Հայերեն
Տրուֆալդինոն Հայաստանից. «Փաստ» ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ, Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է Ու՞մ բախտը կբերի այսօր․աստղագուշակ մայիսի 16-ի համար Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Երիտասարդ հայ ըմբիշները 6 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում Մի ուժի հետ հանդիպել ենք, շատ ծանրակշիռ ուժ է․ Բագրատ Սրբազան Պատվիրակությունները փորձում են անցնել․ լարված իրավիճակ Օպերայի ճանապարհին Այսօր առանցքային օր է, սպասում ենք տեղեկությունների․ Բագրատ Սրբազան Մեծ Բրիտանիայում ցուցադրվել է Չառլզ 3-րդի առաջին պաշտոնական դիմանկարը (լուսանկարներ, տեսանյութ) Պուտինը բացատրել է՝ ինչու է ՌԴ ՊՆ ղեկավարի պաշտոնում նշանակել Բելոուսովին Դիրքեր առանց մեկ կրակոցի. հարձակումը չի կարելի հեշտացնել․ Նաիրի Սարգսյան Տեսեք՝ ինչ վախի մեջ են ապրում, մարդ, որ հեծանիվով էր ման գալիս փողոցներում, հիմա տասնյակ շարքերով ոստիկաններին բերել, քաղաքը պարալիզացրել է․ Բագրատ Սրբազան
LIVE ՈՒՂԻՂ. Սրբազանը համակիրների հետ հավաքվում է Օպերայի մոտ, որտեղ Փաշինյանն է գտնվում


«Որքան ուժեղ էր, նույնքան էլ բարի. եթե իրենից հետո կարողացա ապրել, դա ինձ փոխանցված իր ուժն է». կրտսեր սերժանտ Հարություն Նիկոլյանն անմահացել է նոյեմբերի 3-ին Կարմիր շուկայում. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Աշխույժ ու խելացի էր Հարությունս: Շատ էր սիրում սպորտը: Սկզբում հաճախեց կարատեի, այնուհետև ըմբշամարտի: Կարատեի՝ Հայաստանի չեմպիոնի տիտղոսն է նվաճել, այդ ժամանակ 10-11 տարեկան էր: Մեկնել է նաև Վրաստան մրցումների: Հետո սկսեց ըմբշամարտի հաճախել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Գայանեն՝ Հարությունի մայրիկը:

Նշում է՝ որդին փոքրուց շատ բարի էր: «Որքան ուժեղ էր, նույնքան էլ բարի էր»: Մայրիկի խոսքով, Հարությունը դպրոցում շատ լավ էր սովորում: «Չորրորդ դասարանում իր ուսուցչուհին իրեն մաթեմատիկոսի տիտղոս շնորհեց: Շատ էր սիրում նաև «Պատմությունը»: Հենց այդ գծով էլ որոշել էր շարունակել իր ուսումը: Ընդունվեց Մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետ, բայց ուսանող լինել չհասցրեց: Ընդունվեց, օրեր անց զորակոչվեց ծառայության: Պետք է բանակից գար ու շարունակեր ուսումը, բայց չեկավ...»: Հարությունն ընտրություն չի կատարել սպորտի և պատմության միջև: «Այնպես չէ, որ նա սպորտը թողել էր, և՛ սպորտն էր իրենը, մտադիր չէր այն թողնել, և՛ պատմությունը, մտադիր էր այդ ուղղությամբ բարձրագույն կրթություն ստանալ: Այնքան աշխույժ և խելացի էր, որ ամեն ինչ հասցնում էր, երբեք ինքն իրեն ընտրության առջև չի դրել: Ամեն ինչ սիրում էր այս կյանքում, կյանքն էր սիրում: Հարությունն ուրիշ էր, կարծես ընտրված լիներ»:

2019 թ.-ի հուլիսի 9-ին Հարությունը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության: Ծառայության առաջին վեց ամիսն անցել է Արմավիրի ուսումնական զորամասում, այնուհետև տեղափոխվել է Ստեփանակերտ՝ Ցորի զորամաս: Հարությունը կրտսեր սերժանտ էր, ԲՄՊ-ի հրամանատար: Մայրիկի խոսքով, սիրով է մեկնել ծառայության: «Հայրիկն Ուկրաինայում էր: Իրեն անգամ ասում էի՝ ծանուցագիրը մի քիչ ուշ վերցրու, որ պապան գա, հետո մեկնես ծառայության: Ասաց՝ չէ, մա՛մ, երբ տվել են, այն ժամանակ էլ վերցրել եմ ու այդ օրն էլ կգնամ: Հարութս մկրտված չէր, ուզում էինք, որ հայրիկը գա, մկրտվի մեր տղան, հետո բանակ ճանապարհենք: Հասցրեցինք ամեն ինչ կազմակերպել: Հայրիկը հուլիսի մեկին եկավ Հայաստան, ամսի վեցին մկրտությունն էր, ութի երեկոյան մեռոնից հանել ենք, իսկ 9-ի առավոտյան ճանապարհել ենք ծառայության: Երբեք ու երբեք չի դժգոհել ծառայությունից, պատկերացրեք, որ չեմ զգացել, թե բանակում զինվոր ունեմ: Ամեն օր զրուցել եմ իր հետ: Միշտ ասում էր՝ «մե՛րս, ամեն ինչ տոչնի ա, ամեն ինչ նորմալ»»:

Անգամ պատերազմի ծանր օրերին որդին մայրիկին հավատացրել է, թե ամեն ինչ կարգին է: «Միայն մեկ անգամ 32 ժամ չի զանգել: Ամեն հնարավոր տարբերակով մեզ հետ կապ էր հաստատում: Ճիշտ է, կապ չկար, լինելուց էլ շատ վատն էր, բայց ամեն ինչ անում էր, որ իր ձայնը լսենք ու իմանանք, որ իր հետ ամեն բան կարգին է: Ասում էր՝ մա՛մ, ու միայն այդքանը մեզ բավական էր, կարևորը՝ իր ձայնը լսում էինք: Կարող էր հետո կապն ընդհատվել, բայց մի փոքր հանգիստ էինք, որ իր ձայնը լսեցինք: Պատերազմի ժամանակ էլ երբեք չի ասել, որ բարդ է, նեղության մեջ է՝ «տոչնի ա, մե՛րս, լավ ա լինելու, մե՛րս»: Բայց հիմա իր ընկերներն են պատմում, որ ոչինչ էլ «տոչնի» չի եղել, ռումբերը կարկուտի նման թափվել են երեխեքի վրա: Հարցնում էի՝ տղե՛ս, հաց կերե՞լ ես, արձագանքում էր՝ հա, մե՛րս: Բայց տղաները հիմա պատմում են, որ օրերով հաց չեն կերել: Մի օր զանգեց՝ մե՛րս, ես էլ ԲՄՊ չունեմ, էլ ինձ ԲՄՊ չեն տալիս, ինձ տվել են РПК, դրանով եմ կրակում»: Ցորից՝ Ջրական, հետո՝ Հադրութ ու Վարանդա, վերջում՝ Կարմիր շուկա:

Հենց այնտեղ էլ անմահացել է Հարությունը՝ 38 օր կռիվ տալով թշնամու դեմ: «Նոյեմբերի 3-ին է զոհվել՝ Կարմիր շուկայում: Ժամը մեկն էր, զանգեց ինձ: Այնպիսի ձայներ էին լսվում, երբեք դրանք չեմ մոռանա: Հարցրեցի, թե ի՞նչ ձայներ են, «որտե՞ղ ես, տղե՛ս», գիտեի, թե ինքը Ստեփանակերտում է, Ցորում, պատասխանեց. «Մե՛րս, քաղաք է, աղմուկ է, մի մարդ իր քարի ցեխն է թողել, գնացել, մեկը մի ուրիշ բան, դրա համար խառը ձայներ են: Չնեղվես: Լավ, մե՛րս, կզանգեմ»: Ժամը երեքին ինքը զոհվել է: Իր զոհվելուց հետո մեր բարեկամները պատմում էին՝ զանգում էինք Հարութին, ասում՝ տղա՛ ջան, թե մի հնար կա, արի, կգանք քո հետևից: Իսկ Հարութս պատասխանել է՝ երբեք, երբեք չեմ թողնի ու գամ»: Որդու տուն «վերադարձի» ճանապարհը մայրիկը հեքիաթի է նմանեցնում: «Ամսի երեքին զոհվել է, վեցին իր հոգեհանգիստն էր:

Իրենից ոչինչ պակաս չէր, կարծես քնած լիներ: Երևի Աստված իմ աղոթքները լսեց ու իրեն գոնե այդպես ու ավելի շուտ ինձ վերադարձրեց: Գոնե ես իրեն տեսա: Բոլորն ինձ ասում էին, որ Հարութս ծանր վիրավորում է ստացել գլխի շրջանում, գնում են՝ տեսնեն, թե որտեղ է: Իսկ ես ասում էի՝ թող միայն շնչի, ապրի: Իր զոհվելու օրը Գորիս-Արցախ ճանապարհը փակ էր, ոչ մի մեքենա չէր անցնում: Ես էլ մտածում էի՝ բա իմ երեխեն վիրավոր է, ո՞նց են բերելու: Իրեն բերել էին Մարտունիի դիահերձարան»: Իսկ հիմա Հարութի ընտանիքին մնացել են միայն հուշերը: «Տարիների հետ ավելի է դժվարանում, կարոտը խեղդում է, հիմա ինձ համար ավելի ծանր է: Անընդհատ մի միտք, գուցե այն նաև վախ կոչեմ, ներսումս պտտվում է՝ Աստված իմ, հանկարծ չմոռանամ Հարութիս խոսքերը, բառերը, դեմքը»: Ապրելու ուժի մասին խոսելիս տիկին Գայանեն ասում է՝ երևի Հարութիս ուժն է փոխանցվել երկնքից:

«Եթե իրենից հետո կարողացա ապրել, դա ինձ փոխանցված իր ուժն է: Ոչ ոք իրեն չի փոխարինի: Իմ երկու աղջկա համար եմ ապրում, պայքարում, բայց պահ է գալիս, երբ ներսումս ամեն ինչ գլխիվայր է շրջվում: Իմ երեք երեխային էլ անսահման շատ եմ սիրում, բայց Հարութիս հանդեպ սերն այլ է: Իր մատը փուշ մտներ, ամբողջ գիշեր կնստեի իր կողքին, ասում էր՝ հո երեխա չեմ, գնա քնի, մա՛մ: Այդպիսին էր մեր կապվածությունը: Բայց հիմա ես կարողանում եմ առանց իրեն ապրել: Գնում, գալիս էր, համբուրում էր ինձ, երբեմն իրեն ասում էի՝ տղա՛ ջան, հերիք է գնաս, գաս, պաչես: Հիմա այնքան եմ փոշմանել, որ նման բան եմ ասել»:

Հ. Գ. - Հարություն Նիկոլ յանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Ջրաշենի ընտանեկան գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Տրուֆալդինոն Հայաստանից. «Փաստ» ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ, Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է Ու՞մ բախտը կբերի այսօր․աստղագուշակ մայիսի 16-ի համար Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Վաղն էլ կասեն չպետք է ձեզ հայ անվանեք, մնաց մի քայլ. Ա. Կարապետյան Այս շարժմանը դեմ խոսում են Փաշինյանը, Բաքուն և Անկարան․ Արմեն ՄանվելյանFastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից (լուսանկարներ, տեսանյութ) Երիտասարդ հայ ըմբիշները 6 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում Մի ուժի հետ հանդիպել ենք, շատ ծանրակշիռ ուժ է․ Բագրատ Սրբազան Պատվիրակությունները փորձում են անցնել․ լարված իրավիճակ Օպերայի ճանապարհին Այսօր առանցքային օր է, սպասում ենք տեղեկությունների․ Բագրատ Սրբազան Մեծ Բրիտանիայում ցուցադրվել է Չառլզ 3-րդի առաջին պաշտոնական դիմանկարը (լուսանկարներ, տեսանյութ) Պուտինը բացատրել է՝ ինչու է ՌԴ ՊՆ ղեկավարի պաշտոնում նշանակել Բելոուսովին Դիրքեր առանց մեկ կրակոցի. հարձակումը չի կարելի հեշտացնել․ Նաիրի Սարգսյան Տեսեք՝ ինչ վախի մեջ են ապրում, մարդ, որ հեծանիվով էր ման գալիս փողոցներում, հիմա տասնյակ շարքերով ոստիկաններին բերել, քաղաքը պարալիզացրել է․ Բագրատ Սրբազան Ոստիկաններից մեկի ձեռքում նկատվել է արձունքաբեր գազի գլանանոթՈւկրաինան 2 միլիարդ դոլար կստանա զենքի համար. Բլինկեն Ոստիկանները սրճարաններից հեռացնում են նստած մարդկանց, թույլ չեն տալիս, որ սպասարկեն AMIO Mobile բանկինգը այսուհետ կունենա նոր հնարավորություն Իշխանությունը փորձում է կոշտ միջոցներով կանխել քաղաքացիների ակտիվացումը. Տիգրան Աբրահամյան Կայան գյուղում ընթանում են հայ-ադրբեջանական բանակցություններ Ինչո՞ւ են մեծաթիվ ոստիկանական ուժեր կենտրոնացած Օպերայի շրջակայքում. ՆԳՆ-ն պարզաբանում է տարածել Առինջի գյուղապետարանի հարևանությամբ հայտնաբերվել են հնդիկ ամուսիններ. եղել են արնաշաղախ վիճակում Հայաստան-Արցախ երիտասարդական ֆորումի երկրորդ օրվա բանախոսներն ու անակնկալները Ոստիկանական մեծաթիվ ուժեր ու արգելապատնեշներ՝ Օպերայի հարակից հատվածներումԻնչ է իրավապահներին հայտնել «Սուրբ Աստվածածին» եկեղեցու այգում նորածին երեխային լքած մայրը ՀԻՄԱ. Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը Հյուսիսային պողոտայից շարժվում է դեպի Օպերա Հեռուստացույցն ընկել է 2-ամյա երեխայի վրա. վերջիս մահացել էԲալահովիտի բենզալցակայաններից մեկում լիցքավորումից «BMW»-ում հետո հրդեհ է բռնկվել․ վարորդը հոսպիտալացվել է ՌԴ ԶՈՒ-ն գրավել է Ռաբոտինո, Գլուբոկոե, Լուկյանցի գյուղերը Հակոբ Պարոնյանի անվան թատրոնի շենքի ճակատային հատվածում կփակցվի Սվետլանա Գրիգորյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը Հորինվածք է. Զախարովան մեկնաբանել է ՀՀ-ից ռուս սահմանապահների դուրսբերման հարցը Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով, ապա նույնքան կնվազի Օպերան փակվել է մետաղյա արգելապատնեշներով, դրվել են մետաղորսիչ սարքեր (տեսանյութ) ՈՒՂԻՂ. Սրբազանը համակիրների հետ հավաքվում է Օպերայի մոտ, որտեղ Փաշինյանն է գտնվում Ինչպես է Արտաշ Ասատրյանի կինը պարում Իտալիայի փողոցներում. Բացառիկ կադրեր Որևէ մեկը իրավասու չէ միանձնյա փոփոխելու ՀՀ սահմանները. Ավետիք ՉալաբյանՏեղի է ունենում ՀՀ իշխանության տարածքի նվիրատվություն. Մենուա ՍողոմոնյանՈստիկանությունը մարդկանց վախեցնելու համար մեծ քանակի զորքեր է տեղափոխում Երևանի կենտրոն Արևային էներգետիկան հանգեցնում է արծաթի պահանջարկի կտրուկ աճիՌուսաստանը կոշտացնում է հռետորաբանությունը Սատարո՛ւմ ենք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը. Ռուսաստանի հայերի միության հայտարարությունը Մի դրամի ուժը ամփոփում է Դասավանդիր Հայաստանի հետ երկամյա ծրագիրը Տղամարդու մոտ հայտնաբերվել են ատրճանակ, փամփուշտներ, դանակներ, թմրամիջոց. նա ձերբակալվել է Կանադայում հազարավոր բնակիչներ տարհանվել են անտառային հրդեհների պատճառովՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հեռախոսահամարով միջազգային փոխանցումների հնարավորությունները Երազելը իզուր ա. Իրինա Այվազյանը հուզիչ հրապարակում է արել. բացառիկ Քրիստոնեական հավատքը հայոց պետականության կարևորագույն հիմքերից մեկն է. Արշակ Կարապետյան Էրդողանը գիշերն արտակարգ հանդիպում է հրավիրել․ նոր հեղաշրջման սպառնալիք կա Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին