Հայերեն
30 տարվա մեջ 1-ին անգամ Իրաքը Թուրքիայի սահմանին 2 ռազմաբազա կտեղակայի Առեղծվածային դեպք՝ Արագածոտնում. տղամարդը նախ սպանել է իր շանը, ապա ինքն իրեն (լուսանկար) ԽՍՀՄ քարտեզներով 4 գյուղը պատկանել են Խորհրդային Ադրբեջանին․ Արդարադատության նախարարության պարզաբանումը Տաջիկստանի ԱԳՆ-ն ՌԴ դեսպանին բողոքի նոտա է հանձնել՝ տաջիկների իրավունքների «համատարած» ոտնահարման պատճառով Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am Մեծագույն ռիսկը Պուտինի հաղթանակն է, քանի որ այդ պարագայում ստիպված կլինենք ավելի մեծ գումարներ ծախսել. Ստոլտենբերգ Անչափահասները սարսափելի ավտովթարի զոհ են դարձել. նրանք սթափ չեն եղել Արտառոց դեպք՝ Երևանում․ 71-ամյա տղամարդը 13-ամյա աղջկան քաշել է դեպի իրեն ու փորձել անառակաբարո արարք կատարել Տավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում են Ռուսական բանակը պատրաստվում է հարձակման. Զելենսկին՝ Ստոլտենբերգին Թմրանյութերի առերևույթ գովազդով զբաղվելու մեղադրանքով կալանավորվել է Երևանի 19-ամյա բնակիչ Չինաստանն ուղղակիորեն Ռուսաստանին զենք, հրթիռներ կամ զինամթերք չի մատակարարել. դա անում են Իրանը, Հս. Կորեան. Բլինկեն 

«Ամերիաբանկը» սովորականի պես կշարունակի իր բնականոն աշխատանքը. ի՞նչ կապ ունի Ռուբեն Վարդանյանը BOGG-ի և «Ամերիաբանկի» հնարավոր գործարքի հետ. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

««Ամերիաբանկը» կշարունակի բիզնեսի ընդլայնումն ու զարգացումն իր բրենդի ներքո և գործող ղեկավար թիմի առաջնորդությամբ` հավատարիմ իր որդեգրած արժեքներին, հռչակած առաքելությանն ու տեսլականին»,- անդրադառնալով BOGG PLC-ի հետ հնարավոր գործարքին` «Փաստի» հետ զրույցում նշեցին «Ամերիաբանկի» հասարակայնության հետ կապերի բաժնից: Հիշեցնենք, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն և BOGG PLC-ն համաձայնություն են ձեռք բերել Միացյալ Թագավորությունում գրանցված BOGG միջազգային ֆինանսական խմբում «Ամերիաբանկի» ինքնուրույն լիիրավ անդամ դառնալու շուրջ: Այս գործարքը տարակարծությունների տեղիք է տվել համացանցում: Մի շարք հարցերի վերաբերյալ փորձեցինք պարզաբանում ստանալ «Ամերիաբանկից»:

Հարցին, թե երբվանից են սկսվել բանակցությունները միջազգային այս խմբի հետ, «Ամերիաբանկից» տեղեկացրին. «Այս գործընթացը սկիզբ է առել դեռ երկու տարի առաջ: Վերջին տարիներին գրանցած նշանակալի հաջողությունների, տեխնոլոգիական զարգացման ներկայիս փուլում «Ամերիաբանկը» BOGG-ի հետ բանակցություններն ու դրանց արդյունքում հնարավոր գործարքը դիտարկում է որպես իր երկարաժամկետ զարգացման ուղիներից մեկը»։ Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես այս ամենը կարող է ազդել հաճախորդների, բանկի ընդհանուր գործունեության վրա, «Ամերիայից» նշեցին, որ այս հնարավոր գործարքը որևէ կերպ չի անդրադառնա «Ամերիաբանկի» ընթացիկ գործունեության վրա, մասնավորապես` բանկի կողմից գործող ծառայությունների, ներառյալ` տոկոսադրույքների, վճարների և այլ պայմանների վրա։ ««Ամերիաբանկը» սովորականի պես կշարունակի իր բնականոն աշխատանքը։ Այս հնարավոր գործարքը պարզապես բանկի բաժնետիրական կազմում փոփոխություն է ենթադրելու»,- պարզաբանեցին «Ամերիաբանկից»:

Հիշեցնենք, որ «Ամերիաբանկը» մի քանի բաժնետեր ունի, որից ընդամենը 49 %-ն է պատկանում այժմ գերության մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանին: Մեր ճշտող հարցին, թե որքանով այս գործարքը կապ ունի Ռուբեն Վարդանյանի հետ, «Ամերիաբանկից» ասացին. «Պարոն Ռուբեն Վարդանյանն ուղղակիորեն չի հանդիսանում «Ամերիաբանկի» բաժնետեր։ «Ամերիաբանկի» 48,82 % բաժնետեր է «Իմաստ Գրուպը», որում էլ Ռուբեն Վարդանյանի բաժնեմասը հանձնված է հավատարմագրային կառավարման: «Իմաստ Գրուպն» էլ այնքանով այս գործարքի հետ կապ ունի, որքանով մյուս բաժնետերերը: Բանկի բաժնետերերի ընդհանուր ժողովի իրավասությանը վերապահված հարցերի շուրջ որոշումներն ընդունվում են բանկի բոլոր բաժնետերերի կողմից համատեղ։ Յուրաքանչյուր բաժնետեր կարող է որոշումներ կայացնել միայն իր տնօրինության տակ գտնվող բաժնետոմսերի մասով»։

Հիշեցնենք, որ BOGG ԲԲԸ-ն միջազգային ֆինանսական ընկերություն է, որը գրանցված է Միացյալ Թագավորությունում։ Խմբի բաժնետոմսերը ցուցակված են Լոնդոնի ֆոնդային բորսայի շուկայի պրեմիում հարթակում: Գործարքի կապակցությամբ BOGG-ը նաև նախաձեռնելու է Խմբի վերաբրենդավորման և վերանվանման գործընթաց, որն ընդգծելու է իր միջազգային գործունեության ընդլայնման այս նոր փուլը, իսկ «Ամերիաբանկը» շարունակելու է իր գործունեությունը իր անվան ներքո, ներկայիս ղեկավար կազմով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

30 տարվա մեջ 1-ին անգամ Իրաքը Թուրքիայի սահմանին 2 ռազմաբազա կտեղակայի Idram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ումԱռեղծվածային դեպք՝ Արագածոտնում. տղամարդը նախ սպանել է իր շանը, ապա ինքն իրեն (լուսանկար) ԽՍՀՄ քարտեզներով 4 գյուղը պատկանել են Խորհրդային Ադրբեջանին․ Արդարադատության նախարարության պարզաբանումը Տաջիկստանի ԱԳՆ-ն ՌԴ դեսպանին բողոքի նոտա է հանձնել՝ տաջիկների իրավունքների «համատարած» ոտնահարման պատճառով Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am Մեծագույն ռիսկը Պուտինի հաղթանակն է, քանի որ այդ պարագայում ստիպված կլինենք ավելի մեծ գումարներ ծախսել. Ստոլտենբերգ Անչափահասները սարսափելի ավտովթարի զոհ են դարձել. նրանք սթափ չեն եղելԱրտառոց դեպք՝ Երևանում․ 71-ամյա տղամարդը 13-ամյա աղջկան քաշել է դեպի իրեն ու փորձել անառակաբարո արարք կատարել Տավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում են Ռուսական բանակը պատրաստվում է հարձակման. Զելենսկին՝ Ստոլտենբերգին Թմրանյութերի առերևույթ գովազդով զբաղվելու մեղադրանքով կալանավորվել է Երևանի 19-ամյա բնակիչ Չինաստանն ուղղակիորեն Ռուսաստանին զենք, հրթիռներ կամ զինամթերք չի մատակարարել. դա անում են Իրանը, Հս. Կորեան. Բլինկեն Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից Երբ կմեկնարկի դպրոցների ամառային արձակուրդները ՀայաՔվեն՝ միակողմանի զիջումների դեմ պայքարի առաջնագծումԱվտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա տուժած Սփիլբերգն աշխատում է Բայդենի նախընտրական քարոզարշավի ռազմավարության վրա. NBC News 18-ամյա Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան Ադրբեջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել 4-ամյա երեխայի դին գտել են լվացքի մեքենայումԱմուսնությունից հետո Պոնչը չափազանց նիհարել է. նոր լուսանկար Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Հայտնի է՝ նաեւ ովքեր են եղել Կիրանցի խորհրդավոր մեքենայում Մահացել է Դավիթ Մարտիրոսյանը Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Աշխարհի յոթ երկրներ էլեկտրականությունը ստանում են վերականգնվող աղբյուրներիցՄեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթացՄիայն տեսեք՝ ինչ փոփոխության է դիմել Սիլվա Հակոբյանը. երգչուհին անճանաչելի է դարձել Մոսկվայում 3 տարեկան երեխան ընկել է 12-րդ հարկից և ողջ մնացել ԶՊՄԿ-ն ծառատունկ է իրականացրել Վանեք բնակավայրում Կյանքից հեռացել է հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Հայաստանի ապագայի վերաբերյալ Փաշինյանի տեսլականին. Բլինկեն Երևան-Մեղրի ճանապարհին ավտոբուսը գլորվել էր ձորը, 5 զոհ ու 8 վիրավոր կան․ նոր մանրամասներ Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել Իշխանությունն իր սև գործը շարունակում է, թիկունքային հատվածում ինժեներական աշխատանքներ են ընթանում. Աբրահամյան Կիրանցի դպրոցում դասադուլը շարունակվում է Կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում. ԱՆ Վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին Մարսելում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվելՍուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան Գազանջատումներ. հայտնի են հասցեները 2 արծաթե և 5 բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունից 24 ժամ ջուր չի լինիԿարաչայ-Չերքեզիայում զինված հարձակում է տեղի ունեցել ոստիկանների վրա. կա 7 զոհ Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բախվել են ցուցարարներն ու իրավապահները. ձերբակալվել է նախկին պետնախարարը ԱՄՆ-ում տոռնադոների հետևանքով կան զոհեր