հիմա այնտեղ իրենց աշխարհազորայիններն են իջել․ Եղիշե Մախսուդյան Քարվաճառում բեռնատար է շրջվել, մահացած վարորդը Թուրքիայի քաղաքացի է Միրզոյանը խոստովանում է վարչախմբի անճարակությունը «Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է Փաստացի ունենք մի կառավարություն, որի համար առաջնային են տեղական և արտաքին կապիտալիստների շահերը. Հրայր Կամենդատյան Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել Չինաստանում արևային վահանակների տեղադրման տեմպը թուլացել էԿենդանակերպի այս երեք նշանները հաջողակներ կլինեն մայիսի սկզբին Մենք ստիպված էինք խաղաղության հասնել պատերազմի միջոցով․ Ալիև Զանգեցի որդուս ու լսեցի տարօրինակ ձայներ, գոռում էին, ասաց՝ «մամ, պիտի պինդ մնաս, դեպք է եղել, բոլորը այրվում են» Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին երկրաշարժ է տեղի ունեցելՔննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները Արեգակի վրա հզոր բռնկումներ են տեղի ունեցելԳեղարքունիքի մարզում ականազերծման աշխատանքներ չեն իրականացվում, մեր զորքերն էլ չեն հանվում․ ՊՆ Հաղարծին բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Դոլարի փոխարժեքի նվազումն այլ քաղաքական պատճառներ ունի Ստամբուլում արհմիությունների մայիսմեկյան ցույցերը վերաճել են ոստիկանության հետ բախումների. կիրառվել են արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ Հուզիչ տեսանյութ. Արամ Մելիքյանի և ընտանիքի արձագանքը`սպասվող երեխայի սեռը բացահայտելիս Կյանքից հեռացել է «Ակվարիում», «Կինո» ռոք խմբերի պրոդյուսեր Անդրեյ Տրոպիլոն Ինչ եղանակ է սպասվում մայիսին Instagram-ը պատրաստվում է փոփոխություններ մտցնել իր ալգորիթմում Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ․ «Բորուսիան» կհյուրընկալի «Պարի Սեն Ժերմենին» Վարժական հավաքներից խուսափելու համար 81 անձ դատարանում դատապարտվում է. ովքեր են նրանք Անկարան պատուհասել են ջրհեղեղներըԱրտահերթ պատմական ընտրություններ․ Վահե ՀովհաննիսյանԹբիլիսիում 6 իրավապահ մարմնական վնասվածք է ստացել Աշխատավոր ժողովուրդն է երկիրը շենացնողը. Նաիրի Սարգսյան Ամփոփվել է «Քեզ համար, Ազնավո՛ւր» մրցույթը. մասնակցել է ավելի քան 1000 սովորող Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Ալմաթիում կնպաստի խաղաղության հաստատմանը․ Տոկաև Հաջակցություն Տավուշի՝ փակվել է Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհըԽոշոր վթար՝ Արարատում. բախվել են «Mercedes»-ը և իրանական բեռնատարը, վիրավորներ կան ԱՄՆ-ում վթարվել է F-16 կործանիչ Կորուստ Իննա Խոջամիրյանի ընտանիքում. դերասանուհուին հուզիչ գրառում է արել «Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ»․ Ալիև Գերմանիան ունի ռեկորդային թվով աշխատողներ. Շոլց Ռուսաստանի մշտական սպառնալիքների համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման շուրջ համաձայնությունը կայունության կարևոր գործոն է. Ուկրաինայի ԱԳՆ Կառավարության շենքից ՀՀ եռագույնն անհետացել է (տեսանյութ) Կարկուտը եւ հորդառատ անձրեւը խափանումներ են առաջացրել Անկարայի օդանավակայանի աշխատանքում 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել էՋերմաստիճանը կնվազի ․ ինչ սպասել առաջիկա օրերին Մենք շարունակում ենք հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է, և մենք կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ․ Պատել