Հայերեն
Երիտասարդ հայ ըմբիշները 6 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում Մի ուժի հետ հանդիպել ենք, շատ ծանրակշիռ ուժ է․ Բագրատ Սրբազան Պատվիրակությունները փորձում են անցնել․ լարված իրավիճակ Օպերայի ճանապարհին Այսօր առանցքային օր է, սպասում ենք տեղեկությունների․ Բագրատ Սրբազան Մեծ Բրիտանիայում ցուցադրվել է Չառլզ 3-րդի առաջին պաշտոնական դիմանկարը (լուսանկարներ, տեսանյութ) Պուտինը բացատրել է՝ ինչու է ՌԴ ՊՆ ղեկավարի պաշտոնում նշանակել Բելոուսովին Դիրքեր առանց մեկ կրակոցի. հարձակումը չի կարելի հեշտացնել․ Նաիրի Սարգսյան Տեսեք՝ ինչ վախի մեջ են ապրում, մարդ, որ հեծանիվով էր ման գալիս փողոցներում, հիմա տասնյակ շարքերով ոստիկաններին բերել, քաղաքը պարալիզացրել է․ Բագրատ Սրբազան Ոստիկաններից մեկի ձեռքում նկատվել է արձունքաբեր գազի գլանանոթ Ուկրաինան 2 միլիարդ դոլար կստանա զենքի համար. Բլինկեն Ոստիկանները սրճարաններից հեռացնում են նստած մարդկանց, թույլ չեն տալիս, որ սպասարկեն AMIO Mobile բանկինգը այսուհետ կունենա նոր հնարավորություն
LIVE ՈՒՂԻՂ. Սրբազանը համակիրների հետ հավաքվում է Օպերայի մոտ, որտեղ Փաշինյանն է գտնվում


Ներմուծման ու արտաքին գործոնների առարկայական ազդեցությունը տնտեսության մեջ. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչպես 2022 թվականին, անցյալ տարին ևս Հայաստանն ամփոփեց բարձր տնտեսական աճով։ Բայց եթե 2022 թվականին կարողացանք երկնիշ թվով աճ արձանագրել՝ 14,2%, ապա 2023 թ. տնտեսական ակտիվության ցուցանիշը էականորեն նվազել է՝ կազմելով 9,4%: Նման բարձր աճի ցուցանիշները հիմք են դարձել, որպեսզի ՀՀ իշխանությունները այն դարձնեն մատի փաթաթան՝ անընդհատ հայտարարելով, թե իրենց ջանքերն արդյունքներ են տալիս։ Բայց, ինչպես փաստում են տնտեսագետները, Հայաստանի տնտեսական աճը պայմանավորված է առավելապես արտաքին աշխարհաքաղաքական գործոններով։

Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների արդյունքում դեպի Հայաստան կապիտալի ներհոսք է տեղի ունենում։ Եվ չնայած դա նպաստում է տնտեսական աճին, սակայն այդ կապիտալը չի ռեալիզացվում որպես տնտեսական ներուժ։ Ընդհանրապես, կապիտալը հոսուն բնույթ ունի և մեծ արագությամբ կարող է դուրս գալ Հայաստանից։ Աշխարհաքաղաքական նոր իրավիճակի կամ փոփոխությունների պարագայում, երբ այդ կապիտալը դուրս գա, ապա մեր տնտեսությունը կարող է ուղղակի կանգնել փլուզման եզրին։

Այսինքն, բարձր տնտեսական աճը միաժամանակ խոցելի դաշտեր է բացել ՀՀ տնտեսության համար, որոնք պետք է հասցեագրվեն ու լուծումներ մշակվեն։ Օրինակ՝ ինչպես իր հերթական վերլուծության մեջ նշում է «Լույս» հիմնադրամը, չնայած արտահանման ոլորտում որոշակի աճի դինամիկա է նկատվում, սակայն զարգանում են հիմնականում տնտեսության ոչ արտահանելի հատվածները, մասնավորապես՝ առևտուրը: Ու հատկանշական է, որ արտահանումն աճում է ոչ այնքան Հայաստանի արտադրանքի հաշվին, որքան վերաարտահանման։ Այսինքն, Ռուսաստանի դեմ նկատվող պատժամիջոցային ճնշման ուժգնացմանը զուգահեռ Եվրոպայից սարքավորումներ, տեխնիկա և տարբեր ապրանքներ Հայաստանի միջոցով վերաարտահանվում են Ռուսաստան կամ հակառակը։ Ընդ որում, Հայաստան ներկրվող ապրանքները վերափաթեթավորվում են որպես հայկական։

Օրինակ՝ այս տրամաբանության շրջանակում է, որ կտրուկ աճել է Հայաստանից թանկարժեք ու կիսաթանկարժեք քարերի արտահանումն, որն ըստ երևույթին կապված է այն հանգամանքի հետ, որ արևմտյան երկրների կողմից ուժի մեջ են մտել Ռուսաստանից ադամանդի արտահանման հետ կապված թիրախային սահմանափակումները։ Մյուս կողմից էլ՝ Հայաստանի տնտեսությունը միշտ էլ ներմուծման ուղղվածություն է ունեցել, սակայն անցյալ տարին առանձնահատուկ է նաև նրանով, որ ներմուծման մասնաբաժինը տնտեսության հատվածում էականորեն աճել է, ինչը մեր տնտեսությունը կախվածության մեջ է գցում ներմուծումից ու, ընդհանրապես, արտաքին տնտեսական զարգացումներից։ Տնտեսության մեջ ներմուծման մասնաբաժնի մեծացման մասին է վկայում նաև ՀՀ ՊԵԿ-ի կողմից հրապարակվող 1000 խոշոր հարկատուների ցանկը։

Միանգամից նկատելի է, որ այս ցուցակում բավական մեծ թիվ են կազմում ներմուծում, ապա վաճառք իրականացնող տնտեսական ներկայացուցիչները։ Թերևս ներմուծմանը նպաստում է նաև դրամի արժևորումը, երբ ավելի էժան գնով են ապրանքները հասցվում Հայաստան։ Սակայն ներմուծողները գերշահույթներ են ստանում, քանի որ ներկրված ապրանքների գնանկում այդպես էլ չի նկատվում։ Մտահոգիչ է հատկապես այն, որ անցյալ տարի անկման միտումներ են գրանցվել մշակող արդյունաբերության ավանդական կարևոր ճյուղերում՝ սննդի, խմիչքների, հագուստի արտադրության ոլորտներում։

2023 թ. արդյունաբերության ոլորտում գրանցվել է ցածր աճ, ինչը հոռետեսական կանխատեսումների պատճառ է դարձել։ Ճիշտ է, որոշ արտադրողների հաջողվում է պահպանել իրենց դիրքերն ու նույնիսկ որոշակի աճ գրանցել, սակայն ինքնին յուրատեսակ «լակմուսի թուղթ» է այն հանգամանքը, որ խոշոր հարկատուների առաջին հարյուրյակում արդեն մի քանի տարի ընդամենը 15-17 արտադրող է լինում: Միակ դրական կողմն այն է, որ նրանցից մի քանիսին 2023 թվականին հաջողվել է որոշակի առաջընթաց ապահովել:

Օրինակ՝ 1000 խոշոր հարկատուների ցանկում տպավորիչ արդյունքներ են գրանցել, իրենց դիրքերը պահպանել կամ բարելավել են «Գրանդ քենդին», «Կոկա-Կոլան», «Արարատցեմենտը», «Ջերմուկ գրուպը», «Սիգարոնը», «Աթենքը» և այլն։ Բայց ընդհանուր առմամբ արդյունաբերության մեջ նկատվող ցածր աճն ինքնին մտահոգիչ է և կարող է փոխվել անկման, եթե քայլեր չձեռնարկվեն հայկական արտադրության խթանման և տեղական ապրանքի արտահանման նոր հնարավորությունների ստեղծման ուղղությամբ։ Կառավարությունը խնդիր ունի տնտեսական աճի արդյունքում ստացված ռեսուրսները ներդնել արտադրողների գործունեության համար բարենպաստ միջավայր ստեղծելու ուղղությամբ, այլապես մեր տնտեսության կախվածության մեծացումը ներմուծումից շատ վտանգավոր հետևանքներ է ունենալու։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Այս շարժմանը դեմ խոսում են Փաշինյանը, Բաքուն և Անկարան․ Արմեն ՄանվելյանFastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից (լուսանկարներ, տեսանյութ) Երիտասարդ հայ ըմբիշները 6 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում Մի ուժի հետ հանդիպել ենք, շատ ծանրակշիռ ուժ է․ Բագրատ Սրբազան Պատվիրակությունները փորձում են անցնել․ լարված իրավիճակ Օպերայի ճանապարհին Այսօր առանցքային օր է, սպասում ենք տեղեկությունների․ Բագրատ Սրբազան Մեծ Բրիտանիայում ցուցադրվել է Չառլզ 3-րդի առաջին պաշտոնական դիմանկարը (լուսանկարներ, տեսանյութ) Պուտինը բացատրել է՝ ինչու է ՌԴ ՊՆ ղեկավարի պաշտոնում նշանակել Բելոուսովին Դիրքեր առանց մեկ կրակոցի. հարձակումը չի կարելի հեշտացնել․ Նաիրի Սարգսյան Տեսեք՝ ինչ վախի մեջ են ապրում, մարդ, որ հեծանիվով էր ման գալիս փողոցներում, հիմա տասնյակ շարքերով ոստիկաններին բերել, քաղաքը պարալիզացրել է․ Բագրատ Սրբազան Ոստիկաններից մեկի ձեռքում նկատվել է արձունքաբեր գազի գլանանոթՈւկրաինան 2 միլիարդ դոլար կստանա զենքի համար. Բլինկեն Ոստիկանները սրճարաններից հեռացնում են նստած մարդկանց, թույլ չեն տալիս, որ սպասարկեն AMIO Mobile բանկինգը այսուհետ կունենա նոր հնարավորություն Իշխանությունը փորձում է կոշտ միջոցներով կանխել քաղաքացիների ակտիվացումը. Տիգրան Աբրահամյան Կայան գյուղում ընթանում են հայ-ադրբեջանական բանակցություններ Ինչո՞ւ են մեծաթիվ ոստիկանական ուժեր կենտրոնացած Օպերայի շրջակայքում. ՆԳՆ-ն պարզաբանում է տարածել Առինջի գյուղապետարանի հարևանությամբ հայտնաբերվել են հնդիկ ամուսիններ. եղել են արնաշաղախ վիճակում Հայաստան-Արցախ երիտասարդական ֆորումի երկրորդ օրվա բանախոսներն ու անակնկալները Ոստիկանական մեծաթիվ ուժեր ու արգելապատնեշներ՝ Օպերայի հարակից հատվածներումԻնչ է իրավապահներին հայտնել «Սուրբ Աստվածածին» եկեղեցու այգում նորածին երեխային լքած մայրը ՀԻՄԱ. Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը Հյուսիսային պողոտայից շարժվում է դեպի Օպերա Հեռուստացույցն ընկել է 2-ամյա երեխայի վրա. վերջիս մահացել էԲալահովիտի բենզալցակայաններից մեկում լիցքավորումից «BMW»-ում հետո հրդեհ է բռնկվել․ վարորդը հոսպիտալացվել է ՌԴ ԶՈՒ-ն գրավել է Ռաբոտինո, Գլուբոկոե, Լուկյանցի գյուղերը Հակոբ Պարոնյանի անվան թատրոնի շենքի ճակատային հատվածում կփակցվի Սվետլանա Գրիգորյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը Հորինվածք է. Զախարովան մեկնաբանել է ՀՀ-ից ռուս սահմանապահների դուրսբերման հարցը Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով, ապա նույնքան կնվազի Օպերան փակվել է մետաղյա արգելապատնեշներով, դրվել են մետաղորսիչ սարքեր (տեսանյութ) ՈՒՂԻՂ. Սրբազանը համակիրների հետ հավաքվում է Օպերայի մոտ, որտեղ Փաշինյանն է գտնվում Ինչպես է Արտաշ Ասատրյանի կինը պարում Իտալիայի փողոցներում. Բացառիկ կադրեր Որևէ մեկը իրավասու չէ միանձնյա փոփոխելու ՀՀ սահմանները. Ավետիք ՉալաբյանՏեղի է ունենում ՀՀ իշխանության տարածքի նվիրատվություն. Մենուա ՍողոմոնյանՈստիկանությունը մարդկանց վախեցնելու համար մեծ քանակի զորքեր է տեղափոխում Երևանի կենտրոն Արևային էներգետիկան հանգեցնում է արծաթի պահանջարկի կտրուկ աճիՌուսաստանը կոշտացնում է հռետորաբանությունը Սատարո՛ւմ ենք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը. Ռուսաստանի հայերի միության հայտարարությունը Մի դրամի ուժը ամփոփում է Դասավանդիր Հայաստանի հետ երկամյա ծրագիրը Տղամարդու մոտ հայտնաբերվել են ատրճանակ, փամփուշտներ, դանակներ, թմրամիջոց. նա ձերբակալվել է Կանադայում հազարավոր բնակիչներ տարհանվել են անտառային հրդեհների պատճառովՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հեռախոսահամարով միջազգային փոխանցումների հնարավորությունները Երազելը իզուր ա. Իրինա Այվազյանը հուզիչ հրապարակում է արել. բացառիկ Քրիստոնեական հավատքը հայոց պետականության կարևորագույն հիմքերից մեկն է. Արշակ Կարապետյան Էրդողանը գիշերն արտակարգ հանդիպում է հրավիրել․ նոր հեղաշրջման սպառնալիք կա Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին ԱԱԾ-ն ու դատախազությունը սպասում են Մանչեսթեր Սիթին կարող է ԱՊԼ-ում անընդմեջ չեմպիոնությունների քանակով ռեկորդ սահմանել Գազ չի լինի մի շարք հասցեներում Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից մի շարք փողոցներ այսօր փակ են լինելու Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման ամենամեծ շահառուն պետք է դառնա ՔՊ-ն, հենց իրենք պետք է վախենան այս շարժման տապալումից․ Վահե Հովհաննիսյան