Հայերեն
Ադրբեջանցի զինծառայող է մահացել «Յուվենտուսը» հաղթեց «Ատալանտային» ու նվաճեց Իտալիայի գավաթը Բաքվում ընթանում է Ալիև-Լուկաշենկո հանդիպումը Պուտինն ու Սի Ծինփինը ռազմավարական փոխգործակցության խորացման մասին հայտարարություն են ստորագրել Կառավարության մոտից բերման է ենթարկվել 3 անձ. ՆԳՆ խոսնակ Կիրանցում լարված է․ հայերի տներն են հանձնում ադրբեջանցիներին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակցիան կառավարության դիմաց՝ ուղիղ 25-օրյա հերթական վարժական հավաքները կանցկացվեն հունիսի 11-ից օգոստոսի 30-ը «ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի անդամները հանդիպել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման և ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ Ոuտիկանները շրջափակել են Կառավարության շենքը Նելլի Քոչարյան. Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունը «Գործակալների» օրենքն ու դրա աշխարհաքաղաքական ենթատեքստը. «Փաստ»
LIVE «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակցիան կառավարության դիմաց՝ ուղիղ


«Պարտված լիդերին ոչ ոք բանի տեղ չի դնում. նա պետք է ընդամենը գլուխը կախ կատարի այն, ինչ իրեն պարտադրում են». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն օրերս հայտարարեց, թե Հայաստանի ղեկավարությունը գիտակցված որոշում է կայացրել ու Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման ուղին է ընտրել, նշեց նաև, որ սպասում են ՀԱՊԿ-ի մասով Հայաստանի վերջնական որոշմանը: Լավրովը նաև անդրադարձել է 44օրյա պատերազմի հետ կապված Ռուսաստանին ուղղված մեղադրանքներին, դրանք անհիմն որակել և ընդգծել՝ Ռուսաստանը կարող էր պատերազմն ավելի շուտ կանգնեցնել, նման առաջարկ է արվել Նիկոլ Փաշինյանին, որը նա մերժել է: Տարօրինակ չի լինի, եթե նման սուր հայտարարություններին նաև հստակ գործողություններ հաջորդեն: Հայաստանի իշխանությունը գիտակցո՞ւմ է, թե հակառուսական նման հայտարարությունների և գործողությունների պատճառով երկու բաց պետական սահման ունեցող Հայաստանի Հանրապետությունն ինչ ճգնաժամի մեջ կարող է հայտնվել: Քաղաքագետ Գագիկ Համբարյանն ասում է՝ ամենազավեշտալին այն է, որ մտածում ենք՝ եթե ՀԱՊԿ-ից դուրս գանք, մեզ թույլ են տալու մնալ ԵԱՏՄ-ում:

«Մարդը որքան պրիմիտիվ կարող է լինել և մտածել, որ կապիտուլացված, թուրքերի կողմից նվաստացված Հայաստանին, ասենք, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը պետք է թույլ տան, որ մնա ԵԱՏՄ-ում: Եթե Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս եկավ, ԵԱՏՄ-ից մեզ դուրս կանեն: Եթե Նիկոլը որոշել է ՀԱՊԿ-ից դուրս գալ, բա ո՞վ է մտածելու միայն Ռուսաստանում բնակվող 3,5 միլիոն հայերի մասին: Էլ չասենք, որ բավականին մեծ հայկական համայնք կա Բելառուսում, մեծ թվով հայեր կան Ղազախստանում: Համոզված եմ, որ ՌԴ-ն անպայման կդիմի իր գործընկերներին Բելառուսում և Ղազախստանում, որ նրանք ևս հայերի համար խնդիրներ ստեղծեն: Բայց մի կողմ թողնենք Բելառուսում և Ղազախստանում ապրող հայերին: Նիկոլ Փաշինյանն ի՞նչ է մտածում՝ Պուտինը 3,5 միլիոն հայերի հետ ի՞նչ կանի: Նիկոլը չի՞ տեսել 2008 թ.-ի օգոստոսի 8-ի վրաց-ռուսական կարճատև պատերազմի հետևանքները Ռուսաստանում բնակվող վրացական համայնքի համար»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Համբարյանը

Նրա խոսքով, այսպիսի քայլեր ձեռնարկող Հայաստանը, որը փորձում է կտրուկ փոխել իր արտաքին քաղաքական վեկտորը, հիանալի հասկանալով, որ այդ պարագայում փոխվելու է նաև արտաքին առևտրային և տնտեսական վեկտորը, պետք է պատրաստվեր, թե ինչ կլինի դրանից հետո: «Պետք է հասկանային, թե այդ 3,5 միլիոն հայից քանի՞սը կվերադառնան: Հայաստանի գործող իշխանությունները պետք է շատ լավ հասկանան, որ այդ հայերը, որոնք վերջին 10-15 տարվա ընթացքում ստացել են Ռուսաստանի քաղաքացիություն, ևս վտանգի տակ են: Ռուսները ռուս-վրացական կարճատև պատերազմից հետո տասը տարվա կտրվածքով Ռուսաստանի քաղաքացիություն ստացած վրացիներին ուղղակիորեն դուրս շպրտեցին այնտեղից: Էլ չեմ ասում, որ ռուսաստանաբնակ վրացի դոլարային միլիարդատերեր զրկվեցին իրենց ունեցվածքից:

Եթե 3,5 միլիոն հայից թեկուզ կես միլիոնին արտաքսեն Ռուսաստանից Հայաստան, մեր երկրում սոցիալական պայթյուն կլինի: Պատկերացնո՞ւմ եք՝ եթե Ռուսաստանը մեկ շաբաթով արգելափակի տրանսֆերտները դեպի Հայաստան: Տրանսֆերտների 95 տոկոսը Հայաստան Ռուսաստանից է գալիս: Նիկոլ Փաշինյանը ծաղրում է Ռուսաստանին, հանդես է գալիս հակառուսական հռետորաբանությամբ, փորձում գոհացնել Արևմուտքին, նույն բառապաշարով մեղադրում է Ռուսաստանին, բայց նա հասկանո՞ւմ է, որ Հայաստանը Մերձբալթյան երկրներից մեկը չի, որը շրջապատված է քաղաքակիրթ եվրոպական պետություններով և ունի ելք դեպի ծով: Հայաստանը շրջապատված է երկու թշնամական պետության կողմից, որոնք պահի են սպասում, որ ընդհանրապես ոչնչացնեն հայերին այս 30 հազար քառակուսի կիլոմետր տարածքում»,-նշում է մեր զրուցակիցը:

Նրա դիտարկմամբ, Լավրովի հայտարարությունը սպառնալիք էր: «Նա պարզ հասկացրեց՝ եթե որևէ մեկը մտածում է, որ Հայաստանը դառնալու է Արևմուտքի պլացդարմ Ռուսաստանի դեմ, ապա իրենք կնախընտրեն, որ Հայաստանը դառնա թուրքական տարածք, Թուրքիայից էլ կկորզեն չեզոքություն՝ ապագայում ռուս-եվրոպական ավելի գլոբալ հակամարտության պարագայում, քան թույլ կտան, որ Հայաստանը դառնա գլխացավանք իրենց համար: Չի բացառվում, որ այս տեսակետին հակվի նաև հարևան Իրանը: Նա պարզ հասկացրել է, որ իր համար անընդունելի է ֆրանսիացիների, բրիտանացիների, ամերիկացիների ներկայությունն իր հյուսիս-արևմտյան սահմանին և մի տարածաշրջանի կողքին, որը պայթյունավտանգ է էթնիկ առումով: Հյուսիս-արևմտյան Իրանը կոմպակտ բնակեցված է ադրբեջանցիներով, և Արևմուտքը երբևիցե չի թաքցրել, որ ադրբեջանցիներին ժամանակին կօգտագործի Իրանի դեմ՝ որպես հինգերորդ շարասյուն Իրանը ներսից պայթեցնելու, քանդելու համար: Այս իրավիճակում Նիկոլի հիստերիկ դրսևորումները զարմանք են առաջացնում:

Նիկոլի իշխանությունը մի քանի անգամ փրկվել է ռուսների կողմից, ինչը փաստագրված է: 44-օրյա պատերազմից հետո Նիկոլի իշխանությունը փրկել է անձամբ Պուտինը: 2020 թ.-ի նոյեմբերի 17-ին ռուսական РТР հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ Նիկոլն, իր կարծիքով, դավաճան չէ: Սա ցնծություն առաջացրեց Նիկոլի թիմակիցների և նիկոլականների մոտ: Նիկոլի իշխանության փրկության վերաբերյալ հայտարարություններ են արել նաև պրոկրեմլյան գործիչներ, ինչպես, օրինակ՝ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը, որը պարզ բացահայտեց՝ 2021 թ.-ի փետրվարին Հայաստանի բանակի գլխավոր շտաբի ըմբոստացումը Նիկոլի դեմ կանխվել է ռուսների կողմից, Կոնստանտին Զատուլինն էլ հեռավար կարգով իր հարցազրույցներից մեկում Sputnik Armenia-ի տաղավարում ասաց, որ ռուսները մի քանի անգամ փրկել են Նիկոլի իշխանությունը: Հիմա ինձ մոտ արդեն շատ խիստ կասկածներ են առաջանում, որ Նիկոլը դիտավորյալ իր քայլերով շատ թուլացնում է Հայաստանի Հանրապետությունը, որպեսզի վերջում Ռուսաստանը, որը մի քանի անգամ փրկել է իր իշխանությունը, շատ հեշտությամբ կլանի Հայաստանի Հանրապետությունը: Կամ՝ Նիկոլ Փաշինյանը տարրական անգրագետ, արկածախնդիր է, որն այսպիսի քայլերով, իրոք, հակառուսական տրամադրություններ ունենալով, ուղղակի տանում է մեզ կործանման՝ թույլ տալով, որ այս պարագայում Ռուսաստանը սկուտեղի վրա մեզ ծախի թուրքերին»,-ընդգծում է քաղաքագետը:

Ամենուր քննարկումներ ու բանակցություններ են մեր տարածաշրջանում իրավիճակի հետ կապված: Տպավորություն է, թե բոլորը մեզ են քննարկում, իսկ Հայաստանը մի անկյունում կանգնած հետևում է և ուղղակի պարբերաբար ասում, որ կկնքի «Խաղաղության պայմանագիր»: Դիտորդի կարգավիճակո՞ւմ ենք հայտնվել: «Դա այդպես էլ պետք է լիներ: Եթե հայաստանյան հասարակությունը մտածում էր, որ իր զարհուրելի ու զավեշտալի քայլով աշխարհին պետք է ինչ-որ բան պարտադրի, չարաչար սխալվում էր: Աշխարհը դեռ չէր տեսել մեկ դեպք, երբ պարտված լիդերը, որը տանում էր սեփական ժողովրդին սպանդի և տանում է խայտառակ պարտության, պատերազմից ամիսներ անց վերընտրվում է: Մենք արեցինք դա, իսկ հիմա պետք է ամբողջությամբ «ըմբոշխնենք» մեր արածի հետևանքները: Պարտված երկրին ոչ ոք չի հարգում, պարտված լիդերին ոչ ոք բանի տեղ չի դնում, պարտված լիդերը պետք է ընդամենը գլուխը կախ կատարի այն, ինչ իրեն պարտադրում են հաղթածները և աշխարհի գերտերությունները, որոնք մեր պարագայում ունեն շահեր:

2020 թ.-ի նոյեմբերի 9-ից հետո ոչ թե բանակցային սեղանի շուրջ ենք, այլ բանակցային սեղանի վրա ենք: Հայ ժողովուրդը, Նիկոլ ընտրելով, մտածում էր, որ դա մեր ընտրությունն է, Նիկոլն ունի պողպատե մանդատ: Այդ մարդիկ չարաչար սխալվում են, դա իրենց խայտառակությունն է: Նիկոլը իր ներսի պողպատե մանդատով դրսում արհամարհված լիդեր է, որի պողպատե մանդատը դրսում դառնում է ընդամենը թղթե շերեփ: Ամեն քայլափոխի թութակի նման անընդհատ կրկնել «Խաղաղության պայմանագիր» կնքելու մասին՝ ուղղակի նվաստացուցիչ է: Մի քանի օր առաջ Անթալիայի դիվանագիտական ֆորումում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն Արարատ Միրզոևին ընդհատեց նույն նախադասությունն ասելուց և նշեց, որ խաղաղություն կնքելը պանացեա չէ, այսինքն՝ երաշխիք չէ ձեզ համար, որ խաղաղություն լինելու է: Ադրբեջանը քանի՞ անգամ պետք է կրկնի Հայաստանի գործող իշխանությունների և հատկապես հայաստանյան հասարակության համար՝ որքան ուզում եք խաղաղություն մուրացեք, խաղաղություն չեք ստանալու, պետք է անեք այն ամենը, ինչը ձեզ պարտադրում ենք: Ի դեպ, այս նախադասությունը գրեթե նույն բովանդակությամբ օրեր առաջ հայտարարեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Հայաստանը պետք է անի այն ամենը, ինչ ասում ենք: Եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի նույն տեմպերով, նույն բովանդակությամբ, Հայաստանից ոչինչ չի մնալու»,-եզրափակում է Գագիկ Համբարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ադրբեջանցի զինծառայող է մահացել«Յուվենտուսը» հաղթեց «Ատալանտային» ու նվաճեց Իտալիայի գավաթը Բաքվում ընթանում է Ալիև-Լուկաշենկո հանդիպումը Պուտինն ու Սի Ծինփինը ռազմավարական փոխգործակցության խորացման մասին հայտարարություն են ստորագրել Կառավարության մոտից բերման է ենթարկվել 3 անձ. ՆԳՆ խոսնակ Կիրանցում լարված է․ հայերի տներն են հանձնում ադրբեջանցիներին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակցիան կառավարության դիմաց՝ ուղիղ 25-օրյա հերթական վարժական հավաքները կանցկացվեն հունիսի 11-ից օգոստոսի 30-ը «ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի անդամները հանդիպել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման և ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետՈuտիկանները շրջափակել են Կառավարության շենքը Նելլի Քոչարյան. Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունը «Գործակալների» օրենքն ու դրա աշխարհաքաղաքական ենթատեքստը. «Փաստ» Ալմա-Աթայի հռչակագիրն իրականում հօգուտ Ադրբեջանի է, իսկ գործող վարչախումբն այդ փաստաթուղթը շրջում է մեր դեմ և կատարում թուրք-ադրբեջանական տանդեմի բոլոր պահանջները․ Արշակ Կարապետյան Ազգ-բանակ, ազգ-ամրոց, ազգ-տաճար. ինչո՞ւ է անհրաժեշտ իրական կյանքում ապահովել այս շղթան. «Փաստ» Նշված հատվածներում սահմանային գծի վերարտադրումը ավարտվել է, համաձայնեցվել և ստորագրվել է․ Ինչ են հայտնում վարչապետի աշխատակազմից Ջուր չի լինի «Նիկոլ Փաշինյանը, այո, պետք է հեռանա. նա ամեն ինչ անում է Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես կործանելու համար». «Փաստ» Փաշինյանի հեռացումից հետո ով էլ գա իշխանության, ծանրագույն բեռի տակ է մտնելու. «Փաստ» Լոռիում փնտրում են «Եդեմ» ռեստորանի աշխատակցուհուն․ նախնական տեղեկություններով՝ նա անզգուշաբար Փամբակ գետն է ընկել Հանձնարարված է աջուձախ «չնայել». տնից՝ գործի, գործից՝ տուն. «Փաստ» Ի՞նչ կարծիք ունի Հովիկ Աբրահամյանը Սրբազան շարժման մասին. «Փաստ» Տրուֆալդինոն Հայաստանից. «Փաստ» ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ, Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է Ու՞մ բախտը կբերի այսօր․աստղագուշակ մայիսի 16-ի համար Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Վաղն էլ կասեն չպետք է ձեզ հայ անվանեք, մնաց մի քայլ. Ա. Կարապետյան Այս շարժմանը դեմ խոսում են Փաշինյանը, Բաքուն և Անկարան․ Արմեն ՄանվելյանFastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից (լուսանկարներ, տեսանյութ) Երիտասարդ հայ ըմբիշները 6 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում Մի ուժի հետ հանդիպել ենք, շատ ծանրակշիռ ուժ է․ Բագրատ Սրբազան Պատվիրակությունները փորձում են անցնել․ լարված իրավիճակ Օպերայի ճանապարհին Այսօր առանցքային օր է, սպասում ենք տեղեկությունների․ Բագրատ Սրբազան Մեծ Բրիտանիայում ցուցադրվել է Չառլզ 3-րդի առաջին պաշտոնական դիմանկարը (լուսանկարներ, տեսանյութ) Պուտինը բացատրել է՝ ինչու է ՌԴ ՊՆ ղեկավարի պաշտոնում նշանակել Բելոուսովին Դիրքեր առանց մեկ կրակոցի. հարձակումը չի կարելի հեշտացնել․ Նաիրի Սարգսյան Տեսեք՝ ինչ վախի մեջ են ապրում, մարդ, որ հեծանիվով էր ման գալիս փողոցներում, հիմա տասնյակ շարքերով ոստիկաններին բերել, քաղաքը պարալիզացրել է․ Բագրատ Սրբազան Ոստիկաններից մեկի ձեռքում նկատվել է արձունքաբեր գազի գլանանոթՈւկրաինան 2 միլիարդ դոլար կստանա զենքի համար. Բլինկեն Ոստիկանները սրճարաններից հեռացնում են նստած մարդկանց, թույլ չեն տալիս, որ սպասարկեն AMIO Mobile բանկինգը այսուհետ կունենա նոր հնարավորություն Իշխանությունը փորձում է կոշտ միջոցներով կանխել քաղաքացիների ակտիվացումը. Տիգրան Աբրահամյան Կայան գյուղում ընթանում են հայ-ադրբեջանական բանակցություններ Ինչո՞ւ են մեծաթիվ ոստիկանական ուժեր կենտրոնացած Օպերայի շրջակայքում. ՆԳՆ-ն պարզաբանում է տարածել Առինջի գյուղապետարանի հարևանությամբ հայտնաբերվել են հնդիկ ամուսիններ. եղել են արնաշաղախ վիճակում Հայաստան-Արցախ երիտասարդական ֆորումի երկրորդ օրվա բանախոսներն ու անակնկալները Ոստիկանական մեծաթիվ ուժեր ու արգելապատնեշներ՝ Օպերայի հարակից հատվածներումԻնչ է իրավապահներին հայտնել «Սուրբ Աստվածածին» եկեղեցու այգում նորածին երեխային լքած մայրը ՀԻՄԱ. Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը Հյուսիսային պողոտայից շարժվում է դեպի Օպերա Հեռուստացույցն ընկել է 2-ամյա երեխայի վրա. վերջիս մահացել էԲալահովիտի բենզալցակայաններից մեկում լիցքավորումից «BMW»-ում հետո հրդեհ է բռնկվել․ վարորդը հոսպիտալացվել է