Հայերեն
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակցիան կառավարության դիմաց՝ ուղիղ 25-օրյա հերթական վարժական հավաքները կանցկացվեն հունիսի 11-ից օգոստոսի 30-ը «ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի անդամները հանդիպել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման և ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ Ոuտիկանները շրջափակել են Կառավարության շենքը Նելլի Քոչարյան. Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունը «Գործակալների» օրենքն ու դրա աշխարհաքաղաքական ենթատեքստը. «Փաստ» Ալմա-Աթայի հռչակագիրն իրականում հօգուտ Ադրբեջանի է, իսկ գործող վարչախումբն այդ փաստաթուղթը շրջում է մեր դեմ և կատարում թուրք-ադրբեջանական տանդեմի բոլոր պահանջները․ Արշակ Կարապետյան Ազգ-բանակ, ազգ-ամրոց, ազգ-տաճար. ինչո՞ւ է անհրաժեշտ իրական կյանքում ապահովել այս շղթան. «Փաստ» Նշված հատվածներում սահմանային գծի վերարտադրումը ավարտվել է, համաձայնեցվել և ստորագրվել է․ Ինչ են հայտնում վարչապետի աշխատակազմից Ջուր չի լինի «Նիկոլ Փաշինյանը, այո, պետք է հեռանա. նա ամեն ինչ անում է Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես կործանելու համար». «Փաստ» Փաշինյանի հեռացումից հետո ով էլ գա իշխանության, ծանրագույն բեռի տակ է մտնելու. «Փաստ»
LIVE «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակցիան կառավարության դիմաց՝ ուղիղ


Դիմադրող հերոս Մանուշյանն ու... պարտության խորհրդանիշ Փաշինյանը. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ֆրանսիայի Ազգային հերոս, «Դիմադրության» շարժման յուրօրինակ խորհրդանիշ Միսաք Մանուշյանի և նրա տիկնոջ՝ Մելինեի աճյունները մեծ շուքով ու պետական բարձր արարողակարգով վերահուղարկավորվեցին Փարիզի Պանթեոնում: Դա տեղի ունեցավ փետրվարի 21-ին՝ Միսաք Մանուշյանի և իր մի խումբ զինակիցների գնդակահարության 80-րդ տարելիցի օրը: Հարկավ, իրադարձությունը նշանակալի էր ոչ միայն ֆրանսիացիների ու ֆրանսիական պետության, այլև հայերիս համար, անկախ ամեն ինչից: Ֆրանսիայի ղեկավարությունը, ի դեմս նախագահ Մակրոնի, այդ պետական արարողությանը հրավիրել է ներկա գտնվելու նաև ՀՀ այսրոպեական ղեկավարին:

Մակրոնը, իհարկե, մեղավոր չէ, որ ՀՀ ղեկավարը հիմա Նիկոլ Փաշինյանն է: Ով կա, նրան էլ հրավիրել էին: Ճիշտ է, Ֆրանսիայի գործող նախագահն էլ պակաս «մութ» կետեր չունի, որպես 2022-ին Պրահայում Փաշինյան-ԱլիևԷրդողան հակաարցախյան դավադիր համաձայնության, այսպես ասենք, «քավոր», սակայն դա այլ հարց է: Բայց պարտության ու աղետների, զիջողականության ու պարտվողականության խորհրդանիշ Նիկոլ Փաշինյանի ներկայությունը հերոս Միսաք Մանուշյանի վերահուղարկավորությանը ամենաիսկական «սյուռ» սարկազմ էր: Կերպարային անհամատեղելիության առումով դիսոնանսն առավել քան աչք էր ծակում: Լիարժեք ընկալելու համար այդ անհամապատասխանությունը, կարծում ենք, արժե, թեկուզ հպանցիկ, դիտարկել, թե ո՛վ է եղել Միսաք Մանուշյանը, և հատկապես ինչն է նրան առանձնացրել մյուսներից՝ հասցնելով հերոսի կոչման, ո՛րն է նրա գործունեության հերոսականությունը:

Միսաք Մանուշյանը՝ Հայոց ցեղասպանության աղետից մազապուրծ, հայտնվել է Լիբանանում գործող ֆրանսիական որբանոցում, ապա՝ տեղափոխվել Ֆրանսիա: Տիրապետել է բանվորական մասնագիտության (հաստոցների օպերատոր), աչքի է ընկել նաև որպես աշխատավորների իրավունքների համար պայքարող, հանդես է եկել նաև հոդվածներով, գրական ստեղծագործություններով: Ըստ որում, կա մի դրվագ, որ Ֆրանսիայում շրջանցում են լռությամբ, մասնավորապես այն, որ ֆրանսիական իշխանությունները 1939-ին Միսաք Մանուշյանին բանտարկում են՝ ձախ հայացքներով հանդես գալու համար, ու նա 3 ամսով հայտնվում է բանտում: Բայց այն բանից հետո, երբ Ֆրանսիան կապիտուլացվում է և հայտնվում ֆաշիստական օկուպացիայի տակ, Միսաք Մանուշյանը և իր ընկերները որոշում են շարունակել պայքարը:

Հատկանշական է, որ Միսաք Մանուշյանի խմբում եղել են ամենատարբեր ազգերի ներկայացուցիչներ, հայերից բացի՝ հրեաներ, լեհեր, իսպանացիներ, իտալացիներ, նաև՝ ֆրանսիացիներ: Մանուշյանի և իր խմբի գործունեությունը հետաքրքրական է նրանով, որ եղել են «Դիմադրության» շարժման ամենից ակտիվ խմբերից մեկը և բավականին հանդուգն և արդյունավետ պատժիչ գործողություններ են իրականացրել գերմանական զավթիչների դեմ: Բայց առանցքայինը, հիմնականն այն է, որ Միսաք Մանուշյանը ու ներգաղթյալ մյուս «դիմադրողականները» որոշել են կռվել ու պայքարել մի երկրում, մի հասարակության մեջ, որը ինքն արդեն հանձնվել էր թշնամու ողորմածությանը, համակերպվել էր գերմանական տիրապետությանն ու նրա հետ համագործակցող մարշալ Պետենի «Վիշիի» խամաճիկային իշխանությանը:

Ա՛յ թե ի՛նչն է հատկանշական: Հանրահայտ է նաև, որ ֆրանսիական «Դիմադրությունը», ի տարբերություն, օրինակ՝ սերբական (հարավսլավական) պարտիզանների, ռազմական լուրջ խնդիրներ, մեծ հաշվով, չի լուծել, մարտական գործողությունների ընթացքի վրա էական ազդեցություն առանձնապես չի ունեցել: Բայց, և դա ամենից էականն է, «Դիմադրության» շարժումը, Միսաք Մանուշյանի և նրա նման խիզախների պայքարը հսկայական քաղաքական նշանակություն են ստացել հետագայում՝ հենարան ու հող ապահովելով Շառլ դը Գոլի՝ Ֆրանսիայի՝ որպես արժանապատիվ ու հզոր տերության վերականգնման, հաղթող տերությունների հետ հավասար հանդես գալու համար: Նաև այդ հանգամանքների գիտակցումով է բարձր գնահատվում Միսաք Մանուշյանի և նրա ընկերների անձնազոհությունը: Նրանք, շատերը ազգությամբ ֆրանսիացի չլինելով, Ֆրանսիայի համար արել են շատ ու շատ ավելին, քան բազմաթիվ ֆրանսիացիներ:

Ի հակադրություն նշվածի, տեղին կլիներ հիշել մարշալ Անրի Պետենին, որի կերպարն էլ է հետաքրքրական: Այդ գործիչը Առաջին աշխարհամարտից հետո Ֆրանսիայում Ազգային հերոսի համարում ուներ, որպես ֆրանսիական զորքերի հրամանատար: Սակայն 1940-ին, համաձայնելով գլխավորել Ֆրանսիայի պրոհիտլերյան խամաճիկ կառավարությունը (այն հայտնի է որպես «Վիշիի կառավարություն»), հերոս մարշալը մեկեն դարձավ հակահերոս, ու, հասկանալի է, որ հետագայում, Ֆրանսիայի ազատագրումից ու ազգային պետության վերականգնումից հետո, մարշալ Պետենը կալանավորվեց ու դատապարտվեց՝ որպես պարտվողականության, կոլաբորացիոնիզմի (թշնամու հետ համագործակցության) խորհրդանիշ:

Կա տեսակետ, որ նման մի կերպարի վերահուղարկավորմանը Փաշինյանի ներկայությունը գուցե տրամաբանական լիներ: Իսկ չհանձնվող, դիմադրող, պայքարող ու անձնազոհ Միսաք Մանուշյանի վերահուղարկավորությանը Փաշինյանի ներկայությունը, կներեք, անարգանքի նման մի բան էր՝ թե՛ Մանուշյանի, թե՛ նրա զինակիցների հիշատակի հանդեպ: Քիչ առաջ նկատեցինք, թերևս արժե կրկնել. Մակրոնը մեղավոր չէ, որ հրավիրել է Նիկոլ Փաշինյանին, մեղավորը մենք ենք, որ ՀՀ ղեկավարի կարգավիճակով տակավին հանդես է գալիս Նիկոլ Փաշինյանը:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակցիան կառավարության դիմաց՝ ուղիղ 25-օրյա հերթական վարժական հավաքները կանցկացվեն հունիսի 11-ից օգոստոսի 30-ը «ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի անդամները հանդիպել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման և ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետՈuտիկանները շրջափակել են Կառավարության շենքը Նելլի Քոչարյան. Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունը «Գործակալների» օրենքն ու դրա աշխարհաքաղաքական ենթատեքստը. «Փաստ» Ալմա-Աթայի հռչակագիրն իրականում հօգուտ Ադրբեջանի է, իսկ գործող վարչախումբն այդ փաստաթուղթը շրջում է մեր դեմ և կատարում թուրք-ադրբեջանական տանդեմի բոլոր պահանջները․ Արշակ Կարապետյան Ազգ-բանակ, ազգ-ամրոց, ազգ-տաճար. ինչո՞ւ է անհրաժեշտ իրական կյանքում ապահովել այս շղթան. «Փաստ» Նշված հատվածներում սահմանային գծի վերարտադրումը ավարտվել է, համաձայնեցվել և ստորագրվել է․ Ինչ են հայտնում վարչապետի աշխատակազմից Ջուր չի լինի «Նիկոլ Փաշինյանը, այո, պետք է հեռանա. նա ամեն ինչ անում է Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես կործանելու համար». «Փաստ» Փաշինյանի հեռացումից հետո ով էլ գա իշխանության, ծանրագույն բեռի տակ է մտնելու. «Փաստ» Լոռիում փնտրում են «Եդեմ» ռեստորանի աշխատակցուհուն․ նախնական տեղեկություններով՝ նա անզգուշաբար Փամբակ գետն է ընկել Հանձնարարված է աջուձախ «չնայել». տնից՝ գործի, գործից՝ տուն. «Փաստ» Ի՞նչ կարծիք ունի Հովիկ Աբրահամյանը Սրբազան շարժման մասին. «Փաստ» Տրուֆալդինոն Հայաստանից. «Փաստ» ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ, Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է Ու՞մ բախտը կբերի այսօր․աստղագուշակ մայիսի 16-ի համար Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Վաղն էլ կասեն չպետք է ձեզ հայ անվանեք, մնաց մի քայլ. Ա. Կարապետյան Այս շարժմանը դեմ խոսում են Փաշինյանը, Բաքուն և Անկարան․ Արմեն ՄանվելյանFastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից (լուսանկարներ, տեսանյութ) Երիտասարդ հայ ըմբիշները 6 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում Մի ուժի հետ հանդիպել ենք, շատ ծանրակշիռ ուժ է․ Բագրատ Սրբազան Պատվիրակությունները փորձում են անցնել․ լարված իրավիճակ Օպերայի ճանապարհին Այսօր առանցքային օր է, սպասում ենք տեղեկությունների․ Բագրատ Սրբազան Մեծ Բրիտանիայում ցուցադրվել է Չառլզ 3-րդի առաջին պաշտոնական դիմանկարը (լուսանկարներ, տեսանյութ) Պուտինը բացատրել է՝ ինչու է ՌԴ ՊՆ ղեկավարի պաշտոնում նշանակել Բելոուսովին Դիրքեր առանց մեկ կրակոցի. հարձակումը չի կարելի հեշտացնել․ Նաիրի Սարգսյան Տեսեք՝ ինչ վախի մեջ են ապրում, մարդ, որ հեծանիվով էր ման գալիս փողոցներում, հիմա տասնյակ շարքերով ոստիկաններին բերել, քաղաքը պարալիզացրել է․ Բագրատ Սրբազան Ոստիկաններից մեկի ձեռքում նկատվել է արձունքաբեր գազի գլանանոթՈւկրաինան 2 միլիարդ դոլար կստանա զենքի համար. Բլինկեն Ոստիկանները սրճարաններից հեռացնում են նստած մարդկանց, թույլ չեն տալիս, որ սպասարկեն AMIO Mobile բանկինգը այսուհետ կունենա նոր հնարավորություն Իշխանությունը փորձում է կոշտ միջոցներով կանխել քաղաքացիների ակտիվացումը. Տիգրան Աբրահամյան Կայան գյուղում ընթանում են հայ-ադրբեջանական բանակցություններ Ինչո՞ւ են մեծաթիվ ոստիկանական ուժեր կենտրոնացած Օպերայի շրջակայքում. ՆԳՆ-ն պարզաբանում է տարածել Առինջի գյուղապետարանի հարևանությամբ հայտնաբերվել են հնդիկ ամուսիններ. եղել են արնաշաղախ վիճակում Հայաստան-Արցախ երիտասարդական ֆորումի երկրորդ օրվա բանախոսներն ու անակնկալները Ոստիկանական մեծաթիվ ուժեր ու արգելապատնեշներ՝ Օպերայի հարակից հատվածներումԻնչ է իրավապահներին հայտնել «Սուրբ Աստվածածին» եկեղեցու այգում նորածին երեխային լքած մայրը ՀԻՄԱ. Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը Հյուսիսային պողոտայից շարժվում է դեպի Օպերա Հեռուստացույցն ընկել է 2-ամյա երեխայի վրա. վերջիս մահացել էԲալահովիտի բենզալցակայաններից մեկում լիցքավորումից «BMW»-ում հետո հրդեհ է բռնկվել․ վարորդը հոսպիտալացվել է ՌԴ ԶՈՒ-ն գրավել է Ռաբոտինո, Գլուբոկոե, Լուկյանցի գյուղերը Հակոբ Պարոնյանի անվան թատրոնի շենքի ճակատային հատվածում կփակցվի Սվետլանա Գրիգորյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը Հորինվածք է. Զախարովան մեկնաբանել է ՀՀ-ից ռուս սահմանապահների դուրսբերման հարցը Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով, ապա նույնքան կնվազի Օպերան փակվել է մետաղյա արգելապատնեշներով, դրվել են մետաղորսիչ սարքեր (տեսանյութ) ՈՒՂԻՂ. Սրբազանը համակիրների հետ հավաքվում է Օպերայի մոտ, որտեղ Փաշինյանն է գտնվում