Հայերեն
Երևանը դեռ չի կողմնորոշվել «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հանդիպմանը մասնակցելու հարցում Հունգարիան Ուկրաինային մեղադրել է շանտաժի համար Մահացել է Սարգիս Ավագյանը Արմենչիկի կնոջ շքեղ ծննդյան կադրերը` ԱՄՆ-ում Հայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում Պատմության մեջ առաջին անգամ Օլիմպիական խաղերի բացումն անցկացվել է մարզադաշտից դուրս՝ Սեն գետի երկայնքով Ով է երեխային բռնության ենթարկած աշխատակիցը ու նրա տնօրենը Աստղագուշակ՝ հուլիսի 27-ի համար Այս իշխանությունն ամեն օր քանդում է բանակը. Արամ Պետրոսյան Էկոնոմիկայի նախարարությունում իրավիճակը գնալով թեժանում է Հուլիսի 29-ին և 30-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելու Մերկուրի հետընթացը 2024 թվականի օգոստոսին ամենաշատը կազդի կենդանակերպի այս 3 նշանների վրա 

Վերջին պահին Նորայրը պայթեցրել է նռնակը, իր հետ սպանել ևս 4 ադրբեջանցու

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Գառնաքարցի Նորայր Մանգասարյանի հարազատները արդեն չեն էլ հիշում, թե նա ծառայության քանի տարվա փորձ ունի։ Ժամկետային ծառայությունից անմիջապես հետո՝ շարունակել է հայրենիքի պաշտպանությունը պայմանագրային հիմունքներով։ 

40-ամյա Նորայրը սերժանտ էր։ Մասնակցել է ապրիլյան քառօրյա և 2020-ի 44-օրյա պատերազմներին։ Քույրը՝ Լուսինեն, որ նույնպես կապի ստորաբաժանման ծառայող էր, MediaHub-ին պատմում է, որ եղբայրը հոգով էր կապված բանակին։ 

«Ծառայությանը զուգահեռ, հասցրել էր ամուսնանալ, սակայն, չհասցրեց հայր դառնալ», -ասում է քույրը, նշելով, որ Նարայրի բոլոր երազանքները մնացին Արցախում, ինքն էլ անմահացավ հայրենիքի պաշտպանության ժամանակ։ 

Նորայրն իր մարտական ընկերների հետ 2023-ի սեպտեմբերյան մարտերի ժամանակ արել են հնարավորը՝ թշնամու ներթափանցումը կանխելու համար։ 

«Այդ օրը ես զորամասում էի։ Չկարողացա նրա հետ կապ հաստատել, դիրքերում և բնակավայրերում իրավիճակը թեժ էր։ Ադրբեջանական կողմը պատերազմում էր ռազմական հանցագործությունների ուղեկցությամբ, կրակում էին խաղաղ բնակավայրերի, քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ։ Զորամասից կին ծառայողներին տարհանեցին, ես ու գործընկերուհիս մնացինք, երեկոյան դուրս եկանք, որովհետև մնալy նշանակում էր խաղալ կյանքի հետ։ Դա նման էր մղձավանջի։ Մենք քայլում էինք արկերի տակով։ Նոր Ղազանչիի հուշարձանի մոտ, երբ բնակիչների հետ ելք էինք փնտրում դժոխքից դուրս գալու, լսել եմ եղբորս զոհվելու մասին, հետո ասացին՝ «անվան համընկնում է, ձեր Նորիկը չի», բայց սիրտս անհանգիստ էր։ Չնայած ինչպե՞ս հանգիստ լինեի, երբ նայում էի բնակիչների աչքերին, սարսափահար եղած երեխաներին, սիրտս մղկտում էր, րոպե առաջ ուզում էի տեսնել հարազատներիս, կապ չկար, չգիտեի արդյո՞ք ողջ են»,- պատմում է Լուսինեն։ 

Նա հետո է իմացել, որ նույն օրը կեսօրին Նորայրը զանգահարել է մորը, խնդրել, որ ապաստարաններում մնան, փաստաթղթերն իրենց մոտ պահեն, վստահեցնելով, որ ինքը լավ է և որ անպայման կվերադառնա։ 

«Նորայրի զոհվելու մասին լուրը մեծ հարված էր մեր ընտանիքի համար... ինչպես բոլոր ընտանիքների դեպքում՝ մենք էլ միանգամից պարտվեցինք, կոտրվեցինք։ Տղերքը զոհվեցին իրենց սեփական հայրենիքը առավել սիրելու համար։ Մենք նեղացած չենք աշխարհից, բայց մի՞թե հնարավոր չէր Արցախը հանձնել առանց մարդկային կորուստների»,- ասում է մեր զրուցակիցը։ 

Նորայրի և իր 2 մարտական ընկերների մարմինները փրկարարները դիրքերից իջեցրել են սեպտեմբերի 24-ին։ Դատաբժշկական փորձաքննության բյուրոյի դիակների պահման տարածքում հարազատները ճանաչել են նրա ինքնությունը։

Լուսինեի խոսքով՝ «ձեռքը չկար, վնասված է եղել գլխի և դեմքի հատվածը, իսկ մարմնի վրա՝ բազմաթիվ վնասվածքներ»։ 

Նորայրի քրոջ՝ Մարիամի ամուսինը՝ Մխիթարը, ով ևս ծառայող է, մեզ հետ զրույցում ասաց, որ 707 մարտական դիրքում, ովքեր մինչև վերջ մնացել են, հերոսական քայլ են դրսևորել։ 

«Ծանր մերձամարտից հետո թշնամուն հաջողվում է սպանել նախ դիրքի ավագին, հետո առաջխաղացման փորձերը հնարավորինս կանխել են Նորայրն ու Գեղամը։ Այդտեղ վերջինը զոհվել է Նորայրը: Գեղամի դին իրենից ավելի հեռու է եղել՝ գնդակային բազմաթիվ վնասվածքներով, իսկ Նորայրը «բոյ» է տվել այնքան, մինչև թշնամին մոտեցել է իրեն։ Վերջին պահին Նորայրը քաշել է «գրանատ»-ի օղակն ու պայթեցրել։ Նույն դիրքում հայտնաբերվել է 7 դի, որից 4-ը՝ ադրբեջանական բանակի ծառայողներ»,- ասում է Մխիթարը։ 

Նորայր Մանգասարյանի ընտանիքին՝ ամենաթանկ հուշերից բացի, մնացել է արծաթե վզնոցն ու խաչը, որ Մխիթարը վզից հանել է դիահերձարանում։ Նա հուղարկավորվել է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։

Հունան Թադևոսյան

Առավել մանրամասն` այստեղ. https://t.me/arm24live

Երևանը դեռ չի կողմնորոշվել «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հանդիպմանը մասնակցելու հարցում Հունգարիան Ուկրաինային մեղադրել է շանտաժի համար Մահացել է Սարգիս Ավագյանը Արմենչիկի կնոջ շքեղ ծննդյան կադրերը` ԱՄՆ-ում Հայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում Պատմության մեջ առաջին անգամ Օլիմպիական խաղերի բացումն անցկացվել է մարզադաշտից դուրս՝ Սեն գետի երկայնքով Ով է երեխային բռնության ենթարկած աշխատակիցը ու նրա տնօրենը Աստղագուշակ՝ հուլիսի 27-ի համար Այս իշխանությունն ամեն օր քանդում է բանակը. Արամ ՊետրոսյանԷկոնոմիկայի նախարարությունում իրավիճակը գնալով թեժանում է Հուլիսի 29-ին և 30-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելու Ավելի քան 30 տարի անց մայրաքաղաքի ճանապարհները ասֆալտապատվում են նոր տեխնոլոգիայովՕլիմպիական խաղերի խորհրդանիշներով Visa քարտեր՝ Յունիբանկից300 բնակարան հատուկ գնով․ էքսկլյուզիվ առաջարկ ՄԼ Մայնինգից և Ամիօ ԲանկիցԱնվճար քաղվածքներ ու տեղեկանքներ IDBank-իցՇինծու, ապօրինի մեղադրանքով ես գտնվում եմ անազատության մեջ. 2-րդ կորպուսի նախկին հրամանատարի հայտարարությունը կալանավայրից Team-ը կրկին միացել է նորարարության ալիքին՝ Sevan Startup Summit-ում (ֆոտո) Մերկուրի հետընթացը 2024 թվականի օգոստոսին ամենաշատը կազդի կենդանակերպի այս 3 նշանների վրա Ձեր թիկունքին ամբողջ հայությունն է, վերադարձե՛ք հաղթանակած. Գագիկ Ծառուկյան Ողբերգական վթար․ մաhացել են 5 տարեկան երեխա և մեծահասակ (տեսանյութ) ԵՄ-ն Հրվ. Կովկասում նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակել ԵՄ-ն սառեցված ռուսական ակտիվներից 1,5 միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինային Գևորգ Մկրտչյանի զոքանչի`Քրիստինայի մայրիկի ծնունդն է. ինչ անակնկալ է մատուցել Քրիստինան մայրիկին Ջենիֆեր Լոպեսը 55-ամյակի խնջույքին ներկայացել է Շառլոթ թագուհու կերպարով (լուսանկարներ, տեսանյութ) ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարը ձերբակալվել է կոռուպցիայի մեղադրանքով Փոքր Վեդի գյուղի մանկապարտեզի դաստիարակչուհին ծեծում է քնել չցանկացող երեխային (տեսանյութ) Հայաստանում հեպատիտ C-ից բուժվում է ավելի քան 450 բուժառու, որոնցից 70-ը՝ ՔԿՀ–ներում Նեթանյահուն Բայդենին անվանել է «հպարտ սիոնիստ» Երեք հոգու մահվան պատճառ դարձած վթարի գործով փնտրում են BMW-ի վարորդին Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 25-26-ը Ինչ տեսք ունի բուժումից վերադարձած Հրանտ Թոխատյանը. նա անճանաչելի է դարձել Ողբերգական ավտովթարի հետևանքով 4 երեխա է մահացել Կայացել է Լավրով-Ֆիդան հանդիպում Նիկոլն ու Ալիևը ձգտում են վերջնականապես փակել Արցախի հարցը. Արմեն ՄանվելյանԱդրբեջանի բացահայտ սպառնալիքն ու պատասխանն ԱՄՆ-ին Ի՞նչ են քննարկել Թուրքիայի ԱԽ-ում Անձրև, ապմրոպ. ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը «Խաղաղությունն ի՞նչ ելքով... նոր թշնամիներո՞վ». Նաիրի Սարգսյանի հետ Փաշինյանը կրկին ընկել է մարզերի ետևից Իրաքում հրթիռակոծության է ենթարկվել ամերիկացի զինվորականների տեղակայման ավիաբազան Կադրեր՝ երիտասարդ ամուսինների և նրանց որդու կյանքը խլած վթարի վայրից Ավտովթարից զոհված ընտանիքը բնակվում էր Գյումրիում Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը Օբաման ակտիվորեն աջակցում է Հարրիսին Ռուսաստանում ցածր ծնելիությունը «աղետшլի» է ազգի ապագայի համար. Կրեմլ Ռիոն միշտ կմնա ինձ հետ՝ իմ ամբողջ կյանքում. կուզեմ՝ այդպես նաև Փարիզ-2024-ը լինի. Արթուր Ալեքսանյան Հայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում Փարիզ-2024-ին դուք եք Հայաստանի դեսպաններն օլիմպիական աշխարհում․ ՀՀ-ին և հայ ժողովրդին օդի և ջրի պես անհրաժեշտ են հաղթանակներ․ Գագիկ Ծառուկյանը՝ մարզիկներինԻնչ շքեղությամբ են նշել Տիգրան Ասատրյանի թոռնիկի 40 օրականը և կնոջ ծննդյան օրը Եվրոպայում գազի պահանջարկը նվազում է, արևային էներգիայինը՝ աճում