Հայերեն
Գևորգ Մկրտչյանն իրեն շքեղ նվեր է արել՝ ծննդյան 26-ամյակի առթիվ (Տեսանյութ) Եկեղեցու բակում հայտնաբերված նորածինը տեղափոխվել է մանկատուն Հայաստանի կողմից ՀԱՊԿ ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ. ՌԴ ԱԳՆ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը և կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը հանդիպել են Բագրատ Սրբազանի հետ Կիրանց գյուղի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը Նիկոլ Փաշինյանի վախերն այլևս անհնար է թաքցնել Սպասվում են տեղումներ` թաց ձյան տեսքով․ Հայհիդրոմետ Փարիզ այցի շրջանակում երևանյան պատվիրակության անդամների հետ այցելել ենք Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոն. Ավինյան Մեկնարկել է ԵՊՀ-ի 105-ամյակին նվիրված ԲանՈՒԳործ 2024 էքսպոն. ԶՊՄԿ-ն ներկայացել է իր տաղավարով Սրբազան պայքարը պետք է հաջողի, այլ տարբերակ չկա. հակառակ դեպքում ֆիզիկապես ու բարոյապես մեռնելու է Հայը, Հայաստանը և Հայրենիքը. Արտակ Զաքարյան «Նոր պրոյեկտ-տնտեսական ալիք» նախաձեռնության անդամներն իրենց աջակցությունն են հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Սլովակիայի վարչապետի կյանքին վտանգ չի սպառնում 

«Այս կառավարությունը տնտեսության մեջ անընդհատ ունենում է միջամտություն բացասական եղանակով». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Տնտեսական աճի տեմպերի կամ դրանց նվազման մասին խոսելիս դեռևս պետք է հիմնվել 2023 թ.-ի ցուցանիշների վրա` սպասելով 2024 թ.-ի տվյալներին»,-նշում է Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը: Ընդգծում է՝ նախորդ տարեվերջին սկսեց արձանագրվել աճման տեմպի նվազում:

«Որոշակի ոլորտներում մի քանի շարունակական ամիսներում ունենք անկում, օրինակ՝ սննդի արդյունաբերության, գյուղատնտեսության, խմիչքների արտադրության ոլորտներում: Սա բացատրվում է նրանով, որ Հայաստանի Հանրապետությունն այլևս գրավիչ չէ բիզնեսի ու ներդրումների համար, ինչպես նաև մեր երկրում սպառումն աստիճանաբար կրճատվում է: Եթե 2023 թ.- ին սպառումը կարողացանք պահել ռելոկանտների և տուրիզմի հաշվին, ապա այս պահի դրությամբ դեպի Հայաստան տուրիստների այցերը բավականին դանդաղել են` տարբեր հանգամանքներով պայմանավորված: Անցած տարի ունեցել ենք մոտավորապես 2 մլն տուրիստական այց Հայաստանի Հանրապետություն, որի ուղիղ կեսը Ռուսաստանից էին, այս տարի Ռուսաստանից և այլ շուկաներից՝ Չինաստանից, Թայվանից, եվրոպական ուղղություններից այցերը կրճատվել են:

Հետևաբար, Հայաստանում սպառումը պետք է նվազի: 2023 թ.-ին տնտեսական ակտիվության ցուցանիշը ապահովվում էր հիմնականում հյուրանոցային, սրճարանային և ռեստորանային սեկտորի հաշվին, ինչպես նաև որոշակի ռեէքսպորտի, այսինքն՝ մեծածախ վերաարտահանման: Տուրիստների քանակի կրճատմանը զուգահեռ՝ հյուրանոցային և ռեստորանասրճարանային համակարգը նույնպես կունենա ցուցանիշների նվազում: Հայաստանում վերաարտահանման մեջ կարևորագույն ծավալ էր կազմում տրանսպորտային միջոցների ձեռքբերում-վերաարտահանումը, որը օրենսդրական փոփոխություններով ավելի կրճատվեց, ինչը ևս տնտեսական աճի ցուցանիշի վրա էական ազդեցություն կթողնի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սարգսյանը:

Ըստ կանխատեսումների, շինարարության ոլորտում ևս ցուցանիշների նվազում է սպասվում, հատկապես, երբ 2025 թ.-ի հունվարի 1-ից հետո հիփոթեքային վարկերի եկամտահարկի վերադարձ չի գործելու Երևանի տարածքում, իսկ երկրում հիմնական «շինհրապարակը» մայրաքաղաքն է:

«Շինարարության ծավալները միանշանակ նվազելու են, ավելին՝ արդեն իսկ սկսել են նվազել: Վերջին ամիսներին բնակարանային առք ու վաճառքի գործարքները նվազել են մոտավորապես 30 տոկոսով: Շուկայում արդեն արձանագրվում է գնանկում և լճացում: Շինարարության հսկայական ծավալների պատճառները մի քանիսն էին. եկամտահարկի վերադարձն արագացրեց բնակարանի ձեռքբերումը, արցախահայության տեղափոխությունը Հայաստանի Հանրապետություն, ռուս-ուկրաինական պատերազմի շրջանում մեր և ոչ միայն մեր հայրենակիցների կողմից բնակարանների ձեռքբերման պահանջարկը Հայաստանում և մշակութային փոփոխությունները՝ երիտասարդները ցանկանում էին առանձին բնակվել իրենց ծնողներից: Այս պատճառներից երեքը նվազում են կամ վերանում՝ ռելոկանտները կամ մեր հայրենակիցները այլևս հետաքրքրված չեն Հայաստանում բնակարանի ձեռքբերմամբ, եկամտային հարկի վերադարձն այս տարեվերջին ավարտին կհասցվի:

Զուգահեռ բարձրանում է բնակարանի սակագինը, բայց արդեն ոչ հիմնավորված: Պահանջարկի նվազման ֆոնին պետք է որ առաջին հայացքից տեղի ունենա գնանկում, որովհետև պահանջարկի բացակայությունը տանում է առաջարկի նվազման, որը հանգեցնելու է գնանկման: Բայց շինարարությունը տեղի է ունենում բավականին թանկ գներով, այսինքն՝ նյութերի ձեռքբերման համար բավականին թանկ են վճարում, աշխատուժի համար թանկ էին վճարում, ինչը փոխարինվեց հնդիկ բանվորներով և աշխատակազմով, բայց նրանք ևս արդեն սակագներ են բարձրացնում: Այդ աշխատուժի տրամադ րու մը ևս դար ձավ «businessoutstaffing», որը նորից բերելու է գների բարձրացման:

Զուգահեռ, եթե տեղական տուրքերն են բարձրացնում, վարկերի տոկոսադրույքներն արդեն իսկ բարձրացած են, շինարարական վաճառքների նորմայից շեղման դեպքում արդեն իսկ ավելի թանկացնում են, որովհետև տոկոսադրույքները մեկ կամ երկու տարվա փոխարեն երեք, չորս կամ հինգ տարի են նրանց վրա աշխատելու, բնականաբար, կազմակերպություններն այլընտրանք չունեն, քան գինը բարձրացնել: Այդ գների բարձրացման ֆոնին առավել ևս Հայաստանի վճարունակ բնակչությունը կդառնա անվճարունակ, ավելի կոնկրետ՝ մեր հայրենակիցների մի հատվածը, որովհետև մեր հայրենակիցների մի մասն էր ընդամենը կարողանում տուն ձեռք բերել հիփոթեքային այդ վարկերով: Քաղաքացիները չեն կարողանալու բնակարան ձեռք բերել, ինչը հանգեցնելու է շինարարության ծավալների նվազման: Այն արդեն նկատելի է շուկայում, տարեվերջին դրա ականատեսը կլինենք»,- նշում է մեր զրուցակիցը:

Իշխանությունները բարձրացնում են նաև հարկերը և տեղական տուրքերը: «Հարկային բեռը սովորաբար կարելի է բարձրացնել, երբ տնտեսությունը գտնվում է իր զարգացման պիկին, այսինքն՝ տնտեսությունն այնպիսի արագ տեմպերով է զարգանում, որ պետք է հարկադրույքները բարձրացնել հետագայում կայուն աճն ապահովելու նպատակով: Հակառակը՝ երբ տնտեսությունը ռեցեսիայի մեջ է ընկնում, պարտադիր չէ այս հրապարակած փուչիկ թվերով ընկնի, հասկացողները գիտեն, թե նույնիսկ այդ դրական թվերով տնտեսությունն ինչպես է ընկնում ռեցեսիայի մեջ, նման դեպքերում կառավարությունը պետք է վարի խթանիչ քաղաքականություն, ինչը նշանակում է, որ պետք է գնա հարկերի կրճատման, հարկադրույքների նվազեցման, հարկման բազաների, սուբյեկտների կրճատման ճանապարհով:

Այնինչ, տեսնում ենք հակառակը՝ կառավարությունը տնտեսության մեջ անընդհատ ունենում է միջամտություն բացասական եղանակով: Ամենասկզբից, երբ բյուջեի ծախսերն ավելացնում էին 350 մլրդ դրամով, և մարդիկ դրա համար ծափահարում էին այս կառավարությանը, այն ժամանակ հայտարարեցինք, որ բյուջեի ավելացումից պետք է վախենալ, ոչ թե ուրախանալ: Դրան հաջորդեց կառավարության նիստի ընթացքում վարչապետի ելույթը, որ ջրի սակագինը պետք է բարձրացնել, անմիջապես հաջորդեցին ծանուցումները արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցներին, որ նրանց եկամուտները ևս պետք է հարկվեն: Հաջորդեցին դրան շինարարության մասով տեղական տուրքերի, կարմիր գծերի բարձրացումները, տրանսպորտի սակագնի բարձրացման խոսակցությունը, շուտով կհաջորդեն էլէներգիայի, գազի և բենզինի սակագների բարձրացումները, և այդպես կփորձեն իրենց պլանավորած բյուջեն կատարել: Դա աղքատացնելու է Հայաստանի Հանրապետության բնակչությանը: Այն իր մեջ ևս մեկ լրջագույն վտանգ է պարունակում՝ «խոպանչիները» ոչ թե փողը կուղարկեն Հայաստան իրենց ընտանիքի անդամներին, այլ ընտանիքը կտեղափոխեն Ռուսաստան: Սրանով խթանում են նաև արտագաղթի ավելացմանը»,- շեշտում է փորձագետը:

Անդրադառնում ենք էկոնոմիայի հետ կապված վերջին կոռուպցիոն սկանդալին: Նաիրի Սարգսյանը կարծում է, որ այդ «բացահայտումները» մի քանի նպատակ են հետապնդում: «Առաջինը շոուն է, որն ունի նաև քաղաքական ենթատեքստ, քանի որ չի բացառվում, որ այս իշխանությունները գնան արտահերթ ընտրությունների, և սա քարոզարշավի նպատակ է հետապնդում: Օրինակ՝ Երևանի քաղաքապետարանը ձեռք է բերում 19 հազար դրամով ծառեր, որոնց շուկայական արժեքն ընդամենը մի քանի հազար դրամ է: Դպրոցաշինության ծրագրերի մեջ կառավարության ղեկավարը «դուշեր» է փորձարկում, որոնք գնման առարկայի բնութագրում նշված են 79 հազար դրամ, այնինչ Հայաստանի շինարարական շուկաներում դրանք վաճառվում են 500-ից 1000 դրամով:

Նվազագույնը 79 անգամ ավելի ձեռքբերում է: Սրանք բոլորը կոռուպցիայի դրսևորումներ են: Ինչ վերաբերում է վերջին՝ ամենաաղմկահարույց պաշտոնազրկմանը՝ էկոնոմիկայի նախարարին պաշտոնից ազատելուն ու վարույթ նախաձեռնելուն, ապա գործն ինքն իրենով կարելի է փուչիկ համարել, որովհետև այդ գումարը, որի մասին խոսում են, ամեն դեպքում պետբյուջեից դուրս չի գրվել: Սա ակնհայտ է դարձնում, որ ևս մեկ շոու է: Կցանկանամ մի համեմատական տանել: Այս խումբը եկավ իշխանության՝ մերժելով նախկին կոռումպացված համակարգը: Իրենց լոզունգների կամ ծրագրերի մեջ ի՞նչն էր ամենաշատը չարչրկվում՝ «մերժել Սերժին, մերժել կոռուպցիան, մերժել դղյակները» և այլն: Իրենց լեզվով ասած՝ նախորդ իշխանությունը համարվում էր «ամենակոռումպացված» իշխանությունը:

Գնահատական չեմ տալիս՝ ճիշտ էր, թե սխալ, իրենց լեզվով փաստերն եմ արձանագրում: Բայց իրենց ասած «ամենակոռումպացված իշխանության ղեկավարը» իշխանափոխությունից հետո այս վեց տարվա ընթացքում մեղադրվում է... մեկ միլիոն դոլարի համար: Խնդիրը նույնիսկ այն չէ՝ մեղադրանքը հիմնավոր է, թե անհիման: Մենք արձանագրում ենք փաստը: Իսկ միայն իրենց էկոնոմիկայի նախարարը և անձնակազմի ևս ութ անդամ դատվում են 2,5 միլիոն դոլարի համար: Եթե արձանագրում ենք, որ նախորդների ժամանակ կոռուպցիա չկար, ինչին շատ դեմ եմ, իհարկե, կար, հետևաբար միայն մեկ նախարարության կոռուպցիոն սկանդալը նախորդ՝ «կոռուպցիոն» իշխանության ղեկավարի հետ կապված գործից կրկնակի շատ է պետությանը վնաս տալիս: Սա կոռուպցիայի ավելացման մասին խոսո՞ւմ է, թե՞ ոչ: Պայքարը կեղծ է, կոռուպցիան եղել է ու շարունակում է մնալ»,-եզրափակում է Աուդիտորների պալատի նախագահը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գևորգ Մկրտչյանն իրեն շքեղ նվեր է արել՝ ծննդյան 26-ամյակի առթիվ (Տեսանյութ) Եկեղեցու բակում հայտնաբերված նորածինը տեղափոխվել է մանկատուն Հայաստանի կողմից ՀԱՊԿ ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ. ՌԴ ԱԳՆ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը և կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը հանդիպել են Բագրատ Սրբազանի հետԿիրանց գյուղի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը Նիկոլ Փաշինյանի վախերն այլևս անհնար է թաքցնել Սպասվում են տեղումներ` թաց ձյան տեսքով․ Հայհիդրոմետ Փարիզ այցի շրջանակում երևանյան պատվիրակության անդամների հետ այցելել ենք Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոն. ԱվինյանՄեկնարկել է ԵՊՀ-ի 105-ամյակին նվիրված ԲանՈՒԳործ 2024 էքսպոն. ԶՊՄԿ-ն ներկայացել է իր տաղավարովՍրբազան պայքարը պետք է հաջողի, այլ տարբերակ չկա. հակառակ դեպքում ֆիզիկապես ու բարոյապես մեռնելու է Հայը, Հայաստանը և Հայրենիքը. Արտակ Զաքարյան«Նոր պրոյեկտ-տնտեսական ալիք» նախաձեռնության անդամներն իրենց աջակցությունն են հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըՍլովակիայի վարչապետի կյանքին վտանգ չի սպառնում 24 անհայտ կորած զինծառայողների ընտանիքները եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը Հաստատվեց արցախցիների բնակարանային ապահովման ծրագիրը. ովքեր կարող են դիմել եւ որոնք են պայմանները Ադրբեջանցի զինծառայող է մահացել«Յուվենտուսը» հաղթեց «Ատալանտային» ու նվաճեց Իտալիայի գավաթը Բաքվում ընթանում է Ալիև-Լուկաշենկո հանդիպումը Պուտինն ու Սի Ծինփինը ռազմավարական փոխգործակցության խորացման մասին հայտարարություն են ստորագրել Կառավարության մոտից բերման է ենթարկվել 3 անձ. ՆԳՆ խոսնակ Կիրանցում լարված է․ հայերի տներն են հանձնում ադրբեջանցիներին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակցիան կառավարության դիմաց՝ ուղիղ 25-օրյա հերթական վարժական հավաքները կանցկացվեն հունիսի 11-ից օգոստոսի 30-ը «ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի անդամները հանդիպել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման և ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետՈuտիկանները շրջափակել են Կառավարության շենքը Նելլի Քոչարյան. Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունը «Գործակալների» օրենքն ու դրա աշխարհաքաղաքական ենթատեքստը. «Փաստ» Ալմա-Աթայի հռչակագիրն իրականում հօգուտ Ադրբեջանի է, իսկ գործող վարչախումբն այդ փաստաթուղթը շրջում է մեր դեմ և կատարում թուրք-ադրբեջանական տանդեմի բոլոր պահանջները․ Արշակ Կարապետյան Ազգ-բանակ, ազգ-ամրոց, ազգ-տաճար. ինչո՞ւ է անհրաժեշտ իրական կյանքում ապահովել այս շղթան. «Փաստ» Նշված հատվածներում սահմանային գծի վերարտադրումը ավարտվել է, համաձայնեցվել և ստորագրվել է․ Ինչ են հայտնում վարչապետի աշխատակազմից Ջուր չի լինի «Նիկոլ Փաշինյանը, այո, պետք է հեռանա. նա ամեն ինչ անում է Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես կործանելու համար». «Փաստ» Փաշինյանի հեռացումից հետո ով էլ գա իշխանության, ծանրագույն բեռի տակ է մտնելու. «Փաստ» Լոռիում փնտրում են «Եդեմ» ռեստորանի աշխատակցուհուն․ նախնական տեղեկություններով՝ նա անզգուշաբար Փամբակ գետն է ընկել Հանձնարարված է աջուձախ «չնայել». տնից՝ գործի, գործից՝ տուն. «Փաստ» Ի՞նչ կարծիք ունի Հովիկ Աբրահամյանը Սրբազան շարժման մասին. «Փաստ» Տրուֆալդինոն Հայաստանից. «Փաստ» ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ, Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է Ու՞մ բախտը կբերի այսօր․աստղագուշակ մայիսի 16-ի համար Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Վաղն էլ կասեն չպետք է ձեզ հայ անվանեք, մնաց մի քայլ. Ա. Կարապետյան Այս շարժմանը դեմ խոսում են Փաշինյանը, Բաքուն և Անկարան․ Արմեն ՄանվելյանFastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից (լուսանկարներ, տեսանյութ) Երիտասարդ հայ ըմբիշները 6 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում Մի ուժի հետ հանդիպել ենք, շատ ծանրակշիռ ուժ է․ Բագրատ Սրբազան Պատվիրակությունները փորձում են անցնել․ լարված իրավիճակ Օպերայի ճանապարհին Այսօր առանցքային օր է, սպասում ենք տեղեկությունների․ Բագրատ Սրբազան Մեծ Բրիտանիայում ցուցադրվել է Չառլզ 3-րդի առաջին պաշտոնական դիմանկարը (լուսանկարներ, տեսանյութ) Պուտինը բացատրել է՝ ինչու է ՌԴ ՊՆ ղեկավարի պաշտոնում նշանակել Բելոուսովին Դիրքեր առանց մեկ կրակոցի. հարձակումը չի կարելի հեշտացնել․ Նաիրի Սարգսյան Տեսեք՝ ինչ վախի մեջ են ապրում, մարդ, որ հեծանիվով էր ման գալիս փողոցներում, հիմա տասնյակ շարքերով ոստիկաններին բերել, քաղաքը պարալիզացրել է․ Բագրատ Սրբազան