Հայերեն
Դադարեցրե՛ք մեղադրել ժողովրդին՝ մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ փորձում են փախչել հայկական ծանր իրականությունից. Աննա Կոստանյան Տանիքային արևային մոդուլները կարող են ամբողջությամբ բավարարել էլեկտրաէներգիայի համաշխարհային պահանջարկը Սա այն ոստիկաններն են, ովքեր սեփական ժողովրդից գրավել են Կիրանց գյուղի տարածքը՝ թշնամուն հանձնելու համար. Չալաբյան Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի անդամներին առաջարկել է 100 միլիարդ դոլար հավաքել Ուկրաինայի համար Օդի ջերմաստիճանը կնվազի. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը Լեհաստանում հայտնաբերվել են Գրիմ եղբայրների ձեռագիր նշումներով կորած գրքերը (լուսանկարներ) Լարված իրավիճակ՝ Կիրանցում. Ոստիկանները թույլ չեն տալիս գյուղ մտնել Ռեալն ու Բավարիան առաջին խաղում չպարզեցին հաղթողին Զբոսաշրջիկների թիվը 3%-ով պակասել է Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ մտցնել Փաշինյանի հարցազրույցն ու Կիրանցի ոստիկանական հարձակումը 

Ի՞նչ դասավորություն են գծում տարածաշրջանում. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Աշխարհաքաղաքական շախմատային տախտակին ուժերի դասավորության առումով սկսել է ավելի կարևորվել Հարավային Կովկասի նշանակությունը։ Եվ այս հանգամանքով է պայմանավորված մեր տարածաշրջանի նկատմամբ հետաքրքրության ոչ միայն պահպանումը, այլև աճը: Տարբեր աշխարհաքաղաքական կենտրոններ պայքարում են Հարավային Կովկասում ազդեցություն ունենալու համար։ Իսկ ամենամեծ ներազդեցությունը կարելի է ձեռք բերել Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցային հարթակում միջնորդի դեր ստանձնելու ու իրողություններն ուղղորդելու միջոցով։

Ճիշտ է՝ Ռուսաստանն ավելի շատ կենտրոնացած է եվրոպական ուղղությամբ՝ Ուկրաինայում ընթացող պատերազմի համատեքստում, սակայն փորձում է իր դիրքերը պահել նաև Հարավային Կովկասում։ Մյուս կողմից էլ՝ ուշագրավ է, որ ռուսական հարթակում Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցություններ չկան, ինչպես նախկինում էր։ Եվ ռուսական միջնորդությամբ պայմանավորվածություններ ձեռք չեն բերվում։ Հայաստանի արտգործնախարարը մի քանի անգամ չմասնակցեց ռուսական միջնորդությամբ հանդիպումներին։

Հայկական կողմը նշում է, թե ռուսական կողմը հետամուտ չի լինում, որ Ադրբեջանը պահի ձեռք բերված պայմանավորվածությունները։ Վերջին շրջանում ակտիվացել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկիրը՝ Ֆրանսիան։ Բայց Փարիզը հրապարակային հայտարարում է, թե աջակցում է Հայաստանին, իսկ Ադրբեջանը քննադատում է Ֆրանսիային, թե այն պրոհայկական քաղաքականություն է վարում։ Ու այս պայմաններում բնական է, որ այն հարթակում, որտեղ ներկա է Ֆրանսիան, Ադրբեջանը չի մասնակցում բանակցություններին։ Սակայն հետաքրքրական է, որ Ադրբեջանը համաձայնում է մասնակցել Գերմանիայի միջնորդությամբ հանդիպմանը: Օրինակ՝ Ալիևը մեկնեց Մյունխենի անվտանգության համաժողով, որտեղ Գերմանիայի միջնորդությամբ տեղի ունեցավ եռակողմ՝ Փաշինյան-Ալիև-Շոլց հանդիպումը, իսկ օրեր անց Գերմանիայի միջնորդությամբ Բեռլինում տեղի ունեցավ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։

Պետք է նկատի ունենալ, որ Գերմանիան ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ չի եղել ու, ընդհանուր առմամբ, չի մասնակցել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, Հարավային Կովկասում էլ ներգրավված չէ այն չափով, որքան եվրոպական երկրներից Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան։ Այսինքն, Գերմանիան չունի ներազդեցության լծակներ իրավիճակի վրա կոնկրետ ներգործելու համար։ Եվ, ըստ շատ փորձագետների, նաև այդ է պատճառը, որ Բաքուն հոժարությամբ համաձայնել է մասնակցել Բեռլինի հանդիպմանը։ Մյուս կողմից՝ Ադրբեջանում շարունակում են խոսել երկկողմ բանակցությունների շարունակականության անհրաժեշտության մասին, բայց ակնհայտ է նրա ոգևորությունն այն հանգամանքով, որ Թուրքիան ներգրավված է գործընթացում ու ավելի է մեծացնում ներգրավվածությունը։

Ավելին՝ Անկարան փորձում է միջնորդական դերակատարություն ստանձնել ու իր ձեռքը վերցնել հայադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցությունների թելը: Պատահական չէ, որ հենց Անկարայից են հնչում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին հայտարարությունները՝ ընդգծելով, թե ՀՀ-ն պետք է կարգավորի իր հարաբերությունները Ադրբեջանի հետ, որպեսզի կարգավորվեն նաև հայ-թուրքական հարաբերությունները։ Իսկ վերջերս Անթալիայում կայացած դիվանագիտական ֆորումին իրենք կարողացան հրավիրել ոչ միայն Ադրբեջանի արտգործնախարարին, այլև Հայաստանի ներկայացուցիչներին։ Ու սա՝ այն պարագայում, որ այս տարի արևմտյան ներկայացվածությունը համաժողովին էականորեն սակավ էր։ Ֆորումի ընթացքում Թուրքիայի ներկայացուցիչների կողմից հատուկ անդրադարձ եղավ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։

Այդպիսով, Անկարայից ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ գործոն են դարձել Հարավային Կովկասում։ Անգամ ԵՄ ներկայացուցիչ Թոյվո Կլաարը նշեց, որ Թուրքիան կարող է շատ հզոր խթան հաղորդել Հարավային Կովկասում կայունացմանը։ Եվ սա՝ այն դեպքում, երբ Թուրքիան հայտարարում է, թե արտատարածաշրջանային ուժերը չպետք է միջամտեն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը՝ նկատի ունենալով Արևմուտքին։ Ստացվում է այնպես, որ գործ ունենք մի իրողության հետ, որ Թուրքիան մեր տարածաշրջանում «ասող» է հռչակվում՝ ի հակակշիռ Ռուսաստանի: Բայց այս հարցում անհանգստանալու տեղ ունի ոչ միայն Ռուսաստանը, այլև հենց Արևմուտքը, որը կանաչ լույս է վառում Թուրքիայի առաջ՝ Ռուսաստանին վնասելու կոնտեքստում, սակայն շուտով կարող է ծանր վճարել նման «թողտվության» համար: Սակայն այս ամենի մեջ առավել մտածելու և եզրակացություններ անելու խնդիր ունի առաջին հերթին Հայաստանը...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Դադարեցրե՛ք մեղադրել ժողովրդին՝ մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ փորձում են փախչել հայկական ծանր իրականությունից. Աննա ԿոստանյանՏանիքային արևային մոդուլները կարող են ամբողջությամբ բավարարել էլեկտրաէներգիայի համաշխարհային պահանջարկըՍա այն ոստիկաններն են, ովքեր սեփական ժողովրդից գրավել են Կիրանց գյուղի տարածքը՝ թշնամուն հանձնելու համար. ՉալաբյանՍտոլտենբերգը ՆԱՏՕ-ի անդամներին առաջարկել է 100 միլիարդ դոլար հավաքել Ուկրաինայի համար Օդի ջերմաստիճանը կնվազի. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունըԼեհաստանում հայտնաբերվել են Գրիմ եղբայրների ձեռագիր նշումներով կորած գրքերը (լուսանկարներ) Լարված իրավիճակ՝ Կիրանցում. Ոստիկանները թույլ չեն տալիս գյուղ մտնել Ռեալն ու Բավարիան առաջին խաղում չպարզեցին հաղթողին Զբոսաշրջիկների թիվը 3%-ով պակասել է Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ մտցնել Փաշինյանի հարցազրույցն ու Կիրանցի ոստիկանական հարձակումը Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում Մենք փրկվեցինք... Ի՞նչ է պատահել Գևորգին ու Քրիստինային Վարչախումբը իրավական և քաղաքական տեռոր է սկսել Միհրան Պողոսյանի դեմ Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին Հայտնաբերվել են մայրցամաքներն իրար միացնող գաղտնի թունելներ ՌԴ ևս մի մարզում միգրանտներին արգելվել է տաքսի վարել 2 օրում՝ տրանսպորտային 25 պատահար. 1 մարդ զոհվել է, 33-ը՝ վիրավորում ստացել ԱՄՆ-ը Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի դեմ քիմիական զենք կիրառելու համարՎրաստանի խորհրդարանի լիագումար նիստը չեղարկվել է ցուցարարների՝ շենք ներխուժելու փորձի պատճառով Միայն տեսեք ի՞նչ ջերմ լուսանկար են հրապարակել Ռոմելա Սարգսյանն ու Գևորգ ԳրիգորյանըԿիրանցում դպրոցականներ են ծեծի ենթարկվել․ Էլիբեգովա Սպանություն՝ «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ. 35-ամյա տղամարդուն դանակահարել են ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Ադրբեջանում տանկային ստորաբաժանումների մարտական պատրաստվածության ինտենսիվ վարժանքներ են իրականացվումՎրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան Մենք գործ ունենք պարզունակ խաբեբայի հետ,որը փորձում է ամեն ինչում ստել եվ խաբել. Հրայր ԿամենդատյանՎրաերթի ենթարկված 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է Մենք գործ ունենք թշնամու գործակալի, նրան ամոթալի կերպով ենթարկվող, վախկոտ ու անողնաշար ուժային կառույցների հետ. Մենուա ՍողոմոնյանԻրանում երկրաշարժ է տեղի ունեցել Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Ավետիք ՉալաբյանՅունիբանկի հավելվածում հասանելի են արագ փոխանցումներ արտասահմանյան բանկերի VISA քարտերին Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի Վրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ» «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ» «Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ» Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը քննելու է 2018 թվականից հետո փաշինյանական վարչախմբի կատարած հանցագործությունները․ Արշակ Կարապետյան Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ» Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ» Օրը խոստանում է հաջողություններ աշխատանքում. մայիսի 2-ի աստղագուշակ Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Կիրանցեցի 96-ամյա Լենա տատիկն ուշաթափվեց Պետք է սահմանագծումը և սահմանազատումն անել միանգամից․ Մեսրոպ ԱռաքելյանTeam Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Փարիզում ցույցի ժամանակ ոստիկանները մահակներ են կիրառել, կան տուժածներ Ջրառատ գյուղում հրդեհ է եղել․ մանրամասներ Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվել, հիմա այնտեղ իրենց աշխարհազորայիններն են իջել․ Եղիշե Մախսուդյան