Հայերեն
«Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ» «Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ» Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ» Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ» Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ» Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ» Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում 

«Էրի՛կ, դու գնա, մեքենայի մեջ սպասի, մենք վառելիքը վերցնենք, գանք». մեկ րոպե անց պայթյուն է եղել

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Նույնիսկ մարմինն 86% այրված վիճակում նա իր հետ երիտասարդ կյանք է փրկել։ Տեղահանությունից հետո 20-ամյա տղան գտել է մեզ, բայց երբ իմացել է, որ Ալիկը զոհվել է, ինքն էլ մեզ հետ հավասար տխրել է, մեր վիշտը կիսել»… 

Ալլա Մուսայելյանը Ստեփանակերտից է տեղահանվել։ MediaHub-ի հետ զրույցում նա պատմում է 6 ամիս առաջ վառելիքի պահեստում տեղի ունեցած աղետից զոհված 48-ամյա ամուսնու, հրաշքով փրկված որդու և եղբոր մասին։ Ալլայի ամուսինը՝ Ալիկ Ավանեսյանը, ՊԲ երկարամյա ծառայող է ավագ ենթասպայի կոչումով։ Նրա հայրը՝ Ռաֆայել Ավանեսյանը, առաջին պատերազմում է անմահացել, ինքն էլ 19 տարեկանից զենքը ձեռքին եղել է առաջնագծում, անցել բոլոր պատերազմների արհավիրքներով։ Սեպտեմբերի 19-ին եղել է Խրամորթի դիրքերում։

«Զինադադարից 4 օր անց զենքը ձեռքին եկավ տուն։ Մենք շատ ուրախացանք, որովհետև օրերով լուր չունեինք, փոխարենն ինքը տրամադրություն չուներ։ Ասում էր՝ «բանակ չկա, կազմաքանդեցին, ուրեմն և անվտագության երաշխիք չկա, պիտի դուրս գանք»։ Այդ օրերին ճանապարհը դեպի Հայաստան արդեն բացվել էր։ Բայց գնալու համար վառելիք չունեինք»,- պատմում է Ալլան։

Նույն օրը Ալիկը կնոջ եղբոր՝ Սամվելի հետ սկսում են վառելիքի փնտրտուքները։ Մեկը մյուսին տեղեկացնելով՝ ճանապարհը նրանց տարել է Հայկազով։ Նրանց միացել է նաև որդին՝ 15-ամյա Էրիկը։ 

«2 տղաներս էլ շատ կապված էին հայրիկի հետ։ Բայց քանի որ Էրիկը մեծ էր, ինքը գնաց հոր ու քեռու հետ։ Երբ հասել են տեղ, տեսել են, որ իրավիճակն անվերահսկելի է, կարգ ու կանոն չկա, բոլորը րոպե առաջ ուզում են վառելիքի իրենց բաժինը վերցնել։ Հերթը գրեթե հասել էր մերոնց, որ ստանան վառելիքը։ Տղաս պատմում է, որ հայրը շրջվել ու ասել է՝ «Էրի՛կ, դու գնա մեքենայի մեջ սպասի, մենք հիմա վերցնենք, գանք»։ Երբ երեխաս տարածքից դուրս է եկել, ուղիղ մեկ րոպե անց անսպասելի շրջադարձ է եղել»,- պատմում է կինը։

Ալիկն ու Սամվելը պայթյունից հետո հայտնվել են կրակի փոսում։ Կարճ ժամանակ անց նրանց հաջողվել է դուրս գալ, պատահական մեքենա գտնել ու բարձրանալ քաղաք, մանկական հիվանդանոց։ 

«Այդ վիճակում Ալիկը զանգել է բարեկամներից մեկին, ասել, որ երեխան մեքենայի մեջ է, հավանաբար վախեցած՝ «գնացեք երեխայի հետևից»։ Գիշերը ես գնացի հիվանդանոց, վիճակ չկար, քաոս էր։ Ալիկն ամբողջությամբ այրվածքների մեջ էր։ Դեռ տաք էր, խոսում էր, պատմում էր, բայց գնալով՝ վիճակն ահավոր էր դառնում։ Ասաց՝ «Ալլա, մի լար է ինձ փրկել, բռնել եմ այդ լարից ու դուրս եկել»։ Հիվանդասենյակում բոլորն իրար նման էին, ոչ ոքի ճանաչել հնարավոր չէր։ Նույնիսկ հարազատ եղբորս չեմ ճանաչել, մինչև ինքը չի ասել՝ «Ալլա, ես եմ», շոկի մեջ էի։ Տալիս հետ մի ամբողջ գիշեր խնամել ենք այդ պալատում գտնվող բոլոր մարդկանց, մինչև հաջորդ օրը Հայաստանից ուղղաթիռներով եկան օգնության»,- հիշում է Ալլա Մուսայելյանը։ 

Ալիկ Ավանեսյանին տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց, իսկ Սամվելին՝ այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն։ Ալիկի մարմինն 86% այրվածք էր ստացել, վնասվել էին նաև շնչուղիները։ Կինն ասում է, որ կյանքի հետ վնասվածքներն անհամատեղելի էին։ 

«Մեկ շաբաթ կոմայի մեջ մնալուց հետո Ալիկը մահացել է հիվանդանոցում։ Իսկ Սամվելը տեղափոխվել է Բելգիայի առաջատար կլինիկաներից մեկը։ Հիմա Հայաստանում է ու մինչ օրս շարունակում է բուժում ստանալ։ Նրա առողջական վիճակը բավարար է»,- եղբոր մասին ասում է մեր զրուցակիցը։

Ալիկի հուղարկավորությունից շատ չանցած Ալլայի ընտանիքին մի երիտասարդ է փնտրել, ասել, որ Ալիկը կրակի փոսից հանել է նաև իրեն, փրկել իր կյանքը։ Իմանալով, որ Ալիկը չկա, ցավ է ապրել՝ «անարդար է, ինձ փրկել է, բայց ինքը՝ մահացել»։ 

Ալիկ Ավանեսյանի 7-ամյա տղան շատ ծանր է տանում հոր կորուստը։ Մայրը պատմում է, որ երևակայական պատկերներ է նկարում, կոնֆետներ պատրաստում ու տանում Եռաբլուր։

Հոգեբաններն ասել են, որ դա հոր ու երեխայի երկխոսությունն է, «չարգելեք»։ Իսկ ավագ որդին՝ Էրիկը, որ դեպքի վայրում է եղել, տեսածից մինչ օրս ծանր ապրումների մեջ է։ Նրա հետ ևս հոգեբաններ են աշխատել։ Ալլան իր անչափահաս երեխաների ու այրվածքներ ստացած եղբոր հետ այժմ ապրում են վարձակալական հիմունքներով։ Ու չնայած Ալիկի մարմինն ամփոփվել է «Եռաբլուր» պանթեոնում, նրան որևէ կարգավիճակ չեն տվել...

Հունան Թադևոսյան

Առավել մանրամասն` այստեղ.

 https://t.me/arm24live

«Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ» «Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ» Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ» Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ» «Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ» Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ» Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ» ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԳևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համարՀայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անդամները ակցիա են իրականացնում Ազատության պողոտայումՈստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում էՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԳիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըԲլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանՓաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան