Հայերեն
Դիլիջանի ոլորաններում մառախուղ է․ ի՞նչ իրավիճակ է Լարսում Արարատի և Լոռու մարզերում կրթահամալիր կկառուցվի. որոշումը կառավարության օրակարգում է Հայոց Համազգային Միասնություն» կուսակցության անդամներն այցելել են Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու զոհված հայորդիներին ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի աջակցման հարցերով հասարակական խորհուրդ է ստեղծվել Բա եթե իրական Հայաստանը հայրենիք չէ, այլ պետություն՝ Սփյուռքի հայրենակիցներին հավաքել եք, որ ի՞նչ անեք. Արտակ Զաքարյան Արամ Օրբելյանը` Միհրան Պողոսյանի դատապաշտպան Դոնալդ Թրամփը կշարունակի քարոզարշավը՝ չնայած իր դեմ կատարված մահափորձին Ադրիեն Ռաբիոն նոր ակումբ ունի. պաշտոնական Իշխանության «Նվերը»՝ Արշակ Կարապետյանին Ռուբլին գահավիժում է Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում գտնվող «Հեզբոլլահ»-ի հրթիռային կայաններին Մեկ ոստիկանի կյանքից զրկել է, 4-ին` վիրավորել․ 41-ամյա տղամարդը կալանավորվեց․ մանրամասներ 

Հանրային տրամադրություններն ակնհայտ են. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին սոցհարցումները ցույց են տալիս, որ հանրային տրամադրություններում կտրուկ փոփոխություններ են նկատվում, և դա առաջին հերթին հիմնականում վերաբերում է իշխանությունների նկատմամբ վերաբերմունքին։ Վաշինգտոնում կենտրոնակայան ունեցող Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) վերջերս հրապարակած հարցման համաձայն, հարցվածների ընդամենը 17 %-ի համար է Նիկոլ Փաշինյանը նախընտրելի։ Ընդ որում, մեր ունեցած տեղեկություններով, այլ՝ «ներքին» հարցումների համաձայն, այս թիվը նույնիսկ ճոխացրած է. իրական վարկանիշը տատանվում է 12-13 տոկոսի սահմաններում: Իսկ ահա «GALLUP»-ի կատարած վերջին հարցումների արդյունքներով, Նիկոլ Փաշինյանի աշխատանքի արդյունավետությունը խիստ բացասական է գնահատվել։

Հարցվածների միայն 8 տոկոսն է նրա աշխատանքը լիովին դրական գնահատել, 19,9 տոկոսը՝ ավելի շուտ բացասական, 47,1 տոկոսը՝ ընդհանրապես բացասական։ Այսինքն, 68 տոկոսը հստակ բացասական է գնահատել, ինչը շատ խոսուն ցուցիչ է: Համեմատության համար կարող ենք փաստել, որ 2023 թվականի հունվարին հարցվածների ընդամենը մոտ 48 տոկոսն էր բացասական գնահատում։ Ըստ էության, առկա պատկերը վկայում է, որ Փաշինյանի իշխանության վարկանիշի անկումը հետևողականորեն շարունակական բնույթ ունի: Ըստ այդմ, ընդամենը մեկ տարի անց նույնիսկ այս չնչին վարկանիշից կարող է ընդհանրապես փշրանքներն էլ չմնան։ Սա, բնականաբար, չի կարող չանհանգստացնել Նիկոլ Փաշինյանին այն համատեքստում, որ որևէ պահից իր թիմը կարող է տրվել գերիշխող հակաիշխանական, իսկ ավելի ստույգ՝ հականիկոլական տրամադրություններին, պառակտվել կամ դուրս գալ հենց իր դեմ՝ առաջին հերթին «սեփական կաշին» փրկելու ցանկությամբ։

Իսկ եթե Փաշինյանի թիմակիցներն էլ ձեռք քաշեն նրանից, ապա նրա իշխանության գահավիժումն ուղղակի ժամանակի հարց կդառնա, որովհետև միմիայն ուժային կառույցներին ապավինելով, ինչպես ասվում է, երկար չես «ձգի»։ Դրա համար էլ Փաշինյանը վերջին շրջանում ակտիվացրել է իր հանդիպումները ՔՊ խմբակցության ու ընդհանրապես քպական շրջանակների հետ։ Ընդ որում, արտաքին ու ներքին տարբեր հարցերի քննարկման քողի տակ նա փորձում է իր թիմակիցներին «դուխ տալ», հավաստիացնել, թե ամեն ինչ կարգին է, իրենք խնդիր չունեն, կարող են ժողովրդի հետ հանգիստ հանդիպումներ ունենալ ու արժանանալ նրանց վստահությանը։ Բայց իրականում Փաշինյանը կեղծում է իրականությունը։ Երբեք իր իշխանության նկատմամբ դժգոհությունը հանրության շրջանում այսքան ցայտուն չի եղել։ Միգուցե Փաշինյանը հույսը դրել է նրա վրա, որ որոշ արտաքին ուժեր կարող են իրեն օգնել, որպեսզի մնա իշխանության, բայց դա էլ փրկություն չի կարող լինել իր համար։ Առավել ևս, նույն այդ «դրսի» ուժերի «պարանին լվացք փռել չի լինի»:

Ինչպես ժամանակին Փաշինյանն էր ատելություն գեներացնում «նախկինների» նկատմամբ, այնպես էլ հանրային այդ ատելության սլաքը իր դեմ է ուղղվում։ Սրա մասին դեռ 2018 թվականից քանիցս զգուշացրել ենք: Զգուշացրել են նաև այլոք: Հաջորդ կարևոր պահը, որը ցույց է տալիս Փաշինյանի բացարձակ սպառվածությունը: Հատկապես վերջին շրջանում նա փորձում է հանրության շրջանում նորից վախ սերմանել արդեն նոր դոզայով, ինչը շարունակաբար արել է։ Օրինակ՝ ամիսներ առաջ նա հայտարարում էր՝ Արցախում իշխանություն փոխվեց, տեսա՞ք ինչ տեղի ունեցավ, Արցախը հայաթափվեց, ուստի նույնն էլ կարող է Հայաստանում տեղի ունենալ, եթե իշխանափոխություն լինի։ Ներկա փուլում էլ նա սկսել է մարդկանց վախեցնել նրանով, թե Ադրբեջանը կարող է պատերազմ սկսել։

Այդպիսով վախի տարածման միջոցով Փաշինյանը փորձում է մարդկանց համոզել, որ ավելի լավ է մեզ պատկանող տարածքները զիջենք հակառակորդին՝ նրան խաղաղեցնելու համար, քան դառնալ հարձակման զոհ։ Բայց խնդիրն այն է, որ ինչքան Հայաստանի ղեկավար համարվող անձը հայկական հասարակությանը վախի մեջ պահի, այնքան Ադրբեջանի հավակնությունները կաճեն։ Ու ոչ թե Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կկնքվի, այլ մեկը մյուսի հետևից կապիտուլյացիայի պայմանագրեր։ Թերևս պատահական չէ, որ, ըստ հարցումների, Հայաստանի քաղաքացիների 87,5 տոկոսը դեմ է Տավուշի մարզից սահմանազատումը սկսելու և 4 բնակավայրը ադրբեջանցիներին փոխանցելու գաղափարին, իսկ 67 տոկոսը նշում է, որ այս իշխանությունն ունակ չէ ՀՀ շահերից բխող պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ։ Այս արդյունքները ևս ցույց են տալիս, որ գործող իշխանությունները լիովին սպառված են, այլևս շանս չունեն իշխանություն լինելու:

Այսինքն, առաջիկա որևէ ընտրությանը՝ հերթական կամ արտահերթ, նրանք այլևս մեծամասնություն երբեք չեն ունենա: Ավելին, դեռ հարց է՝ կհաջողվի՞ առանց տոտալ ընտրակեղծարարության խորհրդարանում տեղ ունենալ: Ավելին, կա կարծիք, որ Նիկոլ Փաշինյանի ու նրա քաղաքական ուժի իրական (նկատի է առնվում առանց վարչական ռեսուրսի ու ընտրախախտումների) վարկանիշը մոտ 7 տոկոս է, այսինքն, այնքան, որքան 2017 թվականին ստացել էր «Ելք» դաշինքը: Ամփոփելով՝ նշենք, որ հասարակական տրամադրություններն ակնհայտ են՝ առանց նույնիսկ այս հարցումների. դրանք շատ հստակ ցույց են տալիս վերաբերմունքը Նիկոլ Փաշինյանի բերած փորձանքների, տարվող քաղաքականության ու երկրին սպառնացող վտանգների հանդեպ: Եթե հասարակությունն այսօր փողոց դուրս չի գալիս, մոբիլիզացիա չկա, սա դեռ ոչինչ չի նշանակում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Լայպցիգում հայտնաբերվել է Մոցարտի նախկինում անհայտ ստեղծագործությունը Ուկրաինայի ԶՈՒ-ն հետ է մղել ռուսներին Պոկրովսկու ուղղությամբ, ՌԴ-ն հաջողություններ ունի Խարկովի մարզում. ISW Մահացել է Արտաշես Գեղամյանը «4 տարի առաջ այս օրը կայացրի կյանքիս ամենաճիշտ որոշումը». Արուս Տիգրանյան Արտակարգ դեպք Լոռվա մարզում․ 5-ամյա երեխան թերմիկ այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի հետ սեպտեմբերի 19-ին հանդիպել ենք Վենետիկի հանձնաժողովի պատվիրակության անդամների հետՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում չի դադարեցվում տեղահանվածներին 40+10 000 դրամ աջակցությունը ԵՄ-ն վերջապես պետք է ավելին անի Հայաստանի և Հրվ․ Կովկասի համար. Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Bank of Georgia ընկերության խորհրդի նախագահ Մել Քարվլին ՉԼ․ մրցաշարային աղյուսակն առաջին տուրից հետո Իրանից Հայաստան աղ տեղափոխող բեռնատարում հայտնաբերվել է 58,750 տուփ ծխախոտ (տեսանյութ)Դիլիջանի ոլորաններում մառախուղ է․ ի՞նչ իրավիճակ է Լարսում «Խաղային լիգան» պատրաստ է անցկացնել առաջին ինտելեկտուալ խաղը. հանդիպումը՝ Սեպտեմբերի 21-ին Բաժնետերերը և նրանց ներկայացուցիչները միջամտելու իրավասություն չունեն․ ԶՊՄԿ Սկանդալային ձայնագրությունների հետքերով Հայաստանում նշվել է աստղագիտության օրըՍեպտեմբերի 27-ին և 28-ին Ծաղկաձորում կանցկացվի «Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումը», որի գլխավոր հովանավորը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է Մենք ապրում ենք ավտորիտար դիկտատուրայի պայմաններում. Ավետիք Չալաբյան Այս տարի արևային էներգետիկ համակարգերի հզորությունը կաճի 29 տոկոսով Հանրային ռադիոյում տրամադրություններ են շոշափում Խայտառակ և ամոթալի որոշում. Փաշինյանը վախենում է նոր ընտրություններում պարտվելուց Ռուսաստանը ծաղրում է Փաշինյանի հայտարարությունները Արցախը մեր հայրենիքն է․ այն պետք է կրկին դառնա հայկական․ «ՀայաՔվե»Սահմանադրության փոփոխությունները պետք է ուղղված լինեն ոչ թե պատմական ճշմարտությունից հրաժարվելուն, այլ պետականության և տարածքային ամբողջականության պահպանմանը. Արշակ Կարապետյան Ինչո՞ւ եկեղեցին, և դրանից բխող մի դժվար հարց. Վահե ՀովհաննիսյանԵրևանը ավելի հարմարավետ ու բարեկարգ դարձնելու նպատակով շարունակում ենք կյանքի կոչել երթևեկության բեռնաթափմանն ուղղված նոր նախագծեր․ Ավինյան (տեսանյութ) «Ծխողի համար պետք է դիսկոմֆորտ ստեղծվի», «Չի կարա տենց բան լինի, դա աննորմալ ա»․ Նիկոլ Փաշինյան 6 մարզում հայտնաբերվել է օդի աղտոտման դեպքեր Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է պաշտոնական Երևանին Երևանում շինհրապարակների կահավորման համար նոր չափորոշիչներ են սահմանվել. Քննարկում քաղաքապետարանում Ասում են՝ տուգանքդ ինչքա՞ն է, մեկ միլիո՞ն, առ, ու շարունակում են էլի աշխատել, պետք է բացառել սա. Նիկոլ Փաշինյան Վերականգնման աշխատանքներ են իրականացվում Ամբերդում, պեղումներ՝ Արուճում Չեմպիոնների լիգա. սեպտեմբերի 19-ի խաղացանկը Առգրավել Ադրբեջանի ֆինանսական ակտիվները և դրանք փոխանցել տեղահանված արցախցիներին. Ադամ Շիֆն օրենսդրական նախագիծ է ներկայացրել Իմ բարձր ջերմությունն ու հազը, պարզվեց, թոքաբորբ էր. ՍիրուշոԱրարատի և Լոռու մարզերում կրթահամալիր կկառուցվի. որոշումը կառավարության օրակարգում է Անդրանիկ Քոչարյանի ապօրինությունները ռազմական ոստիկանությունում․ պահեստազորի փոխգնդապետի ահազանգը ԶՊՄԿ-ն ահռելի միջոցներ է ծախսել կրթական ոլորտի վրա Հայոց Համազգային Միասնություն» կուսակցության անդամներն այցելել են Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու զոհված հայորդիներինԶբոսաշրջիկների թիվը շարունակում է նվազել Փաշինյանը սեփական թիկնապահներից է վախենո՞ւմ «Փյունիկը» վաճառում են. ՀՖՖ-ն հասավ իր ուզածին Արցախի հայաթափման մեկ տարին. վարչախումբը տեղեկատվական տեռոր է իրականացնում Այդ ճանապարհի նկատմամբ Հայաստանի իրավազորությունը կարմիր գիծ է. Սոնա Ղազարյան «Ապրելու երկիր» կուսակցության ուղերձը՝ Արցախը ագրեսոր Ադրբեջանի կողմից բռնազավթելու մասին 2018-ին տեղի ունեցածն իսկապես հեղափոխություն է, քանի որ հեղափոխական ձևով փոխվում են արժեքները. Մենուա ՍողոմոնյանԱրցախը կռվե՛լ է․ հիշենք անվանապես Արցախի անկումը մեր կյանքի օրոք տեղի ունեցած մեծագույն ողբերգությունն է. Ավետիք ՉալաբյանԱվելի քան 6000 ոչխար կուղարկվեն արևային էլեկտրակայանների խնամքի համար. կենդանիներն արածելու են հենց դրանց տարածքներում Մակերեսային դիվանագիտության հետևանքները. «Փաստ»