Հայերեն
Իսրայելը ԱՄՆ-ի վասալը չէ. Նեթանյահու Կիրանց մեծ թվով ոստիկաններ են ժամանել. հորդորում են բացել ճանապարհը (ուղիղ) Օվկիան դարձած իմ Մասիվ. օրվա կադր Վրաստանի վարչապետը կհանդիպի Էրդողանի հետ Արտակարգ դեպք՝ Երևանում. կիսակառույց շինության տարածքում հայտնաբերվել է տղամարդու մարմին (լուսանկար) Կովկասյան տարածաշրջանի համար, որպես առաջնորդ, պատասխանատու է Ալիևը. Լուկաշենկո Ռուսն ու չինացին հավերժ եղբայրներ են. Պուտին Փոթորիկ Երևանում․ տեսանյութ Շոյգուն առաջին մեկնաբանությունն է տվել նախարարի պաշտոնից ազատվելուց հետո Կա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (Տեսանյութ) Գերմանիայի հավաքականը հրապարակել է թիմի կազմը Եվրո-2024-ի համար Զելենսկին ժամանել է Խարկով, որտեղ իրավիճակը չափազանց բարդ է 

Դա ինքնախաբեությունից էլ վատ է, դա գիտակցված հիմարություն է. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գրեթե օր չի անցնում, որ լրահոսում տեղեկություն չհայտնվի այն մասին, որ ադրբեջանական վանդալները Արցախի այս կամ այն բնակավայրում վնասել կամ ոչնչացրել են այս արձանը, այն հուշարձանը: Վերջին նման տեղեկությունը, եթե չենք սխալվում, Ստեփանակերտում Շառլ Ազնավուրի կիսանդրին ջարդելու, ոչնչացնելու մասին էր: Մինչ այդ էլ հաղորդվել էր ամենատարբեր արձանների վնասման կամ ոչնչացման մասին: Դա դեռ այն է, ինչին այս կամ այն կերպ կարողանում ենք տեղեկանալ: Իսկ որքան բաներ կան, որոնց մասին կարող ենք միայն կռահել՝ առանց ստույգ տեղեկությունների: Իսկ տեղեկանում ենք, որովհետև կա էնտուզիաստների խումբ, որը հետևում է նման լուրերին, ադրբեջանական համացանցային աղբյուրներին, համեմատում լուսանկարները, պատկերները և գրանցած փաստերի հիման վրա հայտնում թշնամու կողմից բարբարոսության դրսևորման հերթական արձանագրված ու ապացուցելի փաստի մասին:

Տրամաբանական կլիներ, եթե նման աշխատանքն իրականացվեր պետական կառույցների կողմից, բայց Փաշինյանի իշխանության պայմաններում, հասկանալի է, նման բան ակնկալելը ինքնածաղրանքի կնմանվեր: Չէ՞ որ իրենք խորապես ատում են Արցախը, որն ուրացել են և բացեիբաց հայտարարել թշնամապատկան: Սկզբունքորեն, ի՞նչ մի զարմանալու բան կա նրանում, ինչ անում են ադրբեջանական թուրքերը կամ ադրբեջանական հրոսակները: Մի՞թե կար որևէ ողջամիտ հայ մարդ, որը այլ բան էր սպասում: Պա՞րզ չէր, որ ադրբեջանական թուրքերը, Հայաստանի մորթապաշտ իշխանության թողտվությամբ, զավթելով ու հայաթափելով Արցախը, դրանից հետո սկսելու են համակարգված վերացնել Արցախում հայության բազմահազարամյա բնիկ ներկայության բոլոր հետքերը, առաջին հերթին՝ պատմական, ճարտարապետական, ազգային նկարագրի հետ շաղկապված հուշարձանները: Այն, ինչի մասին մենք տեղեկանում ենք, ընդամենը պատառիկներն են: Որևէ մեկը կասկածո՞ւմ է, որ ադրբեջանական թուրքերը, Ալիևի իշխանությունը համակարգված, պետական մակարդակով, Արցախի բնակավայրերում ոչնչացնում ու ոչնչացնելու է բոլոր գերեզմանատները, բոլոր արձաններն ու հուշարձանները, բոլոր հին ու նոր եկեղեցիները...

Դա է այդ թյուրքական էթնոսի, այդ մարդատյաց արհեստական պետական կազմավորման էությունը, գաղափարաբանությունը, ձեռագիրը: Ի՞նչ է, Ջուղայի միջնադարյան հազարավոր խաչքարերը ծանր տրակտորների թրթուրների տակ խճաքարի վերածած Ալիևն ու նրա ֆաշիստական հանցագործ իշխանությունն ուրիշ բան էր անելո՞ւ Արցախում: Կասկածո՞ւմ եք, որ վաղը, մյուս օրը պայթեցնելու են Գանձասարը, բուլդոզերներով հողին են հավասարեցնելու Ամարասը, Ստեփանակերտի եկեղեցին էլ մզկիթի են վերածելու: Կասկածո՞ւմ եք, որ վաղը, մյուս օրը ոչնչացնելու են հայկական գերեզմանատները, որ զոհվածների ոսկորները գերեզմաններից հանելու են ու այդպես թողնեն: Եթե կասկածում եք, ուրեմն կամ քպական եք (կարկառուն, թե չկարկառուն, էական չէ), փաշինյանական իշխանության մեջ եք, կամ էլ անուղղելի միամիտ: Հանրահայտ է, որ ժողովրդի մշակութային ժառանգության ոչնչացմանը նպատակաուղղված գործողությունները ևս գնահատվում են որպես ցեղասպանության դրսևորում, ցեղասպանական ոճիր:

Ադրբեջանական հանցավոր պետությունը, բնականաբար, կանգ չի առնելու Արցախի հայաթափման վրա: Ալիևը շարունակելու է ցեղասպանական իր ծրագրերը՝ բնաջնջելով Արցախի հայկական պատմամշակութային ժառանգության հուշարձանները: Այնպես, ինչպես դա արվել է Բաքվում, ինչպես դա արվել է Նախիջևանում: Ինչպես դա արվում է թշնամուն հանձնված Արցախում: Հարկավ, կարևոր է արձանագրել փաստերը: Կարևոր է, որ կան դրանով զբաղվող էնտուզիաստներ: Բայց դա մասնավոր բնույթ է կրում: Հետագայում, երբ Հայաստանում իշխանության գան Հայաստանի շահերն սպասարկող ուժեր, անհրաժեշտ կլինի այդ աշխատանքները տեղափոխել պետական հարթություն: Բայց դա այլ խոսակցության ու այլ մտորումների առիթ է: Ադրբեջանական հրոսակի հակահայ բարբարոսությունների այս դրսևորումները, կարծում ենք, այլ՝ չբարձրաձայնվող, սակայն կարևոր նրբերանգ էլ ունեն: Բանն այն է, որ Փաշինյանի իշխանությունը, տարատեսակ կարկառուններով հանդերձ, իրեն «պատեպատ էր զարկում»՝ ցանկանալով համոզել, թե Հայաստանը, հայությունը կարող է խաղաղորեն ապրել թուրքերի, հատկապես՝ ադրբեջանական թուրքերի հետ:

Մինչև հիմա էլ, նկատենք, խաղաղությունից են խոսում: Փաշինյանն ու նրա կողմնակիցները գործնականում քարոզում են, թե կարելի է «խաղաղություն» ունենալ՝ թշնամու առաջ ստորանալու և նվաստանալու, թշնամուն անընդհատ զիջելու, սեփական ազգությունը, կրոնը, լեզուն, պատմությունն ուրանալու գնով: Կարճ ասած՝ Փաշինյանի ասած «խաղաղությունը» ընդամենը նշանակում է համատարած մանկուրտացում: Բայց կան մարդիկ, որոնք, չգիտես՝ ինչից ելնելով, կարծում են, թե՝ «հա, հնարավոր է, որ խա ղաղ ապ րենք», «բա սո վ ե տ ի վախտ...», այս, այն: Նրանք զբաղված են խաբեության ամենից արգահատելի տեսակով, որի անունն է՝ ինքնախաբեություն: Դուք չեք կարող «խաղաղություն բանակցել», առավել ևս՝ չեք կարող «խաղաղություն մուրալ» նրանից, ով ծրագրել է ձեզ բնաջնջել, կոտորել, ոչ միայն սպանել, այլև ջնջել ձեր ու ձեր նախնիների գոյության հետքերը:

Չեք կարող: Եվ ադրբեջանական թուրքերի բարբարոսությունները հենց դրա մասին են: Նրանք բացեիբաց, անթաքույց, առանց քաշվելու, իրենց վայրագություններով ուղղակիորեն ճչում և գոռում են, որ չկա ու չի կարող լինել խաղաղություն, որ իրենք կանգ չեն առնելու, մինչև բոլոր հայերին, մեծից՝ փոքր, չկոտորեն ու չհոշոտեն, մինչև հայերի բոլոր գերեզմանները չպղծեն: Ու թող ոչ ոք չասի, թե՝ հիմա 21-րդ դարն է, այս, այն: Դա ինքնախաբեությունից էլ վատ է, դա գիտակցված հիմարություն է:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրելՀաղթանակի ու հաջողության բանաձևը. Հայաստան-Արցախ ֆորում. օր երրորդԻսրայելը ԱՄՆ-ի վասալը չէ. Նեթանյահու Կիրանց մեծ թվով ոստիկաններ են ժամանել. հորդորում են բացել ճանապարհը (ուղիղ) Օվկիան դարձած իմ Մասիվ. օրվա կադր Վրաստանի վարչապետը կհանդիպի Էրդողանի հետ Արտակարգ դեպք՝ Երևանում. կիսակառույց շինության տարածքում հայտնաբերվել է տղամարդու մարմին (լուսանկար) Կովկասյան տարածաշրջանի համար, որպես առաջնորդ, պատասխանատու է Ալիևը. Լուկաշենկո Ռուսն ու չինացին հավերժ եղբայրներ են. Պուտին Փոթորիկ Երևանում․ տեսանյութ Շոյգուն առաջին մեկնաբանությունն է տվել նախարարի պաշտոնից ազատվելուց հետոԿա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (Տեսանյութ) Գերմանիայի հավաքականը հրապարակել է թիմի կազմը Եվրո-2024-ի համար Զելենսկին ժամանել է Խարկով, որտեղ իրավիճակը չափազանց բարդ է Երկրի վրա նոր մագնիսական փոթորիկ է սկսվել Գնել Սանոսյանի թոշակառու մայրը մոտ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում․ ի՞նչ է պարզաբանել Սանոսյանը «Հետք» ԱՄՆ անատամ պահվածքը Ադրբեջանի հանդեպ ավելի է սրում Ալիևի ախորժակը Իրականում ո՞վ է Գոհար Ավետիսյանի ամուսնալուծված քրոջ նոր ամուսինը. Բացառիկ Ուզում եմ հրաժարական տալ, ես ժողովրդիս հետ եմ. Կիրանցի գյուղապետ Սլովակիան գրեթե քաղաքացիական պատերազմի շեմին է. ՆԳ նախարար ԵԱՏՄ-ի մաս լինելը Հայաստանի համար շահավետ է․ ՌԴ ԱԳՆ «Փաշինյանը մեր երկրի շնչառությունը փակել է, կամուրջը հայտարարությամբ տվել է Ադրբեջանին». կիրանցիները փակել են միջպետական ճանապարհը Գևորգ Մկրտչյանն իրեն շքեղ նվեր է արել՝ ծննդյան 26-ամյակի առթիվ (Տեսանյութ) Եկեղեցու բակում հայտնաբերված նորածինը տեղափոխվել է մանկատուն Հայաստանի կողմից ՀԱՊԿ ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ. ՌԴ ԱԳՆ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը և կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը հանդիպել են Բագրատ Սրբազանի հետԿիրանց գյուղի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը Նիկոլ Փաշինյանի վախերն այլևս անհնար է թաքցնել Սպասվում են տեղումներ` թաց ձյան տեսքով․ Հայհիդրոմետ Փարիզ այցի շրջանակում երևանյան պատվիրակության անդամների հետ այցելել ենք Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոն. ԱվինյանՄեկնարկել է ԵՊՀ-ի 105-ամյակին նվիրված ԲանՈՒԳործ 2024 էքսպոն. ԶՊՄԿ-ն ներկայացել է իր տաղավարովՍրբազան պայքարը պետք է հաջողի, այլ տարբերակ չկա. հակառակ դեպքում ֆիզիկապես ու բարոյապես մեռնելու է Հայը, Հայաստանը և Հայրենիքը. Արտակ Զաքարյան«Նոր պրոյեկտ-տնտեսական ալիք» նախաձեռնության անդամներն իրենց աջակցությունն են հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըՍլովակիայի վարչապետի կյանքին վտանգ չի սպառնում 24 անհայտ կորած զինծառայողների ընտանիքները եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը Հաստատվեց արցախցիների բնակարանային ապահովման ծրագիրը. ովքեր կարող են դիմել եւ որոնք են պայմանները Ադրբեջանցի զինծառայող է մահացել«Յուվենտուսը» հաղթեց «Ատալանտային» ու նվաճեց Իտալիայի գավաթը Բաքվում ընթանում է Ալիև-Լուկաշենկո հանդիպումը Պուտինն ու Սի Ծինփինը ռազմավարական փոխգործակցության խորացման մասին հայտարարություն են ստորագրել Կառավարության մոտից բերման է ենթարկվել 3 անձ. ՆԳՆ խոսնակ Կիրանցում լարված է․ հայերի տներն են հանձնում ադրբեջանցիներին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակցիան կառավարության դիմաց՝ ուղիղ 25-օրյա հերթական վարժական հավաքները կանցկացվեն հունիսի 11-ից օգոստոսի 30-ը «ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի անդամները հանդիպել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման և ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետՈuտիկանները շրջափակել են Կառավարության շենքը Նելլի Քոչարյան. Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունը «Գործակալների» օրենքն ու դրա աշխարհաքաղաքական ենթատեքստը. «Փաստ» Ալմա-Աթայի հռչակագիրն իրականում հօգուտ Ադրբեջանի է, իսկ գործող վարչախումբն այդ փաստաթուղթը շրջում է մեր դեմ և կատարում թուրք-ադրբեջանական տանդեմի բոլոր պահանջները․ Արշակ Կարապետյան Ազգ-բանակ, ազգ-ամրոց, ազգ-տաճար. ինչո՞ւ է անհրաժեշտ իրական կյանքում ապահովել այս շղթան. «Փաստ»