Հայերեն
Ինչ է իրավապահներին հայտնել «Սուրբ Աստվածածին» եկեղեցու այգում նորածին երեխային լքած մայրը ՀԻՄԱ. Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը Հյուսիսային պողոտայից շարժվում է դեպի Օպերա Հեռուստացույցն ընկել է 2-ամյա երեխայի վրա. վերջիս մահացել է Բալահովիտի բենզալցակայաններից մեկում լիցքավորումից «BMW»-ում հետո հրդեհ է բռնկվել․ վարորդը հոսպիտալացվել է ՌԴ ԶՈՒ-ն գրավել է Ռաբոտինո, Գլուբոկոե, Լուկյանցի գյուղերը Հակոբ Պարոնյանի անվան թատրոնի շենքի ճակատային հատվածում կփակցվի Սվետլանա Գրիգորյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը Հորինվածք է. Զախարովան մեկնաբանել է ՀՀ-ից ռուս սահմանապահների դուրսբերման հարցը Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով, ապա նույնքան կնվազի Օպերան փակվել է մետաղյա արգելապատնեշներով, դրվել են մետաղորսիչ սարքեր (տեսանյութ) ՈՒՂԻՂ. Սրբազանը համակիրների հետ հավաքվում է Օպերայի մոտ, որտեղ Փաշինյանն է գտնվում Ինչպես է Արտաշ Ասատրյանի կինը պարում Իտալիայի փողոցներում. Բացառիկ կադրեր Որևէ մեկը իրավասու չէ միանձնյա փոփոխելու ՀՀ սահմանները. Ավետիք Չալաբյան
LIVE ՈՒՂԻՂ. Սրբազանը համակիրների հետ հավաքվում է Օպերայի մոտ, որտեղ Փաշինյանն է գտնվում


Բոլոր կողմերի համար վտանգավոր ակտիվացում. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Աշխարհաքաղաքական նոր զարգացումների պայմաններում վտանգավոր աստիճանի սկսում է կարևորություն ստանալ Թուրքիայի դերակատարությունը, որը պայմանավորված է ինչպես այդ երկրի աճող ներուժով, այնպես էլ կարևոր աշխարհագրական դիրքով, որը ջրբաժան է Եվրոպայի, Ասիայի և Աֆրիկայի միջև։ Ընդ որում, վտանգավոր՝ ոչ միայն Հայաստանի համար, այլև Ռուսաստանի ու, որքան էլ տարօրինակ հնչի, Արևմուտքի համար: Ու սա՝ բոլոր կողմերի հետ հարաբերությունների պահպանման առերևույթ «պատկերի» ֆոնին:

Ընդ որում, ամբիցիոզ պանթուրքական ծրագրերի իրականացման մարմաջով Թուրքիան իր ինքնուրույն խաղն է փորձում առաջ տանել ու փորձում միաժամանակ համագործակցել այնպիսի աշխարհաքաղաքական կենտրոնների հետ, որոնք Արևմուտքի ու ԱՄՆ-ի հետ դիմակայության կամ մրցակցության մեջ են։ Թուրքիան ակտիվորեն համագործակցում է ԱՄՆ-ի գլխավոր մրցակից Չինաստանի հետ՝ նպատակ հետապնդելով, որ չինական ընկերությունները տարբեր ծրագրեր իրականացնեն ու գումարներ ներդնեն Թուրքիայի տնտեսության մեջ։ Բայց Արևմուտքի համար հիմնական խնդիրը ոչ այնքան Անկարայի ու Պեկինի համագործակցությունն է, որքան Անկարայի ու Մոսկվայի։ Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի անդամ պետություն, իրեն թույլ տվեց Ռուսաստանից գնել Ս400 հակահրթիռային պաշտպանության համակարգեր, ինչի արդյունքում ԱՄՆ-ը ռազմական ոլորտի վրա որոշ ուղղություններով Թուրքիայի դեմ CAATSA տեսակի պատժամիջոցներ է սահմանել։

Արդյունքում Թուրքիան դուրս եկավ նաև հինգերորդ սերնդի F35 կործանիչների ծրագրից։ Բայց Թուրքիայի համար Ռուսաստանը մեծ կարևորություն է ձեռք բերել ոչ միայն նրա համար, որ էներգակիրների խոշոր արտահանող է, այլև հենց ՌԴ-ի միջոցով են թուրքերը կառուցում «Ակկույու» ատոմակայանը, որը էլեկտրաէներգիայի արտադրության մեծ հզորություն է ապահովելու։ Նախատեսվում է մեկ այլ ատոմակայան ևս կառուցել։ Փաստացի դրանով Թուրքիան դառնում է ատոմային տերություն։ Միաժամանակ, Թուրքիան Ռուսաստանից այնպիսի տեխնոլոգիաներ է ձեռք բերում, որոնք Արևմուտքը չի տրամադրում։ Իսկ ինչո՞ւ չի տրամադրում, թերևս պարզ է։ ԱՄՆ-ն ու Եվրոպան չեն ցանկանում, որ Թուրքիան տեխնոլոգիապես շատ զարգանա, քանի որ դրա արդյունքում դուրս կգա Արևմուտքի ազդեցության ուղեծրից։

Ուստի, Թուրքիան էլ իր հերթին ամեն անգամ շանտաժի է ենթարկում Արևմուտքին, որ եթե իրեն համապատասխան զինամթերք ու տեխնոլոգիաներ չտրամադրեն, ինքը դրանց շուրջ կսկսի համագործակցել Ռուսաստանի հետ։ Բայց իրականում պարզ է, որ Թուրքիան ու Ռուսաստանը չեն կարողանա շատ խորացնել իրենց համագործակցությունը, քանի որ ռազմավարական առումով իրենց շահերը հակակշռում են միմյանց, իսկ այդ երկրները տարբեր ռազմաքաղաքական միավորումների են անդամակցում։ Բայց ռուսական տեխնոլոգիաները ստանալով հանդերձ, մի շարք հարցերում Անկարայի շանտաժը որոշակի արդյունք է տալիս։ Օրինակ՝ տևական ժամանակ Անկարան սպառնում էր արգելափակել Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, բայց ինչ-որ մի պահի երկու երկրի համար էլ կանաչ լույս վառեց։ Ու հատկապես Շվեդիայի անդամակցությանը հավանություն տալուց հետո Թուրքիայի ու Արևմուտքի հարաբերություններում էական ջերմացում է նկատվում։

Վաշինգտոնի կողմից արդեն ընթացքի մեջ է F16 կործանիչների տրամադրման հարցի դիտարկումը։ Կանադան վերացրել է Թուրքիայի նկատմամբ ռազմական տեխնիկայի և ռազմական կոմպոնենտների վաճառքի այն արգելքը, որը հաստատվել էր Արցախյան պատերազմից հետո։ Ավելին, Ս400 ռուսական համակարգերից հրաժարվելու դեպքում ԱՄՆ-ը խոստանում է վերականգնել Թուրքիայի մասնակցությունը F35 վերջին սերնդի կործանիչների ծրագրին։ Այդ մասին կոնկրետ հայտարարել էր Թուրքիայում գտնվող ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը։ Մյուս կողմից էլ՝ Թուրքիային Արևմուտքը ավելի շատ է պետք թուրքական տնտեսությունը կայունացնելու համար, քանի որ լիրան մեկը մյուսի հետևից արժեզրկման ռեկորդներ է սահմանում։ Իրավիճակն այնքան մռայլ է, որ հերթական անգամ փոխվեց Թուրքիայի ԿԲ նախագահը։ Եվ որպեսզի Անկարան Արևմուտքից որոշակի ֆինանսատնտեսական աջակցություն ստանա լիրայի փոխարժեքը կայունացնելու համար, թուրքական բանկերը սկսել են փակել ռուսական ընկերությունների հաշիվները։

Այս իրողությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ եթե Թուրքիան ընտրություն կատարելու լինի Ռուսաստանի և Արևմուտքի միջև, վերջիվերջո վերջինիս կողմն է անցնելու։ Այլ հարց է, որ Ռուսաստանն, իր տեխնոլոգիաները տրամադրելով, զարգացնում է Թուրքիային, որը հետևողականորեն փորձում է հաստատվել հետխորհրդային տարածքում, այդ թվում՝ Ռուսաստանին դուրս մղելու ակնկալիքով։ Մոսկվան իր ձեռքով հզորացնում է իր ապագա ախոյանին։ Անկարան իր ոտքը շատ է պնդացրել Ադրբեջանում, սակայն Թուրքիային կանգնեցնելու ճանապարհը անցնում է միայն Հայաստանով։ Եթե Հայաստանի պատնեշը վերացավ, ապա Թուրքիայի ճանապարհը բացվելու է Հարավային Կովկասից ու Միջին Ասիայից Ռուսաստանին դուրս մղելու համար։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ինչ է իրավապահներին հայտնել «Սուրբ Աստվածածին» եկեղեցու այգում նորածին երեխային լքած մայրը ՀԻՄԱ. Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը Հյուսիսային պողոտայից շարժվում է դեպի Օպերա Հեռուստացույցն ընկել է 2-ամյա երեխայի վրա. վերջիս մահացել էԲալահովիտի բենզալցակայաններից մեկում լիցքավորումից «BMW»-ում հետո հրդեհ է բռնկվել․ վարորդը հոսպիտալացվել է ՌԴ ԶՈՒ-ն գրավել է Ռաբոտինո, Գլուբոկոե, Լուկյանցի գյուղերը Հակոբ Պարոնյանի անվան թատրոնի շենքի ճակատային հատվածում կփակցվի Սվետլանա Գրիգորյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը Հորինվածք է. Զախարովան մեկնաբանել է ՀՀ-ից ռուս սահմանապահների դուրսբերման հարցը Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով, ապա նույնքան կնվազի Օպերան փակվել է մետաղյա արգելապատնեշներով, դրվել են մետաղորսիչ սարքեր (տեսանյութ) ՈՒՂԻՂ. Սրբազանը համակիրների հետ հավաքվում է Օպերայի մոտ, որտեղ Փաշինյանն է գտնվում Ինչպես է Արտաշ Ասատրյանի կինը պարում Իտալիայի փողոցներում. Բացառիկ կադրեր Որևէ մեկը իրավասու չէ միանձնյա փոփոխելու ՀՀ սահմանները. Ավետիք ՉալաբյանՏեղի է ունենում ՀՀ իշխանության տարածքի նվիրատվություն. Մենուա ՍողոմոնյանՈստիկանությունը մարդկանց վախեցնելու համար մեծ քանակի զորքեր է տեղափոխում Երևանի կենտրոն Արևային էներգետիկան հանգեցնում է արծաթի պահանջարկի կտրուկ աճիՌուսաստանը կոշտացնում է հռետորաբանությունը Սատարո՛ւմ ենք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը. Ռուսաստանի հայերի միության հայտարարությունը Մի դրամի ուժը ամփոփում է Դասավանդիր Հայաստանի հետ երկամյա ծրագիրը Տղամարդու մոտ հայտնաբերվել են ատրճանակ, փամփուշտներ, դանակներ, թմրամիջոց. նա ձերբակալվել է Կանադայում հազարավոր բնակիչներ տարհանվել են անտառային հրդեհների պատճառովՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հեռախոսահամարով միջազգային փոխանցումների հնարավորությունները Երազելը իզուր ա. Իրինա Այվազյանը հուզիչ հրապարակում է արել. բացառիկ Քրիստոնեական հավատքը հայոց պետականության կարևորագույն հիմքերից մեկն է. Արշակ Կարապետյան Էրդողանը գիշերն արտակարգ հանդիպում է հրավիրել․ նոր հեղաշրջման սպառնալիք կա Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին ԱԱԾ-ն ու դատախազությունը սպասում են Մանչեսթեր Սիթին կարող է ԱՊԼ-ում անընդմեջ չեմպիոնությունների քանակով ռեկորդ սահմանել Գազ չի լինի մի շարք հասցեներում Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից մի շարք փողոցներ այսօր փակ են լինելու Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման ամենամեծ շահառուն պետք է դառնա ՔՊ-ն, հենց իրենք պետք է վախենան այս շարժման տապալումից․ Վահե Հովհաննիսյան Փաշինյանին Դանիայում ծանր փորձություն է սպասվել Ամուր ընտանիքի հիման վրա է ձևավորվում ուժեղ պետությունը. Նաիրի Սարգսյանի շնորհավորանքը Քաղաքացիները փողոցներ են փակել․ անհնազանդության ակցիաները շարունակվում են Հայաստանը բռնել է բռնապետության ճամփան. Արշակ Կարապետյան Արտակարգ դեպք՝ Արարատում. «BMW»-ն բախվել է գազախողովակին, ապա բնակչի շինության պատին, վիրավորներ կան Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Թրամփի օդանավը Ֆլորիդայում բախվել է մեկ այլ ինքնաթիռի Ով էր Բագրատ Սրբազանին չբարևած կինը Աստված իր սուրբ կառույցի սպասավորներից լավագույնին իր կամքով ուղղորդել է, որպեսզի վերջապես Հայաստան աշխարհում վերջ տրվի երկպառակությանը և քաղաքական սոդոմին. ԿամենդատյանԱրտառոց դեպք՝ Կոտայքի մարզում․ տղամարդը մուտք է գործել իր ծանոթ կնոջ բնակարան և ստիպել մերկանալ Ծնվել է պարուհի Մարիա Չանդիրյանի առաջնեկը. տեսեք`ինչպես են անվանակոչել փոքրիկինԴոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Օդի ջերմաստիճանը այսօր գիշեր կնվազի 2-3 աստիճանով Կիրանցի մի մասը հանձնվում է Ադրբեջանին. սա հանցագործության մասին հաղորդում է. Չալաբյան Գոռացի՝ էս ում երեխեն ա․ նորածնի 24-ամյա մայրը հայտնաբերվել է․ մանրամասներ Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ մայիսի 15-ի համար Քավության նոխազի փնտրտուքներով Առաջիկայում շահագործման կհանձնվի Իգդիր-Նախիջևան գազատարը. Թուրքիայի էներգետիկայի նախարար Ռուս սահմանապահների ժամանակավոր օպերատիվ խմբերը ՀՀ-ից դուրս կբերվեն. առաջիկայում կփակենք «Զվարթնոց»-ի սահմանային անցակետը. Բորտնիկով