Հայերեն
70 տարի անց արևային էներգիայի աճի տեմպերը ցնցող են Երևանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա պատանու դի Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները Վիճակն օրհասական է. բաժանվում ենք երկու մասի. Նաիրի Սարգսյան Ռոմելան ու Գևորգը այլև չեն թաքցնում իրենց սերը. դերասանուհու երջանիկ հրապարակումը բաժանումից հետո Խոշոր վթար՝ Վայոց ձորում. «UAZ» բեռնատարը հայտնվել է ձորում, վիրավոր կա Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում մայիսի 6-ին, 7-ին և 8-ին գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Մեկ օրում ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 97 դեպք Մակրոնը և Կիսիդան համաձայնության են եկել ամրապնդելու ռազմական համագործակցությունը Թուրքիայում ավտոբուսը շրջվել է ձորը Թուրքիան լքում է Ղարաբաղում մշտադիտարկման կենտրոնը. ՊՆ ղեկավար Մեծ ու շքեղ… Գևորգ Մկրտչյանի կինը ցույց է տվել իրենց նոր տունը 

Ոչ մի նորմալ մարդու, ոչ մի նորմալ հայի կյանքը չի կարող առաջվանը լինել Արցախից հետո

Քաղաքականություն

Հարցազրույց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ

- Պրն Ծառուկյան, մեր զրույցը սկսենք պարզ հարցով` Դուք քաղաքականության մեջ այսօր կա՞ք, թե՞ ոչ։

- Իսկ Հայաստանում այսօր կա՞ քաղաքականություն։ Չորս կողմից ասում են՝ պետությունը լինել-չլինելու եզրին է, ի՞նչ քաղաքականության մասին կարող է խոսք լինել այս պայմաններում։ 100 հազարից ավել մեր քույրերն ու եղբայրները, իրենց տները թողած, շքեղ քաղաքներն ու գյուղերը թողած… ինչի՞ մասին է խոսքը։ Օրումեջ նոր պատերազմի մասին ենք լսում, Տավուշի բնակչությունը շվարած սպասում է... Իմ կարծիքով, Հայաստանում ապրելն այսօր արդեն քաղաքականություն է։ Մարդը չի կարողանում իր կյանքը 1-2 շաբաթից ավել պլանավորի, չգիտի՝ վաղն ինչ է լինելու։ Այս պայմաններում ի՞նչ քաղաքական միտք, քաղաքական պայքար, տնտեսական քաղաքականություն, երկարաժամկետ ծրագրեր։ Դրանք այս պահին ընդամենը սիրուն ձեւակերպումներ են։

- Ըստ մամուլի հրապարակումների, Դուք մշտական շփումների մեջ եք հանրության տարբեր շերտերի հետ, պարբերաբար հարցազրույցներ եք տալիս, արտերկրում եք հանդիպումներ ունենում, Ձեր թիմակիցներն են շատ ակտիվ։ Դա քաղաքականություն չէ՞։

- Սրանք առաջին հերթին ելքեր փնտրելու միջոցներն են։ Ես այն մարդը չեմ, որը կարող է վերցնել ճամպրուկներն ու գնալ ավելի ապահով տեղ ապրելու։ Ես գնալու տեղ չունեմ, ես գնալու ցանկություն չունեմ։ Ես ուզում եմ ապրել իմ երկրում, աշխատել իմ երկրում, շենացնել իմ երկիրը։ Ամբողջ կյանքս կառուցել եմ իմ երկրում՝ գործարաններ, եկեղեցիներ, հյուրանոցներ, դպրոցներ, մանկապարտեզներ... Ես հիմա անհանգիստ եմ իմ երկրի ճակատագրով։ Հասկանո՞ւմ եք՝ ոչ մի նորմալ մարդու, ոչ մի նորմալ հայի կյանքը չի կարող առաջվանը լինել Արցախից հետո։ Ձեւ տանք, ասենք՝ բան չի՞ եղել, չե՞նք թողել անտեր մեր հազարամյա հայրենիքը, մեր քաղաքները, մեկը մյուսից սիրուն մեր գյուղերը, մեր եկեղեցիները, մեր հողը, մեր գերեզմանները։ Եթե կա մարդ, որ կարող է այս ամենը մոռանալ, ես չեմ կարող։ Եվ իմ հանդիպումները, հանրային ակտիվությունը, միջազգային շփումները պայմանավորված են մեր երկրի ապագայի հանդեպ ունեցած անհանգստությամբ։ Իմ հանդիպումների մասին եթե խոսենք, մամուլը երեւի դրանց 20 տոկոսի մասին է գրում։ Ես անընդհատ հանդիպում եմ Հայաստանի եւ սփյուռքի տարբեր շրջանակների հետ, ազդեցիկ մարդկանց հետ, գրագետ, ունակ մարդկանց հետ, որ հասկանանք՝ ինչ է պետք անել, ինչպես օգնենք մեր երկրին։ Այս անհեռանկար, նվաստացած վիճակը մեր ժողովրդին սազական չէ։ Ես ուզում եմ հստակ ասել՝ լուծումներ կան, ելքեր կան, անելու շատ գործ կա։

- Իսկ Ձեր միջազգային հանդիպումներում կա՞ որոշակի օրակարգ, որը փորձում եք առաջ տանել՝ չլինելով իշխանության մեջ եւ ոչ էլ՝ ԱԺ-ում։

- Անձնական կապերը, քաղաքական կապերը, հանրային տարբեր շրջանակների հետ տարիների ընթացքում ձեւավորված աշխատանքային ձեւաչափերը հնարավորություն են տալիս՝ մշտապես ունենալ հանդիպումներ, շփումներ, որտեղ ես ներկայացնում եմ եւ պաշտպանում եմ իմ երկրի շահերը։ Նաեւ փորձում եմ հարթել սուր անկյունները, որոնք մեր երկրին ոչ մի օգուտ չեն տալիս։ Շատ չծավալվելով ասեմ, որ իմ միջազգային շփումներում միշտ բարձրացնում եմ երեք հարց՝ մեր երկրի անվտանգությունը, Բաքվի բանտերում պահվող մեր ընկերների եւ բոլոր հայերի խնդիրը եւ անվտանգային խնդիրների ապահովմամբ՝ արցախահայության վերադարձի եւ խաղաղ ու արժանապատիվ կյանքի ապահովումը սեփական հողում։

- Նշեցիք՝ «սուր անկյուններ», դրանք շատ չե՞ն մեր փոքր երկրի համար։

- Պարզ խոսենք. ինձ խորապես անհանգստացնում է հայ-ռուսական հարաբերությունների նկատելի վատացումը։ Ես սա ասում եմ թե՛ Երեւանում, թե՛ Մոսկվայում։ Սա արհեստական, ժողովուրդների շահերից չբխող պրոցես է։ Վերջերս մեր մի խումբ փորձառու դիվանագետները հայտարարություն էին տարածել, որտեղ մի միտք ինձ շատ դուր եկավ. «… բացառել հակառուսականությունը կամ հակաարեւմտականությունը, կամ որեւէ այլ հակա-ներով ձեւավորված արտաքին քաղաքական բովանդակություն…» ։ Ճշգրիտ ձեւակերպում է։ Հայաստանը չի կարող հակա-ներով արտաքին քաղաքականություն վարել։ Մենք ունենք իրական ռիսկեր, այդ դեպքում ինչո՞ւ ենք նորերը մեր ձեռքով ավելացնում, ինչո՞ւ ենք մեզ է՛լ ավելի դժվար վիճակում դնում։ Եվրոպայի հետ, Արեւմուտքի հետ կարելի է եւ պետք է կառուցել լավ աշխատանքային հարաբերություններ։ Մենք, իհարկե, պետք է հիշենք, որ մեր ժողովրդի զգալի մասն ապրում է Ամերիկայում, Ֆրանսիայում, Կանադայում եւ այլուր, բայց դա չպետք է արվի հակառուսականության պայմանով։ Ռուսաստանի հետ մենք պետք է շատ լավ հարաբերություններ ունենանք, մեր պատմական փորձը եւ պատմական կապերը թույլ են տալիս դա անել, մենք կարող ենք այդ հարաբերություններից լուրջ արդյունքի հասնել, առաջին հերթին՝ անվտանգային եւ տնտեսական, ի վերջո՝ մի քանի միլիոն հայ ապրում է Ռուսաստանում։ Նույնը վերաբերում է Իրանին։ Ունենք Իրանի նման հարեւան, բարեկամ ժողովուրդ, լուրջ տնտեսությամբ երկիր, մեր ազգային շահերն ընկալող պետություն։ Մենք կարող ենք Իրանի հետ ունենալ շատ լավ օրակարգ, շատ լավ աշխատել, բարեկամություն անել, ժողովուրդները շփվեն՝ լավ ճանաչեն իրար։ Հազար տարի իրար կողքի ապրել ենք, բայց չենք ճանաչում իրար։

- Դուք վերջին ամիսներին մի գաղափար եք առաջ տանում, որն ակնհայտորեն այնքան էլ դուր չի գալիս շատերին, կամ գուցե լավ չեն հասկանում, թե խոսքն ինչի մասին է` շեշտում եք ներքին հաշտեցման անհրաժեշտության մասին։

- Դա երեւի ամենակարեւոր գործն է, որը պետք է անել։ Կոլեկտիվ, գյուղ, շենք, ընտանիք, բարեկամություն՝ թշնամացած, բարիկադավորված են։ Ամոթ է, մինչեւ հիմա քննարկում են, իրար մեղադրում՝ ով ում է ձայն տվել։ Իրարից խռոված, իրար չբարեւելով։ Ամոթ է. ով ում ձայն է տվել, լավ է արել: Լավ ծրագիր էի առաջարկել, իմ կուսակցությանը ձայն չեք տվել, չի մտել ԱԺ, էլի լավ եք արել, բայց ես միշտ եղել եմ, մնացել եմ ու լինելու եմ ձեր կողքին։ Կյանքն առաջ է գնում, չի կարելի քաղաքական տարաձայնությունների պատճառով իրար հետ թշնամանալ։ Լրատվական կայքերով տպում են, թե Տավուշի բնակչությունը ոնց է քվեարկել անցած ընտրություններին։ Հետո՞ ինչ` ոնց է քվեարկել։ Մարդիկ են, քվեարկել են, մյուս անգամ ուրիշ կերպ կքվեարկեն։ Մենք մի երկրում ենք ապրում, մի հայրենիք ունենք, մի Հայաստան ունենք, մի Արցախ ունենք, մի Տավուշ ունենք, մի Սյունիք ունենք։ Չի կարելի իրար հետ թշնամանալ։ Հայաստանում խաղաղություն, զարգացում, տնտեսական աճ, նորմալ կյանք հնարավոր է միայն, եթե վերացնենք այդ թշնամանքը, գնանք ներքին հաշտեցման։ Ես հատուկ ուզում եմ շեշտել, նկատի չունեմ քաղաքական ուժերին կամ քաղաքական գործիչներին։ Նրանք ինձ չեն հետաքրքրում, ես նկատի ունեմ ժողովրդին, հասարակությանը, սովորական մարդկանց։ Ինձ ոչ մի կուսակցություն չի հետաքրքրում, ինձ իմ երկիրն է հետաքրքրում։

- Վերջին հարցը. հիմա ստեղծվում են նոր շարժումներ, հանրային միավորներ, մասնագիտական խմբեր։ Ինչպե՞ս եք վերաբերվում այդ նորերին, եւ արդյոք դրանք մրցակից չե՞ն դառնում, պայմանական ասած՝ նախկին, ավանդական կուսակցություններին։

- Վերաբերվում եմ շատ լավ, եթե ստեղծվում են, ուրեմն կա անհրաժեշտություն։ Ուրեմն կա նոր խոսքի, նոր ասելիքի, նոր աշխատաոճի անհրաժեշտություն, ուրեմն հասարակությունը զգում է նման նոր բանի կարիքը։ Կյանքն առաջ է գնում, կյանքը նոր պահանջներ է դնում։ Էս ժողովուրդը հո մի քանի կուսակցության գերին չի՞։ Սա հայ ժողովրդին սազական վիճակ չի։ Մենք իսկապես լուրջ պոտենցիալով ազգ ենք, մենք կարող ենք դնել լուրջ խնդիրներ ու հասնել դրանց։ Մենք մեր ձեռքով, բարեկամ պետությունների աջակցությամբ կարող ենք եւ պետք է ուղղենք մեջքներս, մեր տունը խաղաղություն բերենք, տնտեսությունը զարգացնենք, նորմալ, ժամանակակից երկիր կառուցենք, որն իսկապես կդառնա թե՛ համայն հայության պետությունը, թե՛ տարածաշրջանի մակարդակով լուրջ պետություն, որի հետ հաշվի կնստեն։

Արեգ Մարգարյան

70 տարի անց արևային էներգիայի աճի տեմպերը ցնցող ենԵրևանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա պատանու դի Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները Վիճակն օրհասական է. բաժանվում ենք երկու մասի. Նաիրի Սարգսյան Ռոմելան ու Գևորգը այլև չեն թաքցնում իրենց սերը. դերասանուհու երջանիկ հրապարակումը բաժանումից հետո Խոշոր վթար՝ Վայոց ձորում. «UAZ» բեռնատարը հայտնվել է ձորում, վիրավոր կա Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում մայիսի 6-ին, 7-ին և 8-ին գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Մեկ օրում ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 97 դեպք Մակրոնը և Կիսիդան համաձայնության են եկել ամրապնդելու ռազմական համագործակցությունը Թուրքիայում ավտոբուսը շրջվել է ձորըԹուրքիան լքում է Ղարաբաղում մշտադիտարկման կենտրոնը. ՊՆ ղեկավար Մեծ ու շքեղ… Գևորգ Մկրտչյանի կինը ցույց է տվել իրենց նոր տունը Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել «Mercedes»-ում․ կան վիրավորներ «Հրաման եմ կատարել» արտահայտությունը ոչ ոքի չի ազատելու պատասխանատվությունից. Արմեն ՄանվելյանՀնդկաստանի երկու քաղաքացի է կալանավորվել Երևանում սպանություն և խուլիգանություն կատարելու մեղադրանքով Թուրքիան ամբողջապես դադարեցրել է Իսրայելի հետ ապրանքաշրջանառությունը Մինչև լուսադեմ ոստիկանական ուժերը չեն թողել մարդ մտնի Կիրանց․ ինչ իրավիճակ է եղել Կիրանցում գիշերը Եվրոպական հանձնաժողովի հարևանության և բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենն Ադրբեջան է ժամանել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտարարում է աշխատանքների ապահովման համար մրցույթ Ով է Բագրատ Սրբազանը և ինչ ուղի է անցել Ջուր չի լինի Ցուրտ օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Թբիլիսիում իրավիճակը լարված է․ ցուցարարները երեք պահանջ են ներկայացրելԱրշակ Կարապետյանի առաջարկը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու վերաբերյալ մասնագիտական քննարկումների լայն դաշտ է բացել Ռուս զինծառայողները մտել են Նիգերի ամերիկյան ավիաբազա. Պենտագոնը հաստատել է Այս ամենը վաղուց ներքաղաքականից վերածվել է ազգային-ազատագրական պայքարի, իսկ ուժայինների մի մասը կողմնորոշվել է ի օգուտ ադրբեջանական շահերի սպասարկմանը․ Տիգրան Աբրահամյան Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան «Պարելու ժամանակ ձեռքը սրտի կողմը տարավ ու ընկավ»․ դպրոցի տնօրենը՝ 13-ամյա աղջկա մահվան մասին Ոստիկանության ծառայող ցանկացած ծանոթի պետք է տեղ հասցնել, որ ոստիկանությունը պետք է առաջնորդվի միայն ՀՀ սահմանադրությամբ ու օրենքներով. ՍողոմոնյանԵթե մենք հանդուրժենք այս խայտառակությունը, ամեն հաջորդ քայլափոխին թշնամին մեր իսկ ոստիկանների և զինծառայողների ձեռքերով մեզնից մաս-մաս կխլի մեր հայրենիքը. ՉալաբյանՖասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան Ու՞մ բախտը կբերի այսօր․աստղագուշակ մայիսի 3-ի համար Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Փոխըմբռնման մթնոլորտում է կատարվում բոլոր քննարկումները և, ասեմ ավելին, որ մենք մեր գործունեությամբ նույնիսկ օգնում ենք մեր գործատուին. Տիգրան ՍարգսյանSkynex ՀՕՊ համակարգ. նոր օգնություն՝ ԳերմանիայիցՀանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. ՉալաբյանԱդրբեջանում կարող են արտահերթ ընտրություններ անցկացվել «Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ կոչ՝ ոստիկաններին«Մի՛ խախտեք Մայր օրենքը». «ՀայաՔվե»-ի բողոքի ակցիան՝ ՆԳՆ-ի դիմաց. ՈՒՂԻՂ ԵԹԵՐՊարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվել 10 օրվա ընթացքում Վերին Լարսով ավելի քան 35 հազար ավտոմեքենա է անցել «ՀայաՔվե»-ն բողոքի ակցիա է իրականացնում ՆԳՆ-ի դիմացԱրտառոց դեպք՝ Արարատում. «ԶԻԼ»-ի վարորդը մոտեցել է պարեկներին, թե բա՝ «Ինձ փրկեք Մեհրիբանից» Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին Ուսուցչուհին՝ երեկ, դպրոցի բեմի վրա մահացած աշակերտուհու մասին Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեմ պատժամիջոցների մասին Սև բերետավորների հերթական խմբաքանակը ժամանեց Կիրանց (տեսանյութ) Հայտնի է՝ երբ կնշվի Վարդավառն այս տարի Ավելի քան 1 ժամ է` Կիրանցում էլեկտրաէներգիա չկա