Հայերեն
Մեծագույն ռիսկը Պուտինի հաղթանակն է, քանի որ այդ պարագայում ստիպված կլինենք ավելի մեծ գումարներ ծախսել. Ստոլտենբերգ Անչափահասները սարսափելի ավտովթարի զոհ են դարձել. նրանք սթափ չեն եղել Արտառոց դեպք՝ Երևանում․ 71-ամյա տղամարդը 13-ամյա աղջկան քաշել է դեպի իրեն ու փորձել անառակաբարո արարք կատարել Տավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում են Ռուսական բանակը պատրաստվում է հարձակման. Զելենսկին՝ Ստոլտենբերգին Թմրանյութերի առերևույթ գովազդով զբաղվելու մեղադրանքով կալանավորվել է Երևանի 19-ամյա բնակիչ Չինաստանն ուղղակիորեն Ռուսաստանին զենք, հրթիռներ կամ զինամթերք չի մատակարարել. դա անում են Իրանը, Հս. Կորեան. Բլինկեն Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից Երբ կմեկնարկի դպրոցների ամառային արձակուրդները ՀայաՔվեն՝ միակողմանի զիջումների դեմ պայքարի առաջնագծում Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա տուժած Սփիլբերգն աշխատում է Բայդենի նախընտրական քարոզարշավի ռազմավարության վրա. NBC News 

«Արևմուտքը Փաշինյանի ձևավորում է անդրկովկասյան Զելենսկի». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Politnavigator.net-ն «Արևմուտքը Փաշինյանից ձևավորում է անդրկովկասյան Զելենսկի Հայաստանը նախապատրաստելով սուրբ զոհաբերությունների» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանը շարունակում է իր շրջադարձը դեպի Արևմուտք՝ գնալով ավելի հեռանալով Ռուսաստանից և սրելով հակասությունները Ադրբեջանի հետ, ինչը կարող է նոր ռազմական հակամարտություն հրահրել Հարավային Կովկասում և նույնիսկ այնտեղ քաոսի գոտի ստեղծել։ Այդ տրամաբանության մեջ Հայաստանի վարչապետի հերթական քայլը փետրվարի 1-ին Հայաստանի Հանրային ռադիոյով արված նրա հայտարարությունն էր, թե Ռուսաստանն այլևս հանրապետության ռազմական գործընկերը չէ, ինչը փաստացի ռազմական ոլորտում դաշնակցային հարաբերությունների մոտալուտ խզման մասին փաստացի հայտարարություն էր։

«Մենք պետք է հասկանանք, թե ում հետ պետք է զարգացնենք ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը։ Նախկինում նման հարց չկար, Հայաստանի պաշտպանական հարաբերությունները 97 տոկոսով կապված էր Ռուսաստանի հետ։ Հիմա դա չի կարող լինել օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով»,ասել է Փաշինյանը։ Մեկ շաբաթ անց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էլ հայտարարել է, որ Փարիզն ու Դելին են դարձել Երևանի գլխավոր գործընկերները ռազմական ոլորտում։ Միաժամանակ, չգիտես ինչու, նա խուսափել է բացեիբաց խոսել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի երկրների մասին, բայց միանշանակ ակնարկել է նրանց մասին. «Առաջին հերթին խոսքը Հնդկաստանի և Ֆրանսիայի մասին է, որոնք դարձել են մեր հիմնական գործընկերները։ Բայց կան այլ երկրներ, որոնց մասին հիմա չէի ցանկանա խոսել»։ Այս հայտարարությունները ևս մեկ անգամ հաստատվել են Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ Ֆրանսիայի մայրաքաղաք կատարած այցի ժամանակ, որտեղ նա հանդիպել է Ֆրանսիայի ԱԳՆ նոր ղեկավար Ստեֆան Սեժուրնեի հետ։ Գեյ նախարարը Միրզոյանին վստահեցրել է, որ Փարիզը կշարունակի ակտիվորեն աջակցել Երևանին բոլոր ոլորտներում, այդ թվում՝ ինքնիշխանության պաշտպանության գործում։

Այսինքն, Ֆրանսիան կշարունակի զենք մատակարարել հայկական բանակին ՆԱՏՕ-ի մոդելների տեխնիկայով զինելու համար, որի նպատակն է դաշինքի բանակների հետ հետագա ինտեգրումը։ Ճիշտ է, սա դեռ ավելի շատ քաղաքական շոու է, քան իրական գործ: Ի վերջո, ակնհայտ է, որ, հաշվի առնելով եվրոպական ռազմարդյունաբերական համալիրի ներկա վիճակը, զինամթերքի ու պահեստամասերի պակասը, հնացած զինատեսակների և հրետանային համակարգերի տեղափոխումը Երևան նմանվելու է մեռածին բլիթ տալուն։ Այս ֆոնին մտահոգություն է առաջացնում ևս մեկ հանգամանք, այն է՝ Պենտագոնի միջոցներով հանրապետության տարածքում տասներեքերորդ ամերիկյան ռազմական կենսաբանական լաբորատորիայի կառուցման նախագիծը։ Խնդիրն այն է, որ, դատելով տեղական «Փաստ» պարբերականի հրապարակումից, այդ օբյեկտը կգտնվի Գյումրիի ռուսական ռազմակայանի մոտ։ Փաստորեն, մեր աչքի առաջ Երևանը վերածվում է տարածաշրջանում հերթական «վարակի» ու անկայունության գործոնի, որպեսզի հարավից լարվածության նոր օջախ ստեղծվի այն իրավիճակում, երբ Ուկրաինայում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ծրագրերը ձախողվում են։ Այժմ Վաշինգտոնին, Բրյուսելին և Լոնդոնին անհրաժեշտ է նոր սրացում, և, հետևաբար, Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագրի կնքման բանակցությունները կտրուկ դադարել են:

Երևանի ազատական արևմտամետ վերնախավը, իհարկե, ուրախ կլիներ արագորեն խաղաղության պայմանագիր կնքել Բաքվի հետ, նույնիսկ զիջումների և Սահմանադրության, Անկախության հռչակագրի և Ղարաբաղի իրավունքի ճանաչման մասին հղումով այլ ակտերի ու փաստաթղթերի վերաշարադրման միջոցով։ Մանավանդ, որ ԼՂՀ-ն փաստացիորեն առանց դիմադրության հանձնվեց ադրբեջանական ուժերին, և հիմա էլ Փաշինյանի իշխանությունը նույնիսկ չի մտածում հայ փախստականների պաշտպանության և կարգավիճակի շուրջ բանակցություններ վարել։ Բայց մեխն այն է, որ Ադրբեջանի ղեկավարությունը ոչ մի կերպ չի համաձայնում նման համաձայնագիր ստորագրել ԵՄ-ում կամ ԱՄՆ-ում։ Ի վերջո, արևմտյան տիկնիկավարների սկզբնական պլանը եվրոպական տարածքում հանդիսավոր մթնոլորտում խաղաղության համաձայնագրի ստորագրման արարողությունն էր, քանի որ այդ հաջողության բոլոր դափնիները կհասնեին բացառապես Եվրամիությանն ու ԱՄՆ-ին, և Անդրկովկասում կհաստատվեր արևմտյան լիակատար հեգեմոնիա։ Բայց Բաքուն հիմա պնդում է բոլոր բանակցությունները վարել և վերջնական համաձայնագիր կնքել բացառապես «3+3» ձևաչափի շրջանակներում, որին, բացի անդրկովկասյան երեք հանրապետություններից, որպես երաշխավոր կմասնակցեն նաև Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը՝ այդ գործընթացից իսպառ բացառելով եվրոպական ուժերին, որոնք նախկինում մշտապես միջամտում էին որպես «միջնորդներ»։

Ահա, թե ինչն է խառնել ամերիկացիների և եվրոպացիների խաղաքարտերը։ Միևնույն ժամանակ, հավաքական Արևմուտքը, բանավոր կերպով աջակցելով Երևանին և դատապարտելով Բաքվին եվրոպական ու միջազգային տարբեր ֆորումներում, նման կերպ էլ ավելի է հետ մղել Իլհամ Ալիևին և ադրբեջանական վերնախավին, որոնք ունեն իրենց տեսակետները, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» և «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանն այս իրավիճակում հայտնվել է մուրճի ու զնդանի միջև, քանի որ հիանալի հասկանում է, որ կարող է խաղալ անդրկովկասյան Զելենսկու դերը։ Ավելին, բոլորը հասկանում են, որ ԵՄ-ն ու ԱՄՆ-ն ուղղակի չեն կարողանա արդյունավետ աջակցություն ցուցաբերել նրան նոր ռազմական սրման դեպքում։ Դրանով են բացատրվում Հայաստանի վարչապետի տատանումները, որը նախ հայտարարում է Բաքվին հաճոյանալու համար նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտության մասին, իսկ հետո Ալիևին մեղադրում է խաղաղապահ գործընթացը խաթարելու մեջ։ Նա փետրվարի 11-ին այդ մասին բացահայտորեն ասել է բրիտանական The Telegraph հրատարակությանը տված հարցազրույցում և դրանով իսկ ուժեղացրել Ալիևի հետ հանրային վեճը՝ հետագա բանակցությունները դարձնելով ավելի ու ավելի խնդրահարույց:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեծագույն ռիսկը Պուտինի հաղթանակն է, քանի որ այդ պարագայում ստիպված կլինենք ավելի մեծ գումարներ ծախսել. Ստոլտենբերգ Անչափահասները սարսափելի ավտովթարի զոհ են դարձել. նրանք սթափ չեն եղելԱրտառոց դեպք՝ Երևանում․ 71-ամյա տղամարդը 13-ամյա աղջկան քաշել է դեպի իրեն ու փորձել անառակաբարո արարք կատարել Տավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում են Ռուսական բանակը պատրաստվում է հարձակման. Զելենսկին՝ Ստոլտենբերգին Թմրանյութերի առերևույթ գովազդով զբաղվելու մեղադրանքով կալանավորվել է Երևանի 19-ամյա բնակիչ Չինաստանն ուղղակիորեն Ռուսաստանին զենք, հրթիռներ կամ զինամթերք չի մատակարարել. դա անում են Իրանը, Հս. Կորեան. Բլինկեն Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից Երբ կմեկնարկի դպրոցների ամառային արձակուրդները ՀայաՔվեն՝ միակողմանի զիջումների դեմ պայքարի առաջնագծումԱվտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա տուժած Սփիլբերգն աշխատում է Բայդենի նախընտրական քարոզարշավի ռազմավարության վրա. NBC News 18-ամյա Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան Ադրբեջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել 4-ամյա երեխայի դին գտել են լվացքի մեքենայումԱմուսնությունից հետո Պոնչը չափազանց նիհարել է. նոր լուսանկար Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Հայտնի է՝ նաեւ ովքեր են եղել Կիրանցի խորհրդավոր մեքենայում Մահացել է Դավիթ Մարտիրոսյանը Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Աշխարհի յոթ երկրներ էլեկտրականությունը ստանում են վերականգնվող աղբյուրներիցՄեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթացՄիայն տեսեք՝ ինչ փոփոխության է դիմել Սիլվա Հակոբյանը. երգչուհին անճանաչելի է դարձել Մոսկվայում 3 տարեկան երեխան ընկել է 12-րդ հարկից և ողջ մնացել ԶՊՄԿ-ն ծառատունկ է իրականացրել Վանեք բնակավայրում Կյանքից հեռացել է հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Հայաստանի ապագայի վերաբերյալ Փաշինյանի տեսլականին. Բլինկեն Երևան-Մեղրի ճանապարհին ավտոբուսը գլորվել էր ձորը, 5 զոհ ու 8 վիրավոր կան․ նոր մանրամասներ Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել Իշխանությունն իր սև գործը շարունակում է, թիկունքային հատվածում ինժեներական աշխատանքներ են ընթանում. Աբրահամյան Կիրանցի դպրոցում դասադուլը շարունակվում է Կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում. ԱՆ Վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին Մարսելում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվելՍուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան Գազանջատումներ. հայտնի են հասցեները 2 արծաթե և 5 բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունից 24 ժամ ջուր չի լինիԿարաչայ-Չերքեզիայում զինված հարձակում է տեղի ունեցել ոստիկանների վրա. կա 7 զոհ Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բախվել են ցուցարարներն ու իրավապահները. ձերբակալվել է նախկին պետնախարարը ԱՄՆ-ում տոռնադոների հետևանքով կան զոհեր Նարեկ Մանասյանը` բռնցքամարտի ԵԱ-ի արծաթե մեդալակիր Ամերիաբանկը CCF-ում ներկայացնում էր իր մշակույթն ու արժեքները, հնարավորությունները, ԿՍՊ ծրագրերն ու թվային փոխակերպման ճանապարհը «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել էր ոտքը, օգնության են հասել փրկարարները Ալիևի հետ զրույցում Բլինքենն ընդգծել է սահմանազատման կարևորությունը` Երևանի ու Բաքվի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու ճանապարհին Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել