Հայերեն
Ֆասթ Բանկը թողարկել է իր առաջին՝ «Ակն» բանկային քարտերը «Պատմության միտումնավոր ջնջում». Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում ոչնչացնում է հայկական ժառանգությունը. NOS «Հեզբոլլահ»-ը հայտարարել է Լիբանանի հարավում Իսրայելի բանակի հետ բախումների մասին Հայաստանը բարձր է գնահատում Կիպրոսի հետ ավանդական բարեկամական հարաբերությունները. Փաշինյան Ինչ փոխարժեքներ են սահմանվել տարադրամի շուկայում հոկտեմբերի 1-ին Ադրբեջանն ու Ուզբեկստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն Լարսի ավտոճանապարհը հոկտեմբերի 1-ից կգործի առանց ժամային սահմանափակումների Լիբանանին հասցված իսրայելական հարվածի ժամանակ զոհվել է 11 բուժաշխատող Հայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդի օրերը 5,6 տոկոս տնտեսական աճ, միջին գնաճը՝ 3,5 տոկոս․ կառավարությունը հաստատեց 2025 թվականի բյուջեի նախագիծը ՀՀ-ն պետք է վերացնի խաղաղության համաձայնագրի կնքման ամենալուրջ խոչընդոտը․ Բայրամովը՝ Իրանի ԱԳ նախարարին Եթե ատոմակայանը կանգնեցնեն, 90-ականները խաղ կթվան 

Հանքարդյունաբերությունը և ՏՏ ոլորտը՝ ՀՀ տնտեսությունում․ «Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ հրաժարվել հանքարդյունաբերությունից»․ Սուրեն Պարսյան

Տնտեսություն

Հանքարդյունաբերությունը Հայաստանի Հանրապետության տնտեսության համար կարևոր ոլորտներից մեկն է հանդիսանում։ Թեպետ ոլորտի տեսակարար կշիռը համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) մեջ փոքր է և այն կարող է կազմել 2-3 տոկոս, սակայն նրա արտադրանքի արտահանումից ստացվող եկամուտները տնտեսության համար մշտապես էական նշանակություն ունեցող ուղղություն է դիտարկվում։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը Iravaban.net-ի հետ զրույցում նշեց, որ մինչև 2022 թվականը՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը, ՌԴ քաղաքացիների Հայաստան տեղափոխվելը՝ հանքարդյունաբերությունն ապահովում էր ՀՀ արտահանման մեկ երրորդը։

«ՀՆԱ-ի մեջ 2-3 տոկոս է, բայց արտահանման մեկ երրորդն է ապահովում։ Այսինքն հանքարդյունաբերությունը մեր երկիր արտարժույթ բերող հիմնական ոլորտներից մեկն է եղել վերջին 15-20 տարիներին»,-նշում է նա։

Մասնագետի խոսքով՝ սա կարևոր նշանակություն է ունենում փոխարժեքի սահմանման հարցում։

Հանքարդյունաբերության ոլորտի արտահանումը լուրջ հակակշիռ է ներմուծումներին։ «Մենք երեք անգամ ավել ներմուծում ենք կատարում և դրա վճարման համար արտարժույթ է պետք։ Գումարած սրան՝ հանքարդյունաբերությունում աշխատողների թվաքանակը մոտավորապես կազմում է 10․000 անձ և այս ոլորտի միջին աշխատավարձը շարունակում է մշտապես բարձր մնալ։ Այժմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, ֆինանսաբանկային և ապահովագրական գործունեությունն առաջ են անցել, բայց սա կարևոր հանգամանք է»,-ասաց Պարսյանը։

ՀՀ-ում միջին ամսական անվանական աշխատավարձերի թեմային Iravaban.net-ն ավելի վաղ անդրադարձել էր: Վիճակագրական կոմիտեից ստացված տեղեկության համաձայն՝ ՀՀ-ում միջին ամսական անվանական աշխատավարձն ամենաբարձրը Սյունիքում ու Երևանում է, իսկ Սյունիքի մարզում է գտնվում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։

Հարկ է նշել, որ Սյունիքը ՀՀ-ում ամենաբարեկեցիկ մարզն է, այստեղ աղքատության ցուցանիշը 2,5 տոկոս է (Հայաստանում` 24․8 տոկոս) կազմում՝ ի հաշիվ հանքարդյունաբերության ոլորտի:

«Հանքարդյունաբերության ոլորտը լոկոմոտիվ է հանդիսանում նաև այլ ճյուղերի համար, օրինակ՝ տրանսպորտի, տարբեր ենթակառուցվածքների կառուցման, տեքստիլի համար։ Հանքարդյունաբերության ընկերությունները սոցիալական տարբեր ծրագրեր են իրականացնում ազդակիր համայնքների համար և այլն։ Իհարկե, բնության և առողջության համար ոլորտը ազդակիր համայնքներին վնասներ հասցնում է՝ կարճաժամկետ և երկարաժամկետ առումով, սակայն շատ ակտիվ ծրագրեր էլ են իրականացվում»,-մանրամասնում է Սուրեն Պարսյանը։

Մասնագետը նշում է, որ այս ոլորտը կարևոր է տնտեսության համար հարկային մուտքերի ապահովման առումով։

2023 թվականին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ՀՀ առաջին խոշոր հարկատուն է եղել։ Ընկերությունը ընդհանուր վճարել է 70 միլիարդ 881 միլիոն 967 հազար դրամ։

«2023 թվականին տնտեսությունն ընդհանուր մոտավորապես 9 տոկոսով աճ է ունեցել, տնտեսական ակտիվությունը 11 ամիսների կտրվածքով կազմել է 9,7 տոկոս, բայց հանքարդյունաբերությունն անկում է գրանցել 5,7 տոկոսով։ Սա պայմանավորված է պղնձի խտանյութի արդյունահանման ծավալների նվազմամբ, այն նվազել է 8,4 տոկոսով, ցինկինը՝ 19,8 տոկոսով։ Այստեղ նվազում է գրանցվել մի քանի գործոնով պայմանավորված, օրինակ՝ անցած տարվա ընթացքում ժամանակ առ ժամանակ իր գործունեությունն է դադարեցրել Թեղուտի հանքավայրը։ Բացի այդ՝ Հայաստանից արտահանվում էր նաև Արցախի Կաշենի հանքավայրի պղինձը, ինչը, բնականաբար, ևս չի կատարվում։

Իսկ տուֆինը՝ հրաբխային սղոցված սալիկների կամ բլոկների տեսքով արտադրության ծավալն աճել է 43,3 տոկոս, ավազի, խճի, կավի ու ճենակավի արտադրության ծավալներն աճել են 41,8 տոկոսով, ինչն էլ պայմանավորված է շինարարությամբ»,-նշում է Սուրեն Պարսյանը։

Առավել մանրամասն՝ այստեղ

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Արաբկիր» առողջության կենտրոնն արդեն քաղաքացիներին սպասարկում է ամբողջությամբ արդիականացված պայմաններումՇվեյցարիական Ալպերը ծածկել է 448 կՎտ հզորությամբ արևային մարտկոցներով. ի՞նչ է դա տալիս МИР հեռուստաալիքի անդրադարձը` Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումինԴրանց ապագա դատերի հիմքը այսօր պետք է գցել՝ հայրենիքի դավաճանության հաստատված մեղքով. Հրայր Կամենդատյան ժողովրդավարական գործընթացները սահմանափակելու փոխարեն մենք պետք է կենտրոնանանք դրանց աջակցության և ամրապնդման վրա․ Սոնա ՂազարյանԵԽԽՎ-ի Մշակույթի, Գիտության, Կրթության և Մեդիայի հանձնաժողովում տեղի ունեցան լսումներ իմ զեկույցի շրջանակներում․ Սոնա ՂազարյանCOP29-ը պետք է օգտագործել մեր գերիների հարցի բարձրացման համար․ Արմեն ՄանվելյանՀ1-ի ցանկացած աշխատակից պետք է իմանա, որ իրեն պատիվ չի բերում Պետրոս Ղազարյանի նման մարդու կոլեգա լինելը. Մենուա Սողոմոնյան Հայաստանում խոսքի ազատության մակարդակը գնահատվում է բարձր՝ թե՛ հասարակության, թե՛ լրատվամիջոցների համար․ Հասմիկ Հակոբյան«Տիկնիկային թատրոնը պետք է գունեղ լինի». Վանաձորի տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավարը տարեցտարի հանդիսատեսի թվի աճ և հետաքրքրություն է նկատում. «Փաստ» Աշխարհաքաղաքական ցնցումների վեկտորները. «Փաստ» Բարձր աճ ապահովող գործոնները գրեթե ամբողջությամբ չեզոքացել են. «Փաստ» Յուրաքանչյուրը տեսավ այն, ինչ ուզում էր տեսնել, բայց ամենակարևորը վերևում՝ խորանի վրա էր տեղի ունենում. «Փաստ» «Բոլոր ուղղությունները, բոլոր ոլորտները տոտալ ձախողված են». «Փաստ» Ի՞նչ կարևոր է, թե մի «նիկոլփաշինյանին» որ «նիկոլփաշինյանով» կփոխարինեն. «Փաստ» Բա որ հայի «հետին խելքն» ավելի շուտ «առաջ բերված» լիներ.... «Փաստ» Բռնի տեղահանված արցախցիների ընդամենը 3 տոկոսն է ստացել ՀՀ քաղաքացիություն. «Փաստ» Ֆասթ Բանկը թողարկել է իր առաջին՝ «Ակն» բանկային քարտերը Փոքրիշատե հաջողակ ցանկացած գործարար թիրախավորված է իշխանությունների կողմից. «Փաստ» Սահմանադրական դատարանը սահմանադրական հեղաշրջման մասնակի՞ց. «Փաստ» Կտրված ծառի մի հատվածն ընկել է տղամարդու վրա. վերջինս տեղում մահացել է Brent նավթը թանկացել է՝ մեկ բարելը 74,86 դոլար Թմրամիջոցներ, մաքսանենգություն. ապօրինի իրացում. 90 մլն դրամը գերազանցող փողերի լվացման գործն ուղարկվել է դատարանՀնդկաստանի արեւմուտքում կործանվել է Agusta 109 ուղղաթիռը «Պատմության միտումնավոր ջնջում». Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում ոչնչացնում է հայկական ժառանգությունը. NOSԿյանքից հեռացել է Վյաչեսլավ Դոբրինինը Ուկրաինայում պատերազմի, Մոլդովայում և Վրաստանում նախատեսված ընտրությունների արդյունքները կկանխորոշեն նաև Հայաստանի ապագան. ԶուրաբիշվիլիՈվքեր են Հայաստանի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիներըԱմերիաբանկի հատուկ առաջարկը Mastercard նոր քարտապաններին. 1% քեշբեք և մեծաքանակ նվերներ «Հեզբոլլահ»-ը հայտարարել է Լիբանանի հարավում Իսրայելի բանակի հետ բախումների մասին13-ամյա դպրոցականից փորձել են գումար շորթել․ չստանալով ծեծել են․ հարցը հասել է գազային ատրճանակին (տեսանյութ)Վիեննայի Ավստրիական ազգային գրադարանում տեղի ունեցավ բարեգործական ընթերցանություն և քննարկում՝ աջակցելու Արցախի տեղահանված բնակիչներին ՆԳՆ և ԱԱԾ հայտարարությունները ընդդիմության հավաքի մասին հակասում են ՀՀ պարտավորություններինFast Shift-ով հնարավոր է կատարել QR վճարումներ 22 000 վաճառակետերում Fastex-ը մասնակցել է Սինգապուրում կայացած Token2049 միջոցառմանը «Եվրասիա»-ն եւս 50 դպրոցական ավտոբուս է նվիրել ՂրղզստանինՔՊ-ն նոր նախարարի փնտրտուքների մեջ է «Եվրաքվեն» ձախողման շեմին է Գեներալի փաստարկներն ու իշխանության վախերը. ինչո՞ւ է ձևախեղվում Սահմանադրությունը Հանրային ռադիոյում զանգվածային կրճատումներ են սպասվում Նոր ճակատ Ռուսաստանի համա՞ր․ Գագիկ ՄինասյանԳլոբալ արևային էներգետիկայի հզորությունն աճել է 32.2 տոկոսով Մենք գործ ունենք դաժան բռնապետության հետ, որը ղեկավարվում է որպես ընտանեկան մաֆիայի դինաստիա․ Փոլ Գավանը՝ Ադրբեջանի մասին Նիկոլ Փաշինյանին հայտնել համաժողովրդական անվստահություն ու արհամարհանք. Ազգային հպարտության տրիբունալի որոշումըԵՊՀ-ն, ՏԿԵՆ-ը եւ ԶՊՄԿ-ն երկրաբանության ոլորտում համատեղ ծրագրեր կիրականացնեն Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել Առաջնորդության դպրոցում ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ընթացքում Լիզ Քրիստոֆերսենը բարձրացրել է Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը․ «ՀայաՔվե»Մայր տաճարի վերաօծման պատմական իրադարձության առիթով պատրաստվել են շքանշաններՕրենքով գող «Կիլդիմ Արթուրը» 4500 դոլար պարտքը հետ ստանալու համար առևանգել է պարտապանի մեքենան. Հնչել են կրակոցներՃապոնիան նոր վարչապետ է ընտրել