Հայերեն
Ավելի քան 1 ժամ է` Կիրանցում էլեկտրաէներգիա չկա Սահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիները Երևանում 13-ամյա աշակերտուհին վատացել է բեմի վրա, հիվանդանոցում՝ մահացել Մակրոնը նշել է 2 պայման, որի դեպքում հնարավոր է Ուկրաինայում արևմտյան զորքի տեղակայումը Դադարեցրե՛ք մեղադրել ժողովրդին՝ մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ փորձում են փախչել հայկական ծանր իրականությունից. Աննա Կոստանյան Տանիքային արևային մոդուլները կարող են ամբողջությամբ բավարարել էլեկտրաէներգիայի համաշխարհային պահանջարկը Սա այն ոստիկաններն են, ովքեր սեփական ժողովրդից գրավել են Կիրանց գյուղի տարածքը՝ թշնամուն հանձնելու համար. Չալաբյան Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի անդամներին առաջարկել է 100 միլիարդ դոլար հավաքել Ուկրաինայի համար Օդի ջերմաստիճանը կնվազի. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը Լեհաստանում հայտնաբերվել են Գրիմ եղբայրների ձեռագիր նշումներով կորած գրքերը (լուսանկարներ) Լարված իրավիճակ՝ Կիրանցում. Ոստիկանները թույլ չեն տալիս գյուղ մտնել 

«Աչքիս ոչինչ չի գալիս, իմ Հակոբին եմ ուզում, իմ թևերը կոտրվեցին». Հակոբ Բալաբեկյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդում. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ խելոք, հանգիստ երեխա էր: Էջմիածնում էինք ապրում, Հակոբը չորս տարեկան էր, երբ տեղափոխվեցինք Արտիմետ գյուղ: Հողամասում հայրիկն ինչ անում էր, նույնն էլ Հակոբն էր անում, օգնում էր մեզ ամեն հարցում: Շատ սիրում էր նկարել, երգում էր: Դպրոցում կարգապահ էր, շատ լավ էր սովորում, մինչև հինգերորդ դասարան գովասանագիր է ստացել: Տարրական դասարանի դասվարին էր շատ սիրում՝ Նվարդ Վարդանյանին: Իսկ հետո իր դասղեկը դարձավ Քրիստինե Խաչատրյանը, նրան ևս Հակոբս շատ էր սիրում: Որոշել էր՝ երբ զորացրվեր, 2023 թ.-ի սեպտեմբերի 1-ին վարդագույն վարդեր էր նվիրելու իր դասղեկին: Տղայիս փոխարեն ես եմ նրան վարդերը նվիրել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Քրիստինեն՝ Հակոբի մայրիկը:

Իններորդ դասարանն ավարտելուց հետո Հակոբը երկընտրանքի առջև կանգնեց՝ կահույքագործությո՞ւն սովորել, թե՞ վարսահարդարություն: «Հայրիկն ասաց, որ կահույքագործի աշխատանքը բարդ է, փոշին կազդի իր թոքերի ու շնչառության վրա: Վահանս սիրում էր այդ գործը, աշխատանքներ ունի, բայց հետևելով հայրիկի խորհրդին՝ ընտրեց վարսահարդարի մասնագիտությունը: Երբ դիմեցինք դպրոցի տնօրինությանը, որ Հակոբը ցանկանում է դուրս գալ իններորդ դասարանից, դպրոցի տնօրենը, ուսուցչական կազմը նեղսրտում էին՝ մեր սովորող, լավագույն աշակերտներից է, թող շարունակի ուսումը, բայց Հակոբս արդեն որոշել էր, իրեն չէինք կարող ստիպողաբար դպրոց ուղարկել: Երեք ամիս վարսահարդարություն սովորեց, շատ լավ վարսահարդար էր, աշխատեց մինչև բանակ գնալը, մեզ թիկունք կանգնեց»:

Մայրիկն ասում է՝ որդին ամեն ինչ հասցնում էր՝ և՛ հայրիկին օգնել, և՛ որպես վարսահարդար աշխատել, և՛ անգամ մեքենաների դիմապակիներ փոխելը սովորել: «Զորացրվելուց հետո մտադիր էր գյուղում վարսավիրանոց բացել, անգամ փոքր քույրիկին վարսահարդարման կամ դիմահարդարման դասերի ուղղորդելու մտադրություն ուներ, որ հետագայում միասին աշխատեին: Դա իր երազանքն էր: Շատ աշխատասեր էր, և իր աշխատասիրությունը, համեստությունը, իր նկարելու շնորհքը, ամեն ինչ Հակոբը ժառանգել է իր հայրիկից»: Հակոբը ծառայության է զորակոչվել 2021 թ. հունիսի 21-ին: Ծառայում էր Կապանում: Մայրիկն ասում է՝ որդու համար բանակը կարևոր և առաջնային դեր ուներ:

«Առողջական խնդիրներ ուներ, որոնք կարող էին հիմք դառնալ տարկետում ստանալու, ծառայության ժամկետի հետաձգման համար, բայց հայրիկին ասաց, որ միայնակ է գնալու զինկոմիսարիատ. «Պետք է գնամ ծառայելու, զինվորական հագուստ հագնեմ, դրանով ենք տղամարդ դառնում, հասունանում»: Կատակով ասացի՝ քեզ համար կգնեմ այդ հագուստը, կհագնես, «մա՛մ, այդ հագուստը չեմ հագնելու տան մեջ ման գամ, այդ հագուստով պետք է հայրենիք պաշտպանեմ»: Երկու ոտքը դրեց մի կոշիկի մեջ, հաստատակամ էր ծառայելու իր որոշման մեջ՝ «երկու տարի է, իմացեք՝ գնացել եմ խոպան աշխատելու»: Ծանուցագիրը վերցրեց, գնաց, մազերը կտրեց, եկավ տուն՝ պատրաստ եմ, գնում եմ բանակ: Իսկ մեզ զգուշացրեց. «Պա՛պ ջան, մեր տան մեջ երաժշտություն չի հնչելու, տղաները Եռաբլուրում են, իրենք մեզ համար են զոհվել»»: Ծառայության ընթացքում Հակոբը երբեք որևէ հարցում չի դժգոհել:

«Զորակոչվելուց հետո հուլիսի 24-ին իր երդմնակալությունն էր: Գնացինք իր մոտ, երդմնակալության արարողությունից հետո տղաներին թույլ էին տալիս դուրս գալ, ծնողների հետ մի տեղ գնալ: Հակոբս ինձ իր ստացած պատվոգիրը տվեց՝ «մա՛մ, սա ձեր դաստիարակության արդյունքն է»: Իր զինակից ընկերները շատ լավն են եղել, իրենց զոհվելուց հետո ծնողներով շփվում ենք, բոլորը լույս տղերք են: Դժվարություններ ևս ունեցել են, հետո իմացել ենք, որ դիրքեր են բարձրացել, վրան չեն ունեցել, բաց երկնքի տակ են քնել, բայց Հակոբս երբեք մեզ ոչինչ չի ասել՝ «մա՛մ ջան, սաղ տոչնի ա, հե՛րս, սաղ տոչնի ա, մի նեղվեք, ամեն ինչ տղու համար է»»: 2022թ. ապրիլի 19-ին Հակոբն արձակուրդ է գալիս, անակնկալ մատուցում իր ընտանիքին, քանի որ վերջիններիս ասել էր, թե արձակուրդ գալ չի ստացվում: «Այդ օրը վերջին անգամ տեսա տղայիս: Իսկ հայրիկը Հակոբի ընկերոջ եղբոր երդմնակալությանը գնաց և այդ ժամանակ է տեսել Հակոբին: Միասին այդ օրը ժամանակ էին անցկացրել, ամուսինս ասում է՝ Հակոբի հայացքը կարծես մի բան խնդրեր, մինչև հիմա աչքիս առաջից չի գնում»: Սեպտեմբերի 5-ին Հակոբն ասում է, որ իրենց տանում են Մեղրիի «պոլիգոններ»՝ զորավարժության: Հակոբը հրետանավոր էր: «Սեպտեմբերի 8-ին մինչև զորամաս իջնելն ասաց, որ խրախուսանք են ստացել, արձակուրդ է գալու: Բայց զորամաս հասնելուց հետո զանգեց հայրիկին ու ասաց. «Տուն չեմ գալու, ուրիշների անուններն են գրել մեր փոխարեն»: Հայրիկն իրեն ոգևորեց, որ չնեղվի, կբարձրանա դիրքեր, կիջնի, հետո արձակուրդ կգա: Երբ դիրքեր էր բարձրանում, իրեն միշտ զգույշ լինելու խորհուրդ էինք տալիս:

Ամուսինս մասնակցել է 1990-ականների պատերազմին ու տղային միշտ զգոն և ուշադիր լինելու խորհուրդ էր տալիս: Սեպտեմբերի 12-ի երեկոյան հինգի կողմերն էր զանգեցի, ասաց՝ մա՛մ, խառն ենք, հաց ենք ուտում, որ դիրքեր բարձրանանք, կզանգեմ, ու էլ չզանգեց: Ամբողջ գիշեր ամուսինս անհանգիստ էր, կարծես սիրտը վկայեր, անընդհատ զանգում էր Հակոբին, անհասանելի էր: Առավոտյան վեց անց քառասուն զանգեցի երեխուն, զանգը գնաց, անջատեց: Արդեն գիտեինք պատերազմի մասին: Էլի զանգեցինք, արդեն անհասանելի էր: Իմ տղան ու իր ընկեր Շահենը մինչև յոթից տասը պակաս կռվել են մեծաքանակ թշնամու դեմ: Երկուսի վիրավորումն էլ գլխի շրջանում էր: Սեպտեմբերի 13-ին ամբողջ օրը որևէ լուր չստացանք, 14-ին ամուսինս գնաց Կապան: Այնտեղ ասել էին, որ երեխեքը անտառներում են, բայց թշնամու դիտակետում, ու դեռ չեն կարող տղաներին օգնության հասնել:

Հանգստացրել էին ծնողներին, ուղարկել տուն: Սեպտեմբերի 17-ին իմացանք, որ վիրավոր զինվոր կա, որին տեղափոխում են Սիսիանի հոսպիտալ: Ամուսինս հեռախոսով խոսել էր հետը, հարցրել Հակոբի մասին, նա էլ ասել էր, որ Հակոբն ու Շահենը դեպի անտառ են գնացել: Այդ մտքով տուն վերադարձավ: Սեպտեմբերի 19ին, սակայն, հրամանատարն ասում է, որ այդ դիրքերում որևէ մեկը չի փրկվել: Ինը հոգի են եղել, երկուսը լքել են դիրքը, յոթն անմահացել են: Երկու ընկեր միասին ծառայեցին, միասին անմահացան, մեզ էլ շատ հարազատ ընտանիքներ դարձրեցին: Առհասարակ, մեր յոթ տղաների ծնողներով շատ ենք հարազատացել»: Հակոբը զոհվել է սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում: Օրեր անց նա տանն էր, հոկտեմբերի 3-ին նրա հուղարկավորությունն էր: Հակոբի ավագ քույրիկի կրտսեր որդին, որը ծնվել է նախորդ տարի, կրում է նրա անունը:

«Հակոբս ասում էր՝ բանակից գամ, աշխատեմ, առաջին աշխատավարձս մեծ քույրիկինն ու իր տղայինն է, խենթանում էր քրոջ ավագ տղայի համար, հաջորդ աշխատավարձը փոքր քրոջս եմ տալու, մյուսը քեզ ու պապային, իսկ հետո աշխատեմ, որ ինչ պակաս բան ունենք, լրացնենք: Այնքան երազանքներ ուներ: Ուզում էր երեք աղջիկ ունենալ ու մեկ տղա, երբ հարցնում էի, թե ինչու մեկ տղա, արձագանքում էր՝ որ տան լույսը վառ պահող լինի»: Իսկ ապրելու ուժ տիկին Քրիստինեն ստանում է իր ընտանիքից՝ դուստրերից, թոռնիկներից: «Իրենց համար ենք ապրում: Մեծ թոռնիկս այնքան նման է Հակոբին. երբ մեր տուն է գալիս, ինձ թվում է, որ Հակոբս է այն նույն տարիքում, երբ եկանք այս գյուղ: Հակոբը շատ կապված էր հայրիկի հետ, նրա թև ու թիկունքն էր: Հիմա հայրիկն ասում է՝ աչքիս ոչինչ չի գալիս, իմ Հակոբին եմ ուզում, իմ թևերը կոտրվեցին: Իրեն ասում եմ՝ դու ես մեր ընտանիքի թիկունքը, արձագանքում է՝ բա իմ թիկունքն ո՞ւր գնաց»:

Հ. Գ. Հակոբ Բալաբեկյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Մարտական հերթապահություն» մեդալներով: Հուղարկավորված է Արտիմետի ընտանեկան գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ավելի քան 1 ժամ է` Կիրանցում էլեկտրաէներգիա չկա Սահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիները Երևանում 13-ամյա աշակերտուհին վատացել է բեմի վրա, հիվանդանոցում՝ մահացել Մակրոնը նշել է 2 պայման, որի դեպքում հնարավոր է Ուկրաինայում արևմտյան զորքի տեղակայումը Դադարեցրե՛ք մեղադրել ժողովրդին՝ մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ փորձում են փախչել հայկական ծանր իրականությունից. Աննա ԿոստանյանՏանիքային արևային մոդուլները կարող են ամբողջությամբ բավարարել էլեկտրաէներգիայի համաշխարհային պահանջարկըՍա այն ոստիկաններն են, ովքեր սեփական ժողովրդից գրավել են Կիրանց գյուղի տարածքը՝ թշնամուն հանձնելու համար. ՉալաբյանՍտոլտենբերգը ՆԱՏՕ-ի անդամներին առաջարկել է 100 միլիարդ դոլար հավաքել Ուկրաինայի համար Օդի ջերմաստիճանը կնվազի. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունըԼեհաստանում հայտնաբերվել են Գրիմ եղբայրների ձեռագիր նշումներով կորած գրքերը (լուսանկարներ) Լարված իրավիճակ՝ Կիրանցում. Ոստիկանները թույլ չեն տալիս գյուղ մտնել Ռեալն ու Բավարիան առաջին խաղում չպարզեցին հաղթողին Զբոսաշրջիկների թիվը 3%-ով պակասել է Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ մտցնել Փաշինյանի հարցազրույցն ու Կիրանցի ոստիկանական հարձակումը Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում Մենք փրկվեցինք... Ի՞նչ է պատահել Գևորգին ու Քրիստինային Վարչախումբը իրավական և քաղաքական տեռոր է սկսել Միհրան Պողոսյանի դեմ Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին Հայտնաբերվել են մայրցամաքներն իրար միացնող գաղտնի թունելներ ՌԴ ևս մի մարզում միգրանտներին արգելվել է տաքսի վարել 2 օրում՝ տրանսպորտային 25 պատահար. 1 մարդ զոհվել է, 33-ը՝ վիրավորում ստացել ԱՄՆ-ը Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի դեմ քիմիական զենք կիրառելու համարՎրաստանի խորհրդարանի լիագումար նիստը չեղարկվել է ցուցարարների՝ շենք ներխուժելու փորձի պատճառով Միայն տեսեք ի՞նչ ջերմ լուսանկար են հրապարակել Ռոմելա Սարգսյանն ու Գևորգ ԳրիգորյանըԿիրանցում դպրոցականներ են ծեծի ենթարկվել․ Էլիբեգովա Սպանություն՝ «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ. 35-ամյա տղամարդուն դանակահարել են ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Ադրբեջանում տանկային ստորաբաժանումների մարտական պատրաստվածության ինտենսիվ վարժանքներ են իրականացվումՎրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան Մենք գործ ունենք պարզունակ խաբեբայի հետ,որը փորձում է ամեն ինչում ստել եվ խաբել. Հրայր ԿամենդատյանՎրաերթի ենթարկված 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է Մենք գործ ունենք թշնամու գործակալի, նրան ամոթալի կերպով ենթարկվող, վախկոտ ու անողնաշար ուժային կառույցների հետ. Մենուա ՍողոմոնյանԻրանում երկրաշարժ է տեղի ունեցել Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Ավետիք ՉալաբյանՅունիբանկի հավելվածում հասանելի են արագ փոխանցումներ արտասահմանյան բանկերի VISA քարտերին Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի Վրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ» «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ» «Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ» Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը քննելու է 2018 թվականից հետո փաշինյանական վարչախմբի կատարած հանցագործությունները․ Արշակ Կարապետյան Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ» Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ» Օրը խոստանում է հաջողություններ աշխատանքում. մայիսի 2-ի աստղագուշակ Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Կիրանցեցի 96-ամյա Լենա տատիկն ուշաթափվեց Պետք է սահմանագծումը և սահմանազատումն անել միանգամից․ Մեսրոպ Առաքելյան