Հայերեն
ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է իր քաղաքացիներին Աստված վերջ է դնում հարաբերություններին. Սիլվի Բարկովայի բացառիկ հրապարակումը. մանրամասներ Նեթանյահուն խիղճ չունի. Էրդողան Կկանոնակարգվեն կինոյի ոլորտի զարգացման ուղղված գործընթացները Ռոյսը մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա Դորտմունդի Բորուսիայից. պաշտոնական Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր Ֆիլիպիններում երկրաշարժ է գրանցվել Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան ՌԴ-ի ռազմական ձախողումն ակնհայտ է. այն ունի 150,000 զոհ. Ֆրանսիայի ԱԳՆ Զենք-զինամթերքի կամավոր հանձնում ոստիկանության Աշտարակի բաժնում Ուսուցչի հերթական ատեստավորումը կիրականացվի մասնագիտական կարիքի հարցաթերթերի միջոցով՝ գնահատմամբ 

Եթե մինչև 2 տարեկան երեխա ունեք՝ իմացեք

Իրավունք

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մինչև 2023 թվականի հունվարի 1-ը ծնված երեխային խնամելու կապակցությամբ տրվում է՝

  • խնամքի արձակուրդում գտնվող ծնողի համար՝ 31,600 դրամ,
  • գյուղաբնակ չաշխատող ծնողի համար՝ 31,600 դրամ,
  • խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնողի համար՝ 63,200 դրամ (նախկին 57,200 դրամի փոխարեն):

2023 թվականի հունվարի 1-ից հետո ծնված երեխային խնամելու կապակցությամբ տրվում է՝ 

  • խնամքի արձակուրդում չգտնվող ծնողի համար՝ 31,600 դրամ,
  • խնամքի արձակուրդում գտնվող ծնողի համար՝ 37,500 դրամ,
  • խնամքի արձակուրդում գտնվող գուղաբնակ ծնողի համար՝ 69,100 դրամ։
Ովքե՞ր կարող են դիմել

Մինչև 2023 թ. հունվարի 1-ը ծնված երեխաների դեպքում, խնամքի նպաստի  իրավունք ունեն երեխայի` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում  գտնվող ծնողը, որդեգրողը կամ խնամակալը մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը:

Խնամքի նպաստի իրավունք ունի նաև Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ գյուղական բնակավայրի հասցեով հաշվառված և փաստացի բնակվող ծնողը մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը, եթե խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ առնվազն մեկ տարի անընդմեջ հաշվառված է գյուղական բնակավայրի հասցեով: Այս դեպքում ծնողն ունի խնամքի  նպաստի իրավունք, եթե խնամքի նպաստ նշանակելու համար դիմելու օրվա դրությամբ երեխան գտնվում է Հայաստանի Հանրապետությունում:

Օտարերկրյա քաղաքացի ծնողն ունի խնամքի նպաստի իրավունք, եթե բավարարում է վերը նշված պայմանները, և երեխայի ծննդյան օրվա դրությամբ առնվազն երեք տարի անընդմեջ հաշվառված է Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով:

2023 թ. հունվարի 1-ից հետո ծնված երեխաների դեպքում, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունք ունի երեխայի ծնողներից մեկը կամ որդեգրողը կամ խնամակալը մինչև երեխայի երկու տարեկանը լրանալու ամիսը ներառյալ, եթե խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ՝

  • երեխան չունի առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ, բացառությամբ երեխայի խնամակալի (երբ խնամքի նպաստ նշանակվում է երեխայի խնամակալին).
  • երեխան չի գտնվում բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում (մանկատանը).
  • լրացել է երեխայի 70 օրականը, սակայն չի լրացել երեխայի երկու տարեկանը:

Օտարերկրյա քաղաքացի ծնողն ունի խնամքի նպաստի իրավունք, եթե բավարարում է վերը նշված պայմանները, և երեխայի ծննդյան օրվա դրությամբ ծնողն առնվազն երեք տարի անընդմեջ հաշվառված է Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով»։

Դիմելու կարգ

Մինչև 2023 թ. հունվարի 1-ը ծնված երեխաների դեպքում, եթե ծնողը հանդիսանում է վարձու աշխատող և գտնվում է խնամքի արձակուրդում, ապա նպաստի նշանակման համար կարող է դիմել խնամքի արձակուրդն սկսելու ամսվան հաջորդող տասներկու ամսվա ընթացքում։ Այս դեպքում, խնամքի նպաստը նշանակվում է խնամքի արձակուրդն սկսելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից։ Նշված ժամկետից հետո դիմելու դեպքում նպաստը նշանակվում է դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից։

Գյուղական բնակավայրում բնակվող ծնողին խնամքի նպաստը նշանակվում է դիմումը մինչև երեխայի երկու տարին լրանալը ներկայացվելու դեպքում`

1) երեխայի 70 օրականը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե ծնողի` գյուղական բնակավայրի հասցեով հաշվառվելու մեկ տարին լրանում է մինչև երեխայի ծնվելու օրը, և դիմումն ու անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են երեխայի 70 օրականը լրանալու ամսվան հաջորդող տասներկու ամսվա ընթացքում.

2) գյուղական բնակավայրի հասցեով հաշվառվելու մեկ տարին լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից (բայց երեխայի 70 օրականը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից ոչ շուտ), եթե ծնողի` գյուղական բնակավայրի հասցեով հաշվառվելու մեկ տարին լրանում է երեխայի ծնվելու օրվանից հետո, և դիմումն ու անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են հաշվառվելու մեկ տարին լրանալու ամսվան հաջորդող տասներկու ամսվա ընթացքում.

3) դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են վերը նշված ժամկետներից լրանալուց հետո:

Հարկ է նաև նկատի ունենալ, որ մինչև 2023 թ. հունվարի 1-ը ծնված երեխայի դեպքում գյուղական բնակավայրում բնակվող ծնողին խնամքի նպաստի օրենքով սահմանված կարգավորումը կիրառվում են, եթե դիմումը ներկայացվել է մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը:

2023 թ. հունվարի 1-ից հետո ծնված երեխաների դեպքում

դեպքում խնամքի արձակուրդում գտնվող ծնողին խնամքի նպաստը նշանակվում է՝

1) երեխայի 70 օրականը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից (բայց խնամքի նպաստի իրավունք ձեռք բերելու ամսվա 1-ից ոչ շուտ), եթե դիմումն ու անհրաժեշտ փաստաթղթերը (տվյալները) ներկայացվել են երեխայի 70 օրականը լրանալու ամսվան հաջորդող տասներկու ամսվա ընթացքում.

2) դիմելու ամսվա 1-ից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը (տվյալները) ներկայացվել են սույն մասի 1-ին կետում նշված տասներկուամսյա ժամկետը լրանալուց հետո:

Տվյալ ամսվա համար խնամքի նպաստը վճարվում է՝

1) խնամքի արձակուրդում գտնվող ծնողի համար սահմանված չափով (37500 դրամ), եթե այդ ամսվա 1-ի դրությամբ ծնողը գտնվում է խնամքի արձակուրդում, սակայն չի հանդիսանում խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնող.

2) խնամքի արձակուրդում չգտնվող ծնողի  համար սահմանված չափով (31600 դրամ), եթե այդ ամսվա 1-ի դրությամբ ծնողը չի գտնվում խնամքի արձակուրդում.

3) խնամքի արձակուրդում գտնվող և չգտնվող ծնողի սահմանված չափերով միաժամանակ, եթե այդ ամսվա 1-ի դրությամբ ծնողը առնվազն մեկ տարի անընդմեջ հաշվառված է գյուղական բնակավայրի հասցեով, և երեխան հաշվառված է գյուղական բնակավայրի հասցեով (այսուհետ՝ խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնող)»։

Էլեկտրոնային եղանակով դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է՝

  • այցելել socservice.am կայքէջ,
  • ընտրել «Առցանց դիմումներ» պատուհանը և իրար հաջորդող հետևյալ ենթապատուհանները՝ «Սոցիալական ապահովություն․ առցանց դիմումներ», «Կենսաթոշակի և նպաստների առցանց դիմումներ» և վերջում՝ «Մուտքագրել մինչև 2 տարեկան երեխայի նպաստի դիմում»,
  • բացվող պատուհանում լրացնել անձը հաստատող փաստաթղթում առկա համապատասխան տվյալները։

Եթե քաղաքացին հարթակում գրանցված չէ, անհրաժեշտ է գրանցվել էջի վերևում՝ աջ անկյունում եղած «Գրանցում» կոճակի միջոցով։

Առձեռն դիմում ներկայացնելու համար այցելել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն՝ ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերը։

Առցանց դիմում ներկայացնելու դեպքում փաստաթղթեր կցելու անհրաժեշոտւթյուն չկա։

Անհրաժեշտ փաստաթղթեր

Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ նշանակելու համար անհրաժեշտ է Միասնական սոցիալական ծառայության տարածքային բաժին ներկայացնել՝

  • դիմում,
  • դիմողի (եթե դիմողը ծնողը չէ) անձը հաստատող փաստաթուղթը,
  • ծնողի անձը հաստատող փաստաթուղթը, հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը, եթե ծնողը հրաժարվել է հանրային ծառայությունների համարանիշ ստանալուց,
  • երեխայի ծննդյան վկայականը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը,
  • անհրաժեշտության դեպքում՝ խնամակալության մասին փաստաթուղթը,
  • ծնողի կողմից ստորագրված հայտարարությունը՝ խնամքի արձակուրդն ավարտվելու (արձակուրդն ընդհատվելու, աշխատանքի անցնելու կամ աշխատանքից ազատվելու) դեպքում և օրենքով սահմանված այլ դեպքերում խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարելու վերաբերյալ տեղեկացված լինելու մասին,
  • ծնողին վերաբերող տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն սահմանված լինելու դեպքում ծնողի՝ խնամքի արձակուրդում գտնվելու մասին գործատուի տված տեղեկանքը (ստորագրված և կնքված գործատուի կնիքով),
  • անհրաժեշտության դեպքում՝ խնամքի նպաստը կանխիկ եղանակով դիմողին վճարելու վերաբերյալ նոտարական կարգով վավերացված` ծնողի տված լիազորագիրը:

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/arm24live

ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է իր քաղաքացիներին Աստված վերջ է դնում հարաբերություններին. Սիլվի Բարկովայի բացառիկ հրապարակումը. մանրամասներ Նեթանյահուն խիղճ չունի. Էրդողան Կկանոնակարգվեն կինոյի ոլորտի զարգացման ուղղված գործընթացները Ռոյսը մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա Դորտմունդի Բորուսիայից. պաշտոնական Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըԱմիօ բանկը թողարկում է պարտատոմսեր Ֆիլիպիններում երկրաշարժ է գրանցվել Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան ՌԴ-ի ռազմական ձախողումն ակնհայտ է. այն ունի 150,000 զոհ. Ֆրանսիայի ԱԳՆ Զենք-զինամթերքի կամավոր հանձնում ոստիկանության Աշտարակի բաժնում Ուսուցչի հերթական ատեստավորումը կիրականացվի մասնագիտական կարիքի հարցաթերթերի միջոցով՝ գնահատմամբ Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ Ինչպես է Ռոբերտը հեքիաթ կարդում փոքրիկ Զաբելի համարՀայաստանի ոստիկանությունը պաշտպանում է թուրքերին հայերից. Սվետլանա ԱճեմյանՓաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆ Խոշոր վթար է եղել օկուպացված Քարվաճառում․ ադրբեջանցի զինվորականներ են վիրավորվել Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ Մայիսը կիրականացնի կենդանակերպի այս նշանների բոլոր ցանկությունները Երբ կլինի մայիս ամսվա կենսաթոշակի վճարումը Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում Ոստիկանությունն այսօր քաղաքականացված և բարոյալքված է. Մենուա ՍողոմոնյանԿիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար Վարչախումբը սադրում է Ռուսաստանին 70 տարի անց արևային էներգիայի աճի տեմպերը ցնցող ենԵրևանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա պատանու դի Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները Վիճակն օրհասական է. բաժանվում ենք երկու մասի. Նաիրի Սարգսյան Ռոմելան ու Գևորգը այլև չեն թաքցնում իրենց սերը. դերասանուհու երջանիկ հրապարակումը բաժանումից հետո Խոշոր վթար՝ Վայոց ձորում. «UAZ» բեռնատարը հայտնվել է ձորում, վիրավոր կա Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում մայիսի 6-ին, 7-ին և 8-ին գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Մեկ օրում ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 97 դեպք Մակրոնը և Կիսիդան համաձայնության են եկել ամրապնդելու ռազմական համագործակցությունը Թուրքիայում ավտոբուսը շրջվել է ձորըԹուրքիան լքում է Ղարաբաղում մշտադիտարկման կենտրոնը. ՊՆ ղեկավար Մեծ ու շքեղ… Գևորգ Մկրտչյանի կինը ցույց է տվել իրենց նոր տունը Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել «Mercedes»-ում․ կան վիրավորներ «Հրաման եմ կատարել» արտահայտությունը ոչ ոքի չի ազատելու պատասխանատվությունից. Արմեն ՄանվելյանՀնդկաստանի երկու քաղաքացի է կալանավորվել Երևանում սպանություն և խուլիգանություն կատարելու մեղադրանքով Թուրքիան ամբողջապես դադարեցրել է Իսրայելի հետ ապրանքաշրջանառությունը Մինչև լուսադեմ ոստիկանական ուժերը չեն թողել մարդ մտնի Կիրանց․ ինչ իրավիճակ է եղել Կիրանցում գիշերը Եվրոպական հանձնաժողովի հարևանության և բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենն Ադրբեջան է ժամանել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտարարում է աշխատանքների ապահովման համար մրցույթ Ով է Բագրատ Սրբազանը և ինչ ուղի է անցել Ջուր չի լինի Ցուրտ օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Թբիլիսիում իրավիճակը լարված է․ ցուցարարները երեք պահանջ են ներկայացրելԱրշակ Կարապետյանի առաջարկը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու վերաբերյալ մասնագիտական քննարկումների լայն դաշտ է բացել Ռուս զինծառայողները մտել են Նիգերի ամերիկյան ավիաբազա. Պենտագոնը հաստատել է