Հայերեն
Փարիզում ցույցի ժամանակ ոստիկանները մահակներ են կիրառել, կան տուժածներ Ջրառատ գյուղում հրդեհ է եղել․ մանրամասներ Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվել, հիմա այնտեղ իրենց աշխարհազորայիններն են իջել․ Եղիշե Մախսուդյան Քարվաճառում բեռնատար է շրջվել, մահացած վարորդը Թուրքիայի քաղաքացի է Միրզոյանը խոստովանում է վարչախմբի անճարակությունը Փաստացի ունենք մի կառավարություն, որի համար առաջնային են տեղական և արտաքին կապիտալիստների շահերը. Հրայր Կամենդատյան Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել Չինաստանում արևային վահանակների տեղադրման տեմպը թուլացել է Կենդանակերպի այս երեք նշանները հաջողակներ կլինեն մայիսի սկզբին Մենք ստիպված էինք խաղաղության հասնել պատերազմի միջոցով․ Ալիև Զանգեցի որդուս ու լսեցի տարօրինակ ձայներ, գոռում էին, ասաց՝ «մամ, պիտի պինդ մնաս, դեպք է եղել, բոլորը այրվում են» Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել 

«Բորիսն իմ սրտում է ապրում, ու միշտ այդպես է լինելու». Բորիս Կարախանյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ջերմուկում. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ խելացի երեխա էր, հոգատար: Աստծո կողմից պարգև էր ինձ՝ իմ մյուս երեխաների նման: Փոքրուց իրեն հետաքրքիր էր զինվորական կյանքը: Բորիսն ուռուցք ուներ, որը բուժեցինք: Կարող էր չմեկնել ժամկետային զինծառայության, բայց ինձ ասաց՝ եթե անգամ իմ թղթերը ցույց տաս ամբողջ աշխարհին, միևնույնն է, գնալու եմ ծառայության: Իր խոսքն ինձ համար եղել է օրենք: Հայրիկը մասնակցել է Արցախյան առաջին ազատամարտին, նա տեսել է իր օրինակը: Մեր տանն անընդհատ հիշում էինք մեր տղաներին: Այնպես որ, չնայած մեր ընտանիքում զինվորական չունեինք, բայց երևի թե մեր անցած ուղին, մեր հայրենասիրությունը նաև իրեն փոխանցվեցին, ու զինվորական դառնալու ուղին բռնեց»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Արմինեն՝ Բորիսի մայրիկը:

Բորիսի ընտանիքի արմատներն Արցախից են: Նա ծնվել է Արցախի Մարտակերտի շրջանի Մեծ Շեն գյուղում: Ավարտել է գյուղի Կառլեն Եսայանի անվան միջնակարգ դպրոցը: Ընդունվել է Իրավագիտության ֆակուլտետի հեռակա բաժին, բայց այդպես էլ ուսումը չի հասցրել ավարտել: «Բորիսը տղաներիցս ավագն է, տան հինգ երեխաներիցս մեկը»: Բորիսը ժամկետային զինծառայող եղել է 2018 թ.-ի հունվարի 8-ից մինչև 2020 թ.-ի հունվարի 8-ը: Վեց ամիս Լուսակերտում դասընթացների է մասնակցել, այդ ընթացքում աչքի ընկել իր առաջադիմությամբ: «Վերադարձել է Մարտակերտ, ծառայել է Մարտակերտի 5-րդ պաշտպանականում, ինչպես իմ մյուս տղան: Եղել է դիվիզիոնի շտաբի պետի պաշտոնակատար: Եղել է զինվորական խորհրդի նախագահը, որը պաշտպանում էր զինվորների իրավունքները դիվիզիայում: Արժանացել է «Քաջարի մարտիկ», «Հայոց բանակի գերազանցիկ» կրծքանշանների: Իմ երկու որդին էլ «Հայոց բանակի գերազանցիկ» են:

Երբ հունվարի 8-ին զորացրվեց, անմիջապես իր թղթերը ներկայացրեց, որ պայմանագրային ծառայությունը շարունակի Օմարում: Ինքն է որոշել ծառայել Քարվաճառում՝ Օմարում: Իրենց զորամասը եղել է Չթռլու կոչվող տարածքում»: Մայրիկն ասում է՝ որդուն առաջարկում էին պայմանագրային ծառայության անցնել Արցախում: «Ես էլ իրեն նույնն ասացի, արձագանքեց՝ «մա՛մ, իմ ընկերների հետ 44-օրյա պատերազմի միջով եմ անցել, իրենց լավ եմ ճանաչում, գիտեմ, թե ով ինչի կգնա հանուն ինձ: Ես նման ընկերներ էլ որևէ տեղ չեմ գտնի, իրենք ուրիշ են»: 2020 թ.-ի պատերազմից հետո Օմարից զորամասը տեղափոխվում է Ջերմուկ, Բորիսն էլ է տեղափոխվում այնտեղ: «Տղաները չեն լքել Օմարը, հարձակման պահին իրենց մի դիրքը վերցրել են, բայց որոշ ժամանակ հետո մեր տղաները նորից իրենց դիրքում էին:

Տղաները մեր երկրի տարբեր հատվածներից էին, բայց հարազատ եղբոր նման էին, իրար թիկունքի կանգնած: Հիմա էլ իրենք ինձ զանգում են, կապի մեջ են մեզ հետ, միշտ հետաքրքրվում են, թե ինչով կարող են օգնել. «Եթե անգամ մենք դիրքերում ենք, դա կապ չունի: Ոչնչից չնեղվեք, միայն ասեք, թե ինչով կարող ենք ձեզ օգտակար լինել»: Առաջին օրվանից, որ Բորիսս չկա, տղաները կան, մեր կողքին են: Ես էլ իրենց եմ ասում՝ ի դեմս բոլորիդ, Բորիս ունեմ, կաշխատեք ողջ ու առողջ դիրքերից իջնել, առաջինը ես իմանամ, որ ապահով եք ու տանը»: Բորիսի հրետանին պաշտպանում էր Գորայքի սարերը: «Ծանր օրեր էին, ձմռանն ավելի ծանր էր, բայց ինքն ուրախ էր, ասում էր՝ մա՛մ, իսկ ո՞վ է ասել, որ ծառայությունը պետք է հեշտ լինի:

Ուրախությամբ էր բարձրանում դիրքեր, ընկերների հետ մեկ ընտանիք էին դարձել, գուցե նաև իրենց անցած ուղին իրենց այդքան միահամուռ դարձրեց: Բորիսն ասում էր՝ իմ համար սահմանը սկսվում է Հայաստանի հյուսիսից, վերջանում Արցախով: Ես հայրենիք եմ պահում, ոչ թե միայն Արցախը: Իր համար հայրենիքը Հայաստանն էր, ծննդավայրը՝ Արցախը: Մենք էլ ենք այդպես մտածում, դա է ամենաճիշտ տարբերակը»: 2022 թվականի սեպտեմբերի 13: «Ես այդ օրն Արցախում էի: Այդ ընթացքում սկսվեց պատերազմը: Իր հետ կապ չկար, ընկերների հետ կապվեցի, հետո արդեն Բորիսը զանգեց սեպտեմբերի 13-ի առավոտյան, հարցրեցի՝ «Բորի՛ս, ի՞նչ են ասում», ասաց՝ «մա՛մ, ինչ որ այդտեղ է եղել, ավելի ահավոր վիճակում այստեղ է»: Բաց չէր խոսում: Ասաց, որ իրեն էլ չզանգեմ, ինքը լավ է:

44-օրյա պատերազմի ժամանակ էլ նույնն էր ասում: Ձայնը տարօրինակ էր, ուզում էի հասկանալ, թե ինչ վիճակ է, զոհեր ունե՞նք: Այլ կերպ ձևակերպեցի հարցս՝ մերոնցից շա՞տ կան, արձագանքեց՝ ձորը լիքն է: Արդեն ամեն ինչ հասկանալի էր: Իրեն միայն ասացի, որ զգույշ մնա: Մի անգամ էլ զանգեց՝ մա՛մ, ոչինչ չեմ ասում, ուղղակի քույրերիս լավ կպահես, Ալեքսին տղամարդ կսարքես: Մի տեսակ բարկացա՝ մենք քո համար ենք անհանգստանում, իսկ դու ինչեր ես ասում: Ասաց, որ էլի կզանգի, «մա՛մ, քեզ պինդ կպահես»: 2020 թ.-ից հետո մեզ կարծես պատրաստեր այս օրվան: Մի անգամ ասաց՝ մա՛մ, ծառայության մեջ երկու տղա ունես, որ հանկարծ մեզանից մեկը չլինի, շատ մամաների նման չուշաթափվես, չգոռաս, քեզ չկորցնես: Գիտեմ, որ դժվար է, բայց ոնց մեզ տղամարդու նման մեծացրել ես, այդպես էլ տղամարդավարի մեր մեկի չլինելը կտանես: Հիմա եմ հասկանում, որ պատրաստում էր այդ օրվան, նույնիսկ իր զոհվելու օրվան էր պատրաստում:

Բորիսին ասել էի, որ վերադառնում եմ Հայաստան, որովհետև փոքր տղաս դպրոցում էր, ասացի՝ գուցե ճանապարհները փակվեն, երեխեն մենակ չմնա: Բորիսն էլ համաձայնեց: Վերադարձի ճանապարհին փորձում էի կապվել իր հետ, ապարդյուն: Տղաներից մեկի հետ կապվեցի, ասացի՝ լա՞վ եք, արձագանքեց՝ այո, «իսկ Բորիսն ո՞ւր է, չի պատասխանում զանգերին», պատասխանեց՝ «Բորիսը ձորում է»: Իսկ Բորիսն ասել էր, որ ձորը լիքն է: Սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը կարծես սրտիս վրա քար դրած լինեին, քարն ավելի ծանրացավ: Ինձ հետ խոսող տղան հավաստիացրեց, որ Բորիսը ողջ է: Խնդրեցի, որ երբ կապվի Բորիսի հետ, ասի, որ ինձ զանգի և ուղղակի մամա ասի»: Սեպտեմբերի 14-ին մայրիկն արդեն գիտեր, որ որդին անմահացել է: «Ես եմ իմ որդուն ճանաչել, չեմ թողել, որ ուրիշը գնա, ես եմ գնացել Աբովյան և ճանաչել իրեն: Չուզեցի, որ իմ ներսում կասկածներ մնան… 44-օրյա պատերազմն անփորձանք անցել էր, չէի սպասում, որ Ջերմուկում այդպես կլինի»: Տիկին Արմինեի համար կորուստը կրկնակի է, ծննդավայր Արցախի ու որդու կորստի ցավը միաձուլվել, մեկ են դարձել:

Մայրիկն ասում է՝ խոստացել էր Բորիսին ուժեղ լինել ու իր խոստմանը տեր է լինելու: «Խոստացել էի իրեն, որ չպետք է ինձ կորցնեմ, պետք է քայլեմ, ապրեմ, շարունակեմ ընտանիքս սրբությամբ պահել: Ամուսին ու ծնողներ եմ կորցրել, Արցախում սրբավայր ունեմ: Արցախի հողի հետ է խառնված իմ երեխաների մանկությունը, դա բավարար էր, որ ես ինձ կորցնեի, բայց ոչ, ես Բորիսին խոստացել եմ, որ երբեք չեմ կոտրվելու: Բորիսն իմ սրտում է ապրում, ու այդպես միշտ է լինելու: Հիմա ուզում եմ, որ խաղաղություն լինի, որ էլ մեր նման մայրիկներ չլինեն: Մենք վերջինը լինենք: Հիմա երրորդ տղաս էլ ուզում է գնալ ծառայության, չնայած օրենքով ազատված է պարտադիր զինծառայությունից: 18 տարեկան է, ամռանն ուզում է մեկնել պաշտպանելու հայրենիքը: Դա ուղղակի ցանկություն չէ, պայքարում է ծառայության մեկնելու համար: Ես էլ չեմ ասում՝ մի գնա, դա իր որոշումն է: Մյուս տղաս էլ կարող էր շուտ զորացրվել Բորիսի զոհվելուց հետո, բայց ծառայեց մինչև վերջին օրը: Ի դեմս իմ տղաների, ես ունեմ այն համոզմունքը, որ տղամարդը բանակում է կայունանում»:

Հ. Գ. - Բորիս Կարախանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Հրազդանի զինվորական պանթեոնում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Պետք է սահմանագծումը և սահմանազատումն անել միանգամից․ Մեսրոպ ԱռաքելյանTeam Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Փարիզում ցույցի ժամանակ ոստիկանները մահակներ են կիրառել, կան տուժածներ Ջրառատ գյուղում հրդեհ է եղել․ մանրամասներ Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվել, հիմա այնտեղ իրենց աշխարհազորայիններն են իջել․ Եղիշե Մախսուդյան Քարվաճառում բեռնատար է շրջվել, մահացած վարորդը Թուրքիայի քաղաքացի է Միրզոյանը խոստովանում է վարչախմբի անճարակությունը «Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է Փաստացի ունենք մի կառավարություն, որի համար առաջնային են տեղական և արտաքին կապիտալիստների շահերը. Հրայր Կամենդատյան Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել Չինաստանում արևային վահանակների տեղադրման տեմպը թուլացել էԿենդանակերպի այս երեք նշանները հաջողակներ կլինեն մայիսի սկզբին Մենք ստիպված էինք խաղաղության հասնել պատերազմի միջոցով․ Ալիև Զանգեցի որդուս ու լսեցի տարօրինակ ձայներ, գոռում էին, ասաց՝ «մամ, պիտի պինդ մնաս, դեպք է եղել, բոլորը այրվում են» Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին երկրաշարժ է տեղի ունեցելՔննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները Արեգակի վրա հզոր բռնկումներ են տեղի ունեցելԳեղարքունիքի մարզում ականազերծման աշխատանքներ չեն իրականացվում, մեր զորքերն էլ չեն հանվում․ ՊՆ Հաղարծին բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Դոլարի փոխարժեքի նվազումն այլ քաղաքական պատճառներ ունի Ստամբուլում արհմիությունների մայիսմեկյան ցույցերը վերաճել են ոստիկանության հետ բախումների. կիրառվել են արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ Հուզիչ տեսանյութ. Արամ Մելիքյանի և ընտանիքի արձագանքը`սպասվող երեխայի սեռը բացահայտելիս Կյանքից հեռացել է «Ակվարիում», «Կինո» ռոք խմբերի պրոդյուսեր Անդրեյ Տրոպիլոն Ինչ եղանակ է սպասվում մայիսին Instagram-ը պատրաստվում է փոփոխություններ մտցնել իր ալգորիթմում Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ․ «Բորուսիան» կհյուրընկալի «Պարի Սեն Ժերմենին» Վարժական հավաքներից խուսափելու համար 81 անձ դատարանում դատապարտվում է. ովքեր են նրանք Անկարան պատուհասել են ջրհեղեղներըԱրտահերթ պատմական ընտրություններ․ Վահե ՀովհաննիսյանԹբիլիսիում 6 իրավապահ մարմնական վնասվածք է ստացել Աշխատավոր ժողովուրդն է երկիրը շենացնողը. Նաիրի Սարգսյան Ամփոփվել է «Քեզ համար, Ազնավո՛ւր» մրցույթը. մասնակցել է ավելի քան 1000 սովորող Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Ալմաթիում կնպաստի խաղաղության հաստատմանը․ Տոկաև Հաջակցություն Տավուշի՝ փակվել է Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհըԽոշոր վթար՝ Արարատում. բախվել են «Mercedes»-ը և իրանական բեռնատարը, վիրավորներ կան ԱՄՆ-ում վթարվել է F-16 կործանիչ Կորուստ Իննա Խոջամիրյանի ընտանիքում. դերասանուհուին հուզիչ գրառում է արել «Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ»․ Ալիև Գերմանիան ունի ռեկորդային թվով աշխատողներ. Շոլց Ռուսաստանի մշտական սպառնալիքների համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման շուրջ համաձայնությունը կայունության կարևոր գործոն է. Ուկրաինայի ԱԳՆ Կառավարության շենքից ՀՀ եռագույնն անհետացել է (տեսանյութ) Կարկուտը եւ հորդառատ անձրեւը խափանումներ են առաջացրել Անկարայի օդանավակայանի աշխատանքում 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել էՋերմաստիճանը կնվազի ․ ինչ սպասել առաջիկա օրերին Մենք շարունակում ենք հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է, և մենք կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ․ Պատել Թբիլիսիում բողոքի ակցիայի ժամանակ 63 մարդ է բերման ենթարկվել Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը լրջորեն խարխլելու է գործող իշխանության հիմքերը. Արշակ Կարապետյան ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ Առջևում նոր, հավակնոտ նպատակներն են. կառավարման օպտիմալացումից և արտադրության ընդլայնումից մինչև գործընթացների թվայնացում և ձեռնարկության արդիականացում. Ռոման ԽուդոլիՉինաստանում ավտոճանապարհ է փլուզվել. կա 19 զոհ, 30-ից ավելի վիրավոր