Հայերեն
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվել 10 օրվա ընթացքում Վերին Լարսով ավելի քան 35 հազար ավտոմեքենա է անցել «ՀայաՔվե»-ն բողոքի ակցիա է իրականացնում ՆԳՆ-ի դիմաց Արտառոց դեպք՝ Արարատում. «ԶԻԼ»-ի վարորդը մոտեցել է պարեկներին, թե բա՝ «Ինձ փրկեք Մեհրիբանից» Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին Ուսուցչուհին՝ երեկ, դպրոցի բեմի վրա մահացած աշակերտուհու մասին Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեմ պատժամիջոցների մասին Սև բերետավորների հերթական խմբաքանակը ժամանեց Կիրանց (տեսանյութ) Հայտնի է՝ երբ կնշվի Վարդավառն այս տարի Ավելի քան 1 ժամ է` Կիրանցում էլեկտրաէներգիա չկա Սահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիները Երևանում 13-ամյա աշակերտուհին վատացել է բեմի վրա, հիվանդանոցում՝ մահացել 

Կառավարման փաշինյանական «լեվլը». մակարդակ եմ ասել, է՜.... «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Լավ, ո՞րն էր Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսի ասելիքը: Սկզբունքորեն, դա ասուլիս էր… ասելիքի բացակայության մասին: Երեքուկես ժամանոց չասելիք: Փաշինյանն, իհարկե, իր՝ կրկնվող բառերի չարաշահմամբ, հոգեբանաբարդույթային արտահայտություններով, կրկնվող հակադարձ հարցերով, էքսցենտրիկ բառագլուխկոնծիներով կարող է դրանից էլ երկար խոսել: Ինչ-ինչ, բայց խոսելը նրա մոտ ստացվում է, նա այդ «գծով», անկասկած, տարածաշրջանային չեմպիոն է: Թեկուզ և, կրկնենք, անասելիք, անբովանդակ, մանիպուլյացիոն:

Բա՛յց: Ի՞նչ էր ասում այդ մարդը, որի որոշումներից, քայլերից, հայտարարություններից, այդ թվում՝ ասուլիսներում արած հայտարարություններից կախված է մի ամբողջ պետության, երկրի, ժողովրդի ճակատագիրը: Ո՛չ մի բան: Եթե այդ երեք ժամ ու մի 20 րոպե տևած ասուլիսը, այսպես ասած, «քամես», տակը կմնա այն, որ Փաշինյանը գործնականում հայտարարեց, թե՝ հա՛, Տավուշի մարզի մի մասը տալիս եմ Ադրբեջանին: Խոսքը 4, այսպես ասած, «անկլավների» մասին է: Իրականում խոսքն ի սկզբանե Հայաստանին պատկանող տարածքի, խորհրդային տարիներին այդ տարածքում մի քանի տարի ադրբեջանական թուրքերով բնակեցված, ապա՝ 1988-92թթ. ընթացքում նրանցից ազատված բնակավայրերի մասին է:

Բնակավայրեր, տարածքներ, որոնք ինչպես Տավուշի մարզի բնականոն կենսագործունեության, այնպես էլ՝ Հայաստանի՝ արտաքին աշխարհի հետ կապի տեսանկյունից, ունեն ռազմավարական նշանակություն: Տարածքներ, որոնք եթե անցնեն ադրբեջանական վերահսկողության տակ, ապա, անկասկած, վերածվելու են ռազմականացված հենակետերի, որտեղից շրջակա հայկական բնակավայրերի վրա պարբերական հարձակումներ ու ելուզակություններ են իրականացվելու, ի լրումն՝ կաթվածահարելու են մերձակա ենթակառուցվածքների բնականոն շահագործումը (ավտոճանապարհ, ըստ հնարավորության՝ երկաթուղի, գազամուղ, կապուղի): Սա է: Այլ բան չկար:

Հավելենք, որ Փաշինյանը այդ «հանձնումը« փաթեթավորում է այնպես, թե դրանք… «ադրբեջանապատկան» տարածքներ են եղել: Դե, դրել, ճշգրտումներ է արել, պարզել, որ Հայաստանի Հանրապետության տարածքը ոչ թե 29 800 քառակուսի կիլոմետր է, այլ դա կլորացված թիվ է, ավելի փոքր պիտի լինի: Քարտեզի մակետ էր կտրել տվել ու ամբողջ ասուլիսում այն «խաղացնում» էր: Հա, էլ ի՞նչ կար Փաշինյանի ասուլիսում: Ինչպես միշտ՝ մանր, էժան խարդավանքներ: «Նախկինների»՝ նրա ու իր երկրպագուների սիրելի թեման չսպառած, Փաշինյանը «նոր ֆորմացիայի» նախկինների, կներեք, «բուրդն էր գզում» վերջին ասուլիսում: Այսինքն, արդեն նա իր իշխանության «նախկիններին» է հասել: Ձեռքբերում է, ոչինչ չես ասի: Չնայած, ինչո՞ւ չասենք: Տեսեք, դրել, երկար-բարակ, իր հատուկ հանձնարարություններով արդեն նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի՝ աշխատանքից ազատվելու հարցերն էր մանրամասնում, կարծես դա առհասարակ որևէ նորմալ մարդու հետաքրքիր է:

Հետո հասավ իր իսկ նշանակած պաշտպանության բազմաթիվ նախարարներից Արշակ Կարապետյանին, թե «սխալ էր զեկուցել, գործից հանեցի…», կամ նման մի բան: Դա էլ դեռ մի կողմ: Պարզվեց՝ ճապաղ ասուլիսը Փաշինյանին քիչ էր թվացել: Կամ էլ՝ այն բանից հետո, երբ Արշակ Կարապետյանը արձագանքեց ու հայտարարեց, որ Փաշինյանը ստում է (ինչպիսի՜ անակնկալ, չէ՞), որ ինքը նրան այդ օրը չէր կարող ոչինչ էլ զեկուցել, քանի որ աշխատանքային գործուղմամբ գտնվում էր Դուբայում, Փաշինյանն, ըստ երևույթին լուրջ ցնցումների մեջ է ընկել: Եվ ահա, կեսգիշերին մոտ բռնեց ու…

«Տիկ-տոկ» ցանցի իր էջում հրապարակեց իր ու Արշակ Կարապետյանի՝ նշված օրվա (2021թ. նոյեմբերի 14-ի)՝ «Վոթսափով» ունեցած գրագրությունը: Սա այն է, ինչին Փաշինյանին այդքան ատելի ռուսերենով անվանում են՝ «դնո» (дно), այն է՝ «հատակ», իսկ այս դեպքում՝ հատակից էլ անդին: Այսինքն, երկրում վարչապետ է մեկը, որը նախարարների հետ անվտանգային հարցերը քննարկում է... «Վոթսափով»՝ քիչ չէ, դեռ այդ գրագրության բովանդակությունն էլ, որպես «կոմպրոմատ», շրջանառության մեջ է դնում... «Տիկ-տոկ»-ով: Մնացել է, որ կառավարության կամ անվտանգության խորհրդի նիստերն էլ «Օդնոկլասնիկիով» քննարկեն, պրծնի՝ գնա: Մակարդակ եմ ասել, է՜... Ու նման անձը պետություն է ղեկավարում: Այսինքն, հենց այդպես էլ ղեկավարում է: Խայտառակություն չէ, ի՞նչ է: Էլ չենք խոսում այն մասին, որ Փաշինյանի կողմից իր և պաշտպանության նախկին նախարարի գրագրության «բացահայտումը» ոչ մի բան էլ չի բացահայտում:

Նա այնտեղից ասում է, թե իրենց մոտ ամեն ինչ նորմալ է (որտե՞ղ՝ «իրենց մոտ», Դուբայո՞ւմ, թերևս, որտեղ այդ պահին գտնվում էր աշխատանքային գործուղման բերումով), սա այստեղից մի 6-7 ժամ հետո գրում է, թե տգեղ բան ստացվեց, հանրային (!) պարզաբանում պիտի տաք: Ո՞ւ... Ի՞նչ է դա ապացուցում: Թերևս մեկ բան. Նիկոլ Փաշինյանին չի կարելի ոչ միայն վարչապետի, այլև որևէ «անմեղ» հիմնարկի որևէ վարչության պետի պաշտոն վստահել: Նիկոլ Փաշինյանը սպառված, զրոյակետացված, ի լրումն՝ աղետաբեր, պարտության խորհրդանիշ «գործիչ» է: Վերջին ասուլիսում, իր իսկ բառահեղեղից ոգևորված, կերկերուն տոնայնությամբ ասաց, թե՝ «կարո՞ղ ա, մենք ենք խնդիրը, թողնենք, ռադներս քաշենք»: Սա այն դեպքն է, երբ միակ արձագանքը աստվածաշնչյան «դու ասացիր»-ն է: Հ.Գ.-Ի դեպ, կարո՞ղ է շուտով սպասենք նոր սերիաների, ասենք՝ էկոնոմիկայի նախարարի կամ իր նշանակած-իր ազատած այլ նախարարների հետ այլ «մեսինջերային» գրագրությունների հրապարակմանը: Հանրության՝ նման շոուների սիրահար մասը կարգին զբաղմունք կունենա...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվել 10 օրվա ընթացքում Վերին Լարսով ավելի քան 35 հազար ավտոմեքենա է անցել «ՀայաՔվե»-ն բողոքի ակցիա է իրականացնում ՆԳՆ-ի դիմացԱրտառոց դեպք՝ Արարատում. «ԶԻԼ»-ի վարորդը մոտեցել է պարեկներին, թե բա՝ «Ինձ փրկեք Մեհրիբանից» Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին Ուսուցչուհին՝ երեկ, դպրոցի բեմի վրա մահացած աշակերտուհու մասին Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեմ պատժամիջոցների մասին Սև բերետավորների հերթական խմբաքանակը ժամանեց Կիրանց (տեսանյութ) Հայտնի է՝ երբ կնշվի Վարդավառն այս տարի Ավելի քան 1 ժամ է` Կիրանցում էլեկտրաէներգիա չկա Սահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիները Երևանում 13-ամյա աշակերտուհին վատացել է բեմի վրա, հիվանդանոցում՝ մահացել Մակրոնը նշել է 2 պայման, որի դեպքում հնարավոր է Ուկրաինայում արևմտյան զորքի տեղակայումը Դադարեցրե՛ք մեղադրել ժողովրդին՝ մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ փորձում են փախչել հայկական ծանր իրականությունից. Աննա ԿոստանյանՏանիքային արևային մոդուլները կարող են ամբողջությամբ բավարարել էլեկտրաէներգիայի համաշխարհային պահանջարկըՍա այն ոստիկաններն են, ովքեր սեփական ժողովրդից գրավել են Կիրանց գյուղի տարածքը՝ թշնամուն հանձնելու համար. ՉալաբյանՍտոլտենբերգը ՆԱՏՕ-ի անդամներին առաջարկել է 100 միլիարդ դոլար հավաքել Ուկրաինայի համար Օդի ջերմաստիճանը կնվազի. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունըԼեհաստանում հայտնաբերվել են Գրիմ եղբայրների ձեռագիր նշումներով կորած գրքերը (լուսանկարներ) Լարված իրավիճակ՝ Կիրանցում. Ոստիկանները թույլ չեն տալիս գյուղ մտնել Ռեալն ու Բավարիան առաջին խաղում չպարզեցին հաղթողին Զբոսաշրջիկների թիվը 3%-ով պակասել է Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ մտցնել Փաշինյանի հարցազրույցն ու Կիրանցի ոստիկանական հարձակումը Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում Մենք փրկվեցինք... Ի՞նչ է պատահել Գևորգին ու Քրիստինային Վարչախումբը իրավական և քաղաքական տեռոր է սկսել Միհրան Պողոսյանի դեմ Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին Հայտնաբերվել են մայրցամաքներն իրար միացնող գաղտնի թունելներ ՌԴ ևս մի մարզում միգրանտներին արգելվել է տաքսի վարել 2 օրում՝ տրանսպորտային 25 պատահար. 1 մարդ զոհվել է, 33-ը՝ վիրավորում ստացել ԱՄՆ-ը Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի դեմ քիմիական զենք կիրառելու համարՎրաստանի խորհրդարանի լիագումար նիստը չեղարկվել է ցուցարարների՝ շենք ներխուժելու փորձի պատճառով Միայն տեսեք ի՞նչ ջերմ լուսանկար են հրապարակել Ռոմելա Սարգսյանն ու Գևորգ ԳրիգորյանըԿիրանցում դպրոցականներ են ծեծի ենթարկվել․ Էլիբեգովա Սպանություն՝ «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ. 35-ամյա տղամարդուն դանակահարել են ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Ադրբեջանում տանկային ստորաբաժանումների մարտական պատրաստվածության ինտենսիվ վարժանքներ են իրականացվումՎրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան Մենք գործ ունենք պարզունակ խաբեբայի հետ,որը փորձում է ամեն ինչում ստել եվ խաբել. Հրայր ԿամենդատյանՎրաերթի ենթարկված 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է Մենք գործ ունենք թշնամու գործակալի, նրան ամոթալի կերպով ենթարկվող, վախկոտ ու անողնաշար ուժային կառույցների հետ. Մենուա ՍողոմոնյանԻրանում երկրաշարժ է տեղի ունեցել Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Ավետիք ՉալաբյանՅունիբանկի հավելվածում հասանելի են արագ փոխանցումներ արտասահմանյան բանկերի VISA քարտերին Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի Վրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ» «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ» «Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ»