Հայերեն
Սլովակիան գրեթե քաղաքացիական պատերազմի շեմին է. ՆԳ նախարար ԵԱՏՄ-ի մաս լինելը Հայաստանի համար շահավետ է․ ՌԴ ԱԳՆ «Փաշինյանը մեր երկրի շնչառությունը փակել է, կամուրջը հայտարարությամբ տվել է Ադրբեջանին». կիրանցիները փակել են միջպետական ճանապարհը Գևորգ Մկրտչյանն իրեն շքեղ նվեր է արել՝ ծննդյան 26-ամյակի առթիվ (Տեսանյութ) Եկեղեցու բակում հայտնաբերված նորածինը տեղափոխվել է մանկատուն Հայաստանի կողմից ՀԱՊԿ ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ. ՌԴ ԱԳՆ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը և կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը հանդիպել են Բագրատ Սրբազանի հետ Կիրանց գյուղի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը Նիկոլ Փաշինյանի վախերն այլևս անհնար է թաքցնել Սպասվում են տեղումներ` թաց ձյան տեսքով․ Հայհիդրոմետ Փարիզ այցի շրջանակում երևանյան պատվիրակության անդամների հետ այցելել ենք Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոն. Ավինյան Մեկնարկել է ԵՊՀ-ի 105-ամյակին նվիրված ԲանՈՒԳործ 2024 էքսպոն. ԶՊՄԿ-ն ներկայացել է իր տաղավարով 

Հիմա գնդակը ԵՄ-ի ու առանձին վերցրած երկրների դաշտում է․ «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կասկած չկա այն հարցում, որ Ադրբեջանը տիպիկ հանցագործ պետության օրինակ է, քանի որ այս երկրի համար գոյություն չունեն ո՛չ մարդու իրավունքներ, ո՛չ էլ միջազգային իրավական կանոնները։ Ալիևն Ադրբեջանի ներսում իր իշխանությունը գործադրում է բռնաճնշումների միջոցով, իսկ արտաքին քաղաքականության շրջանակում ոտնահարում է բոլոր միջազգային ու մարդասիրական իրավունքի նորմերը։ Ադրբեջանական ղեկավարությունն ու զինված ուժերը ռազմական հանցագործությունների իրականացման հարցում միջոցների մեջ խտրություն չեն դնում՝ մարդկանց սովի մատնելուց մինչև գլուխները կտրել ու խոշտանգել։

Այսպիսի գործելակերպը համեմատելի է միայն ծայրահեղ ահաբեկչական խմբավորումների գործողությունների հետ։ Ամեն ինչ այնքան ակնհայտ է և փաստերով վավերագրված, որ նույնիսկ երկընտրանքի որևէ տեղ չկա, որ այսպիսի վարքագիծը ժամանակակից աշխարհում ուղղակի պատժամիջոցների է արժանի։ Բայց 2020 թվականի ագրեսիվ պատերազմի սանձազերծումից ի վեր միջազգային հանրությունը, որպես կանոն, չտեսնելու է տալիս Ադրբեջանի գործողությունները։ Ճիշտ է, ընթացքում Ադրբեջանին ուղղված կոչեր ու դատապարտող տարբեր հայտարարություններ հնչեցին, սակայն դրանք այդպես էլ մնացին զուտ հայտարարությունների մակարդակի՝ առանց գործնական հետևանքների։ Իսկ թողտվությունը հնարավորություն տվեց Ադրբեջանին ոչ միայն օկուպացված պահել ՀՀ որոշ ինքնիշխան տարածքներ, այլև սպառնալ նոր հարձակմամբ՝ Հայաստանի տարածքը որակելով որպես «Արևմտյան Ադրբեջան»։

Կա տեսակետ, որ հիմա արդեն Արևմուտքը և մասնավորապես Եվրոպան կոշտացնում են իրենց դիրքորոշումը Ադրբեջանի նկատմամբ։ Ի մասնավորի, օրերս Եվրախորհրդարանն ընդունեց երկու բանաձ, որոնցում ԵՄ-ին կոչ է արվում Հայաստանի դեմ հարձակման դեպքում անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և կասեցնել ռազմավարական էներգետիկ գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը: Պետք է արձանագրել, որ թերևս առաջին անգամ է խոսվում անհրաժեշտության դեպքում Ադրբեջանի նավթից ու գազից հրաժարվելու մասին։ Բայց այս նախաձեռնությունը վաղուց պետք էր սկսել, երբ դեռ Ադրբեջանը չէր հասցրել հայաթափել Արցախը ու մյուս հանցագործություններն իրագործել։ Բայց, ինչպես ասում են, լավ է ուշ, քան երբեք։ Սակայն կա նաև հարցի մյուս կողմը։ Անցյալ տարի ևս Եվրախորհրդարանը զեկույցներ էր ընդունել, որոնցում կոչ էր անում ԵՄ խորհրդին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ, եթե Լաչինի միջանցքը բացելու վերաբերյալ Հաագայի դատարանի որոշումն անհապաղ չկատարվի։

Բայց, ինչպես տեսնում ենք, այդ կոչը այդպես էլ պատասխանատվություն կամ պարտավորություն չենթադրեց և, ըստ այդմ, որևէ կերպ չկաշկանդեց Ադրբեջանին էթնիկ զտում իրականացնել Արցախում։ Կոչերն ու հայտարարությունները պարտավորվածություն չեն ենթադրում՝ առաջին հերթին հենց կոչ անողների համար: Նույն տրամաբանության շարունակության դեպքում էլ Եվրախորհրդարանը կարող է մյուս անգամ նորից կոչ անել ԵՄ-ին, երբ արդեն Ադրբեջանը հարձակված կլինի Հայաստանի վրա։ Կոչերին պետք է հետևեն հստակ գործողություններ, իսկ Եվրախորհրդարանի բանաձևերի հասցեատերը ԵՄ-ն է։ Հիմա գնդակը ԵՄ-ի դաշտում է։ Սակայն այստեղ էլ խնդիրն այն է, որ ԵՄ-ի կողմից հասցեական պատժամիջոցների սահմանման հարցում պետք է գալու բոլոր 27 անդամների համաձայնությունը։ Այնինչ, ԵՄ-ի շրջանակում կան երկրներ, որոնք, տաբեր շահերից ելնելով, կարող են դեմ լինել Ադրբեջանի դեմ պատժամիջոցներին։

Օրինակ՝ անցյալ տարի Հունգարիան հայտարարում էր, թե կտրականապես չի պաշտպանում Եվրախորհրդարանի կոչը՝ դիտարկել Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչների դեմ ուղղված նպատակային պատժամիջոցները՝ հրադադարի ռեժիմը խախտելու և Ղարաբաղում մարդու իրավունքների խախտման համար։ Բայց նույնիսկ միասնական դիրքորոշման բացակայության պայմաններում ԵՄ անդամ երկրները կարող են անհատական պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ, ինչն ավելի դյուրին գործ է և կարող է արդյունավետ լինել։ Օրինակ՝ Ֆրանսիան ցույց է տալիս, որ աջակցում է Հայաստանին ու դեմ է Ադրբեջանի հանցավոր գործելակերպին։ Ֆրանսիայի Սենատն անգամ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ պահանջող բանաձև ընդունեց, բայց այս երկրի կառավարությունը դեռևս խուսափում է անցնել գործնական քայլերի։

Ֆրանսիական քաղաքական գործիչները հայտարարություններ են անում, որոնք հետևանքներ չեն ունենում Ադրբեջանի համար։ Ու եթե որևէ եվրոպական երկիր շարժվի Ադրբեջանի նկատմամբ սահմանափակումների հարցում, ապա կարող է սայլը տեղից շարժվել ու նախադեպ դառնալ նաև մյուս եվրոպական երկրների համար։ Սակայն ե՞րբ են լինելու այդպիսի քայլերը, սա է գլխավոր հարցը, որն այդպես էլ մնում է անորոշ ապագայի խնդիր։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սլովակիան գրեթե քաղաքացիական պատերազմի շեմին է. ՆԳ նախարար ԵԱՏՄ-ի մաս լինելը Հայաստանի համար շահավետ է․ ՌԴ ԱԳՆ «Փաշինյանը մեր երկրի շնչառությունը փակել է, կամուրջը հայտարարությամբ տվել է Ադրբեջանին». կիրանցիները փակել են միջպետական ճանապարհը Գևորգ Մկրտչյանն իրեն շքեղ նվեր է արել՝ ծննդյան 26-ամյակի առթիվ (Տեսանյութ) Եկեղեցու բակում հայտնաբերված նորածինը տեղափոխվել է մանկատուն Հայաստանի կողմից ՀԱՊԿ ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ. ՌԴ ԱԳՆ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը և կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը հանդիպել են Բագրատ Սրբազանի հետԿիրանց գյուղի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը Նիկոլ Փաշինյանի վախերն այլևս անհնար է թաքցնել Սպասվում են տեղումներ` թաց ձյան տեսքով․ Հայհիդրոմետ Փարիզ այցի շրջանակում երևանյան պատվիրակության անդամների հետ այցելել ենք Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոն. ԱվինյանՄեկնարկել է ԵՊՀ-ի 105-ամյակին նվիրված ԲանՈՒԳործ 2024 էքսպոն. ԶՊՄԿ-ն ներկայացել է իր տաղավարովՍրբազան պայքարը պետք է հաջողի, այլ տարբերակ չկա. հակառակ դեպքում ֆիզիկապես ու բարոյապես մեռնելու է Հայը, Հայաստանը և Հայրենիքը. Արտակ Զաքարյան«Նոր պրոյեկտ-տնտեսական ալիք» նախաձեռնության անդամներն իրենց աջակցությունն են հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըՍլովակիայի վարչապետի կյանքին վտանգ չի սպառնում 24 անհայտ կորած զինծառայողների ընտանիքները եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը Հաստատվեց արցախցիների բնակարանային ապահովման ծրագիրը. ովքեր կարող են դիմել եւ որոնք են պայմանները Ադրբեջանցի զինծառայող է մահացել«Յուվենտուսը» հաղթեց «Ատալանտային» ու նվաճեց Իտալիայի գավաթը Բաքվում ընթանում է Ալիև-Լուկաշենկո հանդիպումը Պուտինն ու Սի Ծինփինը ռազմավարական փոխգործակցության խորացման մասին հայտարարություն են ստորագրել Կառավարության մոտից բերման է ենթարկվել 3 անձ. ՆԳՆ խոսնակ Կիրանցում լարված է․ հայերի տներն են հանձնում ադրբեջանցիներին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակցիան կառավարության դիմաց՝ ուղիղ 25-օրյա հերթական վարժական հավաքները կանցկացվեն հունիսի 11-ից օգոստոսի 30-ը «ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի անդամները հանդիպել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման և ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետՈuտիկանները շրջափակել են Կառավարության շենքը Նելլի Քոչարյան. Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունը «Գործակալների» օրենքն ու դրա աշխարհաքաղաքական ենթատեքստը. «Փաստ» Ալմա-Աթայի հռչակագիրն իրականում հօգուտ Ադրբեջանի է, իսկ գործող վարչախումբն այդ փաստաթուղթը շրջում է մեր դեմ և կատարում թուրք-ադրբեջանական տանդեմի բոլոր պահանջները․ Արշակ Կարապետյան Ազգ-բանակ, ազգ-ամրոց, ազգ-տաճար. ինչո՞ւ է անհրաժեշտ իրական կյանքում ապահովել այս շղթան. «Փաստ» Նշված հատվածներում սահմանային գծի վերարտադրումը ավարտվել է, համաձայնեցվել և ստորագրվել է․ Ինչ են հայտնում վարչապետի աշխատակազմից Ջուր չի լինի «Նիկոլ Փաշինյանը, այո, պետք է հեռանա. նա ամեն ինչ անում է Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես կործանելու համար». «Փաստ» Փաշինյանի հեռացումից հետո ով էլ գա իշխանության, ծանրագույն բեռի տակ է մտնելու. «Փաստ» Լոռիում փնտրում են «Եդեմ» ռեստորանի աշխատակցուհուն․ նախնական տեղեկություններով՝ նա անզգուշաբար Փամբակ գետն է ընկել Հանձնարարված է աջուձախ «չնայել». տնից՝ գործի, գործից՝ տուն. «Փաստ» Ի՞նչ կարծիք ունի Հովիկ Աբրահամյանը Սրբազան շարժման մասին. «Փաստ» Տրուֆալդինոն Հայաստանից. «Փաստ» ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ, Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է Ու՞մ բախտը կբերի այսօր․աստղագուշակ մայիսի 16-ի համար Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Վաղն էլ կասեն չպետք է ձեզ հայ անվանեք, մնաց մի քայլ. Ա. Կարապետյան Այս շարժմանը դեմ խոսում են Փաշինյանը, Բաքուն և Անկարան․ Արմեն ՄանվելյանFastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից (լուսանկարներ, տեսանյութ) Երիտասարդ հայ ըմբիշները 6 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում Մի ուժի հետ հանդիպել ենք, շատ ծանրակշիռ ուժ է․ Բագրատ Սրբազան Պատվիրակությունները փորձում են անցնել․ լարված իրավիճակ Օպերայի ճանապարհին Այսօր առանցքային օր է, սպասում ենք տեղեկությունների․ Բագրատ Սրբազան Մեծ Բրիտանիայում ցուցադրվել է Չառլզ 3-րդի առաջին պաշտոնական դիմանկարը (լուսանկարներ, տեսանյութ)