Հայերեն
Փաշինյանի հեռացումից հետո ով էլ գա իշխանության, ծանրագույն բեռի տակ է մտնելու. «Փաստ» Լոռիում փնտրում են «Եդեմ» ռեստորանի աշխատակցուհուն․ նախնական տեղեկություններով՝ նա անզգուշաբար Փամբակ գետն է ընկել Հանձնարարված է աջուձախ «չնայել». տնից՝ գործի, գործից՝ տուն. «Փաստ» Ի՞նչ կարծիք ունի Հովիկ Աբրահամյանը Սրբազան շարժման մասին. «Փաստ» Տրուֆալդինոն Հայաստանից. «Փաստ» ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ, Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է Ու՞մ բախտը կբերի այսօր․աստղագուշակ մայիսի 16-ի համար Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Երիտասարդ հայ ըմբիշները 6 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում Մի ուժի հետ հանդիպել ենք, շատ ծանրակշիռ ուժ է․ Բագրատ Սրբազան Պատվիրակությունները փորձում են անցնել․ լարված իրավիճակ Օպերայի ճանապարհին Այսօր առանցքային օր է, սպասում ենք տեղեկությունների․ Բագրատ Սրբազան 

Հայերի մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի նման քաղաքականությանը. հարաբերությունները դեռ հնարավո՞ր է փրկել. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Vz.ru-ն «Յուրաքանչյուր հայ կարող է փրկել Մոսկվայի և Երևանի հարաբերությունները» վերնագրով հոդվածում գրում է, որ Նիկոլ Փաշինյանը շարունակում է Ռուսաստանի հետ հարաբերությունները վատթարացնել: Նա այս անգամ էլ հայտարարել է, որ ուկրաինական հակամարտության հարցում Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ: Կրեմլը խոստովանել է իր տարաձայնությունները Հայաստանի կառավարության հետ Հատուկ ռազմական գործողության հարցում։ «Իսկապես, մենք տրամագծորեն հակառակ տեսակետներ ունենք Ուկրաինայում տեղի ունեցողի վերաբերյալ։ Դա գաղտնիք չէ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը,- ուստի, դա մեր հայ ընկերների հայտնի դիրքորոշումն է։ Մենք նրանց հետ այդ հարցում համաձայն չենք և համառորեն կշարունակենք բացատրել, որ ճիշտ ենք»։

Հայաստանի և Ռուսաստանի միջև հեռավորությունը նկատելի է դարձել բավականին վաղուց։ Դեռ անցյալ տարվա հոկտեմբերին հայտնի դարձավ, որ ֆրանսիացիները ծրագրում են բարեփոխել Երևանի բանակը և զինել այն նոր զինատեսակներով, որոնք «լավ են իրենց դրսևորել Ուկրաինայում»։ Բացի այդ, 2023 թվականին Փաշինյանի կառավարությունը բազմիցս հրաժարվել է մասնակցել ողջ հետխորհրդային տարածքի համար սկզբունքորեն կարևոր իրադարձություններին։ Այսպես, 2023 թվականի հունվարին Նիկոլ Փաշինյանը դեմ արտահայտվեց ՀԱՊԿ զորավարժությունների անցկացմանը, իսկ հոկտեմբերին կասկած հայտնեց Հայաստանում ռուսական ռազմաբազաների անհրաժեշտության հետ կապված։

Նոյեմբերին նա բաց թողեց Մինսկում կայացած գագաթաժողովը, այնուհետև Երևանը վավերացրեց ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրությունը, որն արձակել է Վլադիմիր Պուտինի ձերբակալության օրդեր: Իսկ այն բանից հետո, երբ ԼՂում իրավիճակը սրվեց, Փաշինյանը սկսեց այդ ամենի համար կեղծ մեղադրանքներ հնչեցնել Մոսկվայի հասցեին։ Փորձագիտական հանրությունը նշում է, որ Հայաստանի վարչապետի հակառուսական դիրքորոշումները պահանջում են նրա հետ հարաբերությունների լուրջ վերանայում։ Այնուամենայնիվ, երկու պետությունների ժողովուրդների միջև պահպանվում են բարեկամական կապեր, և, հետևաբար, հենց հայերն ու տեղական ընդդիմությունը պետք է առաջիկա խորհրդարանական ընտրություններում Փաշինյանի հետ անհամաձայնություն դրսևորելով՝ երկխոսություն պահպանեն Մոսկվայի հետ։

Բանն այն է, որ Ռուսաստանի հետ բարեկամությունից հրաժարվելը Հայաստանին տանում է նվաստացման ու քայքայման և վատթարացնում է Երևանի ռազմաքաղաքական դիրքը մերձավոր հարևանների՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ վեճում։ «Փաշինյանի հայտարարությունները ուղղված չեն Ռուսաստանին, դրանք ուղղված են բացառապես Արևմուտքին։ Այդ կերպ նա փորձում է հաճոյանալ իր արտասահմանյան գործընկերներին։ Դա լավ ավարտ չի ունենա ո՛չ անձամբ Փաշինյանի, ո՛չ էլ հայ ժողովրդի համար»,- ասել է սենատոր Անդրեյ Կլիմովը։ Նա կարծում է, որ պաշտոնական Երևանի հակառուսական հարձակումները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ իշխանության մեջ կան մարդիկ, որոնք առաջնորդվում են ոչ թե իրենց երկրի շահերով, այլ Արևմուտքի ստեղծած պատրանքներով։ «Միևնույն ժամանակ, հայերի մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի նման քաղաքականությանը։ Հենց նրանք պետք է գնահատեն վարչապետի գործողությունները»,- ընդգծել է զրուցակիցը։

Բացի դա, Կլիմովը կանխատեսել է, որ Մոսկվան կարձագանքի դիվանագիտական մակարդակով։ «Ռուսաստանի և Հայաստանի մայրաքաղաքներում դեսպաններ կան։ Կարծում եմ, որ անհրաժեշտ միջոցներ կձեռնարկվեն։ Բայց, ընդհանուր առմամբ, մենք ուշադրությունը կենտրոնացնելու պատճառ ունենք, և պետք է զբաղվենք դրանով»,- հավելել է նա։ Սենատորը հիշեցրել է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Հայաստանի վարչապետը հակառուսական հայտարարություններ է անում։

«Պարոն Փաշինյանը դա անում է գիտակցված: Ընդդիմադիրները արդեն չափազանց կոշտ են նրա նկատմամբ։ Տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, բայց արդեն ակնհայտ է, որ առանց ռուսական աջակցության ամեն ինչ Երևանի համար վատ կլինի։ Եվ դրա մեղավորը Փաշինյանը կլինի»,- ասել է Կլիմովը։ Փաշինյանի կառավարությունը ընդամենը ևս մեկ անգամ հաստատել է իր հակառուսական հայացքները, ասել է Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ Վադիմ Տրուխաչովը։

«Հայաստանի ներկայիս ղեկավարությունն անարժանաբար օգտվում է Մոսկվայի բարությունից, որն անկեղծորեն Երևանը համարում է դաշնակից ու գործընկեր։ Դա մեծապես պայմանավորված է նրանով, որ երկրում իշխանության մեջ կան մարդիկ, որոնք մոռացել են մեր ընդհանուր շահերի մասին,- ասել է նա,մինչդեռ Ռուսաստանը Հայաստանի համար միշտ էլ կարևոր բարեկամ է եղել և՛ կայսերական, և՛ խորհրդային ժամանակաշրջաններում։ Բայց Փաշինյանի իշխանությունը նախընտրում է չհիշել այդ ամենը՝ հիշելով միայն շատ հեռահար անցյալի դժգոհությունները»։ «Չնայած դրան, հենց Ռուսաստանն է նախաձեռնում Երևանի հետ բարեկամական կապերի պահպանումը։ Հայաստանը ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի կարևոր անդամ է և լիովին օգտվում է այն առավելություններից, որ տալիս են այդ կազմակերպությունները։ Սա Փաշինյանի երկերեսանիությունն է. սնվելով Մոսկվայի գրպանից՝ նա ագահորեն նայում է դեպի Բրյուսել,- պարզաբանել է քաղաքագետը,- իհարկե, մենք չենք կարող անտեսել ստեղծված իրավիճակը։ Եթե մեր գործընկեր երկրի ղեկավարությունը չի ցանկանում աջակցել Ռուսաստանին սկզբունքորեն կարևոր հարցերում, ապա մենք պետք է նրանց հետ այլ կերպ խոսենք։

Մասնավորապես, արժե մտածել բազմակողմ համագործակցության ձևաչափերից պաշտոնական Երևանի աստիճանական դուրս գալու մասին: Միգուցե տնտեսական նախապատվություններից զրկելը Փաշինյանին ստիպի՞ վերանայել իր քաղաքական հայացքները»։ «Այնուամենայնիվ, պետությունների հարաբերությունները դեռևս կարելի է փրկել։ Մեզ մնում է հույս դնել միայն Հայաստանի քաղաքացիների վրա, ովքեր կարող են հրաժարվել հակառուսական վարչապետին աջակցելուց։ Շատ շուտով իրավիճակը փոխելու հնարավորություն կլինի, արտահերթ խորհրդարանական ընտրություններ են նախատեսված 2024 թվականին։ Եթե հայերը ցանկանում են ջերմ երկխոսություն պահպանել Մոսկվայի հետ, ապա ընտրություններում Փաշինյանին աջակցությունը պետք է դադարեցվի»,- ամփոփել է Տրուխաչովը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Փաշինյանի հեռացումից հետո ով էլ գա իշխանության, ծանրագույն բեռի տակ է մտնելու. «Փաստ» Լոռիում փնտրում են «Եդեմ» ռեստորանի աշխատակցուհուն․ նախնական տեղեկություններով՝ նա անզգուշաբար Փամբակ գետն է ընկել Հանձնարարված է աջուձախ «չնայել». տնից՝ գործի, գործից՝ տուն. «Փաստ» Ի՞նչ կարծիք ունի Հովիկ Աբրահամյանը Սրբազան շարժման մասին. «Փաստ» Տրուֆալդինոն Հայաստանից. «Փաստ» ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ, Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է Ու՞մ բախտը կբերի այսօր․աստղագուշակ մայիսի 16-ի համար Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Վաղն էլ կասեն չպետք է ձեզ հայ անվանեք, մնաց մի քայլ. Ա. Կարապետյան Այս շարժմանը դեմ խոսում են Փաշինյանը, Բաքուն և Անկարան․ Արմեն ՄանվելյանFastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից (լուսանկարներ, տեսանյութ) Երիտասարդ հայ ըմբիշները 6 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում Մի ուժի հետ հանդիպել ենք, շատ ծանրակշիռ ուժ է․ Բագրատ Սրբազան Պատվիրակությունները փորձում են անցնել․ լարված իրավիճակ Օպերայի ճանապարհին Այսօր առանցքային օր է, սպասում ենք տեղեկությունների․ Բագրատ Սրբազան Մեծ Բրիտանիայում ցուցադրվել է Չառլզ 3-րդի առաջին պաշտոնական դիմանկարը (լուսանկարներ, տեսանյութ) Պուտինը բացատրել է՝ ինչու է ՌԴ ՊՆ ղեկավարի պաշտոնում նշանակել Բելոուսովին Դիրքեր առանց մեկ կրակոցի. հարձակումը չի կարելի հեշտացնել․ Նաիրի Սարգսյան Տեսեք՝ ինչ վախի մեջ են ապրում, մարդ, որ հեծանիվով էր ման գալիս փողոցներում, հիմա տասնյակ շարքերով ոստիկաններին բերել, քաղաքը պարալիզացրել է․ Բագրատ Սրբազան Ոստիկաններից մեկի ձեռքում նկատվել է արձունքաբեր գազի գլանանոթՈւկրաինան 2 միլիարդ դոլար կստանա զենքի համար. Բլինկեն Ոստիկանները սրճարաններից հեռացնում են նստած մարդկանց, թույլ չեն տալիս, որ սպասարկեն AMIO Mobile բանկինգը այսուհետ կունենա նոր հնարավորություն Իշխանությունը փորձում է կոշտ միջոցներով կանխել քաղաքացիների ակտիվացումը. Տիգրան Աբրահամյան Կայան գյուղում ընթանում են հայ-ադրբեջանական բանակցություններ Ինչո՞ւ են մեծաթիվ ոստիկանական ուժեր կենտրոնացած Օպերայի շրջակայքում. ՆԳՆ-ն պարզաբանում է տարածել Առինջի գյուղապետարանի հարևանությամբ հայտնաբերվել են հնդիկ ամուսիններ. եղել են արնաշաղախ վիճակում Հայաստան-Արցախ երիտասարդական ֆորումի երկրորդ օրվա բանախոսներն ու անակնկալները Ոստիկանական մեծաթիվ ուժեր ու արգելապատնեշներ՝ Օպերայի հարակից հատվածներումԻնչ է իրավապահներին հայտնել «Սուրբ Աստվածածին» եկեղեցու այգում նորածին երեխային լքած մայրը ՀԻՄԱ. Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը Հյուսիսային պողոտայից շարժվում է դեպի Օպերա Հեռուստացույցն ընկել է 2-ամյա երեխայի վրա. վերջիս մահացել էԲալահովիտի բենզալցակայաններից մեկում լիցքավորումից «BMW»-ում հետո հրդեհ է բռնկվել․ վարորդը հոսպիտալացվել է ՌԴ ԶՈՒ-ն գրավել է Ռաբոտինո, Գլուբոկոե, Լուկյանցի գյուղերը Հակոբ Պարոնյանի անվան թատրոնի շենքի ճակատային հատվածում կփակցվի Սվետլանա Գրիգորյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը Հորինվածք է. Զախարովան մեկնաբանել է ՀՀ-ից ռուս սահմանապահների դուրսբերման հարցը Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով, ապա նույնքան կնվազի Օպերան փակվել է մետաղյա արգելապատնեշներով, դրվել են մետաղորսիչ սարքեր (տեսանյութ) ՈՒՂԻՂ. Սրբազանը համակիրների հետ հավաքվում է Օպերայի մոտ, որտեղ Փաշինյանն է գտնվում Ինչպես է Արտաշ Ասատրյանի կինը պարում Իտալիայի փողոցներում. Բացառիկ կադրեր Որևէ մեկը իրավասու չէ միանձնյա փոփոխելու ՀՀ սահմանները. Ավետիք ՉալաբյանՏեղի է ունենում ՀՀ իշխանության տարածքի նվիրատվություն. Մենուա ՍողոմոնյանՈստիկանությունը մարդկանց վախեցնելու համար մեծ քանակի զորքեր է տեղափոխում Երևանի կենտրոն Արևային էներգետիկան հանգեցնում է արծաթի պահանջարկի կտրուկ աճիՌուսաստանը կոշտացնում է հռետորաբանությունը Սատարո՛ւմ ենք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը. Ռուսաստանի հայերի միության հայտարարությունը Մի դրամի ուժը ամփոփում է Դասավանդիր Հայաստանի հետ երկամյա ծրագիրը Տղամարդու մոտ հայտնաբերվել են ատրճանակ, փամփուշտներ, դանակներ, թմրամիջոց. նա ձերբակալվել է Կանադայում հազարավոր բնակիչներ տարհանվել են անտառային հրդեհների պատճառովՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հեռախոսահամարով միջազգային փոխանցումների հնարավորությունները