Հայերեն
Դին տեսել են, որ մարմնի վրա ոչ մի հետք չկա, բացի վզի հատվածից․ գյուղապետ Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Զինծառայողը հայտնաբերվել է կախված վիճակում, քրեական վարույթ է նախաձեռնվել Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝ վերահսկողության ուժեղացված միջոցառումներ կիրականացվեն Սևանա լճում և ՀՀ ողջ տարածքում Մանրամասներ 19-ամյա Նարեկ Գրիգորյանի մահվան դեպքից Արդյունավետության կորուստ 50 %-ով և ալբեդոյի էֆեկտ. ինչպես են աշխատում արևային մարտկոցները ձմռանը և ինչ պետք է հաշվի առնել Նախկինում հանրային տրանսպորտի թանկացման դեմ պայքարած «ակտիվիստները», այսօր գալով իշխանության, միանգամից երեք անգամով որոշել են բարձրացնել հանրային տրանսպորտի սակագինը․ Չալաբյան Սաուդյան Արաբիայի գահաժառանգն Իսրայելին մեղադրել է Գազայում «կոլեկտիվ ցեղասպանության» համար և պաշտպանել Իրանը Զինվորին բանակից ազատելու դիմաց 13․000 դոլար․ 8 անձ դատարանի առաջ է Ժամկետային զինծառայողին գտել են կարգապահական զորամասում՝ կախված վիճակում Հայտնի է մահացած զինծառայողի ինքնությունը Հայաստանը կրկին մեղադրվել է Արցախի՝ 30 տարվա «օկուպացիայի» ու հանքերը շահագործելու մեջ․ «Հայաքվե» 

«Մեզ մնացել է ամենակարևորը՝ արժանապատվությունը, որ կամաց-կամաց կորցնում ենք, հանուն դրա պետք է պայքարենք». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները մոտ հինգ ամիս է, ինչ Հայաստանում են: Եթե առաջին օրերին առաջնահերթ էր կացարանի, սննդի և հագուստի հարցը, ապա հիմա առաջ են գալիս այլ խնդիրներ ևս: Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր, «Արդարություն և վերադարձ» ՀԿ-ի նախագահ Մետաքսե Հակոբյանն ասում է՝ խնդիրները ոչ թե պակասել են, այլ տասնապատկվել:

«Խնդիրներն ավելին են, քան կարելի էր պատկերացնել: Մարդիկ բախվեցին այլ խնդիրների՝ սկսած բնակվարձերից, որոնք չեն կարողանում վճարել: Մարտից դադարեցվելու է 40 պլ յուս 10 հազար դրամների տրամադրումը: Նույնիսկ գյուղական համայնքներում տուն վարձելու համար սա բավարար գումար չէ: Մյուս կողմից՝ աշխատանք գտնելն է անհնար, հատկապես մարզերում և գյուղերում մարդիկ աշխատելու հնարավորություն չունեն, որովհետև չունեն հնարավորություն անասնապահությամբ կամ հողագործությամբ զբաղվելու, քանի որ իրենց տներում չեն: Շատերն այլևս իրենց մասնագիտությամբ աշխատանք չեն փնտրում, բայց, միևնույնն է, աշխատանք գտնելը համարյա թե անհնարին է շատերի համար: Պետական հիմնարկներում աշխատելու հետ կապված՝ բոլորս գիտենք, թե որքան խոչընդոտներ կան: Սոցիալական խնդիրները ոչ թե պակասում են, այլ ավելի են խորանում և անլուծելի դառնում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հակոբյանը:

Պարբերաբար կարելի է հանդիպել նաև հրապարակումների, որ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները բախվում են տարաբնույթ խոչընդոտների, երբ դիմում են այս կամ այն պետական գերատեսչությանը՝ հերթեր են, անճշտություններ և այլն: Մեր զրուցակիցը նշում է, որ այս հարցում ունի անձնական փորձ, բացի դա, իրեն օրվա կտրվածքով տասնյակ քաղաքացիներ են դիմում նույն խնդիրներով:

«Օրինակ՝ տարբեր են անձնագրային կետերում ի հայտ եկող խնդիրները: Օրերս զրուցում էի քաղաքացու հետ, որը չի կարողանում իր ծնողին Աբովյան քաղաքում հաշվառել, հետևաբար՝ վերջինս չի կարողանում իր կենսաթոշակը ստանալ: Պատճառը կուտակումներն են: Նա հիմա գրանցվել է, բայց այս պահին մոտ 5000-ի հասնող հերթ կա: Եթե անձնագրայինում օրը 30 հոգու սպասարկեն, պատկերացրեք, թե երբ է քաղաքացին հաշվառվելու: Կան անձնագրային բաժանմունքներ, որտեղ մեկի փոխարեն երկու պատուհան է գործում, շաբաթ օրերն էլ են աշխատում, բայց դա էլի բավարար չէ խնդիրը լուծելու համար: Անընդհատ որոշումներ են փոխվում, մարդիկ խուսափում են նաև հաշվառվելուց: Քաղաքացիներն ինձ դիմում են, որ ժամանակին Հայաստանի Հանրապետության գրանցում են ունեցել, հիմա իրենց ստիպում են անձնագրերը փոխել, 070 կոդով անձնագրում հաշվառումն այլևս չեն անում, ինչպես նոյեմբերին էին անում: Սոցապ նախարարության հետ խնդիրներն անասելի շատ են: Փորձում եմ երկու ընտանիքի հետ կապված հարց լուծել, որն ուղղակի չի ստացվում:

Ընտանիքներից մեկը 2008 թ.-ից ապրել է Արցախում, բայց երեխաների գրանցումն Արցախում կատարել են 2021 թ.-ին: Երեխաները 2021 թ.-ից հաշվառված են Արցախում: Հիմա երեխաները դրամական աջակցություն չեն ստանում, քանի որ ծրագիրն ասում է, որ իրենց գրանցումը Հայաստանի Հանրապետությունում է, բայց փաստացի իրենք Արցախում են գրանցված եղել, փաստաթղթերով էլ է այդպես: Մյուսը ութ հոգանոց ընտանիք է, որը 2020 թ.-ին բռնի տեղահանվել է Հադրութից, մեկ տարի ապրել են Հայաստանում, 2021 թ.ին վերադարձել են Արցախ, 2023 թ.-ին՝ բռնի տեղահանվել Արցախից: Այդ ընտանիքն առհասարակ ո՛չ 100, ո՛չ 50 հազարական դրամական օգնությունները չի ստացել: Պատասխանն էլ այդ մարդկանց ամեն անգամ շատ կոպիտ է՝ չեք ապրել Արցախում, մեր բազայում այդպես է ցույց տալիս, և վերջ: Որևէ կարգավորում այդ առումով չի արվում, չգիտես, թե ում դիմել, որ բարձրացված հարցերին լուծում տրվեն: Քաղաքացին ներկայացնում է անհրաժեշտ փաստաթղթերը, այնտեղ կա փաստացի հաշվառումը, բայց կարող են ասել՝ դա մեզ հետաքրքիր չէ, ձեր անունը բազայում չկա: Չգիտեմ մի ընտանիք, որի բոլոր անդամներն աջակցություն են ստացել»,-ընդգծում է նա:

Իսկ շա՞տ են Հայաստանից մեկնող արցախցի մեր հայրենակիցները: «Ցավոք, շատ: Չեմ ուզում մեղադրել, բայց նաև չեմ հասկանում այդ ամենը: Գիտեմ բազմաթիվ ընտանիքներ, որոնք արցունքն աչքերին են մեկնում՝ այստեղ նորմալ վարձավճարով կացարան և աշխատանք չգտնելու պատճառով: Բայց, օրինակ՝ մեկնել են Ռուսաստան, այնտեղ անգամ հարազատներ չունենալով, ավելի էժան վճարով տուն են կարողացել գտնել, աշխատանք: Շատերը սկսել են մեկնել ԱՄՆ, Ֆրանսիա: Վերջերս օդանավակայանում տեսել եմ, թե որքան արցախցի ընտանիքներ էին մեկնում Հայաստանից: Շատերի մոտ կա նաև այն զգացումը, որ այստեղ իրենք ուղղակի ընդունված չեն: Մի առիթով ասել եմ՝ շատ ծանր է, երբ քո հայրենիքում քեզ անհայրենիք ես զգում: Այդ զգացումը երբեմն անտանելի է դառնում, և մարդիկ գերադասում են հայրենիքի համար լավ օրերին սպասել դրսից, բայց ուժ չեն գտնում իրենց մեջ ունենալ մասնակցություն, որ այդ լավ օրերը շուտ գան»,-հավելում է «Արդարություն և վերադարձ» ՀԿ-ի նախագահը:

Պարբերաբար նաև տեղեկություններ են հայտնվում, թե ցուցակագրում են մարդկանց, որոնք կցանկանան վերադառնալ Արցախ: Մի կողմից՝ սա խանգարում է Հայաստանում հաստատված մեր հայրենակիցներին, որոնք, այսպես թե այնպես, մտովի Արցախում են, մյուս կողմից՝ սկսում ես հակվել դեպի դավադրապաշտական տեսությունները: «Չգիտեմ, թե ովքեր են նմանատիպ լուրերի հեղինակները, բայց դրանք ժողովրդի մեջ շատ արագ տարածում են գտնում: Նույնիսկ շրջանառվում է, որ ես ցուցակներ եմ կազմում, բազմաթիվ մարդիկ էին ինձ զանգահարում: Անկեղծ ասած, անակնկալի եմ եկել: Հստակ ասել եմ, թե մեր վերադարձն ինչ պայմաններով պետք է լինի, հիմա չի կարող ուղղակի նման բան լինել: Մարդկանց զգացմունքների հետ են խաղում, շատերն անելանելի վիճակում գտնվելով՝ չեն էլ գիտակցում, թե ինչ է նշանակում հիմա խոսել Արցախ վերադառնալու մասին: Արցախ վերադառնալը բոլորիս ամենագլխավոր նպատակն է, բայց դրա համար պետք է աշխատանք տանենք, ստանանք մեր պահանջների կատարումը, հետո նոր միայն հնարավոր կլինի Արցախ վերադառնալը: Կա՛մ սրանք հատուկ կազմակերպված գործողություններ են, կա՛մ նպատակ ունեն հասարակությանը հանգստացնել, որպեսզի ըմբոստություն տեղի չունենա, հայրենիքի պահանջը մեղմ լինի, մարդիկ հույսով սպասեն, որ տեսեք՝ վերադառնալու ենք, եկեք հանգիստ սպասենք: Սա կարող է տարբեր նպատակներով արվել, բայց, ամեն դեպքում, նպատակը լավը չէ»,-ասում է մեր զրուցակիցը:

Իլհամ Ալիևը Ստեփանակերտում է քվեարկում, սա հերթական հարվածն է գիտակից բոլոր մարդկանց, մյուս կողմից՝ մեր հայրենակիցները շարունակում են մնալ Բաքվի բանտերում: «Տեղի է ունենում արժանապատվության ոչնչացում: Հետևյալն է տեղի ունենում՝ չխոսել, մոռանալ կամ տարբեր պատճառներով արդարացումներ գտնել չպայքարելու համար, բայց նաև գիտակցել, որ մի ամբողջ հաղթանակած պետության՝ թե՛ Հայաստանի Հանրապետության, թե՛ Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական էլիտան գերեվարված է, և նրանց առաջադրված են անօրեն մեղադրանքներ, որոնք որևէ առնչություն չունեն, չեն կարող ունենալ այդ անձանց հետ: Սկսած իշխանությունից և վերջացրած քաղաքական շատ ուժերով ու նաև մարդկանցով՝ չեն խոսում այս թեմաների մասին: Իմ գործընկերը՝ պարոն Դավիթ Իշխանյանը, որն այսօր գերեվարված է, եթե հնարավորություն ունենար մեզ ուղերձ հղելու, նախ՝ ամոթանք կտար, երկրորդը՝ կոչ կաներ պայքարելու, կանգ չառնելու:

Իրականում մեզ մի բան է մնացել, և սա ամեն օր ու ժամ ենք կորցնում, մեզ մնացել է ամենակարևորը՝ արժանապատվությունը, որ կամացկամաց կորցնում ենք: Հանուն դրա պետք է պայքարենք: Խոսում ենք 30 տարվա ընթացքում մեր զոհերի մասին, Եղբայրական պանթեոնի ու Եռաբլուրի մասին, բայց չենք խոսում, որ դա մեր արժանապատվությունն է՝ գոնե իրավունք ունենալ այդ շիրմաքարերին ծաղիկ խոնարհել: Հիմա կորցնում ենք դա, եզակիներն են մնացել, որոնք գոնե փորձում են ինչ-որ բան անել այս համատարած քաոսի մեջ: Նրանք քարկոծվում են, ճնշումների ենթարկվում, դառնում քաղբանտարկյալներ, նրանց վրա խարան է դրվում: Բայց ջուրը կարողանում է կաթիլ առ կաթիլ քար ծակել: Կա այդ տեսակը, որը հետ չի կանգնելու, չի ընկրկելու, ինչ ճնշումներ էլ լինեն և, ի վերջո, ապառաժ կլինի, թե քար, կծակվի այդ կաթիլներից: Լավատես եմ այն առումով, որ չի կարող լինել պայքար, որն անարդյունք կմնա»,-եզրափակում է Մետաքսե Հակոբյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Պարագլուխը հետևողական և համակարգված կերպով պետություն չունենալու ինֆորմացիոն ֆոն է ստեղծում. Դավիթ ՍարգսյանԻրանցի փորձագետները բարձր գնահատեցին ԶՊՄԿ-ի անվտանգային չափանիշները՝ հերքելով Ադրբեջանի կեղծ թեզերը Դին տեսել են, որ մարմնի վրա ոչ մի հետք չկա, բացի վզի հատվածից․ գյուղապետ Երևանում կինը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ իր ծանոթը իրեն տարել է մոթել, փորձել բռնաբարել և իրենից հափշտակել 20 մլն դրամ Աճ, որը բոլորովին էլ դրական չէ Իրանում երկրաշարժ է տեղի ունեցելՓաշինյանը հերքելով հաստատում է Ադրբեջանի հետ իր գործարքը Թրամփի վարչակազմում հայամետ գործիչների թիվն աճում է Գյումրիում «Քաղպայմանագրին» նոր փորձություն է սպասվում Զինծառայողը հայտնաբերվել է կախված վիճակում, քրեական վարույթ է նախաձեռնվելԵրբվանի՞ց 150.000 փախստական մարդու տուն դառնալու հարցը, ռազմագերիներին ու պատանդներին վերադարձնելու հարցը դարձան պատմական Հայաստանի պահանջներ․ Մենուա Սողոմոնյան «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության հայտարարած կրթաթոշակի մրցույթին մասնակցելու համար դիմել է ՀՀ պետական և ոչ պետական բուհերի 51 ուսանողՍիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝ վերահսկողության ուժեղացված միջոցառումներ կիրականացվեն Սևանա լճում և ՀՀ ողջ տարածքումՖՈՏՈ․ Երբ փոթորիկը խաղաղվեց, պարզվեց, որ կերպարն ու այն մարմնավորած դերասանուհին դեռ շնչում են․ Աննա Հակոբյանը պաշտպանել է Նազենի Հովհաննիսյանին ԶՊՄԿ փոխտնօրեն. հասարակայնությունը սխալ է ընկալում հանքարդյունաբերությունը՝ թերագնահատելով դրա ավանդը երկրի զարգացման գործում Մանրամասներ 19-ամյա Նարեկ Գրիգորյանի մահվան դեպքից Արդյունավետության կորուստ 50 %-ով և ալբեդոյի էֆեկտ. ինչպես են աշխատում արևային մարտկոցները ձմռանը և ինչ պետք է հաշվի առնել Նախկինում հանրային տրանսպորտի թանկացման դեմ պայքարած «ակտիվիստները», այսօր գալով իշխանության, միանգամից երեք անգամով որոշել են բարձրացնել հանրային տրանսպորտի սակագինը․ ՉալաբյանԱսա իրական, թե պատմական Հայաստանի քաղաքացին ես դու, ասեմ 2025-ի բյուջեն քեզ համար է, թե ոչ․ Արմեն ՄանվելյանԻնչպես են Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները քննարկում խաղաղությունն առանց ժողովուրդների մասնակցության. «Փաստ» «Սա միասնություն է, տարբեր ԱրԱրողների համակարգ, ուժեղ ես-երից կազմված Մենք». «ԱրԱրի» նախաձեռնության նպատակն է մարզերում տարածել ազգային մշակույթը. «Փաստ» Միայն ճառ ասելու և գլուխ գովալու մեջ են լավ. «Փաստ» «Երբ իշխանությունը փոխվի, «հերձումը» ցույց կտա, թե ինչո՞ւ էր Հայաստանի իշխանությունը լոյալ վերաբերվում Բաքվի կապրիզներին». «Փաստ» Ով ինչ է հասկանում «խաղաղություն» բառի տակ. «Փաստ» Ստվերված միջոցառում, երեսպաշտության «շքահանդես». «Փաստ» Ինչի՞ց են անհանգստացած ՀՖՖ-ում, և արդյո՞ք ուժայինները կդիմեն սադրիչ գործողությունների. «Փաստ» ՀՀ իշխանություններն որոշել են թայմ-աութ վերցնե՞լ. «Փաստ» Ո՞ւմ են պետք գրադարանները, թանգարանները, բուհերը.... «Փաստ» Ստեփանակերտում կյանքից հեռացած կնոջ մարմինը դեռ չի փոխանցվել Հայաստանին FAF-ը կոչ է անում չբոյկոտել հավաքականի առաջիկա խաղը Լեհաստանում ամերիկյան հակահրթիռային ռազմաբազա կբացվի. Կրեմլն արձագանքել է Հայաստանի երեխաներն ավելի շատ քաղցրավենիք են օգտագործում, քան աշխարհի 51 երկրում ՌԴ-ն դժգոհ էր ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքից. ՌԴ ԱԳՆ Երկրների միջև փոխանակվող հաշվետվությունը հասանելի կլինի նաևՀՀ-ի հարկային մարմնին.ՊԵԿ (տեսանյութ) Սաուդյան Արաբիայի գահաժառանգն Իսրայելին մեղադրել է Գազայում «կոլեկտիվ ցեղասպանության» համար և պաշտպանել Իրանը «Երբ «Ֆուլ հաուս»-ում Մարջան Ավետիսյանին առաջարկեցին Թամարայի դերում, ես դեմ էի». Գրիգոր Դանիելյանը՝ «Ֆուլ հաուս»-ի կոնֆլիկտների ու նախագծի շարունակության մասին«Մանչեսթեր Սիթի»-ի հետ պայմանագրի երկարաձգումն այժմ իմ առաջնահերթությունը չէ. Ռոդրի Արևմուտքը ցանկանում է Հրվ. Կովկասից դուրս մղել ՌԴ-ին, Իրանին և Թուրքիային. Մոսկվան պատրաստ է հայ և ադրբեջանցի գործընկերներին տրամադրել համակողմանի աջակցություն. ԶախարովաԶինվորին բանակից ազատելու դիմաց 13․000 դոլար․ 8 անձ դատարանի առաջ է Բայդենը Սպիտակ տանը կհանդիպի Թրամփի հետ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կոմիտեն ընդունել է նացիզմի հերոսացման դեմ պայքարի վերաբերյալ ՌԴ-ի բանաձեւը․ Մհեր ԱվետիսյանԱյս իշխանությունն ընտրությունները կազմակերպում է վարչական ռեսուրսի չարաշահմամբ. Արամ Պետրոսյան FAF-ի հայտարարությունը վաղվա խաղից առաջԱկբա բանկը և American Express-ն ընդլայնում են համագործակցությունը ՀայաստանումԺամկետային զինծառայողին գտել են կարգապահական զորամասում՝ կախված վիճակում Հայտնի է մահացած զինծառայողի ինքնությունը«Եվրասիա» ՀԿ-ն անցկացրեց «Չարենց և Գորկի. Գրական ճակատագրերը» պոեզիայի երեկոն Սյուզան Մարգարյանը անճանաչելի է դարձել. Երգչուհին ծերացել է. Բացառիկ հոլովակ Ucom-ի աջակցությամբ տեղի կունենա Silicon Mountains տեխնոլոգիական գագաթնաժողովը Ահաբեկչություն է կանխվել․ ձերբակալվել է 16-ամյա դեռահաս