Հայերեն
Կիրանց մեծ թվով ոստիկաններ են ժամանել. հորդորում են բացել ճանապարհը (ուղիղ) Օվկիան դարձած իմ Մասիվ. օրվա կադր Վրաստանի վարչապետը կհանդիպի Էրդողանի հետ Արտակարգ դեպք՝ Երևանում. կիսակառույց շինության տարածքում հայտնաբերվել է տղամարդու մարմին (լուսանկար) Կովկասյան տարածաշրջանի համար, որպես առաջնորդ, պատասխանատու է Ալիևը. Լուկաշենկո Ռուսն ու չինացին հավերժ եղբայրներ են. Պուտին Փոթորիկ Երևանում․ տեսանյութ Շոյգուն առաջին մեկնաբանությունն է տվել նախարարի պաշտոնից ազատվելուց հետո Կա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (Տեսանյութ) Գերմանիայի հավաքականը հրապարակել է թիմի կազմը Եվրո-2024-ի համար Զելենսկին ժամանել է Խարկով, որտեղ իրավիճակը չափազանց բարդ է Երկրի վրա նոր մագնիսական փոթորիկ է սկսվել 

Դիլետանտության և հիպոթետիկության խառնուրդը. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

2018 թվականի իշխանափոխությունցի հետո Հայաստանում գործ ենք ունենում մասնագիտական համահարթեցման հետ, քանի որ փորձագիտական կարծիքներն ու դիտարկումները կորցրել են իրենց նշանակությունը, իսկ դիլետանտները դարձել են կարծիք թելադրողներ։ Դրա արդյունքում է նաև, որ գլխավորապես մակերեսային ու ոչ հիմնավոր պատկերացումներ ունեցող, տվ յալ ոլորտի հետ կապ չունեցող «փորձագետները» փորձում են այնպիսի բարեփոխումներ իրականացնել, որոնց արդյունավետությունը միանգամից բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս։ Խնդիրները հատկապես տեսանելի են կրթության ոլորտում։ Արդեն 5 տարի է, ինչ իշխանությունները խոսում են կրթության ոլորտում բարեփոխումների մասին, բայց փորձը ցույց է տալիս, որ Փաշինյանի կառավարման օրոք կրթական ոլորտում եղած խնդիրները ոչ միայն չեն լուծվել, այլև ավելի են սրվել։ Ավելին, տպավորություն կա, որ համակարգը քանդելու հետևողական ծրագիր է իրականացվում:

Բայց ամեն ինչ հերթով: Նախ՝ միասնական քննությունների ժամանակ դիմորդների գրանցած ցուցանիշներն ինքնին շատ խոսուն են։ Այնպիսի իրավիճակ է, որ անգամ ընդունելությունն է կորցրել իր արժեքը, դիմորդների թիվը ևս պակասել է, քանի որ հասարակության մեջ առավել տարածվում է այն ընկալումը, որ կրթական ցենզը չի գնահատվում ու ուղղակի իմաստ չկա բարձրագույն կրթություն ստանալու։ Մյուս կողմից էլ՝ իշխանություններն անգամ դպրոցական դասագրքերի հարցը չեն կարողանում լուծել. կա՛մ չեն հասցնում տպագրել, կա՛մ էլ, մեղմ ասած, խոցելի բովանդակությամբ, վիրպակներով լի ու աղճատված դասագրքեր են ստեղծում։ Ու հիմա, նույն իշխանությունը, որ նույնիսկ այսպիսի փոքր, ընթացիկ խնդիրներին վերջնական լուծում չի տվել, ցանկանում է խոշոր ակադեմիական քաղաք կառուցել ու դրանով իբր «մեկընդմիշտ բարեփոխել» կրթական համակարգը։

Դեռ մի կողմ թողնենք, որ իրենց հնարավորություններից բարձր գործ են նախաձեռնել այս իշխանությունները: Հարցն այն է, որ միայն կրթական քաղաք կամ նոր շենքեր կառուցելով՝ կրթության որակի բարձրացման հարց չի լուծվելու, դրա համար բովանդակային փոփոխություններ են անհրաժեշտ։

Ի դեպ, ուշադրություն պետք է դարձնել, որ ակադեմիական քաղաքի կառուցման անհրաժեշտությունն էլ կրթական ոլորտի պատասխանատուները մեկնաբանում են այն համատեքստում, թե դրանով մայրաքաղաքը կբեռնաթափեն, բայց արդյունքում տեղի է ունենալու ոչ թե բեռնաթափում ու ապակենտրոնացում, այլ գերկենտրոնացում՝ արդեն մայրաքաղաքի այլ մասում։ Չհաշված, որ այս նախագծի իրականացման արդյունքում հնարավորություն կունենան կրճատել ու փոքրացնել բուհերի քանակը ու դրանով կհասնեն կրթական համակարգը կազմալուծելու իրենց նպատակին։ Դե, գործող բուհերի շենքերն էլ, որոնք ամփոփում են կրթական ավանդույթները, կվաճառվեն կամ վարձակալությամբ կտրամադրվեն, չարչիական կամ ստամոքսային մտածողությունը կհաղթի. կարևորը՝ կրթության հաշվին բիզնես արվի։ Ստացվում է, որ գումար աշխատելու մոլուցքն ավելի կարևոր է, քան արժեհամակարգը։

Մյուս կարևոր հարցն էլ այն է, թե արդյոք շենքերի վաճառքի կամ վարձակալության հաշվին հնարավոր լինելո՞ւ է փակել ակադեմիական քաղաքի կառուցման ծախսերը։ Եթե հնարավոր չեղավ, այդ դեպքում ի՞նչ են անելու կրթական ոլորտի պատասխանատուները։

Ստացվում է, որ իշխանությունները խաղադրույք են անում մի հանգամանքի վրա, որը ստույգ չէ կամ հիպոթետիկ նշանակություն ունի։ Ու տարբեր հարցերում են իշխանությունները նման ծրագրեր առաջ քաշում։ Կարելի է նույնիսկ ասել՝ բոլոր հարցերում:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կիրանց մեծ թվով ոստիկաններ են ժամանել. հորդորում են բացել ճանապարհը (ուղիղ) Օվկիան դարձած իմ Մասիվ. օրվա կադր Վրաստանի վարչապետը կհանդիպի Էրդողանի հետ Արտակարգ դեպք՝ Երևանում. կիսակառույց շինության տարածքում հայտնաբերվել է տղամարդու մարմին (լուսանկար) Կովկասյան տարածաշրջանի համար, որպես առաջնորդ, պատասխանատու է Ալիևը. Լուկաշենկո Ռուսն ու չինացին հավերժ եղբայրներ են. Պուտին Փոթորիկ Երևանում․ տեսանյութ Շոյգուն առաջին մեկնաբանությունն է տվել նախարարի պաշտոնից ազատվելուց հետոԿա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (Տեսանյութ) Գերմանիայի հավաքականը հրապարակել է թիմի կազմը Եվրո-2024-ի համար Զելենսկին ժամանել է Խարկով, որտեղ իրավիճակը չափազանց բարդ է Երկրի վրա նոր մագնիսական փոթորիկ է սկսվել Գնել Սանոսյանի թոշակառու մայրը մոտ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում․ ի՞նչ է պարզաբանել Սանոսյանը «Հետք» ԱՄՆ անատամ պահվածքը Ադրբեջանի հանդեպ ավելի է սրում Ալիևի ախորժակը Իրականում ո՞վ է Գոհար Ավետիսյանի ամուսնալուծված քրոջ նոր ամուսինը. Բացառիկ Ուզում եմ հրաժարական տալ, ես ժողովրդիս հետ եմ. Կիրանցի գյուղապետ Սլովակիան գրեթե քաղաքացիական պատերազմի շեմին է. ՆԳ նախարար ԵԱՏՄ-ի մաս լինելը Հայաստանի համար շահավետ է․ ՌԴ ԱԳՆ «Փաշինյանը մեր երկրի շնչառությունը փակել է, կամուրջը հայտարարությամբ տվել է Ադրբեջանին». կիրանցիները փակել են միջպետական ճանապարհը Գևորգ Մկրտչյանն իրեն շքեղ նվեր է արել՝ ծննդյան 26-ամյակի առթիվ (Տեսանյութ) Եկեղեցու բակում հայտնաբերված նորածինը տեղափոխվել է մանկատուն Հայաստանի կողմից ՀԱՊԿ ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ. ՌԴ ԱԳՆ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը և կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը հանդիպել են Բագրատ Սրբազանի հետԿիրանց գյուղի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը Նիկոլ Փաշինյանի վախերն այլևս անհնար է թաքցնել Սպասվում են տեղումներ` թաց ձյան տեսքով․ Հայհիդրոմետ Փարիզ այցի շրջանակում երևանյան պատվիրակության անդամների հետ այցելել ենք Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոն. ԱվինյանՄեկնարկել է ԵՊՀ-ի 105-ամյակին նվիրված ԲանՈՒԳործ 2024 էքսպոն. ԶՊՄԿ-ն ներկայացել է իր տաղավարովՍրբազան պայքարը պետք է հաջողի, այլ տարբերակ չկա. հակառակ դեպքում ֆիզիկապես ու բարոյապես մեռնելու է Հայը, Հայաստանը և Հայրենիքը. Արտակ Զաքարյան«Նոր պրոյեկտ-տնտեսական ալիք» նախաձեռնության անդամներն իրենց աջակցությունն են հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըՍլովակիայի վարչապետի կյանքին վտանգ չի սպառնում 24 անհայտ կորած զինծառայողների ընտանիքները եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը Հաստատվեց արցախցիների բնակարանային ապահովման ծրագիրը. ովքեր կարող են դիմել եւ որոնք են պայմանները Ադրբեջանցի զինծառայող է մահացել«Յուվենտուսը» հաղթեց «Ատալանտային» ու նվաճեց Իտալիայի գավաթը Բաքվում ընթանում է Ալիև-Լուկաշենկո հանդիպումը Պուտինն ու Սի Ծինփինը ռազմավարական փոխգործակցության խորացման մասին հայտարարություն են ստորագրել Կառավարության մոտից բերման է ենթարկվել 3 անձ. ՆԳՆ խոսնակ Կիրանցում լարված է․ հայերի տներն են հանձնում ադրբեջանցիներին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակցիան կառավարության դիմաց՝ ուղիղ 25-օրյա հերթական վարժական հավաքները կանցկացվեն հունիսի 11-ից օգոստոսի 30-ը «ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի անդամները հանդիպել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման և ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետՈuտիկանները շրջափակել են Կառավարության շենքը Նելլի Քոչարյան. Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունը «Գործակալների» օրենքն ու դրա աշխարհաքաղաքական ենթատեքստը. «Փաստ» Ալմա-Աթայի հռչակագիրն իրականում հօգուտ Ադրբեջանի է, իսկ գործող վարչախումբն այդ փաստաթուղթը շրջում է մեր դեմ և կատարում թուրք-ադրբեջանական տանդեմի բոլոր պահանջները․ Արշակ Կարապետյան Ազգ-բանակ, ազգ-ամրոց, ազգ-տաճար. ինչո՞ւ է անհրաժեշտ իրական կյանքում ապահովել այս շղթան. «Փաստ» Նշված հատվածներում սահմանային գծի վերարտադրումը ավարտվել է, համաձայնեցվել և ստորագրվել է․ Ինչ են հայտնում վարչապետի աշխատակազմից Ջուր չի լինի «Նիկոլ Փաշինյանը, այո, պետք է հեռանա. նա ամեն ինչ անում է Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես կործանելու համար». «Փաստ»