Հայերեն
Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Բելգիան մինչև այս տարվա վերջ կարող է մի քանի F-16 տրամադրել Կիևին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը Հրդեհ՝ Վանաշեն գյուղում Փաշինյանն ական է դրել իր աթոռի տակ, նրան հեռացնելու համար կոլեկտիվ պատասխանատվություն է պետք Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ» «Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ» «Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ» Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ» Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ» Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ» Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» 

«Կառավարության յուրաքանչյուր որոշում կարծես ուղղված լինի ինչ-որ մեկի գրպանը լցնելուն, ոչ թե հանրային խնդիր լուծելուն». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Վերջին շրջանում կառավարությունն այնպիսի որոշումներ է ընդունում, որոնք ոչ թե նպաստում են հարցերի լուծմանը, քաղաքացու բեռի նվազմանը, այլ հարվածում են նրա գրպանին և նրա համար հավել յալ դժվարություններ են ստեղծում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է «Սպառողների ասոցիացիա» ՀԿ փոխնախագահ, իրավաբան Սյուզաննա Չիլինգարյանը՝ անդրադառնալով վերջին շրջանի օրենսդրական փոփոխություններին:Որպես օրինակ՝ բերում է էլեկտրոնային դեղատոմսերի ներդրումը, տրանսպորտի թանկացումը, ավելի վաղ պոլիէթիլենային տոպրակներից հրաժարվելու որոշումը, աղի չարաշահման դեմ «պայքարը» և այլն:

«Եթե վիճակագրությունը վերլուծենք, ապա կտեսնենք, որ կայացված որոշումները, օրենսդրական փոփոխությունները հարցերին լուծում չեն տալիս: Առանց հանրային քննարկման, ոլորտային մասնագետների կարծիքը լսելու, սոցիալական հարցումներ կատարելու՝ կառավարությունը կյանքի է կոչում ծրագրեր, որոնք ընդամենը հարվածում են քաղաքացիների գրպանին և չեն լուծում խնդիրները: Սեպտեմբերի մեկից թանկանում է տրանսպորտը, դա այն պիկ շրջանն է, երբ սկսվում են դասերը ուսումնական հաստատություններում, մարդիկ վերադառնում են արձակուրդից, ուզեն թե չուզեն, օգտվելու են տրանսպորտից: Էլեկտրոնային դեղատոմսերի կիրառության շրջանում ևս խնդիրներ կան, բժշկական անձնակազմը իրազեկված չէ, համապատասխան ձևաթղթերը փորձարկում չեն անցել:

Նման ծրագրերը ներդնելուց հետո պետք է որոշակի ժամանակ, որ այն գործի, համապատասխան մասնագետները հետևեն, թե ինչպե՞ս են դրանք աշխատում, կա՞ն թերություններ, որոնք պետք է շտկել, արդյոք չի խափանվի՞ էլեկտրոնային համակարգը, որը կհանգեցնի կոլապսի, ինչո՞ւ քաղաքացին պետք է 5000 դրամ վճարի դեղատոմսի համար, ինչո՞ւ պետք է երրորդ անձը տեղեկանա քաղաքացու անձնական տվյալներից, չէ՞ որ առողջությանը վերաբերող տեղեկությունները չպետք է հայտնվեն երրորդ անձանց ձեռքում, արդյոք հաջորդիվ չե՞նք բարձրաձայնելու դեղատների կողմից կոռուպցիոն ռիսկերի հնարավորության մասին և այսպես շարունակ»,-նշում է մեր զրուցակիցը: Իրավաբանն ընդգծում է՝ հարցերը շատ են, բայց դրանց պատասխաններ չեն տրվում:

«Ստացվում է, որ քաղաքացիների կյանքը, առողջությունը փորձարկման դա՞շտ է: Եթե հիմա եռամսյակը մեկ հանրային հաշվետվություն պահանջենք առողջապահության նախարարությունից, քաղաքապետարանից, այլ գերատեսչություններից, որոնք հարկատեսակներ են ավելացնում կամ տուրքեր սահմանում, նրանք կկարողանա՞ն հստակորեն հայտնել, թե հավաքագրված միջոցներն ո՞ւր են ուղղվում, ի՞նչ խնդիրներ են դրանցով լուծվում: Պետական գերատեսչությունը մի առաջարկ է ներկայացնում, հետո սովորաբար առանց հանրային քննարկման այն կյանքի կոչում, նախապես չի ուսումնասիրում, թե ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ, չեն կարողանում ճիշտ կազմակերպել տեղեկատվական հոսքերը, քանի որ ամեն նորամուծություն էլ սկզբում քաղաքացիների կողմից հակազդեցության է հանդիպում, բայց ճիշտ տեղեկատվության, աշխատանքի ճիշտ կազմակերպման արդյունքում դառնում է առօրյա կյանքի բաղադրիչներից մեկը»,-հավելում է «Սպառողների ասոցիացիա» ՀԿ փոխնախագահը:

Ընդգծում է՝ վերջին տարիներին կյանքի կոչված նախագծերը, դրանց շուրջ առկա բացասական վերաբերմունքը փաստում է, որ խաթարվել է հանրություն-պետություն կապը: «Չկա մասնագետների կարծիքն ու դիտարկումը, առաջարկն ու բողոքը: Այս ամենի արդյունքում ցանկացած օրենսդրական նախաձեռնություն պետք է մշակվի և ներդրվի հասարակական կյանք: Մինչդեռ կայացվում են միանձնյա որոշումներ, և քաղաքացուն պարտավորեցնում են ընդունել դրանք: Տպավորություն է, որ կառավարության յուրաքանչյուր որոշում ուղղված է ինչոր մեկի գրպանը լցնելուն, ոչ թե հանրային խնդիր լուծելուն ու քաղաքացիների բեռը թոթափելուն»,-եզրափակում է Սյուզաննա Չիլինգարյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Բելգիան մինչև այս տարվա վերջ կարող է մի քանի F-16 տրամադրել Կիևին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը Հրդեհ՝ Վանաշեն գյուղում Փաշինյանն ական է դրել իր աթոռի տակ, նրան հեռացնելու համար կոլեկտիվ պատասխանատվություն է պետք Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ» «Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ» «Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ» Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ» Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ» «Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ» Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ» Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ» ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԳևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համարՀայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անդամները ակցիա են իրականացնում Ազատության պողոտայումՈստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում էՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԳիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըԲլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո