Հայերեն
Եկեղեցու բակում հայտնաբերված նորածինը տեղափոխվել է մանկատուն Հայաստանի կողմից ՀԱՊԿ ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ. ՌԴ ԱԳՆ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը և կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը հանդիպել են Բագրատ Սրբազանի հետ Կիրանց գյուղի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը Նիկոլ Փաշինյանի վախերն այլևս անհնար է թաքցնել Սպասվում են տեղումներ` թաց ձյան տեսքով․ Հայհիդրոմետ Փարիզ այցի շրջանակում երևանյան պատվիրակության անդամների հետ այցելել ենք Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոն. Ավինյան Մեկնարկել է ԵՊՀ-ի 105-ամյակին նվիրված ԲանՈՒԳործ 2024 էքսպոն. ԶՊՄԿ-ն ներկայացել է իր տաղավարով Սրբազան պայքարը պետք է հաջողի, այլ տարբերակ չկա. հակառակ դեպքում ֆիզիկապես ու բարոյապես մեռնելու է Հայը, Հայաստանը և Հայրենիքը. Արտակ Զաքարյան «Նոր պրոյեկտ-տնտեսական ալիք» նախաձեռնության անդամներն իրենց աջակցությունն են հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Սլովակիայի վարչապետի կյանքին վտանգ չի սպառնում 24 անհայտ կորած զինծառայողների ընտանիքները եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը 

«Ասաց՝ մա՛մ, մի նեղվի, կիջնեմ դիրքերից ու կգամ տուն, բայց չեկավ». սերժանտ Շահեն Սիրեկանյանը զոհվել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդում. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շահենս դեռ մանկուց շատ հանգիստ բնավորություն ուներ և սիրում էր իր նման հանգիստ և լուրջ մարդկանց հետ շփվել: Պատասխանատու էր իր արարքների համար, նույն կերպ վարվելու խորհուրդ էր տալիս նաև եղբորը՝ եղի՛ր կարգապահ, պատասխանատու, որ կյանքում ամենաճիշտ քայլերն անես: Նույն կերպ իրեն ծառայության ամիսներին է դրսևորել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Արմինեն՝ Շահենի մայրիկը:

Նշում է՝ որդին եղել է դպրոցի պարծանքը, սիրելին, հենց առաջին օրվանից եղել է շատ սիրված ու հարգված դպրոցում: «Երբ դպրոց էի մտնում, հպարտությունս այլ էր: Եղել է շատ խելացի, ընդունակ, բայց նաև ծույլ՝ սովորելու տեսանկյունից: Սակայն մեծ եռանդ ուներ և գիտելիքներով հարուստ էր իմ տղան: Երբ ասում էի՝ սովորի՛ր, արձագանքում էր՝ սովորել եմ, բայց գիրքը չէր բացում, չնայած որ գնում էր դպրոց և բարձր գնահատականներով վերադառնում: Հինգ տարեկանից նկարել է: Դպրոցում իր նկարած աշխատանքներից կար փակցված, բանակից զանգում էր՝ մա՛մ, իմ նկարածը հանե՞լ են, թե՞ դեռ փակցրած է: Եղբոր հետ ֆուտբոլի էին հաճախում, բայց հետո կիսատ թողեց: Ի դեպ, եղբայրը՝ Կարենը, իր հետ նույն զորամասում է ծառայել, Շահենը եղբորն ասաց՝ դիմում գրի և արի մեր զորամաս»:

Շահենը սովորել է Աբովյանի քոլեջում, ուսումնասիրել ծրագրավորում: Մայրիկն ասում է՝ նաև աստղագիտությունն էր սիրում. «Ասում էի՝ դու աստղաբան ես լինելու, իմ տղա: Ու այդպես էլ գնաց երկինք»: Շահենը պարտադիր զինվորական ծառայության է զորակոչվել 2021 թ. մարտի 16-ին, ծառայում էր Կապանում: «Քոլեջն ավարտելուց հետո պետք է 2020 թ.-ին զորակոչվեր բանակ, բայց քանի որ պատերազմ էր, զորակոչը հետաձգվեց: Մտադիր էր զորացրվելուց հետո աշխատել, նաև բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու ցանկություն ուներ: Ցանկանում էր էլ ավելի կատարելագործվել ծրագրավորման ոլորտում: Շատ նպատակներ ուներ, բայց դրանք կիսատ մնացին»: Երբ հարցնում եմ՝ ընտանիքը չունե՞ր անհանգստություն, երբ պատերազմից հետո իրենց որդին պետք է մեկներ ծառայության, տիկին Արմինեն հիշողություններով անցյալ է տեղափոխվում. «44-օրյա պատերազմն սկսվել էր, մի օր Շահենս ընկերոջ հետ տուն եկավ, զրուցում էինք: Հետո նա մի պահ դուրս եկավ, իսկ ընկերն ինձ ասաց՝ Արմինե քուրիկ, Շահենից զգույշ եղեք, գնացել է զինկոմիսարիատ, ասել՝ անունս գրեք ու ինձ տարեք ռազմի դաշտ: Նեղվեցի, ասաց՝ մա՛մ, ոչ մի տղայից լավը չեմ: Այդքանով թեման ամփոփեցինք: Վախը սրտումս էր, երբ մեկնում էր ծառայության, բայց երբեք չէի մտածի, որ մեզ հետ նման բան կպատահի: Շահենը չէր վախենում, հանգիստ էր: Միշտ ասում էր՝ մա՛մ, տղեն պիտի ծառայի, որ կայուն մեծանա:

Ծառայության օրերին էլ երբեք չի տրտնջացել՝ իր սիրելի խոսքն էր՝ «մա՛մ, սաղ տոչնի ա»: Ու ես էլ համոզված էի, որ իր հետ ամեն ինչ կարգին է: Իրար հետ շատ էինք զրուցում, միշտ ինձ հետ կապի մեջ էր, իր ձայնը պիտի լսեի: Երբ գիշերը կարող էի իրեն զանգահարել ու տրտնջալ անգամ, միշտ ասում էր՝ մա՛մ, դու արթո՞ւն ես, բա ես ինչի՞ եմ այստեղ կանգնել, որ դու պիտի արթուն լինես»: Շահենը սերժանտ էր, հաշվարկի հրամանատար, հրետանավոր, հրաշալի տիրապետում էր իր զենքին: «Զորամասում իրեն բոլորը սիրել են, անգամ առաջարկել էին շարունակել ծառայությունը: Պարբերաբար քննություններ է հանձնել, խրախուսանքներով վերադարձել զորամաս: Իրեն անգամ հեռուստացույցով են ցույց տվել»: 2022 թ. սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերն Ադրբեջանը հարձակում գործեց Հայաստանի Հանրապետության պետական սահմանների վրա՝ միաժամանակ մի քանի ուղղությամբ: Շատերը դա ռազմական գործողություն, ագրեսիա են անվանում, բայց դա չդադարող պատերազմի հերթական փուլն էր, դա պատերազմ էր: Սեպտեմբերի 12-ի գիշերը մինչ կեսգիշերին մոտ մայր ու որդի զրուցել են: Մոտ մեկ ժամ տևած զրույցը վերջինն էր, մայրիկն այդ մասին չգիտեր, իսկ Շահենը գուցե կանխազգացում ուներ:

«Ամեն ինչից զրուցել ենք, բոլորից հարցրել է: Իրենց դիրքում փոքրիկ շունիկ էին պահում, անգամ այդ շունիկից պատմեց: 23:30-ին անջատեցինք հեռախոսը, դա մեր վերջին բարի գիշերն էր ու զրույցը»: Րոպեներ անց Շահենն արդեն պատերազմի մեջ էր: Իսկ մայրիկն առավոտյան իմացավ, որ Հայաստանի սահմաններին անհանգիստ է, իսկ եթե ավելի ճիշտ՝ պատերազմ է: Տիկին Արմինեն ասում է, որ որդու ձայնի մեջ տագնապ, անգամ անհանգստություն չի որսացել, և իր համար դա այնքան ցավոտ է: «Ասում են, որ արդեն դիվերսիոն խմբեր են եղել մեր երկրի տարածքում, բայց իմ տղան որևէ կերպ ցույց չի տվել իր անհանգստությունը կամ վտանգի զգացողությունը: Ինչպե՞ս կարող էր ինձ ոչինչ չասել, կամ էլ ես չզգայի: Իր հետ հավասար ծառայել եմ: Կիսվում էր ինձ հետ, ամեն ինչ պատմում: Ու մեր զրույցներից յուրաքանչյուրի ժամանակ ես իր անսահման ուժն էի զգում: Սեպտեմբերի 13-ի առավոտյան լուսադեմին կրտսեր տղաս զանգեց զորամասից՝ մա՛մ, պատերազմ է սկսվել: Միանգամից անջատեցի ու զանգեցի Շահենին, մի քանի անգամ զանգեցի, զանգն անջատում էին: Մինչև ժամը 8-ը զանգահարել եմ, իսկ հետո նրա հեռախոսն անհասանելի դարձավ: Ինձ համար հանելուկ է, թե ինչո՞ւ դարձավ անհասանելի՝ որդիս արդեն անմահացա՞ծ էր, հեռախոսը լիցքավորում չունե՞ր, թե՞... Այդ «թե»-երն ինձ շատ են տանջում»: Շահենն անմահացել է սեպտեմբերի 13-ին՝ Ներքին Հանդի թիվ N դիրքում:

«Օրեր շարունակ իրենից ոչ մի տեղեկություն չենք ունեցել: Մեզ ասում էին, որ տղաներն անտառներում են, թաքնված են: Բայց չէի հավատում, իմ տղան ինձ ինչ-որ լուր կտար, չգիտեմ էլ, թե ինչպես, բայց կտար: Փախչող չէր, իրեն ասում էի՝ Շա՛հ ջան, որ պատերազմ լինի, կփախնես, ասում էր՝ մա՛մ ջան, ինձ ուշադիր նայի, ես փախնո՞ղ տղա եմ: Բայց տղաներն ունեցել են այդ հնարավորությունը: Մեզ հետո ուրիշ տղաներ փոխանցեցին, որոնք իջել էին դիրքերից՝ «իրենց ասել ենք՝ դուք էլ իջեք, փախեք», բայց տղաներն արձագանքել են՝ որ փախչենք, մեր թիկունքն ո՞վ է պահելու, հետ նայեք: Սեպտեմբերի 30-ին մեզ հայտնեցին, որ Շահենի ԴՆԹ-ն հաստատվել է: Այդ օրը Շահենս պետք է տանը լիներ, ոչ թե դիրքերում: Ամբողջ զորամասից չորս լավագույն զինվորի՝ Շահենիս, Հակոբին և ևս երկու զինծառայողի, տարել էին Մեղրի քննություն հանձնելու: Սեպտեմբերի 9-ին զանգեց՝ մա՛մ, խրախուսանքով տուն եմ գալիս: Տասն օրով արձակուրդ էին տվել, տղաս տուն էր գալիս, ուրախացել էի: Բայց նույն օրվա երեկոյան էլի զանգեց՝ մա՛մ, մեզ նորից դիրքեր են բարձրացնում, ասացին՝ կիջնեք, հետո կգնաք տուն: Շահենս պատերազմի օրը պետք է տանը լիներ: Նեղվել էի շատ, ասաց՝ մի նեղվի, մա՛մ, կիջնեմ դիրքերից ու կգամ տուն, բայց չեկավ… Իր խրախուսանքը մնաց իր գրպանում»:

Պատերազմներն անպատասխան հարցեր են թողնում, բայց պատասխանները գուցե էլ ավելի մեծ ցավ պատճառեն, ի՞նչ իմանաս: Դեռ պետք է եղած ցավի հետ կռիվ տալ: Շահենի հեռախոսը, ձեռքի ժամացույցը, զինգրքույկը նրա ընտանիքին չեն հասել: Այս մասին խոսելիս մայրիկը հուզվեց, չէ՞ որ որդիների անմահանալուց հետո նրանց իրերը մայրերի համար սուրբ մասունք են դառնում: Իսկ վերջում՝ ապրելու ու կյանքը շարունակելու ուժի մասին: «Խելագարի նման եմ սիրել Շահիս: Ամեն անգամ, երբ ուժասպառ եմ լինում ու չեմ ուզում ապրել, հետ եմ նայում ու մյուս որդուս տեսնում: Երբ մեկ-մեկ ասում եմ՝ երանի գնամ Շահենիս մոտ, տղաս ասում է՝ մա՛մ, բա ե՞ս»:

Հ. Գ. - Սերժանտ Շահեն Սիրեկանյանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Մարտական հերթապահություն» մեդալներով: Հուղարկավորված է հայրենի Աբովյան քաղաքի պանթեոնում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Եկեղեցու բակում հայտնաբերված նորածինը տեղափոխվել է մանկատուն Հայաստանի կողմից ՀԱՊԿ ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ. ՌԴ ԱԳՆ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը և կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը հանդիպել են Բագրատ Սրբազանի հետԿիրանց գյուղի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը Նիկոլ Փաշինյանի վախերն այլևս անհնար է թաքցնել Սպասվում են տեղումներ` թաց ձյան տեսքով․ Հայհիդրոմետ Փարիզ այցի շրջանակում երևանյան պատվիրակության անդամների հետ այցելել ենք Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոն. ԱվինյանՄեկնարկել է ԵՊՀ-ի 105-ամյակին նվիրված ԲանՈՒԳործ 2024 էքսպոն. ԶՊՄԿ-ն ներկայացել է իր տաղավարովՍրբազան պայքարը պետք է հաջողի, այլ տարբերակ չկա. հակառակ դեպքում ֆիզիկապես ու բարոյապես մեռնելու է Հայը, Հայաստանը և Հայրենիքը. Արտակ Զաքարյան«Նոր պրոյեկտ-տնտեսական ալիք» նախաձեռնության անդամներն իրենց աջակցությունն են հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըՍլովակիայի վարչապետի կյանքին վտանգ չի սպառնում 24 անհայտ կորած զինծառայողների ընտանիքները եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը Հաստատվեց արցախցիների բնակարանային ապահովման ծրագիրը. ովքեր կարող են դիմել եւ որոնք են պայմանները Ադրբեջանցի զինծառայող է մահացել«Յուվենտուսը» հաղթեց «Ատալանտային» ու նվաճեց Իտալիայի գավաթը Բաքվում ընթանում է Ալիև-Լուկաշենկո հանդիպումը Պուտինն ու Սի Ծինփինը ռազմավարական փոխգործակցության խորացման մասին հայտարարություն են ստորագրել Կառավարության մոտից բերման է ենթարկվել 3 անձ. ՆԳՆ խոսնակ Կիրանցում լարված է․ հայերի տներն են հանձնում ադրբեջանցիներին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակցիան կառավարության դիմաց՝ ուղիղ 25-օրյա հերթական վարժական հավաքները կանցկացվեն հունիսի 11-ից օգոստոսի 30-ը «ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի անդամները հանդիպել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման և ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետՈuտիկանները շրջափակել են Կառավարության շենքը Նելլի Քոչարյան. Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունը «Գործակալների» օրենքն ու դրա աշխարհաքաղաքական ենթատեքստը. «Փաստ» Ալմա-Աթայի հռչակագիրն իրականում հօգուտ Ադրբեջանի է, իսկ գործող վարչախումբն այդ փաստաթուղթը շրջում է մեր դեմ և կատարում թուրք-ադրբեջանական տանդեմի բոլոր պահանջները․ Արշակ Կարապետյան Ազգ-բանակ, ազգ-ամրոց, ազգ-տաճար. ինչո՞ւ է անհրաժեշտ իրական կյանքում ապահովել այս շղթան. «Փաստ» Նշված հատվածներում սահմանային գծի վերարտադրումը ավարտվել է, համաձայնեցվել և ստորագրվել է․ Ինչ են հայտնում վարչապետի աշխատակազմից Ջուր չի լինի «Նիկոլ Փաշինյանը, այո, պետք է հեռանա. նա ամեն ինչ անում է Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես կործանելու համար». «Փաստ» Փաշինյանի հեռացումից հետո ով էլ գա իշխանության, ծանրագույն բեռի տակ է մտնելու. «Փաստ» Լոռիում փնտրում են «Եդեմ» ռեստորանի աշխատակցուհուն․ նախնական տեղեկություններով՝ նա անզգուշաբար Փամբակ գետն է ընկել Հանձնարարված է աջուձախ «չնայել». տնից՝ գործի, գործից՝ տուն. «Փաստ» Ի՞նչ կարծիք ունի Հովիկ Աբրահամյանը Սրբազան շարժման մասին. «Փաստ» Տրուֆալդինոն Հայաստանից. «Փաստ» ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ, Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է Ու՞մ բախտը կբերի այսօր․աստղագուշակ մայիսի 16-ի համար Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Վաղն էլ կասեն չպետք է ձեզ հայ անվանեք, մնաց մի քայլ. Ա. Կարապետյան Այս շարժմանը դեմ խոսում են Փաշինյանը, Բաքուն և Անկարան․ Արմեն ՄանվելյանFastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից (լուսանկարներ, տեսանյութ) Երիտասարդ հայ ըմբիշները 6 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում Մի ուժի հետ հանդիպել ենք, շատ ծանրակշիռ ուժ է․ Բագրատ Սրբազան Պատվիրակությունները փորձում են անցնել․ լարված իրավիճակ Օպերայի ճանապարհին Այսօր առանցքային օր է, սպասում ենք տեղեկությունների․ Բագրատ Սրբազան Մեծ Բրիտանիայում ցուցադրվել է Չառլզ 3-րդի առաջին պաշտոնական դիմանկարը (լուսանկարներ, տեսանյութ) Պուտինը բացատրել է՝ ինչու է ՌԴ ՊՆ ղեկավարի պաշտոնում նշանակել Բելոուսովին Դիրքեր առանց մեկ կրակոցի. հարձակումը չի կարելի հեշտացնել․ Նաիրի Սարգսյան Տեսեք՝ ինչ վախի մեջ են ապրում, մարդ, որ հեծանիվով էր ման գալիս փողոցներում, հիմա տասնյակ շարքերով ոստիկաններին բերել, քաղաքը պարալիզացրել է․ Բագրատ Սրբազան Ոստիկաններից մեկի ձեռքում նկատվել է արձունքաբեր գազի գլանանոթ