Հայերեն
Արտակարգ դեպք՝ Երևանում. կիսակառույց շինության տարածքում հայտնաբերվել է տղամարդու մարմին (լուսանկար) Կովկասյան տարածաշրջանի համար, որպես առաջնորդ, պատասխանատու է Ալիևը. Լուկաշենկո Ռուսն ու չինացին հավերժ եղբայրներ են. Պուտին Փոթորիկ Երևանում․ տեսանյութ Շոյգուն առաջին մեկնաբանությունն է տվել նախարարի պաշտոնից ազատվելուց հետո Կա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (Տեսանյութ) Գերմանիայի հավաքականը հրապարակել է թիմի կազմը Եվրո-2024-ի համար Զելենսկին ժամանել է Խարկով, որտեղ իրավիճակը չափազանց բարդ է Երկրի վրա նոր մագնիսական փոթորիկ է սկսվել Գնել Սանոսյանի թոշակառու մայրը մոտ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում․ ի՞նչ է պարզաբանել Սանոսյանը «Հետք» ԱՄՆ անատամ պահվածքը Ադրբեջանի հանդեպ ավելի է սրում Ալիևի ախորժակը Իրականում ո՞վ է Գոհար Ավետիսյանի ամուսնալուծված քրոջ նոր ամուսինը. Բացառիկ 

Տնտեսական հնարավորությունների դռներն ու դրանցից լիարժեք չօգտվելու փակուղին. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ժամանակակից աշխարհում պետությունների տնտեսությունները միմյանց հետ առավել փոխկապակցված են դառնում։ Ու եթե որևէ համեմատաբար խոշոր տնտեսություն ունեցող երկրում տնտեսական խնդիրներ են ի հայտ գալիս, ապա այդ իրողությունները շղթայական ռեակցիայի պես կարող են ազդել մյուս պետությունների տնտեսությունների վրա։ Օրինակ՝ Ուկրաինայում ընթացող պատերազմի և հակառուսական պատժամիջոցների արդյունքում համաշխարհային տնտեսության մատակարարման ուղիներում էական փոփոխություններ տեղի ունեցան։ Նույնիսկ բազմաթիվ երկրներ, որոնք դուրս են Արևել յան Եվրոպայից, իրենց վրա զգացին պատերազմի բացասական հետևանքները։

Բայց մյուս կողմից էլ՝ առկա իրավիճակը որոշ պետությունների համար տնտեսական առումով նոր հեռանկարներ բացեց։ Պատժամիջոցների ու արևմտյան ընկերությունների՝ Ռուսաստանից դուրս գալու արդյունքում ռուսական շուկայում վակուում առաջացավ։ Այդ իրավիճակից մեծապես օգտվեց հատկապես Չինաստանը, և չինական ընկերությունները մեծ թափով սկսեցին մուտք գործել ռուսական շուկա։ Օրինակ՝ եվրոպական ավտոմոբիլային ընկերությունների հեռանալուց հետո չինական էլեկտրամոբիլները սկսեցին հեղեղել ռուսական շուկան։

Թուրքիան ևս սկսեց օգտվել ռուսական շուկայում առաջացած վակուումից, ու թուրքական ընկերությունները ձեռնամուխ եղան Ռուսաստանից հեռացած արևմտյան բիզնեսին փոխարինելու ուղղությամբ քայլեր կատարելուն։ Ու պատահական չէ, որ թուրքական ապրանքների արտահանումը դեպի Ռուսաստան 2023 թվականին աճել է շուրջ 17 %-ով։

Ռուսական տնտեսությունում ստեղծված նոր իրադրությունը ավելի մեծ հնարավորություններ բացեց Հայաստանի համար, որն, ի տարբերություն Թուրքիայի կամ Չինաստանի, ԵՏՄ անդամ պետություն է, որը Հայաստանի ու Ռուսաստանի միջև ընդհանուր տնտեսական և մաքսային դաշտ է ապահովում։ Գաղտնիք չէ, որ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի հիմնական առևտրային գործընկերը։ Ինչպես նախօրեին հայտարարվեց պաշտոնապես, Ռուսաստանի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը 2023 թվականին կազմել է մոտ 7 մլրդ 306 մլն դոլար՝ 2022 թվականի նկատմամբ աճելով 43,3 տոկոսով:

Իհարկե, առևտրաշրջանառության աճը դրական պատկեր է ապահովում, սակայն առևտրաշրջանառության ամբողջ պոտենցիալը չի օգտագործվում, քանի որ հնարավոր էր ավելի բարձր աճ ապահովել։ Հասկանալի է, որ առևտրի ավելի բարձր տեմպեր ապահովելու ու դեպի ռուսական շուկա հայկական ապրանքների արտահանումը խրախուսելու համար Հայաստանը չունի համապատասխան արտադրական հզորություններ։ Ու պատահական չէ, որ արտահանման մեջ մեծ մասնաբաժին են կազմում տարբեր սարքավորումները, որոնք, պարզ է, արևմտյան ծագում ունեն և Հայաստանը չի արտադրում։ Այսինքն, հայկական կողմն ընդամենը կազմակերպում է վերաարտահանումը։ Մյուս կողմից էլ՝ ռուսական կողմի հետ առևտրատնտեսական հարաբերությունների էլ ավելի զարգացմանը խոչընդոտում են ՀՀ իշխանությունների մերձեցումը Արևմուտքի հետ ու դրա արդյունքում նաև հայռուսական հարաբերություններում նկատվող լարվածությունը։ Ըստ այդմ, պատահական չէ, որ ռուսական կողմը պարբերաբար հայկական ապրանքների հետ կապված սանիտարահիգիենիկ ու այլ խնդիրներ է տեսնում, ինչն էլ լրացուցիչ դժվարություններ է ստեղծում արտահանման համար։

Կարևոր է նաև հայկական արտադրանքի մրցունակության ապահովումը, որի ուղղությամբ պետությունը պետք է խթանող և խրախուսող քայլեր ձեռնարկի։ Եթե, օրինակ՝ հայկական գյուղմթերքի գին-որակ հարաբերակցությունը մրցունակ չեղավ, հայկական գյուղմթերքի տեղը ռուսական շուկայում կարող են գրավել այլ երկրներ։ Մասնավորապես Միջին Ասիայի երկրները սկսել են մեծ թափով համեմատաբար էժան գներով գյուղմթերք արտահանել դեպի Ռուսաստան։ Փաստորեն Հայաստանը ոչ միայն ռուսական շուկայում իր տեղը ամրապնդելու, այլ նույնիսկ պահպանելու խնդիր ունի։ Բայց ՀՀ կառավարությունը անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկում ռուսական շուկայում հայկական արտադրանքն ավելի մրցունակ դարձնելու և դեպի Հայաստանի տնտեսություն ռուսական կապիտալի ներհոսքի նոր ալիք ապահովելու գործում։

Ժամանակի ընթացքում Հայաստանի համար նոր հնարավորություններ ևս բացվում են։ Օրինակ՝ Թուրքիայում և ԱՄԷ-ում սկսել են փակել ռուսական բանկային հաշիվները, ուստի այս իրողությունը հաշվի առնելով՝ կարելի է պայմաններ ստեղծել, որ ռուսական ընկերությունները, ինչու չէ՝ նաև անհատները տեղափոխվեն Հայաստան, որտեղ նրանք կարող են հաշիվներ բացել, գրանցվել ու մի կողմից գործել Ռուսաստանը ներառող ընդհանուր ԵՏՄ շուկայում, իսկ մյուս կողմից էլ՝ աշխատել արևմտյան բիզնեսի հետ։

Ու, ընդհանրապես, մեծ պոտենցիալ կա նաև ԵՏՄ այլ երկրների հետ առևտուրը խթանելու ուղղությամբ։ Հատկանշական է, որ 2023 թվականին Ղազախստանի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը աճել է 2,4 անգամ՝ կազմելով 100 մլն 484,2 հազար դոլար, իսկ Ղրղզստանի հետ աճը 4,2 անգամ է՝ 27 մլն 829 հազար դոլար ծավալով: Բայց Ղազախստանի ու Ղրղզստանի հետ առևտուրը էլ ավելի խթանելու մեծ ներուժ կա, քանի որ այս երկու երկրների հետ առևտրի ծավալը միասին վերցրած չի գերազանցում 150 մլն դոլարը, ինչը շատ փոքր թիվ է։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արտակարգ դեպք՝ Երևանում. կիսակառույց շինության տարածքում հայտնաբերվել է տղամարդու մարմին (լուսանկար) Կովկասյան տարածաշրջանի համար, որպես առաջնորդ, պատասխանատու է Ալիևը. Լուկաշենկո Ռուսն ու չինացին հավերժ եղբայրներ են. Պուտին Փոթորիկ Երևանում․ տեսանյութ Շոյգուն առաջին մեկնաբանությունն է տվել նախարարի պաշտոնից ազատվելուց հետոԿա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (Տեսանյութ) Գերմանիայի հավաքականը հրապարակել է թիմի կազմը Եվրո-2024-ի համար Զելենսկին ժամանել է Խարկով, որտեղ իրավիճակը չափազանց բարդ է Երկրի վրա նոր մագնիսական փոթորիկ է սկսվել Գնել Սանոսյանի թոշակառու մայրը մոտ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում․ ի՞նչ է պարզաբանել Սանոսյանը «Հետք» ԱՄՆ անատամ պահվածքը Ադրբեջանի հանդեպ ավելի է սրում Ալիևի ախորժակը Իրականում ո՞վ է Գոհար Ավետիսյանի ամուսնալուծված քրոջ նոր ամուսինը. Բացառիկ Ուզում եմ հրաժարական տալ, ես ժողովրդիս հետ եմ. Կիրանցի գյուղապետ Սլովակիան գրեթե քաղաքացիական պատերազմի շեմին է. ՆԳ նախարար ԵԱՏՄ-ի մաս լինելը Հայաստանի համար շահավետ է․ ՌԴ ԱԳՆ «Փաշինյանը մեր երկրի շնչառությունը փակել է, կամուրջը հայտարարությամբ տվել է Ադրբեջանին». կիրանցիները փակել են միջպետական ճանապարհը Գևորգ Մկրտչյանն իրեն շքեղ նվեր է արել՝ ծննդյան 26-ամյակի առթիվ (Տեսանյութ) Եկեղեցու բակում հայտնաբերված նորածինը տեղափոխվել է մանկատուն Հայաստանի կողմից ՀԱՊԿ ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ. ՌԴ ԱԳՆ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը և կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը հանդիպել են Բագրատ Սրբազանի հետԿիրանց գյուղի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը Նիկոլ Փաշինյանի վախերն այլևս անհնար է թաքցնել Սպասվում են տեղումներ` թաց ձյան տեսքով․ Հայհիդրոմետ Փարիզ այցի շրջանակում երևանյան պատվիրակության անդամների հետ այցելել ենք Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոն. ԱվինյանՄեկնարկել է ԵՊՀ-ի 105-ամյակին նվիրված ԲանՈՒԳործ 2024 էքսպոն. ԶՊՄԿ-ն ներկայացել է իր տաղավարովՍրբազան պայքարը պետք է հաջողի, այլ տարբերակ չկա. հակառակ դեպքում ֆիզիկապես ու բարոյապես մեռնելու է Հայը, Հայաստանը և Հայրենիքը. Արտակ Զաքարյան«Նոր պրոյեկտ-տնտեսական ալիք» նախաձեռնության անդամներն իրենց աջակցությունն են հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըՍլովակիայի վարչապետի կյանքին վտանգ չի սպառնում 24 անհայտ կորած զինծառայողների ընտանիքները եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը Հաստատվեց արցախցիների բնակարանային ապահովման ծրագիրը. ովքեր կարող են դիմել եւ որոնք են պայմանները Ադրբեջանցի զինծառայող է մահացել«Յուվենտուսը» հաղթեց «Ատալանտային» ու նվաճեց Իտալիայի գավաթը Բաքվում ընթանում է Ալիև-Լուկաշենկո հանդիպումը Պուտինն ու Սի Ծինփինը ռազմավարական փոխգործակցության խորացման մասին հայտարարություն են ստորագրել Կառավարության մոտից բերման է ենթարկվել 3 անձ. ՆԳՆ խոսնակ Կիրանցում լարված է․ հայերի տներն են հանձնում ադրբեջանցիներին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակցիան կառավարության դիմաց՝ ուղիղ 25-օրյա հերթական վարժական հավաքները կանցկացվեն հունիսի 11-ից օգոստոսի 30-ը «ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի անդամները հանդիպել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման և ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետՈuտիկանները շրջափակել են Կառավարության շենքը Նելլի Քոչարյան. Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունը «Գործակալների» օրենքն ու դրա աշխարհաքաղաքական ենթատեքստը. «Փաստ» Ալմա-Աթայի հռչակագիրն իրականում հօգուտ Ադրբեջանի է, իսկ գործող վարչախումբն այդ փաստաթուղթը շրջում է մեր դեմ և կատարում թուրք-ադրբեջանական տանդեմի բոլոր պահանջները․ Արշակ Կարապետյան Ազգ-բանակ, ազգ-ամրոց, ազգ-տաճար. ինչո՞ւ է անհրաժեշտ իրական կյանքում ապահովել այս շղթան. «Փաստ» Նշված հատվածներում սահմանային գծի վերարտադրումը ավարտվել է, համաձայնեցվել և ստորագրվել է․ Ինչ են հայտնում վարչապետի աշխատակազմից Ջուր չի լինի «Նիկոլ Փաշինյանը, այո, պետք է հեռանա. նա ամեն ինչ անում է Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես կործանելու համար». «Փաստ» Փաշինյանի հեռացումից հետո ով էլ գա իշխանության, ծանրագույն բեռի տակ է մտնելու. «Փաստ» Լոռիում փնտրում են «Եդեմ» ռեստորանի աշխատակցուհուն․ նախնական տեղեկություններով՝ նա անզգուշաբար Փամբակ գետն է ընկել Հանձնարարված է աջուձախ «չնայել». տնից՝ գործի, գործից՝ տուն. «Փաստ»