Հայերեն
Արտառոց դեպք՝ Երևանում․ 71-ամյա տղամարդը 13-ամյա աղջկան քաշել է դեպի իրեն ու փորձել անառակաբարո արարք կատարել Տավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում են Ռուսական բանակը պատրաստվում է հարձակման. Զելենսկին՝ Ստոլտենբերգին Թմրանյութերի առերևույթ գովազդով զբաղվելու մեղադրանքով կալանավորվել է Երևանի 19-ամյա բնակիչ Չինաստանն ուղղակիորեն Ռուսաստանին զենք, հրթիռներ կամ զինամթերք չի մատակարարել. դա անում են Իրանը, Հս. Կորեան. Բլինկեն Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից Երբ կմեկնարկի դպրոցների ամառային արձակուրդները ՀայաՔվեն՝ միակողմանի զիջումների դեմ պայքարի առաջնագծում Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա տուժած Սփիլբերգն աշխատում է Բայդենի նախընտրական քարոզարշավի ռազմավարության վրա. NBC News 18-ամյա Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան 

Թուրքիայի երկդիմիությունը աշխարհաքաղաքական խճանկարում. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Շուտով կլրանա Ուկրաինայի պատերազմի երկրորդ տարին, սակայն դեռ հստակ չէ, թե իրադարձություններն ինչ ուղղությամբ կզարգանան։ Ներկա պահին Ուկրաինայի հակահարձակման մասին ուղղակի խոսք լինել չի կարող, քանի որ ուկրաինական կողմն անցել է պաշտպանության, որպեսզի ռուսական զինված ուժերը նոր առաջխաղացում չապահովեն։ Մյուս կողմից էլ՝ ռուսական կողմն ամրացնում է պաշտպանությունը այն տարածքներում, որոնք գրավել է Ուկրաինայից։ Եվ, մեծ հաշվով, հակամարտության հետագա ընթացքը կախված է նրանից, թե առաջին հերթին ԱՄՆ-ը, ապա նաև եվրոպական երկրներն ինչ չափի ռազմական օգնություն կտրամադրեն Ուկրաինային։ Բայց ԱՄՆ-ում հանրապետականները, որոնք մեծամասնություն են կազմում Ներկայացուցիչների պալատում, դեռևս հակված չեն համաձայնություն տալ Ուկրաինային աջակցություն տրամադրելու հարցում՝ պահանջելով, որ ներկա վարչակարգն առաջին հերթին լուծի իրենց երկիր մուտք գործող անօրինական միգրանտների խնդիրը։ Ու այս պայմաններում Եվրոպայում սկսել են գիտակցել, որ պետք չէ միշտ հույսը դնել նրա վրա, որ ԱՄՆ-ը կապահովի իրենց անվտանգությունը։

Դրանով է պայմանավորված, որ եվրոպական մի շարք երկրներ կտրուկ ավելացրել են իրենց ռազմական ծախսերը։ Մայրցամաքային Եվրոպայում ձևավորվում է Ֆրանսիա, Գերմանիա և Լեհաստան անվտանգային եռյակը։ Միաժամանակ ակտիվանում են քննարկումներն այն մասին, որ Ուկրաինայի հակամարտությունն, ի վերջո, «պայմանավորվելով» է հնարավոր լինելու ավարտել, ուստի հարկավոր է սկսել բանակցությունները, ոչ թե շարունակել ռազմական գործողությունները, ինչի արդյունքում էլի տասնյակ հազարավոր մարդիկ կկորցնեն իրենց կյանքը։ Բայց հետաքրքիր է, որ ռուս-ուկրաինական հակամարտությունում միջնորդի դեր է փորձում ստանձնել Թուրքիան է, քանի որ պահպանում է իր կապերը թե՛ Կիևի, թե՛ Մոսկվայի հետ։ Թուրքիայի միջնորդությամբ էր, որ կայացավ հացահատիկային գործարքը, ու հացահատիկով բեռնված ուկրաինական նավերը դուրս եկան Սև ծով։ Այդ գործարքից Ռուսաստանի դուրս գալուց հետո Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբան հայտարարում է, որ Էրդողանը միակ առաջնորդն է, որը կարող է Պուտինին վերադարձնել Սևծովյան հացահատիկային միջանցքի համաձայնագիր։

Ընդհանուր առմամբ, Թուրքիան Ուկրաինայում ընթացող պատերազմից մեծ դիվիդենտներ է շահում։ Լինելով Արևմուտքի ռազմաքաղաքական դաշնակիցը ՆԱՏՕ-ի շրջանակներում՝ Անկարան շարունակում է սերտորեն համագործակցել Ռուսաստանի հետ։ Այն պայմաններում, երբ Արևմուտքում Պուտինին չեն ընդունում, մոտակա շրջանում սպասվում է Պուտինի այցն Անկարա։ Մոսկվայի հետ Անկարայի համագործակցությունն այն աստիճանի է հասել, որ քննարկումների սեղանին է Թուրքիայում գազային հանգույց ստեղծելու հարցը, իսկ գազի մատակարարումը հիմնականում պետք է ապահովի ռուսական կողմը։ Եվ չնայած այն հանգամանքին, որ Թուրքիան, ընդհանուր առմամբ, չի միացել արևմտյան պատժամիջոցներին, շարունակում է ամբողջ թափով փոխգործակցել Արևմուտքի հետ ու նոր արևմտյան սպառազինություններ ստանալ։

Թուրքիան ձգտում է իր հարաբերությունները կարգավորել նաև այն արաբական պետությունների հետ, որոնց հետ նախկինում լարված հարաբերություններ ուներ։ Իսկ այս հարցում Անկարան օգտագործում է իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը։ Էրդողանը հանդես է գալիս պաղեստինցի ժողովրդի պաշտպանության դիրքերից ու դրա հիմքի վրա պայմաններ է ստեղծում արաբական երկրներին իր կողմը գրավելու համար։ Այդպիսով Թուրքիան ցանկանում է նաև Պարսից ծոցի արաբական երկրներից՝ մասնավորապես Քաթարից, Սաուդյան Արաբիայից ու ԱՄԷից ներդրումներ բերել։

Իսկ վերջերս էլ Էրդողանը շրջադարձային այց կատարեց Եգիպտոս, որի ընթացքում կողմերը ստորագրեցին երկու երկրների միջև բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի նիստերի կարգավորման համատեղ հռչակագիր։ Հանդիպման ժամանակ խոսք եղավ նաև այն մասին, որ Թուրքիան կհամագործակցի Եգիպտոսի հետ Գազայի հատվածի վերակառուցման հարցում։ Բայց, չնայած Էրդողանի հակաիսրայելական քարոզչությանը, Թուրքիայի տարածքով ադրբեջանական նավթը մատակարարվում է դեպի Իսրայել։ Փաստացի, Անկարան երկդիմի խաղ է վարում՝ օգտվելով բոլոր կոնֆլիկտներից։ Մյուս կողմից էլ՝ Անկարան առաջ է մղում համաթուրքական կամ պանթուրքական օրակարգը։ Դրանով է պայմանավորված, որ Թուրքիայից Ադրբեջանին աջակցելու մասին անընդմեջ հայտարարություններ են հնչում։

Թյուրքալեզու աշխարհի միավորման միջոցով Թուրքիան փորձում է դառնալ աշխարհաքաղաքական խոշոր խաղացող, բայց դրա համար Անկարային նախևառաջ անհրաժեշտ է կյանքի կոչել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» պլանը։ Ու այդ ճանապարհին թուրք-ադրբեջանական տանդեմին անհրաժեշտ է «լեզու գտնել» Հայաստանի, ավելի ճիշտ՝ Հայաստանի իշխանությունների հետ: Հասկանալի է, որ իր պանթուրքական ծրագրերը կյանքի կոչելու արդյունքում Թուրքիան ավելի է հզորանալու՝ նոր գլխացավանք դառնալով Արևմուտքի ու հատկապես Եվրոպայի համար, բայց Եվրոպայում դեռևս ամբողջ խորությամբ չեն գիտակցում թուրքական վտանգի աստիճանը։ Եվրոպայից ուղերձներ են հնչում, որ իրենք դեմ են Ադրբեջանի ռազմական ագրեսիային ու «Զանգեզուրի միջանցքի» բացմանը, բայց թողնում են, որ մի շարք եվրոպական երկրներից՝ մասնավորապես Սերբիայից ու Բուլղարիայից Ադրբեջանը սպառազինություններ ներկրի։ Այսինքն, եվրոպական պաշտոնյաների կողմից հնչող հայտարարություններն ընդամենը դեկլարատիվ բնույթ են կրում։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արտառոց դեպք՝ Երևանում․ 71-ամյա տղամարդը 13-ամյա աղջկան քաշել է դեպի իրեն ու փորձել անառակաբարո արարք կատարել Տավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում են Ռուսական բանակը պատրաստվում է հարձակման. Զելենսկին՝ Ստոլտենբերգին Թմրանյութերի առերևույթ գովազդով զբաղվելու մեղադրանքով կալանավորվել է Երևանի 19-ամյա բնակիչ Չինաստանն ուղղակիորեն Ռուսաստանին զենք, հրթիռներ կամ զինամթերք չի մատակարարել. դա անում են Իրանը, Հս. Կորեան. Բլինկեն Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից Երբ կմեկնարկի դպրոցների ամառային արձակուրդները ՀայաՔվեն՝ միակողմանի զիջումների դեմ պայքարի առաջնագծումԱվտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա տուժած Սփիլբերգն աշխատում է Բայդենի նախընտրական քարոզարշավի ռազմավարության վրա. NBC News 18-ամյա Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան Ադրբեջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել 4-ամյա երեխայի դին գտել են լվացքի մեքենայումԱմուսնությունից հետո Պոնչը չափազանց նիհարել է. նոր լուսանկար Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Հայտնի է՝ նաեւ ովքեր են եղել Կիրանցի խորհրդավոր մեքենայում Մահացել է Դավիթ Մարտիրոսյանը Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Աշխարհի յոթ երկրներ էլեկտրականությունը ստանում են վերականգնվող աղբյուրներիցՄեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթացՄիայն տեսեք՝ ինչ փոփոխության է դիմել Սիլվա Հակոբյանը. երգչուհին անճանաչելի է դարձել Մոսկվայում 3 տարեկան երեխան ընկել է 12-րդ հարկից և ողջ մնացել ԶՊՄԿ-ն ծառատունկ է իրականացրել Վանեք բնակավայրում Կյանքից հեռացել է հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Հայաստանի ապագայի վերաբերյալ Փաշինյանի տեսլականին. Բլինկեն Երևան-Մեղրի ճանապարհին ավտոբուսը գլորվել էր ձորը, 5 զոհ ու 8 վիրավոր կան․ նոր մանրամասներ Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել Իշխանությունն իր սև գործը շարունակում է, թիկունքային հատվածում ինժեներական աշխատանքներ են ընթանում. Աբրահամյան Կիրանցի դպրոցում դասադուլը շարունակվում է Կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում. ԱՆ Վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին Մարսելում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվելՍուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան Գազանջատումներ. հայտնի են հասցեները 2 արծաթե և 5 բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունից 24 ժամ ջուր չի լինիԿարաչայ-Չերքեզիայում զինված հարձակում է տեղի ունեցել ոստիկանների վրա. կա 7 զոհ Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բախվել են ցուցարարներն ու իրավապահները. ձերբակալվել է նախկին պետնախարարը ԱՄՆ-ում տոռնադոների հետևանքով կան զոհեր Նարեկ Մանասյանը` բռնցքամարտի ԵԱ-ի արծաթե մեդալակիր Ամերիաբանկը CCF-ում ներկայացնում էր իր մշակույթն ու արժեքները, հնարավորությունները, ԿՍՊ ծրագրերն ու թվային փոխակերպման ճանապարհը «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել էր ոտքը, օգնության են հասել փրկարարները Ալիևի հետ զրույցում Բլինքենն ընդգծել է սահմանազատման կարևորությունը` Երևանի ու Բաքվի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու ճանապարհին Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Ինչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Բարեհաջող օր է. ապրիլի 29-ի աստղագուշակ