Հայերեն
«Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ» Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը քննելու է 2018 թվականից հետո փաշինյանական վարչախմբի կատարած հանցագործությունները․ Արշակ Կարապետյան Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ» Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ» Օրը խոստանում է հաջողություններ աշխատանքում. մայիսի 2-ի աստղագուշակ Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Կիրանցեցի 96-ամյա Լենա տատիկն ուշաթափվեց Փարիզում ցույցի ժամանակ ոստիկանները մահակներ են կիրառել, կան տուժածներ Ջրառատ գյուղում հրդեհ է եղել․ մանրամասներ Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվել, հիմա այնտեղ իրենց աշխարհազորայիններն են իջել․ Եղիշե Մախսուդյան 

«Մարդիկ փող են լվացել, այդքան բան». ամեն ինչ անում են, որ գյուղացուն թալանե՞ն. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գյուղատնտեսության ոլորտի մասին խոսում են մարդիկ, որոնք կա՛մ գյուղից տեղյակ չեն, կա՛մ էլ նախկինում կոռուպցիայի մեջ թաթախված են եղել: «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանն է «Փաստի» հետ զրույցում նման կարծիք հայտնում: «Պետությանը միլիոնավոր դոլարների վնաս տված մարդիկ նորից գլուխ են բարձրացրել ու գյուղատնտեսության ոլորտի մասին են խոսում»,-նշում է ոլորտի փորձագետը:

Անդրադառնում ենք հարցին, որ, կարծես թե, ամեն հնարավոր որոշմամբ միտում կա էլ ավելի ծանրացնել գյուղատնտեսությամբ զբաղվող մեր քաղաքացիների ֆինանսական բեռը: Օրինակ՝ վերջերս «Փաստը» գրել էր, որ «գյուղատնտեսությամբ զբաղվողները ևս հարմար պահի կհարկվեն», մասնավորաբար՝ գյուղմթերք արտադրողներն աճեցրած ամեն կիլոգրամ բերքի համար հարկ կվճարեն: «Այն անգրագետը, թույլ տվեք այդ բառն օգտագործել, որը ցանկանում է ավելացված արժեքի հարկ մտցնել, թող պատմությունն ուսումնասիրի: Կամ էլ մեկ ուրիշ տարբերակ կա՝ Հրանտ Բագրատյանը ողջ է, թող իրեն հարցնեն ու իմանան, որ հողի հարկի մեջ ներառված էր գյուղմթերքի ավելացված արժեքի հարկը: Այդ հարկը կա հողի հարկի մեջ, այլ հարց է՝ եթե ամեն ինչ անում են, որ գյուղացուն թալանեն: Ի դեպ, գյուղացուն թալանելու մասին: Թող ուշադրություն դարձնեն բանկերի կողմից տրվող վարկերին, տոկոսադրույքը դարձել է 18 տոկոս: Քսան տարի հետ ենք գնացել, այն ժամանակ էր գյուղվարկերի տոկոսադրույքը 18 տոկոս: Այսօր գյուղացուն առաջարկում են 14-ից 18 տոկոսով վարկեր: Իսկ ի՞նչ եղավ պետության հովանավորումը, վարկերի սուբսիդավորումը, այդպես էլ չիմացանք, թե անտոկոս վարկերն ովքե՞ր ստացան և ի՞նչ արեցին: Ընդամենը մեկ ուսումնասիրություն պետք է արվի, ինչո՞ւ կառավարությունը դրանով չի զբաղվում»,-նշում է մեր զրուցակիցը:

Էկոնոմիկայի նախարարության շուրջ առաջացած սկանդալին անդրադառնալով՝ Բերբերյանն ընդգծում է՝ ցույց տվեք մի նախարարի, որը տեղյակ չէ անցկացվող մրցույթներից: «Անկախ հանձնաժողովները հենց այդ նախարարն է ստեղծում: Բավական է ժողովրդին ձեռք առնեն: Վերջերս հայտարարեցին, որ ինտենսիվ այգեգործության զարգացման պետական աջակցության ծրագրի շրջանակներում խարդախությամբ պետական միջոցներ են հափշտակվել, ինձ էլ առաջարկեցին որպես փորձագետ հանդես գալ, բայց հրաժարվեցի, որովհետև խայտառակ վիճակ էր: Տնկանյութի արժեքը մոտ 10 անգամ թանկացված էր: Նորից վերադառնամ անտոկոս վարկերի հարցին՝ ո՞ւր են դրանք: Մարդիկ փող են լվացել, այդքան բան»,-ասում է փորձագետը:

Բայց լինում են արտաքինից լավը թվացող ծրագրեր, որոնք ներդրման և իրականացման փուլում ձախողվում են: Բերբերյանը բացատրում է, թե ինչու: «Շատ վատն է Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականությունը գյուղատնտեսության ոլորտում: Ոչ մասնագետները դարձել են փոխնախարարներ և պաշտոնյաներ: Բնագավառը պետք է հմուտ մարդկանց ձեռքում լինի: Եթե լավ ես աշխատում, երկրին օգուտ ես տալիս: Այն ժամանակ մեր չափի մեջ լավ էինք ապրում: Չափի մեջ է գեղեցկությունը, ոչ թե թալանի: Օրինակ՝ ո՞վ է էկոնոմիկայի այժմյան նախարարը, իմ, գյուղացիների համար մի անհայտ երևույթ: Քերոբյանին գոնե դեմքով ճանաչում էինք: Գյուղացին այսօր ուզում է օգտվել առաջադիմական տեխնոլոգիաներից, գիտե՞ք, թե որքան շատ բանի կարիք այսօր ունեն: Իրանը մեր հարևանն է, մեկնեցինք, պայմանագրեր ստորագրեցինք, Առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչներն ինձ հետ շփման մեջ են:

Իրանը պետական երկիր է, այնտեղ պետությունը շատ ուժեղ է, բիզնեսմենները չեն կարողանում առանց պետության աշխատել, թույլ չեն տալիս: Հիմա արգելել է պարարտանյութի արտահանումը: Բայց եթե վարչապետը զանգահարի Իրանի նախագահին, առաջարկի ամեն տարի այսինչ գումարով մեր գյուղացուն իքս քանակի պարարտանյութ տրամադրել, Իրանի ղեկավարությունն, իհարկե, կընդառաջի: Արտահանումներն Իրանի դեպքում վերահսկվում են պետության կողմից: Այսինքն, պետք է գործ ունենանք պետության հետ: Կամ՝ ասում են Ռուսաստանը կանջատի գազը, իսկ այլընտրանքն Իրանն է, բայց մեր ղեկավարությունը պետք է նորմալ բանակցի հարևան երկրի ղեկավարության հետ: Մյուսը՝ Լարսի փակման հարցն է, այն ահռելի վնաս է հասցնելու: Բայց չէ՞ որ էկոնոմիկայի նախարարությունը լաստանավեր էր գնել, ինչո՞ւ դրանք չեն գործում: Կառավարության ո՞ր անդամն է վարելու այդ լաստանավը, ուղղակի իմանանք, թե ո՞վ է, իր համար նավաստու համազգեստ գնենք, հետո էլ ամեն տեղ կասենք, որ նավաստի նախարար ունենք: Լավ, սա ի՞նչ է: Պետք է գործ անել, բայց ոչ թե գնալ ու արտագնա աշխատանքի մեկնողներին հարկել: Ի՞նչ է, ուզում են, որ այդ մարդիկ ընտանիքներին հավաքեն ու գնա՞ն: Սա է դավաճանությունը, ամեն ինչ անել, որ գյուղերը դատարկվեն»,-հավելում է մեր զրուցակիցը:

Նրա խոսքով, ոլորտը ոտքի հանելու համար պետք է վերականգնել գյուղատնտեսության նախարարությունը, բայց այն պետք է աշխատեցնեն, կադրերի ընտրությունը կատարեն բանիմաց մարդիկ: «Իսկ արդյո՞ք Նիկոլը կուզենա ու կընտրի բանիմաց կադրերի, իհարկե, ոչ, իսկ այս կադրերով ոլորտը շատ երկար կյանք չունի: Գյուղատնտեսությունը պետք է «աշխատի» ժողովրդի համար: Եթե գյուղացին լավ ապրի, ժողովուրդն էլ լավ կապրի: Պետք է ստեղծել և այդ ստեղծածը վայելել: Հինգից յոթ տարվա միջակայքում հնարավոր է ոլորտը ոտքի կանգնեցնել: Անասնապահության դեպքում մանր եղջերավորների ոլորտը 2-3 տարում ոտքի կկանգնի, իսկ խոշորը՝ հինգ տարում: Միամյա կուլտուրաների դեպքում ամեն ինչ ավելի արագ կարող ենք անել՝ 1-2 տարում արդյունքը կերևա, բայց այստեղ պետք է ուշադիր լինենք, որ կարողանանք գյուղմթերքի վերամշակում անել: Ամեն երկրում դրա թարմ վաճառքը կազմում է 20-ից 30 տոկոս՝ ներքին շուկա և արտահանում, մնացածը պետք է վերամշակել: Իսկ մեզ մոտ բանջարեղենը մնում է այգիներում: Մյուս կուլտուրաների դեպքում ժամանակ է պետք: Ամեն ինչ էլ կարող ենք անել, եթե ոլորտը ղեկավարեն բանիմաց մասնագետներ»,-եզրափակում է Հրաչ Բերբերյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ» Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը քննելու է 2018 թվականից հետո փաշինյանական վարչախմբի կատարած հանցագործությունները․ Արշակ Կարապետյան Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ» Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ» Օրը խոստանում է հաջողություններ աշխատանքում. մայիսի 2-ի աստղագուշակ Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Կիրանցեցի 96-ամյա Լենա տատիկն ուշաթափվեց Պետք է սահմանագծումը և սահմանազատումն անել միանգամից․ Մեսրոպ ԱռաքելյանTeam Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Փարիզում ցույցի ժամանակ ոստիկանները մահակներ են կիրառել, կան տուժածներ Ջրառատ գյուղում հրդեհ է եղել․ մանրամասներ Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվել, հիմա այնտեղ իրենց աշխարհազորայիններն են իջել․ Եղիշե Մախսուդյան Քարվաճառում բեռնատար է շրջվել, մահացած վարորդը Թուրքիայի քաղաքացի է Միրզոյանը խոստովանում է վարչախմբի անճարակությունը «Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է Փաստացի ունենք մի կառավարություն, որի համար առաջնային են տեղական և արտաքին կապիտալիստների շահերը. Հրայր Կամենդատյան Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել Չինաստանում արևային վահանակների տեղադրման տեմպը թուլացել էԿենդանակերպի այս երեք նշանները հաջողակներ կլինեն մայիսի սկզբին Մենք ստիպված էինք խաղաղության հասնել պատերազմի միջոցով․ Ալիև Զանգեցի որդուս ու լսեցի տարօրինակ ձայներ, գոռում էին, ասաց՝ «մամ, պիտի պինդ մնաս, դեպք է եղել, բոլորը այրվում են» Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին երկրաշարժ է տեղի ունեցելՔննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները Արեգակի վրա հզոր բռնկումներ են տեղի ունեցելԳեղարքունիքի մարզում ականազերծման աշխատանքներ չեն իրականացվում, մեր զորքերն էլ չեն հանվում․ ՊՆ Հաղարծին բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Դոլարի փոխարժեքի նվազումն այլ քաղաքական պատճառներ ունի Ստամբուլում արհմիությունների մայիսմեկյան ցույցերը վերաճել են ոստիկանության հետ բախումների. կիրառվել են արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ Հուզիչ տեսանյութ. Արամ Մելիքյանի և ընտանիքի արձագանքը`սպասվող երեխայի սեռը բացահայտելիս Կյանքից հեռացել է «Ակվարիում», «Կինո» ռոք խմբերի պրոդյուսեր Անդրեյ Տրոպիլոն Ինչ եղանակ է սպասվում մայիսին Instagram-ը պատրաստվում է փոփոխություններ մտցնել իր ալգորիթմում Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ․ «Բորուսիան» կհյուրընկալի «Պարի Սեն Ժերմենին» Վարժական հավաքներից խուսափելու համար 81 անձ դատարանում դատապարտվում է. ովքեր են նրանք Անկարան պատուհասել են ջրհեղեղներըԱրտահերթ պատմական ընտրություններ․ Վահե ՀովհաննիսյանԹբիլիսիում 6 իրավապահ մարմնական վնասվածք է ստացել Աշխատավոր ժողովուրդն է երկիրը շենացնողը. Նաիրի Սարգսյան Ամփոփվել է «Քեզ համար, Ազնավո՛ւր» մրցույթը. մասնակցել է ավելի քան 1000 սովորող Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Ալմաթիում կնպաստի խաղաղության հաստատմանը․ Տոկաև Հաջակցություն Տավուշի՝ փակվել է Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհըԽոշոր վթար՝ Արարատում. բախվել են «Mercedes»-ը և իրանական բեռնատարը, վիրավորներ կան ԱՄՆ-ում վթարվել է F-16 կործանիչ Կորուստ Իննա Խոջամիրյանի ընտանիքում. դերասանուհուին հուզիչ գրառում է արել «Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ»․ Ալիև Գերմանիան ունի ռեկորդային թվով աշխատողներ. Շոլց Ռուսաստանի մշտական սպառնալիքների համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման շուրջ համաձայնությունը կայունության կարևոր գործոն է. Ուկրաինայի ԱԳՆ Կառավարության շենքից ՀՀ եռագույնն անհետացել է (տեսանյութ)