Հայերեն
Օվկիան դարձած իմ Մասիվ. օրվա կադր Վրաստանի վարչապետը կհանդիպի Էրդողանի հետ Արտակարգ դեպք՝ Երևանում. կիսակառույց շինության տարածքում հայտնաբերվել է տղամարդու մարմին (լուսանկար) Կովկասյան տարածաշրջանի համար, որպես առաջնորդ, պատասխանատու է Ալիևը. Լուկաշենկո Ռուսն ու չինացին հավերժ եղբայրներ են. Պուտին Փոթորիկ Երևանում․ տեսանյութ Շոյգուն առաջին մեկնաբանությունն է տվել նախարարի պաշտոնից ազատվելուց հետո Կա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (Տեսանյութ) Գերմանիայի հավաքականը հրապարակել է թիմի կազմը Եվրո-2024-ի համար Զելենսկին ժամանել է Խարկով, որտեղ իրավիճակը չափազանց բարդ է Երկրի վրա նոր մագնիսական փոթորիկ է սկսվել Գնել Սանոսյանի թոշակառու մայրը մոտ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում․ ի՞նչ է պարզաբանել Սանոսյանը «Հետք» 

«Այսպիսի վիճակում ևս մեկ թշնամի ձեռք բերելը բխում է ինչ-որ ուրիշ պետության, ոչ թե մեր շահերից». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Սառեցրել ենք անդամակցությունը ՀԱՊԿում», «Ռուսաստանի ներկայացուցիչները Հայաստանի լեգիտիմ իշխանությունը տապալելու մասին հայտարարություններ են հնչեցրել» և այլն: Այս մասին Նիկոլ Փաշինյանն օրերս ասաց France 24-ին տված իր հարցազրույցում: Մյուս կողմից՝ նա հայտարարեց, թե հավանական է համարում Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա: Սա տարակուսելի է փորձագետների համար՝ ինչո՞ւ շարունակել դեմարշը Ռուսաստանի դեմ, երբ կա պատերազմի վտանգ: Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը նշում է՝ այսպիսի վիճակում այսպիսի հայտարարություններ անելը կարող է միայն մեկ բացատրություն ունենալ:

«Որ ինչ-որ պատվեր է ստացվել արտաքին ուժերից, հավանական է՝ Թուրքիայից կամ Արևմուտքից, հակառուսական քարոզը շարունակելու համար: Սա որևէ օգուտ մեզ չի բերում: Եվս մեկ թշնամի ձեռք բերելով՝ մենք ոչնչի չենք հասնի: Պետք է անենք ճիշտ հակառակը՝ պետք է բոլորի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատենք և ստանանք այն ռեսուրսները, որոնք մեզ պետք են: Դրա փոխարեն, հերիք չէ, որ ունենք երկու ուժեղ թշնամի հենց մեր կողքին, հիմա Ռուսաստանի հետ էլ ենք ուզում թշնամություն անել: Դրանից հետո Ռուսաստանի համար որևէ դժվարություն չի լինի ուղղակի կես քայլ հետ քաշվելը, իսկ Ադրբեջանն ու Թուրքիան կարող են ռազմական գործողություններ սկսել մեր դեմ»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Խաչիկյանը:

Արդյո՞ք նույն՝ հակառուսականության կոնցեպտի մեջ է տեղավորվում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հնարավոր այցը Հայաստան: «Սա մեկ անգամ ևս բացահայտ հակառուսական ժեստ է, որը չի բխում մեր ժողովրդի շահերից, բխում է միայն Արևմուտքի և Թուրքիայի շահերից: Նա մի պետության ներկայացուցիչն է, որը շնորհավորել է Ադրբեջանին իր հաղթանակի առթիվ, որը ֆոսֆորային զենք է ուղարկել մեր զինվորների դեմ, որը շատ սերտ հարաբերություններ ունի մեր թշնամիների հետ: Այս քայլը բացարձակ չի բխում մեր ժողովրդի կենսական շահերից, հակառակը՝ սա ուղղակի ինչ-որ արտաքին ուժերի հանձնարարությունն է»,-նշում է մեր զրուցակիցը:

Զուգահեռ նաև կարծիք է հնչում, որ չնայած այս ակնհայտ հակառուսականությանը, կարծես թե Հայաստանի իշխանություններն այս գիծն էլ մինչև վերջ չեն տանում: Նիկոլ Փաշինյանը նշում է, որ «ռուսական հեռուստաալիքները վեց տարի շարունակ համակարգված և հետևողական հակաքարոզչություն են անում Հայաստանի ընտրված իշխանության ու անձամբ իր դեմ», բայց ռուսական հեռուստաալիքները շարունակում են եթեր հեռարձակվել Հայաստանում: Պարբերաբար խոսվում է նաև Հայաստանում ռուսական ռազմաբազայի փակման և ռուսական սահմանապահ զորքերի դուրս բերման մասին: Քաղաքագիտության դոկտորն ընդգծում է՝ Հայաստանի իշխանություններն ուղղակի դանդաղ են դա անում:

«Եթե արագ անեն, միանգամից կլինի ժողովրդի դժգոհությունը, կլինեն ծանր տնտեսական հետևանքներ: Դրա համար դա անում են դանդաղ, ինչպես դանդաղ հանձնեցին Արցախը: Նրանք երբևիցե միանգամից չեն ասում, թե ինչ են անում, կամաց-կամաց, խաբելով տանում են դեպի իրենց նպատակը: Ռուսաստանը մեր վրա ազդեցության մեծ և հզոր լծակներ ունի, և նա սկսելու է դրանք օգտագործել: Իսկ մենք մի վիճակում ենք, երբ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ունենք սպառնացող վտանգ: Այսպիսի վիճակում ևս մեկ թշնամի ձեռք բերելը բխում է ինչ-որ ուրիշ պետության, ոչ թե մեր շահերից»,-շեշտում է նա:

Բայց Հայաստանը կարծես նոր դաշնակից է ձեռք բերում՝ ի դեմս Ֆրանսիայի: Պաշտոնական այցեր, փոխգործակցության մասին հայտարարություններ: «Եթե ուշադիր կարդան, թե ինչ է գրում ֆրանսիական մամուլը, և ինչ է պարունակում հայ-ֆրանսիական հայտարարությունը, ապա կտեսնեն, որ այնտեղ դաշնակցության մասին խոսք չկա: Այնտեղ գրված է, որ Ֆրանսիան օգնություն կտրամադրի Հայաստանին, որպեսզի Հայաստանն ինքն իրեն պաշտպանի: Այսինքն՝ Ֆրանսիան Հայաստանը չի պաշտպանելու: Եթե սա համեմատենք ուրիշ պայմանագրերի հետ, օրինակ՝ Ֆրանսիայի և Հունաստանի պայմանագիրը, կամ Ֆրանսիայի՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ լինելու պայմանագիրը, այնտեղ բացարձակ ուրիշ լեզու է օգտագործվում: Հայտարարության մեջ չկա որևէ պարտավորություն Հայաստանին պաշտպանելու, ուղղակի օգնություն է տրամադրում: Իսկ ի՞նչ օգնություն՝ դիպուկահարների համար հրացաններ, քանակը չի նշվում, թե որքան, մեկ ամիս տևող թրեյնինգ՝ 15 ֆրանսիացի սպա թրեյնինգ է անցկացնելու մեր զինված ուժերի համար, և մի երեք ռադար: Եթե սա համեմատենք այն օգնության հետ, որը տրամադրում է Ուկրաինային, դաշնակից լինելու մասով հարցի պատասխանը կգտնենք: Դա համեմատել անգամ չի կարելի»,-եզրափակում է Արթուր Խաչիկյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Օվկիան դարձած իմ Մասիվ. օրվա կադր Վրաստանի վարչապետը կհանդիպի Էրդողանի հետ Արտակարգ դեպք՝ Երևանում. կիսակառույց շինության տարածքում հայտնաբերվել է տղամարդու մարմին (լուսանկար) Կովկասյան տարածաշրջանի համար, որպես առաջնորդ, պատասխանատու է Ալիևը. Լուկաշենկո Ռուսն ու չինացին հավերժ եղբայրներ են. Պուտին Փոթորիկ Երևանում․ տեսանյութ Շոյգուն առաջին մեկնաբանությունն է տվել նախարարի պաշտոնից ազատվելուց հետոԿա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (Տեսանյութ) Գերմանիայի հավաքականը հրապարակել է թիմի կազմը Եվրո-2024-ի համար Զելենսկին ժամանել է Խարկով, որտեղ իրավիճակը չափազանց բարդ է Երկրի վրա նոր մագնիսական փոթորիկ է սկսվել Գնել Սանոսյանի թոշակառու մայրը մոտ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում․ ի՞նչ է պարզաբանել Սանոսյանը «Հետք» ԱՄՆ անատամ պահվածքը Ադրբեջանի հանդեպ ավելի է սրում Ալիևի ախորժակը Իրականում ո՞վ է Գոհար Ավետիսյանի ամուսնալուծված քրոջ նոր ամուսինը. Բացառիկ Ուզում եմ հրաժարական տալ, ես ժողովրդիս հետ եմ. Կիրանցի գյուղապետ Սլովակիան գրեթե քաղաքացիական պատերազմի շեմին է. ՆԳ նախարար ԵԱՏՄ-ի մաս լինելը Հայաստանի համար շահավետ է․ ՌԴ ԱԳՆ «Փաշինյանը մեր երկրի շնչառությունը փակել է, կամուրջը հայտարարությամբ տվել է Ադրբեջանին». կիրանցիները փակել են միջպետական ճանապարհը Գևորգ Մկրտչյանն իրեն շքեղ նվեր է արել՝ ծննդյան 26-ամյակի առթիվ (Տեսանյութ) Եկեղեցու բակում հայտնաբերված նորածինը տեղափոխվել է մանկատուն Հայաստանի կողմից ՀԱՊԿ ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ. ՌԴ ԱԳՆ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը և կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը հանդիպել են Բագրատ Սրբազանի հետԿիրանց գյուղի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը Նիկոլ Փաշինյանի վախերն այլևս անհնար է թաքցնել Սպասվում են տեղումներ` թաց ձյան տեսքով․ Հայհիդրոմետ Փարիզ այցի շրջանակում երևանյան պատվիրակության անդամների հետ այցելել ենք Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոն. ԱվինյանՄեկնարկել է ԵՊՀ-ի 105-ամյակին նվիրված ԲանՈՒԳործ 2024 էքսպոն. ԶՊՄԿ-ն ներկայացել է իր տաղավարովՍրբազան պայքարը պետք է հաջողի, այլ տարբերակ չկա. հակառակ դեպքում ֆիզիկապես ու բարոյապես մեռնելու է Հայը, Հայաստանը և Հայրենիքը. Արտակ Զաքարյան«Նոր պրոյեկտ-տնտեսական ալիք» նախաձեռնության անդամներն իրենց աջակցությունն են հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըՍլովակիայի վարչապետի կյանքին վտանգ չի սպառնում 24 անհայտ կորած զինծառայողների ընտանիքները եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը Հաստատվեց արցախցիների բնակարանային ապահովման ծրագիրը. ովքեր կարող են դիմել եւ որոնք են պայմանները Ադրբեջանցի զինծառայող է մահացել«Յուվենտուսը» հաղթեց «Ատալանտային» ու նվաճեց Իտալիայի գավաթը Բաքվում ընթանում է Ալիև-Լուկաշենկո հանդիպումը Պուտինն ու Սի Ծինփինը ռազմավարական փոխգործակցության խորացման մասին հայտարարություն են ստորագրել Կառավարության մոտից բերման է ենթարկվել 3 անձ. ՆԳՆ խոսնակ Կիրանցում լարված է․ հայերի տներն են հանձնում ադրբեջանցիներին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակցիան կառավարության դիմաց՝ ուղիղ 25-օրյա հերթական վարժական հավաքները կանցկացվեն հունիսի 11-ից օգոստոսի 30-ը «ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի անդամները հանդիպել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման և ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետՈuտիկանները շրջափակել են Կառավարության շենքը Նելլի Քոչարյան. Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունը «Գործակալների» օրենքն ու դրա աշխարհաքաղաքական ենթատեքստը. «Փաստ» Ալմա-Աթայի հռչակագիրն իրականում հօգուտ Ադրբեջանի է, իսկ գործող վարչախումբն այդ փաստաթուղթը շրջում է մեր դեմ և կատարում թուրք-ադրբեջանական տանդեմի բոլոր պահանջները․ Արշակ Կարապետյան Ազգ-բանակ, ազգ-ամրոց, ազգ-տաճար. ինչո՞ւ է անհրաժեշտ իրական կյանքում ապահովել այս շղթան. «Փաստ» Նշված հատվածներում սահմանային գծի վերարտադրումը ավարտվել է, համաձայնեցվել և ստորագրվել է․ Ինչ են հայտնում վարչապետի աշխատակազմից Ջուր չի լինի «Նիկոլ Փաշինյանը, այո, պետք է հեռանա. նա ամեն ինչ անում է Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես կործանելու համար». «Փաստ» Փաշինյանի հեռացումից հետո ով էլ գա իշխանության, ծանրագույն բեռի տակ է մտնելու. «Փաստ»