Հայերեն
Երիտասարդ հայ ըմբիշները 6 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում Մի ուժի հետ հանդիպել ենք, շատ ծանրակշիռ ուժ է․ Բագրատ Սրբազան Պատվիրակությունները փորձում են անցնել․ լարված իրավիճակ Օպերայի ճանապարհին Այսօր առանցքային օր է, սպասում ենք տեղեկությունների․ Բագրատ Սրբազան Մեծ Բրիտանիայում ցուցադրվել է Չառլզ 3-րդի առաջին պաշտոնական դիմանկարը (լուսանկարներ, տեսանյութ) Պուտինը բացատրել է՝ ինչու է ՌԴ ՊՆ ղեկավարի պաշտոնում նշանակել Բելոուսովին Դիրքեր առանց մեկ կրակոցի. հարձակումը չի կարելի հեշտացնել․ Նաիրի Սարգսյան Տեսեք՝ ինչ վախի մեջ են ապրում, մարդ, որ հեծանիվով էր ման գալիս փողոցներում, հիմա տասնյակ շարքերով ոստիկաններին բերել, քաղաքը պարալիզացրել է․ Բագրատ Սրբազան Ոստիկաններից մեկի ձեռքում նկատվել է արձունքաբեր գազի գլանանոթ Ուկրաինան 2 միլիարդ դոլար կստանա զենքի համար. Բլինկեն Ոստիկանները սրճարաններից հեռացնում են նստած մարդկանց, թույլ չեն տալիս, որ սպասարկեն AMIO Mobile բանկինգը այսուհետ կունենա նոր հնարավորություն
LIVE ՈՒՂԻՂ. Սրբազանը համակիրների հետ հավաքվում է Օպերայի մոտ, որտեղ Փաշինյանն է գտնվում


Կարմիր շորերով՝ ականապատ դաշտում. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ժողովրդական բառուբանով ասած՝ Նիկոլ Փաշինյանն արդեն ուղղակիորեն «յուղ է վառում»: Ի մասնավորի՝ օրերս ինչ-որ մարզային այցի ժամանակ մոտավորապես այսպիսի բան է ասել՝ ժողովրդի հետ որքան հանդիպել են (տարբեր ժամանակներում), մարդիկ միշտ խաղաղություն են ցանկացել, պատվիրել, մաղթել, կենացել: Դա ինքը՝ Փաշինյանը, իր ձևով է հասկացել: Ու... «Մտածել ենք, որ էս ամեն ինչը ասենք և անենք, մեզ կասեն դավաճան, հողատու, հանցագործ: Մենք էդ ամեն ինչը չարեցինք, բայց մեկ է՝ մեզ էլի ասացին դավաճան, հողատու, հանցագործ...»:

Ըստ էության, սա փաստացի ինքնախոստովանություն է. նկատի ունենք այն, որ նրա իսկ արտահայտությունները մատնում են, որ Փաշինյանի ամբողջ մտահոգությունը, փորացավը, նրան հուզող հարցն այն է, որ հանկարծ իրեն դավաճան, հողատու, հանցագործ և այլ՝ այստեղ ոչ մեջբերելի բաներ չասեն, նման բնորոշումներ չտան: Արդյունքում մարդը հասցրեց պատերազմի, դարձավ հազարավորների զոհվելու պատճառ, հետո ժամանակին չգնաց պատերազմը դադարեցնելու ճանապարհով: Հա, ու այս վերջինը մենք չենք ասում: Հիշո՞ւմ եք, որ ՌԴ նախագահ Պուտինը մանրամասնորեն պատմում էր, թե ինչպես է առաջարկել 2020-ի հոկտեմբերի 19-ին կանգնեցնել պատերազմը, համոզել էր Ալիևին, որ դադարեցնի ռազմական գործողությունները: Իսկ «Նիկոլ Վավայևիչը» ի՞նչ էր պատասխանել և իր այդ մերժումը հետո ինչպե՞ս էր ներկայացնում Հայաստանի հանրությանը:

Հիշեցնենք. Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չի ընդունել Պուտինի առաջարկը, որպեսզի իրեն ու իր կարկառուններին չասեն՝ դավաճան, հողատու, հանցագործ... Այսինքն, այս անձնավորության ամբողջ մտասևեռումը իր անձն ու իր շահն է: Ինչ անի կամ չանի, նրա ուշքն ու միտքն այն է, որ իրեն հանկարծ չասեն՝ հանցագործ, դավաճան, հողատու: Իսկ ինչ վերաբերում է ժողովրդի խաղաղության պատվերին, պատգամին, ցանկությանը, ապա, այո, խաղաղություն ուզում են բոլորը, խնդիրն այն է, թե ով ինչ ու ինչպես է հասկանում այս «պատգամները» , ով ինչպես է հասկանում արժանապատվությունն ու արժանապատիվ խաղաղությունը, եթե ընդհանրապես հասկանում է: Մեր ժողովուրդը (ցանկացած նորմալ ժողովուրդ) իր հավաքականության մեջ ուզում է խաղաղություն, կայունություն, կանխատեսելի և երաշխավորված ապագա:

Բայց չի կարող լինել որևէ ժողովուրդ, որ դա ուզի իր ազգային ինքնության ուրացման, իր մարդկային ինքնության նվաստացման, իր հավաքական կենսատարածքի վերացման, թշնամու ստրկության տակ ընկնելու կամ թշնամու կողմից բնաջնջման ենթարկվելու գնով: Մեկ այլ հանգամանք: Յուրայինների հետ հանդիպմանը Փաշինյանը նաև ասել է, թե՝ մենք այսօր գտնվում ենք ականապատ դաշտում, և այդ ականապատ դաշտից դուրս գալու ճանապարհները շատ չեն, և կարող է պարզվել, որ այդ ականապատ դաշտից դուրս գալու միայն մեկ ճանապարհ կա: Հետո մի բառահեղեղ է արտաբերել, որի իմաստը այն է, թե ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, պետք է Հայաստանն առաջնորդի այդ «ականապատ դաշտում», այնտեղից անվնաս կամ նվազագույն կորուստներով դուրս բերելու համար...

Հասանք, իջեք... Նախ՝ եթե «ականապատ դաշտում» առաջնորդողը Նիկոլ Փաշինյանն է, ապա ականների վրա պայթել-վերանալը երաշխավորված է: Նիկոլ Փաշինյանն ում ասես և ինչ ասես կպայթեցնի, միայն թե իր աթոռն ու իրեն փրկի: Երկրորդ՝ եթե մենք, որպես երկիր, հիմա ականապատ դաշտում ենք, ապա հենց Նիկոլ Փաշինյանն է ուղղակիորեն Հայաստանը քարշ տվել այդ «դաշտի» ամենաականապատված հատված, որի կողքերում, ընդ որում, ցլեր են: Ու Նիկոլ Փաշինյանն է մեզ կարմիր հագցրել, թեկուզ ցլերը գույների վրա չեն հարձակվում, այլ անկանոն շարժումների ու սադրանքների: Այնպես որ, այո, գուցե ճանապարհը մեկն է, բայց դա առաջին հերթին այս իշխանությունների հեռացման ճանապարհն է: Առանց նրանց մենք ինչ-որ շանս կունենանք այդ «ականապատ դաշտից» ելնելու: Նրանց հետ երաշխավորված են միայն կորուստը, միայն զիջումները, միայն աղետը...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վաղն էլ կասեն չպետք է ձեզ հայ անվանեք, մնաց մի քայլ. Ա. Կարապետյան Այս շարժմանը դեմ խոսում են Փաշինյանը, Բաքուն և Անկարան․ Արմեն ՄանվելյանFastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից (լուսանկարներ, տեսանյութ) Երիտասարդ հայ ըմբիշները 6 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում Մի ուժի հետ հանդիպել ենք, շատ ծանրակշիռ ուժ է․ Բագրատ Սրբազան Պատվիրակությունները փորձում են անցնել․ լարված իրավիճակ Օպերայի ճանապարհին Այսօր առանցքային օր է, սպասում ենք տեղեկությունների․ Բագրատ Սրբազան Մեծ Բրիտանիայում ցուցադրվել է Չառլզ 3-րդի առաջին պաշտոնական դիմանկարը (լուսանկարներ, տեսանյութ) Պուտինը բացատրել է՝ ինչու է ՌԴ ՊՆ ղեկավարի պաշտոնում նշանակել Բելոուսովին Դիրքեր առանց մեկ կրակոցի. հարձակումը չի կարելի հեշտացնել․ Նաիրի Սարգսյան Տեսեք՝ ինչ վախի մեջ են ապրում, մարդ, որ հեծանիվով էր ման գալիս փողոցներում, հիմա տասնյակ շարքերով ոստիկաններին բերել, քաղաքը պարալիզացրել է․ Բագրատ Սրբազան Ոստիկաններից մեկի ձեռքում նկատվել է արձունքաբեր գազի գլանանոթՈւկրաինան 2 միլիարդ դոլար կստանա զենքի համար. Բլինկեն Ոստիկանները սրճարաններից հեռացնում են նստած մարդկանց, թույլ չեն տալիս, որ սպասարկեն AMIO Mobile բանկինգը այսուհետ կունենա նոր հնարավորություն Իշխանությունը փորձում է կոշտ միջոցներով կանխել քաղաքացիների ակտիվացումը. Տիգրան Աբրահամյան Կայան գյուղում ընթանում են հայ-ադրբեջանական բանակցություններ Ինչո՞ւ են մեծաթիվ ոստիկանական ուժեր կենտրոնացած Օպերայի շրջակայքում. ՆԳՆ-ն պարզաբանում է տարածել Առինջի գյուղապետարանի հարևանությամբ հայտնաբերվել են հնդիկ ամուսիններ. եղել են արնաշաղախ վիճակում Հայաստան-Արցախ երիտասարդական ֆորումի երկրորդ օրվա բանախոսներն ու անակնկալները Ոստիկանական մեծաթիվ ուժեր ու արգելապատնեշներ՝ Օպերայի հարակից հատվածներումԻնչ է իրավապահներին հայտնել «Սուրբ Աստվածածին» եկեղեցու այգում նորածին երեխային լքած մայրը ՀԻՄԱ. Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը Հյուսիսային պողոտայից շարժվում է դեպի Օպերա Հեռուստացույցն ընկել է 2-ամյա երեխայի վրա. վերջիս մահացել էԲալահովիտի բենզալցակայաններից մեկում լիցքավորումից «BMW»-ում հետո հրդեհ է բռնկվել․ վարորդը հոսպիտալացվել է ՌԴ ԶՈՒ-ն գրավել է Ռաբոտինո, Գլուբոկոե, Լուկյանցի գյուղերը Հակոբ Պարոնյանի անվան թատրոնի շենքի ճակատային հատվածում կփակցվի Սվետլանա Գրիգորյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը Հորինվածք է. Զախարովան մեկնաբանել է ՀՀ-ից ռուս սահմանապահների դուրսբերման հարցը Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով, ապա նույնքան կնվազի Օպերան փակվել է մետաղյա արգելապատնեշներով, դրվել են մետաղորսիչ սարքեր (տեսանյութ) ՈՒՂԻՂ. Սրբազանը համակիրների հետ հավաքվում է Օպերայի մոտ, որտեղ Փաշինյանն է գտնվում Ինչպես է Արտաշ Ասատրյանի կինը պարում Իտալիայի փողոցներում. Բացառիկ կադրեր Որևէ մեկը իրավասու չէ միանձնյա փոփոխելու ՀՀ սահմանները. Ավետիք ՉալաբյանՏեղի է ունենում ՀՀ իշխանության տարածքի նվիրատվություն. Մենուա ՍողոմոնյանՈստիկանությունը մարդկանց վախեցնելու համար մեծ քանակի զորքեր է տեղափոխում Երևանի կենտրոն Արևային էներգետիկան հանգեցնում է արծաթի պահանջարկի կտրուկ աճիՌուսաստանը կոշտացնում է հռետորաբանությունը Սատարո՛ւմ ենք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը. Ռուսաստանի հայերի միության հայտարարությունը Մի դրամի ուժը ամփոփում է Դասավանդիր Հայաստանի հետ երկամյա ծրագիրը Տղամարդու մոտ հայտնաբերվել են ատրճանակ, փամփուշտներ, դանակներ, թմրամիջոց. նա ձերբակալվել է Կանադայում հազարավոր բնակիչներ տարհանվել են անտառային հրդեհների պատճառովՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հեռախոսահամարով միջազգային փոխանցումների հնարավորությունները Երազելը իզուր ա. Իրինա Այվազյանը հուզիչ հրապարակում է արել. բացառիկ Քրիստոնեական հավատքը հայոց պետականության կարևորագույն հիմքերից մեկն է. Արշակ Կարապետյան Էրդողանը գիշերն արտակարգ հանդիպում է հրավիրել․ նոր հեղաշրջման սպառնալիք կա Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին ԱԱԾ-ն ու դատախազությունը սպասում են Մանչեսթեր Սիթին կարող է ԱՊԼ-ում անընդմեջ չեմպիոնությունների քանակով ռեկորդ սահմանել Գազ չի լինի մի շարք հասցեներում Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից մի շարք փողոցներ այսօր փակ են լինելու