Հայերեն
Իսրայելը ԱՄՆ-ի վասալը չէ. Նեթանյահու Կիրանց մեծ թվով ոստիկաններ են ժամանել. հորդորում են բացել ճանապարհը (ուղիղ) Օվկիան դարձած իմ Մասիվ. օրվա կադր Վրաստանի վարչապետը կհանդիպի Էրդողանի հետ Արտակարգ դեպք՝ Երևանում. կիսակառույց շինության տարածքում հայտնաբերվել է տղամարդու մարմին (լուսանկար) Կովկասյան տարածաշրջանի համար, որպես առաջնորդ, պատասխանատու է Ալիևը. Լուկաշենկո Ռուսն ու չինացին հավերժ եղբայրներ են. Պուտին Փոթորիկ Երևանում․ տեսանյութ Շոյգուն առաջին մեկնաբանությունն է տվել նախարարի պաշտոնից ազատվելուց հետո Կա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (Տեսանյութ) Գերմանիայի հավաքականը հրապարակել է թիմի կազմը Եվրո-2024-ի համար Զելենսկին ժամանել է Խարկով, որտեղ իրավիճակը չափազանց բարդ է 

Ուշագրավ արդյունքներ հետխորհրդային երկրների ու Ռուսաստանի հարաբերությունների մասով. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գրեթե բոլոր երկրներում էլ հետազոտություններ են արվում հանրային կարծիքի և այլ երկրների հետ կապված վերաբերմունքի մասով։ Խնդիրն այն է, որ հանրային ու փորձագիտական մոտեցումները որոշակիորեն իրենց ազդեցությունն են ունենում նաև տարվող արտաքին քաղաքականության վրա։ Հիմա, առավել ևս, ինչպես այլ երկրներում, այդ թվում՝ Արևմուտքում, այնպես էլ Ռուսաստանում տարբեր հետազոտություններ են կատարվում՝ հանրային և փորձագիտական մոտեցումները և դրանց փոփոխությունը հասկանալու համար։ Նման հետազոտություն արդեն երրորդ տարին անընդմեջ Մոսկվայում անցկացնում է Հաղորդակցությունների զարգացման ազգային հետազոտական ինստիտուտը: Եվ այս տարի ևս ուշագրավ տվյալներ են ամփոփվել՝ կապված հետխորհրդային երկրներում կոմունիկացիոն ռեժիմների բարեկամական վերաբերմունքի վարկանիշների հետ:

Ուշագրավ է, որ այս տարի հետազոտություններին մասնակցել է ռուսաստանյան և արտասահմանյան ավելի քան 400 փորձագետ՝ կրկնակի ավելի շատ, քան անցած տարի: Իրականացվել է հետխորհրդային 16 երկրում տեղի ունեցած իրադարձությունների, պաշտոնական փաստաթղթերի, նշյալ երկրների ղեկավարների հայտարարությունների և լրատվամիջոցների մանրամասն վերլուծություն: Հասկանալի է վերլուծության կարևորությունը Ռուսաստանի համար. ռուսական կողմը հետխորհրդային տարածքը համարում է իր համար կենսական շահերի գոտի։ Եվ հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ Ռուսաստանի հետ բարեկամական կոմունիկացիոն ռեժիմի շարքին է դասվել տասը երկիր՝ Հարավային Օսիա, Բելառուս, Աբխազիա, Ղրղզստան, Տաջիկստան, Ուզբեկստան, Ադրբեջան, Ղազախստան, Թուրքմենստան և Հայաստան:

Վրաստանը գնահատվել է որպես համեմատաբար բարեկամական, իսկ հինգ երկիր գրանցել է բացասական ցուցանիշներ՝ Ուկրաինա, Լատվիա, Լիտվա, Էստոնիա և Մոլդովա: «Բարեկամության» ցանկում առաջատարը Հարավային Օսիան է՝ 93,5 միավորով, իսկ Հայաստանը եզրափակում է տասնյակը՝ 46 միավորով: Մյուս կողմից էլ՝ ռուս փորձագետներին հետաքրքրում է, թե հետխորհրդային երկրներում ինչպիսի վերաբերմունք կա Ռուսաստանի նկատմամբ, և այս ուղղությամբ ևս ուսումնասիրություններ են կատարվում։ Դրանով է պայմանավորված, որ հետազոտության արդյունքների ներկայացման ժամանակ նշվում էր, թե կոնկրետ ինչ հիմնական գործոններ են ազդում Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունների վրա, այդ թվում՝ բացասական իմաստով: Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքի ձևավորման վրա առաջին հերթին ազդում է բևեռացման խորացումը, երբ գործ ունենք քաղաքական վերնախավերի՝ ապագա աշխարհակարգի արժեքների ըմբռնման հիմնարար տարբերությունների հետ։

Օրինակ՝ հետխորհրդային տարածքի որոշ երկրներ ինտեգրվել են արևմտյան մոդելին (Լատվիա, Լիտվա, Էստոնիա)։ Որոշ երկրներ գտնվում են անցումային վիճակում (Ուկրաինա, Մոլդովա, Վրաստան)՝ հիմնականում կենտրոնանալով Արևմուտքի վրա։ Իսկ Հայաստանն ու Ադրբեջանը դիտարկվում են որպես տատանվող երկրներ։ Երկրների հաղորդակցության ռեժիմների փոփոխության երկրորդ պատճառը դիտարկվում է քաղաքակրթական խոր տարանջատումը, քանի որ ներկա փուլում կրոնների, լեզուների, մշակույթների և արժեքների միջև մրցակցությունն աճում է։ Ընդ որում, մրցակցությունն ու ինտեգրման միտումները նկատվում են հետևյալ ուղղություններով. 1) ռուսական (ռուսական, խորհրդային) քաղաքակրթություն (Բելառուս, Մերձդնեստր, Հարավային Օսիա, մասամբ Աբխազիա, մասամբ Ղրղզստան). 2) թյուրքական քաղաքակրթություն (Ադրբեջան, Թուրքմենստան, Ղազախստան, Ուզբեկստան, Ղրղզստան); 3) արևմտյան քաղաքակրթություն (Լատվիա, Լիտվա, Էստոնիա, Ուկրաինա, Մոլդովա, Վրաստան, մասամբ Հայաստան):

Իսկ հաղորդակցության ռեժիմների դինամիկայի երրորդ պատճառն արդեն դիտարկվում է անդրսահմանային կլաստերավորման նոր պայմանների առաջացումը, որի հիմքը, ընդհանուր առմամբ, Ռուսաստանի և ռուսների նկատմամբ վերաբերմունքն է։ Օրինակ՝ հակառուսական կլաստերը ստեղծվել է մերձբալթյան երկրների և Ուկրաինայի կողմից։ Իսկ կլաստերավորման մեկ այլ հիմք ապագայում կարող է ծառայել արդեն արհեստական բանականությունը: Հաղորդակցության ռեժիմների դինամիկայի հաջորդ պատճառը ռազմական ուժի գործոնի ուժեղացումն է։ Կախված ռազմաքաղաքական բլոկներում կամ հարաբերություններում ներգրավվածությունից՝ հետխորհրդային երկրները ձևավորում են իրենց սոցիալքաղաքական դիսկուրսը և հարաբերությունների կանոնները Ռուսաստանի և ռուսների հետ։ Այս գործոնի ազդեցությամբ էլ տեղի է ունենում տարածաշրջանային անվտանգության համակարգերի փոխակերպումը։ Թերևս նշված հիմնական գործոնների վերլուծությունը թույլ կտա հասկանալ, թե ինչ ուղղություններով կարող են զարգանալ հետխորհրդային երկրների ու Ռուսաստանի հարաբերությունները։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Դատապարտում ենք ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը․ հայտարարություն Վերաբացվել է Ամիօ բանկի ՙԱրտաշիսյան՚ մասնաճյուղըԻդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրելՀաղթանակի ու հաջողության բանաձևը. Հայաստան-Արցախ ֆորում. օր երրորդԻսրայելը ԱՄՆ-ի վասալը չէ. Նեթանյահու Կիրանց մեծ թվով ոստիկաններ են ժամանել. հորդորում են բացել ճանապարհը (ուղիղ) Օվկիան դարձած իմ Մասիվ. օրվա կադր Վրաստանի վարչապետը կհանդիպի Էրդողանի հետ Արտակարգ դեպք՝ Երևանում. կիսակառույց շինության տարածքում հայտնաբերվել է տղամարդու մարմին (լուսանկար) Սահմանադրություն եք խախտում, կպատժվեք. Չալաբյանը՝ արձանագրությունների տակ ստորագրող պաշտոնյաներին Կովկասյան տարածաշրջանի համար, որպես առաջնորդ, պատասխանատու է Ալիևը. Լուկաշենկո Ռուսն ու չինացին հավերժ եղբայրներ են. Պուտին ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել «ՀայաՔվեի» կողմից հանցագործության մասին հաղորդմանըՓոթորիկ Երևանում․ տեսանյութ Շոյգուն առաջին մեկնաբանությունն է տվել նախարարի պաշտոնից ազատվելուց հետոԿա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (Տեսանյութ) Գերմանիայի հավաքականը հրապարակել է թիմի կազմը Եվրո-2024-ի համար Զելենսկին ժամանել է Խարկով, որտեղ իրավիճակը չափազանց բարդ է Երկրի վրա նոր մագնիսական փոթորիկ է սկսվել Գնել Սանոսյանի թոշակառու մայրը մոտ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում․ ի՞նչ է պարզաբանել Սանոսյանը «Հետք» ԱՄՆ անատամ պահվածքը Ադրբեջանի հանդեպ ավելի է սրում Ալիևի ախորժակը Իրականում ո՞վ է Գոհար Ավետիսյանի ամուսնալուծված քրոջ նոր ամուսինը. Բացառիկ Ուզում եմ հրաժարական տալ, ես ժողովրդիս հետ եմ. Կիրանցի գյուղապետ Սլովակիան գրեթե քաղաքացիական պատերազմի շեմին է. ՆԳ նախարար ԵԱՏՄ-ի մաս լինելը Հայաստանի համար շահավետ է․ ՌԴ ԱԳՆ «Փաշինյանը մեր երկրի շնչառությունը փակել է, կամուրջը հայտարարությամբ տվել է Ադրբեջանին». կիրանցիները փակել են միջպետական ճանապարհը Գևորգ Մկրտչյանն իրեն շքեղ նվեր է արել՝ ծննդյան 26-ամյակի առթիվ (Տեսանյութ) Եկեղեցու բակում հայտնաբերված նորածինը տեղափոխվել է մանկատուն Հայաստանի կողմից ՀԱՊԿ ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ. ՌԴ ԱԳՆ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը և կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը հանդիպել են Բագրատ Սրբազանի հետԿիրանց գյուղի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը Նիկոլ Փաշինյանի վախերն այլևս անհնար է թաքցնել Սպասվում են տեղումներ` թաց ձյան տեսքով․ Հայհիդրոմետ Փարիզ այցի շրջանակում երևանյան պատվիրակության անդամների հետ այցելել ենք Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոն. ԱվինյանՄեկնարկել է ԵՊՀ-ի 105-ամյակին նվիրված ԲանՈՒԳործ 2024 էքսպոն. ԶՊՄԿ-ն ներկայացել է իր տաղավարովՍրբազան պայքարը պետք է հաջողի, այլ տարբերակ չկա. հակառակ դեպքում ֆիզիկապես ու բարոյապես մեռնելու է Հայը, Հայաստանը և Հայրենիքը. Արտակ Զաքարյան«Նոր պրոյեկտ-տնտեսական ալիք» նախաձեռնության անդամներն իրենց աջակցությունն են հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըՍլովակիայի վարչապետի կյանքին վտանգ չի սպառնում 24 անհայտ կորած զինծառայողների ընտանիքները եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը Հաստատվեց արցախցիների բնակարանային ապահովման ծրագիրը. ովքեր կարող են դիմել եւ որոնք են պայմանները Ադրբեջանցի զինծառայող է մահացել«Յուվենտուսը» հաղթեց «Ատալանտային» ու նվաճեց Իտալիայի գավաթը Բաքվում ընթանում է Ալիև-Լուկաշենկո հանդիպումը Պուտինն ու Սի Ծինփինը ռազմավարական փոխգործակցության խորացման մասին հայտարարություն են ստորագրել Կառավարության մոտից բերման է ենթարկվել 3 անձ. ՆԳՆ խոսնակ Կիրանցում լարված է․ հայերի տներն են հանձնում ադրբեջանցիներին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակցիան կառավարության դիմաց՝ ուղիղ 25-օրյա հերթական վարժական հավաքները կանցկացվեն հունիսի 11-ից օգոստոսի 30-ը «ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի անդամները հանդիպել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման և ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետՈuտիկանները շրջափակել են Կառավարության շենքը